Պերմակուլտուրային Փիլիսոփայություն և Քարտեզագրում
Յոհաննես Ջենսոն
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ինչպե՞ս ընկերոջդ կբացատրես, թե ինչ է պերմակուլտուրան։
Պերմակուլտուրայի սկզբունքները գործիքներ են, որոնք մարդիկ կարող են օգտագործել իրենց միջավայրն ու կենսաձևը բարեփոխելու համար:
Պերմակուլտուրայի սկզբունքներն են․
  1. Զննիր և հարաբերվիր։ Ժամանակ հատկացրու տեղանքը քննելուն, որպեսզի կարողանաս համապատասխան լուծումներ նախագծել։
  2. Հավաքիր և կուտակիր էներգիա։ Մշակիր համակարգեր, որոնք ամբարում են հասանելի ռեսուրսները՝ կարիքի դեպքում օգտագործելու համար։

3․ Արտադրանքի ստացում։ Համոզվիր, որ կատարածդ ներդրումները կհանգեցնեն զգալի արդյունքի։
4․ Կիրառիր ինքնակարգավորում և ընդունիր հետադարձ կապը։ Պատրաստ եղիր տեսնել և ընդունել իրականությունը և ստացածդ քննադատությունը։
    5․ Օգտագործիր և գնահատիր վերականգնվող ռեսուրսներն ու ծառայությունները։ Լավագույնս օգտագործիր բնության առատությունը՝ նվազեցնելով չվերականգնող ռեսուրսների սպառումը։
    6․ Մի արտադրիր թափոն։ Ճիշտ կառավարիր հասանելի ռեսուրսները և մի վատնիր ոչինչ։
    7․ Նախագծիր օրինաչափություններից մինչև դետալներ։
    Հաշվի առ շրջակա միջավայրին և հասարակությանը բնորոշ հատկությունները և նախագծիր պերմակուլտուրային համակարգը՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները։



    10․ Օգտագործիր և գնահատիր բազմազանությունը։ Բազմազանությունը նվազեցնում է համակարգի խոցելիությունը և թույլ տալիս լավագույնս օգտագործել տարածքն ու միջաավայրում հասանելի ռեսուրսները։
    11․ Օգտագործիր ծայրամասերն ու արժևորիր միջանկյալ լուծումները։ Տարբեր նպատակներով օգտագործվող տարածքների միջև սահմաններին տեղի են ունենում ամենահետաքրքիր իրադարձությունները։ Սրանք հաճախ համակարգի ամենաարժեքավոր, բազմազան և պրոդուկտիվ տարրերն են։
    12․ Գտիր փոփոխություններին արձագանքելու ստեղծարար ճանապարհներ։ Նախագծիր համակարգեր, որոնք կկարողանան հեշտությամբ հարմարվել ժամանակի ընթացքում առաջացող փոփոխություններին։

      8․ Առանձնացնելու փոխարեն ինտեգրիր։ Հաջող համակարգերում գոյություն ունեցող օբյեկտները արդյունավետ ձևով կապվում են նոր դիզայնի տարրերին և աջակցում միմյանց։
      9․ Ներդրիր փոքր և դանդաղ լուծումներ։ Փոքր և դանդաղ համակարգերը ավելի հեշտ են կառավարվում, ավելի լավ են օգտագործում տեղական ռեսուրսները և հանգեցնում են ավելի կայուն արդյունքների։


