Բերքահավաք
Թոմաս Լլոյդ
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարելի է օգտագործել պերմակուլտուրան բերքահավաքը ավելի արդյունավետ դարձնելու համար։
Flow Hive-ը պերմակուլտուրայի սկզբունքներով մշակված արտադրանքի հրաշալի օրինակ է։ Սարքի հեղինակը ավստրալիացի հայր և որդի Սիդրն ու Սթյուարթն են։ Ամեն ինչ սկսվեց, երբ Սիդրը սկսեց մտահոգվել այն մասին, որ ներկայիս մեղրահավաքման պրոցեսը չափից ժամանակատար և անարդյունավետ է։ Որպես խնդրի լուծում՝ նրանք ստեղծեցին Flow Hive-ը։ Այն թողարկվեց 2015 թվականին և դարձավ Ինդիգոյի ամենաշատ ֆինանսավորված նախագիծը։ Ընդամենը 6 շաբաթվա ընթավքում հավաքվեց 16․9 միլիոն դոլար, և առաջին երկու ամսվա ընթացքում նրանք վաճառեցին 51,000 փեթակ 130 երկրներում։
Ներքոբերյալ տեսանյութը դեռևս 2015-ին պատրաստված քրաուդֆանդինգ հոլովակն է։



1
2
Flow Hive-ի առավելություններն են․

  • Մեղրահավաքը ավելի քիչ է խանգարում մեղուների աշխատանքին
  • Չկան ծանր մասեր, կպչուն մակերևույթներ
  • Մեղրահավաքը մեղուներին ագրեսիվ չի դարձնում
  • Հնարավոր է վայելել մեղրի տարբեր համերը, քանի որ տաբեր բջիջները կարելի է առանձին հեռացնել
  • Փեթակը բացելու և մեղուների կյանքը վտանգելու կարիք չկա



The Flow Hive փեթակները սկսվում են հինգ հարյուր դոլարից։
Չնայած The Flow Hive-ը շատ ակտիվ ֆոնդհայթայթում է իրականացրել, տեխնոլոգիաներ կամ գյուտեր մշակելու համար պարտադիր չէ ունենալ շատ ֆինանսական ռեսուրսներ։ Մաքս Եգոռովը իրավաբան է, որը ապրում է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։ Նա մտածել է պլաստիկ շշերը ափսայքլ անելու հետաքրքիր տարբերակ, որի արդյունքում հարմարավետ փեթակներ են ստացվում։ Ինչպես the flow hive-ը, այնպես էլ Մաքսի փեթակը նվազագույն միջամտություն է պատճառում մեղուների կյանքին։


Ուշագրավ է, որ շատ բույսեր, որոնց մենք մոլախոտեր ենք համարում, բուժիչ հատկություններ ունեն։ Պերմակուլտուրայի ապրելաոճին հետևելը նաև, հնարավորության դեպքում, սեփական դեղերը ստեղծելու մասին է։
Ռոբին Գրինֆիլդը ակտիվիստ և մարդասեր է, որը փորձում է առաջնորդել կայուն զարգացման ջանքերը։ Նա կայունության մասին տարբեր մարտահրավերներ է իրականացնում՝ փորձելով մարդկանց ուշադրությունը սևեռել կարևոր էկոլոգիական խնդիրների ուղղությամբ։
Նրա կազմակերպած վերջին մարտահրավերներից էր մի տարի շարունակ սեփական ուտելիքն ու դեղամիջոցները բնությունից հայթայթելը: Նա ցանկանում էր մարդկանց սովորեցնել, թե որ մոլախոտերն են օգտակար, և թե ինչպես է հնարավոր դրանք հնարավորինս կայուն ձևով օգտագործել։







1
Որպեսզի սկսես ճանաչել քո բնակավայրում աճող բուժիչ մոլախոտերը, հեռախոսիդ վրա ներբեռնիր google photos ծրագիրը։ Ամեն անգամ երբ մոլախոտի հանդիպես, նկարիր այն և օգտագործիր Գուգլի ծրագիրը այն իդենտիֆիկացնելու համար։ Հարևան տեսանյութը բացատրում է, թե ինչպես օգտագործել ծրագիրը այս նպատակով։ Երբ իմանաս բույսի անունը, փնտրիր տեղեկություն դրա բուժիչ և սննդային հատկությունների մասին։ Երբեք մի համտեսիր որևէ բույս, եթե հաստատ համոզված չես, թե այն ինչ բույս է։