      10․ Օգտագործիր և գնահատիր բազմազանությունը։ Բազմազանությունը նվազեցնում է համակարգի խոցելիությունը և թույլ տալիս լավագույնս օգտագործել տարածքն ու միջաավայրում հասանելի ռեսուրսները։
      11․ Օգտագործիր ծայրամասերն ու արժևորիր միջանկյալ լուծումները։ Տարբեր նպատակներով օգտագործվող տարածքների միջև սահմաններին տեղի են ունենում ամենահետաքրքիր իրադարձությունները։ Սրանք հաճախ համակարգի ամենաարժեքավոր, բազմազան և պրոդուկտիվ տարրերն են։
      12․ Գտիր փոփոխություններին արձագանքելու ստեղծարար ճանապարհներ։ Նախագծիր համակարգեր, որոնք կկարողանան հեշտությամբ հարմարվել ժամանակի ընթացքում առաջացող փոփոխություններին։
      Ինչ ես կարծում, ո՞րն է ավելի կարևոր՝ հոգ տանել մարդկանց, թե՞ երկրագնդի մասին։
      Իրականում ընտրելու կարիք չկա։ Խնամելով երկրագունդը՝ մենք հոգ ենք տանում մարդկանց մասին․ անհնար է խնամել բնությունը՝ առանց մարդկանց մասին հոգ տանելու։
      Պերմակուլտուրան ունի հիմքեր զանազան գիտություններում՝ էկոլոգիա, բուսաբանություն, աշխարհագրություն, երկրաչափություն, հիդրոլոգիա, կենսաբանություն, կենսաքիմիա, ֆիզիկա և այլն։ Պերմակուլտուրային համակարգ նախագծելը սովորեցնում է նաև փափուկ հմտություններ, օրինակ՝ ստեղծագործ, նորարական և վերլուծական մտացողություն, թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, հաղորդակցություն և կարեկցանք։



      Պերմակուլտուրայի սկզբունքները կարող են կիրառվել կյանքի բոլոր ոլորտներում։ Դրանք եղել են ոգեշնչման աղբյուր մարդկանց համար, որոնց աշխատանքային ոլորտները տատանվում են ինժեներիայից և ճարտարապետությունից մինչև առողջապահություն, լուսանկարչություն և ՏՏ։ Իմանալով, թե ինչպես է կարելի կիրառել պերմակուլտուրայի սկզբունքները՝ դու կունենաս յուրահատուկ առավելություն ցանկացած մասնագիտական ոլորտում, քանի որ կունենաս խնդիրները նկատելու և այդ խնդիրներին նորարարական և կայուն լուծումներ տալու հմտություններ։
      1
      2
      3
      Ահա մասնագիտությունների ցանկ, որտեղ պերմակուլտուրայի գիտելիքն ու հմտությունները օգտակար կլինեն․
      • Ճարտարապետություն
      • Ինժեներիա
      • ՏՏ
      • Գյուղատնտեսություն
      • Լուսանկարչություն
      • Գիտական հետազոտություն
      • Առողջապահություն
      • Գրաֆիկ դիզայն
      • Բիզնես/ մարքեթինգ
      • Քաղաքականություն
      • Արտադրանքի մշակում
      4
      Շատ ճարտարապետներ, գրաֆիկ դիզայներներ և ինժեներներ օգտագործում են պերմակուլտուրան՝ կայուն նախագծեր ստեղծելու համար։ Ավելին, կան նոր միջառարկայական ոլորտներ, ինչպիսիք են՝ անցումային ինժեներիան (Transition Engineering) և համապատասխան տեխնոլոգիաները (Appropriate Technologies), որոնք կիրառումներ են գտել կայուն կառուցման, շինարարության, գյուղատնեսության, ջրի կառավարման, սանիտարական, էներգիայի արտադրության, տրանսպորտի, առողջապահության, սննդի պատրաստման ու պահեստավորման, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների մեջ։


      Ինչպե՞ս կիրառել պերմակուլտուրայի սկզբունքները
      Խոսե Թոմաս Ֆրանկոն Չիլիի կաթոլիկ համալսարանի ճարտարապետ է, որին պերմակուլտուրան շատ է հետաքրքրել։ Նա անգամ հոդված է գրել, այն մասին, թե ինչպես են ճարտարապետները կիրառում պերմակուլտուրայի 12 սկզբունքները իրենց նախագծերում։
      Անգամ լուսանկարիչներն ու գրողներն են գտնում ոգեշնչում պերմակուլտուրայում։ Դեյվիդ Թրուդը ճամփորդական և կոմերցիոն լուսանկարիչ է, որը աշխատել է National Geographic-ում, Sony-ում և
      BBC-ում, իսկ հիմա ստեղծում է ֆիլմեր իր պերմակուլտուրային կայուն կենսակերպի մասին, որպեսզի բոլորին ոգեշնչի ավելի կայուն կյանք վարել։





      Որպեսզի պերմակուլտուրային համակարգերն աշխատեն, հարկավոր է, որ մարդկանց ամենօրյա վարքը կենտրոնացած լինի մոլորակի, բնության և մարդկանց բարօրության շուրջ: Ահա այս պատճառով պերմակուլտուրան ունի իր էթիկան։
      Բարոյագիտության սկզբունքներ՝ որոշում են ինչն է ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ։
      Էթիկա՝ մարդկանց որոշակի խմբի բարոյականության կոդավորված կամ ֆորմալացված համակարգ: Այս դեպքում, պերմակուլտուրիստները սահմանել են բարոյականության իրենց համակարգը, որը կոչվում է Պերմակուլտուրայի Հիմնարար Էթիկա։








      1
      2
      4
      3․ Արդար մասնաբաժին։ Բաշխիր ավելացած ռեսուրսները՝ ներառյալ սնունդը, ջուրը և ինֆորմացիան, որպեսզի բոլորի կարիքները համայնքում բավարարված լինեն։ Երկրի ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար մոլորակի յուրաքանչյուր մարդու համար հասանելի է ռեսուրսների սահմանափակ և չափելի մասնաբաժին: Վերցնել ավելին, քան Երկրի ռեսուրսների արդար մասնաբաժինը, օրինակ՝ ավել սնունդ, որի ավելացած մասը կփչանա ու դեն կնետվի, նշանակում է վերցնել մեկ ուրիշի բաժինը։
      3
      Պերմակուլտուրայի հիմնարար էթիկայի կետերն են․
      1. Հոգատարություն Երկրի հանդեպ։ Հոգատար եղիր քո միջավայրում բոլոր կենդանի ու անկենդան մասնիկների՝ կենդանիների, բույսերի, հողի, ջրի ու օդի նկատմամբ։ Համակարգի այս մասնիկները փոխկապակցված են։ Երբ մեկը տուժում է, տուժում են բոլորը։
      2. Հոգատարություն մարդկանց հանդեպ։ Խթանելով ինքնաբավություն և պատասխանատվություն համայնքի հանդեպ՝ պերմակուլտուրիստները կարողանում են ստեղծել կայուն համայնքներ։
        Ներքոբերյալ տեսահոլովակն այն մասին է, թե ինչպես մի բնակարանային կոմպլեքսում ապրող մարդիկ վերածվեցին կայուն պերմակուլտուրային համայնքի։
        Պերմակուլտուրային հատուկ վերաբերմունքը

        Պերմակուլտուրայում մենք ունենք յուրահատուկ վերաբերմունք։ Երբ մեր համակարգերում հանդիպում ենք որևէ խնդրի, գիտակցում ենք, որ այդ խնդիրը իրականում համակարգում եղած ավելի մեծ խնդրի լուծումն է։ Օրինակ՝ մոլախոտերը այլ մարդիկ տեսնում են որպես խնդիր, մինչդեռ նրանք փորձում են լուծել հողի հետ կապված խնդիրները։
        Այլ կերպ ասած՝ այն մարտահրավերները, որոնք բնությունը նետում է մեր առջև, իրականում բնության կայուն լուծումներն են իրեն հասցված վնասը վերականգնելու համար։ Մենք պետք է օգտագործենք բնության առաջարկած այս լուծումները, որպեսզի աշխատենք բնության հետ, ոչ թե նրա դեմ։