2
Որոշ դեղաբույսեր աճում են միայն կոնկրետ եղանակի։ Իսկ ի՞նչ անել, եթե դու դրա կարիքը ունես ցուրտ ձմռանը։ Քեյլին ապրում է ԱՄՆ-ում՝ Վիրջինիայում, և իր ընտանիքի հետ ստեղծել է պերմակուլտուրային դեղատուն, որտեղ պահվում են ահրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Նրանց դեղատանը, օրինակ, պահվում է պրոպոլիս դեղամիջողը, որը արտադրում են մեղուները ստանում են ծառի խեժից և այն օգտագործում են փեթակը նորոգելու համար։ Կից տեսանյութում Քեյլին բացատրում է, թե ինչպես է պահում դեղամիջողը և որտեղ կարող է այն օգտագործվել։






3
Սնունդը երկար պահպանելու ի՞նչ մեթոդների ես ծանոթ։
Սնունդը պահպանելու ամենատարածված մեթոդները պահածոյացնելը կամ սառեցնելն են։ Ցավոք, այս մեթոդները ունեն իրենց թերությունները։
Այս ճանապարհով պահված սնունդը սովորաբար կորցնում է իր սննդային արժեքը։ Ավելին, տարբեր բաղադրիչներ կարող են պարունակել շաքար, աղ կամ արհեստական կոնսերվանտներ, որոնք կարելի է պահել ընդամենը մի քանի ամիս կամ տարի։
Ավելի քիչ հայտնի մեթոդ է սառցային չորացումը, որը պերմակուլտուրայի բերքը պահպանելու լավագույն եղանակն է։ Այսպես են ուտելիքը թարմ պահում նաև տիեզերագանցները միջազգային տիեզերական կայանում։
Հիմնական առավելություններն են․
  • Ոչ մի կամ չնչին քիմիական փոփոխություն սննդի մեջ
  • Չնչին ֆիզիական փոփոխություններ
  • Սնունդը պահպանում է իր սննդային արժեքը
  • Սնունդը կարող է պահվել 20+ տարի
  • Հարկավոր չէ սառնարան կամ կոնսերվանտներ

Քանի որ այս սարքերը բավականին թանկ են, համայնքներում ապրող մարդիկ հաճախ միասին են գնում այս սարքը և միասին չորացնում իրենց պերմակուլտուրայի բերքը։

Սառցե չորանոցն նյութը սառեցնում է շատ արագ ու մինչև շատ ցածր ջերմաստիճան՝ ապահովելով, որ նյութը պահպանի իր ֆիզիկական ձևը, այլ ոչ թե հալվելի:

Ներքոբերյալ տեսանյութը կծանոթացնի քեզ այս մեթոդին։
1
2
Սնունդը պահպանելու ևս մեկ տարբերակ է այն չորացնելը։
  • չորացնել կարող եք արևի տակ, գազօջախում կամ պարզապես կախելով սենյակում
  • չորացրած մթերքը կարող եք պահել ապակե տարաներում
  • չորացնել կարող եք կանաչի, ծաղիկներ, սերմեր, հատապտուղներ, բանջարեղեն, նույնիսկ գրիլ արած բանջարեղեն, ապխտած և պահածոյացված բանջարեղեն

Օրինակ՝ կարող ես չորացնել հատապտուղներ, դրանցից փոշի պատրաստել և այն օգտագործել ամբողջ տարվա ընթացքում աղանդերի մեջ կամ որպես համեմունք։
3
Մի քանի կարևոր խորհուրդ սննդի պահպանման համար
Օգտագործեք սեզոնային և տեղական մթերք
Օգտագործեք ապակե տարաներ, քանի որ դրանք անվտանգ են առողջության համար, հեշտ է դրանք լվանալ և բազմակի օգտագործել։
Խորհուրդ է տրվում պահածոյացնելուց առաջ լավ մշակել տարաները՝ եռման ջրով/ գազօջախում/սպասք լվացող մեքենայի մեջ։
Խուսափել տարայում օդի հայտնվելուց
Բերքը պահպանելը ողջ տարին սնունդ ունենալու եղանակներից մեկն է։ Հնարավոր է նաև երկարաձգել այն ժամանակը, որի ընթացքում բույսերը կարողանում են աճել։ Սա արվում է բազմազան սերմեր տնկելու միջոցով։ Օրինակ՝ որոշ բանջարեղեններ կարող են գոյատևել ձյան տակ, ինչը թույլ է տալիս բերքահավաքը կազմակերպել ձմռանը։
Նույն բույսի տարբեր տեսակները նույնպես կարող են ունենալ բերքահավաքի տարբեր ժամանակներ։ Գոյություն ունեն տարվա սկզբում, կեսին և վերջում հասնող բալեր։ Եթե դու տնկես բոլոր երեք տեսակի բալերը, դու բերք կստանաս մայիսից մինչև սեպտեմբեր։




Տարբեր բույսեր աճեցնելը նպաստում է նաև բիոբազմազանության աճին, ինչն էլ իր հերթին էկոհամակարգը ավելի դիմացկուն է դարձնում։ Եթե անգամ մի տեսակը վնասատու միջատները ոչնչացնեն, մեկ է հասանելի բերք կլինի։ Բույսերի աճի շրջանը կարելի է երկարաձգել նաև դրանք ծածկելով և պաշտպանելով ցրտահարությունից կամ աճեցնել դրանք ջերմոցում։
1
2
Ինչպես սովորեցինք, ապակե տարրաները սննդի պահպանման համար լավագույն տարբերակն են։ Նրանք կիրառվում են հատկապես ֆերմոնտացված բանջարեղենների համար և ամուր փակվում ռետինե կափարիչներով ու ջրային կնիքով, որպեսզի խմորման արդյունքում առաջացած գազը դուրս գա շատ փոքր քանակությամբ։

Կա մի քանի պարզ կանոն ապակե տարրաների օգտագործման համար՝
- Ջերմային մշակմամբ հեռացնել բոլոր մանրեները (30 րոպեով դնելով 100 աստիճան C ջերմաստիճանով ջեռոցում կամ 10-15 րոպե փողնելով եռացող ջրի մեջ)
- Խուսափեք տարրայի մեջ օդ թողնելուց։ Բանջարեղենների մեծ մասը կսկում է քայքայվել ու սնունդը վատնվում է։ Դրա համար կարող եք արդեն բացված ու սառնարանում պահվող տարրայի մեջ դնել ծանր իր, որը չի թողնի, որ օդը հասնի ուտելիքին կամ էլ տարրայի մեջ տեղադրել փոքրիկ պարկով 1.5%-անոց աղի ֆիզիոլագիական լուծույթ։ Պարկի վնասվելու դեպքում, ֆերմենտացիայի պրոցեսը չի խանգարվի։
- Սառը միջավայր տեղափոխելուց առաջ տարրան անհրաժեշտ է հովացնել
Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
Ի՞նչ սովորեցիր, ի՞նչ պերմակուլտուրային մեթոդներ կան բերքահավաքը արդյունավետ կազմակերպելու համար։
Քննարկում 5-ի ժամանակ՝
  • Կպատրաստենք բույսերի տնկման ժամանակացույց՝ տարին 12 ամիս սնունդը ապահովով համակարգի համար
  • Կսովորենք օգտվել Chat GPT-ից անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու համար
  • Կսովորենք պլանավորել աշխատանքը ըստ փուլերի, սկսած ռեսուրսների կառավարումից մինչև տնկման աշխատանքներ
  • Կհասկանանք թե ինչպես կարող ենք կառավարել մեզ վերապահ մարմիններին
  • Կնայենք քրաուդֆանդինգի հոլովակ և կանենք նրա վերլուծություն
  • Կկազմենք մեր քրաուդֆանինգի հոլովակի սցենարը

Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

ժամանակի պլանավորում, հետազոտություն, համագործակցություն, աշխատանքի պլանավորում, հաղորդակցություն, քննադատահակ մտածողություն, վերլուծություն, ֆոնդհայթհայթում