          Բոլոր կենդանի օրգանիզմներն ազդում են իրենց միջավայրի վրա։ Երբ հասկանանք սա, կընտրենք մեզ համար կարևոր համակարգերի վրա ունենալ վերականգնողական, այլ ոչ թե դեգեներատիվ ազդեցություն։ Եթե ընտրենք վերականգնումը որպես նպատակ, կսովորենք նախագծել և մտածել բնության պես։
          Ի՞նչ ես կարծում, ինչու՞ է քարտեզագրումը կարևոր պերմակուլտուրայում։
          Քարտեզագրման հիմքում 7-րդ պերմակուլտուրային սկզբունքն է՝ նախագծել օրինաչափություններից մինչև դետալներ
          Պերմակուլտուրային համակարգի նախագծման առաջին քայլը տարածքում գոյություն ունեցող տարրերի և օրինաչափությունների մասին տեղեկություն հավաքելն է, որի շուրջ կստեղծվի նոր դիզայնը։ Միայն գոյություն ունեցող միջավայրը լավ հասկանալուց հետո է հնարավոր ճիշտ որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է նոր տարրեր ավելացնել։
          Այս ընթերցանյութում կծանոթանաս պերմակուլտուրային տարածքի քարտեզագրման քայլերին և կսկսես այս սկզբունքներով ինքդ քարտեզագրել քո տանը կամ համայնքում գտնվող որևէ տարածք։
          Քարտեզագրման համար կարող ես օգտագործել թուղթ, տպված արբանյակային քարտեզ (google maps-ից) կամ համակարգչային ծրագիր, ինչպիսին է Sketchup-ը։ Եթե ցանկանաս սովորել՝ ինչպես օգտագործել Sketchup-ը, համացանցում կգտնես բազմաթիվ դասընթացներ։






          Առաջինը անհրաժեշտ է ստեղծել բազային՝ հիմնական քարտեզ։ Այս քարտեզը պետք է պարունակի հետևյալ ինֆորմացիան․
          • Տարածքի սահմանները և չափերը
          • Մուտքի և ելքի տեղադրությունը, տարածքով անցնող քայլելու ճանապարհները
          • Ջրի աղբյուրները
          • Դեպի հյուսիս ուղղությունը
          • Կարևոր օբյեկտները (շենք, ջերմոց, արձան, պահեստ և այլն), դրանց միջև հեռավորությունը (կարող ես չափել հեռախոսային ծրագրով կամ մետրով) և աստիճանական թեքությունը (օգտագործիր կողմնացույցը)
          • Առկա ծառերը և այլ բույսեր՝ ներառելով դրանց անունները
          • Տարածքում բնակվող կենդանիների, թռչունների, միջատների (տնային և վայրի) անունները (օգտագործիր Merlin Bird ID հավելվածը իմանալու թե ինչ թռչուններ են այցելում տարածքը)։ Փնտրիր տարածքում նրանց ակտիվության նշանները։
          • Հասանելի աշխատանքային գործիքները
          • Տարածքին բնորոշ իրադարձությունները՝ բնական աղետներ կամ հավաքույթ-միջոցառումներ

          1
          2
          Բազային քարտեզի օրինակ
          Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել տարածքի գոտիները պատկերող քարտեզ։
          Տարածքը գոտիների բաժանելն օգնում է որոշել, թե յուրաքանչյուր օբյեկտ որտեղ է տեղադրվելու՝ պայմանավորված անհրաժեշտ խնամքով և ուշադրությամբ։

          • Գոտի 0 - Հիմնական շինություն
          • Գոտի 1 - Հաճախակի խնամք պահանջող մեկամյա բույսեր՝ ամենամոտը հիմնական շինության մուտքերին և ելքերին (դիմացից և հետևից), հաճախ օգտագործվող քայլելու ճանապարհներին
          • Գոտի 2 - Փոքր կենդանիներ, մրգատու ծառեր, բույսեր՝ համեմատաբար հեռու հիմնական շինությունից, ավելի քիչ խնամք պահանջող, բայց ինտենսիվորեն օգտագործվող
          • Գոտի 3 - Ցածր ինտենսիվության քիչ խնամք պահանջող տարածք
          • Գոտի 4 - Վայրի գոտում աճող տեղական բույսեր՝ չեն պահանջում խնամք, մարդիկ այցելում են՝ մոտակա ճանապարհով քայլելիս
          • Գոտի 5 - Խնամք կամ ուշադրություն չպահանջող տարածք՝ մարդիկ հազվադեպ են այցելում, ճանապարհ կառուցված չէ, որպիսի մարդիկ չխանգարել վայրի բնությանը

            Պայմանավորված տարածքի մեծությամբ՝ այն կարելի է բաժանել ավելի քիչ գոտիների։ Սեփական այգում դու հավանաբար կկարողանաս տարանջատել գոտի 1-ը, 2-ը և 5-ը։ Ավելի մեծ տարածքներում կարելի է տեղավորել նաև 3-րդ և 4-րդ գոտիները։




          1
          2
          Գոտիների քարտեզի օրինակ
          Երրորդ, ստեղծել սեկտորների քարտեզ
          Պերմակուլտուրային տարածքում սեկտորները էներգիայի հոսանքներ են, որոնք մենք կարող ենք հավաքել կամ պատնեշել։ Սեկտորների օրինակներ են արևի, քամու, ջրի, վայրի բնության, տեսարանի և աղմուկի ուղղություններն ու ազդեցությունները նախագծվող տարածքի վրա։


          Քո սեկտորների քարտեզում ներառիր․
          1. Ամռան և ձմռան կեսին արևի սեկտորը՝ արևի ծագելու և մայր մտնելու վայրերը տարբեր եղանակներին
          2. Գերակշռող քամու ուղղությունը՝ քամու՝ պերմակուլտուրային տարածք մուտքը
          3. Ջրհեղեղների կամ սառնամանիքների հակված տարածքները
          1
          2
          4. Հրդեհների վտանգ ունեցող տարածքները
          5. Տարածքից լավ և վատ տեսարանների ուղղությունները
          6. Այլ գործոններն ու դրանց մուտքի ուղղությունները, օրինակ՝ աղտոտում, անցորդներ, աղմուկ, վառ լույսեր, հոտեր և այլն
          7. Հարևանները և հնարավոր խնդիրները, որոնք ծագում են իրենց տարածքի
          8. Անձրևաջրի հավաքման հնարավորությունները՝ տանիքների մակերեսներ

          Անհարժեշտ ինֆորմացիան հավաքելը գուցե ամբողջական տարի պահանջի։ Օգտակար է նաև ինֆորմացիա հավաքելը տեղացիներից կամ տարածքի հաճախակի այցելուներից։ Այս ինֆորմացիան կօգնի քեզ որոշել առկա միկրոկլիմաները և կառավարել առկա էներգիայի հոսանքները։

            Սեկտորների քարտեզի օրինակ
            Չորրորդ, ստեղծիր թեքությունների քարտեզ
            Թեքությունների քարտեզը հարկավոր չէ միայն այն դեպքերում, երբ պերմակուլտուրային տարածքը փոքր է, իսկ թեքությունը՝ չնչին։

            Թեքությունները որոշելու ամենահեշտ տարբերակը Google Maps-ի
            Relief ֆունկցիայի միջոցով դրանք զննելն է։ Ծրագիրը ցույց է տալիս տարածքի տարբեր մասերի միջև բարձրության տարբերությունները, լեռնաշղթաններն ու հովիտները։ Ջուրը միշտ հոսում է բարձր տեղանքներից դեպի ցածր տեղանքներ՝ լեռնաշղթաներից դեպի հովիտներ։
            Եթե կան թեքություններ, որոնցով ջուրը հոսում է դեպի տարածքը կամ տարածքից դուրս, դրանց նույնպես պետք է գրանցել։





            Պերմակուլտուրայի սկզբունք #1: Զննիր և հարաբերվիր
            Զարգացրու քո զննելու ունակությունը՝ այցելելով նույն վայրը տարբեր եղանակների ժամանակ, որ նկատես․

            • Ուժեղ անձրևներ - Որտե՞ղ է ջուրը հավաքված, ինչպե՞ս է թեքությամբ ներքև հոսում, անձրևաջրի հավաքման ավազանը սարքի՞ն է, ջուրը որտե՞ղ է կուտակվում (սա կարող է հողի խտացման նշան լինել), հողի վրայով հոսող ջուրը շագանակագույն գունավորվում ունի՞ (էռոզիայի նշան)։
            • Ուժեղ քամիներ - Որո՞նք են շատ քամիներ ունեցող տարածքները, որո՞նք են ամենալավ պաշտպանված հատվածները։ Եթե տարածքի շուրջ դրոշակներ տեղադրես, կկարողանաս հասկանալ քամու փչելու օրինաչափությունները։



            1
            2
            3
            • Ցրտահարություն – Ո՞ր տարածքներն են ցրտահարված, սառը օդը կարողանու՞մ է թեքությամբ ներքև տարածվել, հնարավո՞ր է սա ուղղել, կա՞ն չցրտահարված տարածքներ ծառերի, բուսական պատնեշների, շինությունների մոտ։
            • Ձյուն – Ձնհալը թաքնված նշանների բացահայտման համար շատ օգտակար է։ Տաքացվող շինությունների տանիքները ավելի վատ են մեկուսացված (ավելի շատ ջերմության կորուստ), եթե ձյունը արագ է հալվում։ Այլ միկրոկլիմաները, օրինակ՝ շինությունների շրջակայքը նույնպես արագացնում է ձնհալը։ Դրան հակառակ՝ ավելի սառը շրջակայքերը ավելի երկար կպահպանեն ձյունը։
            • Երաշտ – Երբ անձրևները դադարում են, ո՞ր տարածքներն են ամենաշատը վնաս կրում, հողի խտացումը խանգարու՞մ է ջրի՝ հողի մեջ ներթափանցմանը, որքա՞ն ժամանակում է հողը ամբողջությամբ չորանում և ջրի պաշարները (անձրևաջրի բաքերում, հողի մեջ) սպառվում։











              Նաև զննիր․
              • Ի՞նչ կենդանիներ, թռչուններ, միջատներ են ապրում տարածքում
              • Որտեղի՞ց է ջուրը հոսում, դեպի ու՞ր է հոսում
              • Ո՞ր բույսերն են ավելի հեշտ աճում քո միկրոկլիմայում
              • Ովքե՞ր են էկոհամակարգի առաջնային, երկրորդային, երրորդային սպառողները
              • Որո՞նք են տեղի էկոհամակարգին սպառնող վտանգները՝ երաշտ, հրդեհ, ջրհեղեղ, անտառահատում և այլն
              • Ի՞նչ անվճար կամ էժան ռեսուրսներ են հասանելի տարածքին մոտ՝ անձրևաջուր հավաքելու բաքեր, ծղոտ և ստվարաթուղթ մուլչապատման համար և այլն
              • Ինչ է քո դերը տվյալ էկոհամակարգում, ինչպե՞ս են քո քայլերը փոփոխում տեղի էկոհամակարգը
              4
              Պերմակուլտուրայի ամբողջական ինտեգրված քարտեզ
              Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
              Ի՞նչ հասկացար, ինչպե՞ս է քարտեզագրումը հեշտացնում պերմակուլտուրային նախագծումը։
              Քննարկում 8-ի ժամանակ
              • Կքննարկենք պերմակուլտուրայի 12 սկզբունքների լայն կիրառությունը տարբեր ոլորտներում և մեր կյանքում
              • Կվերջնականացնենք բազաների, գոտիների և սեկտորիների քարտեզները
              • Կսովորենք սոցիալական հարթակներում նախագծերի ճանաչելիությունը բարձրացնելու մասին
              • Կսովորենք վեց գլխարների մեթոդով լուծել խնդիրներ

              Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

              քարտեզագրում, ստեղծարար մտածողություն, համագործակցություն, խնդիրների լուծում, քննադատահակ մտածողություն