Թափոններ

Ֆեստուս Ադեյեմի
Ջիովանի Ֆաթթորի
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ի՞նչ ես կարծում, ինչպես կարելի է լուծել թափոնների առաջացման խնդիրը՝ հետևելով պերմակուլտուրայի սկզբունքներին։
Արդյոք հնարավո՞ր է ապրել 21-րդ դարում՝ առանց որևէ թափոն ստեղծելու։ Պերմակուլտուրայում համարվում է, որ ցանկացած չօգտագործված արտադրանք թափոն է․ եթե արտադրանքը հնարավոր չէ օգտագործել կամ այն վտանգավոր է, այն ստեղծելը անգամ լավ գաղափար չէ։
Պերմակուլտուրայի նպատակն է հումքը կապել արտադրանքին, որպեսզի դրանք բավարարեն միմյանց կարիքները։ Օրինակ՝ եթե խոհանոցում առաջացող օրգանական թափոնները դեն չնետես և վերածես կոմպոստի, դրանք կօգնեն նոր սնունդ աճեցնել, որը դու կկարողանաս ուտել։ Արդյունքում չես ստեղծի թափոն (ուտելիքի մնացորդները, որոնք աղբանոցներում մեթան են առաջացնում և ունեն տեղափոխման կարիք), քիչ հումք կպահանջվի (կոմպոստ չես գնի) և ավելի շատ արտադրանք կունենաս։






Պերմակուլտուրայում զրո թափոնի կարելի է հասնել, եթե հետևես հրաժարվիր, քչացրու, վերաօգտագործիր, վերանորոգիր, վերամշակիր, վերանախագծիր գործողությունների շղթային։ Իրականում այս քայլերը ջանք չեն պահանջում։ Ուղղակի հարկավոր է հրաժարվել թափոն առաջացնող արտադրանք գնելուց։ Օրինակ՝ հրաժարվիր փաթեթավորված արտադրանք գնելուց և տեղափոխիր դրանք քո բազմակի օգտագործման դիմացկուն պայուսակով։ Չփաթեթավորված արտադրանք կարելի է գտնել ֆերմերների շուկաներում․ այսպես ուղղակիորեն կաջակցես նաև ֆերմերներին։
Նման շուկաներում սովորաբեր կարելի է գտնել ամեն ինչ՝ հաց, պանիր, մրգեր, բանջարեղեններ, կաթ և այլն։





1
2
Իսկ դու արդեն փոխարինե՞լ ես պլաստիկե տոպրակները վերաօգտագործվող պայուսակով։
Օրգանական նյութերից կարված պայուսակների կոմպոստացումը ափսայքլինգի օրինակ է, այսինքն՝ թափոնից ստացվում է բարձր որակի արտադրանք, ինչը կանխում է թափոնների աղբավայրերում հայտնվելը։
Ափսայքլինգը տարբերվում է վերամշակումից․ հիմնական տարբերությունը այն է, որ վերամշակման ընթացքում նյութի որակը ընկնում է, իսկ ընթացքը թափոններից զուրկ չէ, քանի որ հումքին նոր նյութեր են խառնվում։ Այս պատճառով էլ պերմակուլտուրան վերամշակումը հաջող լուծում չի համարում։
Մեկ այլ լուծում է Բոկաշի կոմպոստացումը։ Այս մեթոդի հիմնական առանձնահատկությունը այն է, որ անաերոբ միջավայրում թափոնները, ոչ թե քայքայվում են, այլ ֆերմենտացվում են լակտոբացիլ բակտերիաների կողմից։ Ֆերմենտացված թափոնները խառնվում են հողին և օգտագործվում են հողում ապրող օրգանիզմների կողմից 2 շաբաթվա ընթացքում։ Ի տարբերություն քայքայմանը՝ ֆերմենտացման ժամանակ անջատվող ողջ ածխածինը մթնոլորտում հանտվելու փոխարեն մտնում է հողի համացանց։ Ավելին, մինչ այլ կոմպոստերներում միս կամ կաթնամթերք գցելն արգելված է, Բոկաշի կոմպոստներները կարող են մշակել նաև մսամթերքն ու կաթնամթերքը։
1
2
Շատ մարդիկ, որոնք չունեն հնարավորություն դրսում կոմպոստերներ ունենալու, կարծում են, որ տան պայմաններում անհնարին է օրգանական թափոնների մշակումը։ Այնուամենայնիվ, տնային կոմպոստերներ նույնպես ստեղծվում են և անընդհատ բարելավվում։ Մի տարբերակը որդերով կոմպոստն է։ Այսպիսի նախագիծ է իրականացրել Climate Uturn-ի ծրագրի Դիլիջանի շրջանավարտներից Ալլան։ Նրա կոմպոստերի մեջ տեղադրվում են սննդի կամ ցանկացած այլ օրգանական մնացորդներ, իսկ որդերը դրանք քայքայում ու վերածում են վերմիկոմպոստի։ Նշանակալից է, որ վերմիֆերման անհոտ է, ունի տնային կահույքի տեսք և ամբողջությամբ կայուն լուծում է։ Ծրագրի մասին ավելին կարող ես կարդալ Ալլիկ ինստագրամյան էջում։





Ալլայի կոմպոստերը
Բոկաշի կոմպոստերը
Գոյություն ունեն նաև ավելի տեխնոլոգիապես զարգացած լուծումներ, ինչպիսին Լոմին է։ Հիմնական առավելությունը այն է, որ այս սարքերը կոմպոստացումը կարող են իրականացնել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում՝ օգտագործելով մինիմալ էլեկտրականություն։
Մեկ այլ լուծում է առաջարկում Compost Queen նախաձեռնությունը։
Այն մարդիկ, որոնք ապրում են բնակարաններում, կարող են նաև միանալ նախաձեռնությունների, ինչպիսին Compost Queen համայնքային ծրագիրն է։ Նրանք համայնքի անդամներին տրամադրում են բոկաշի կոմպոստեր ու տարաներ, իսկ երբ տարան լցվում է, հավաքում են սննդի մնացորդները և տրամադրում դրանք ֆերմերներին, որոնք էլ կոմպոստը օգտագործում են սնունդ աճեցնելու համար։





Պատկերացրու, թե որքան լավ կլիներ, եթե յուրաքանչյուր շենք հավաքեր իր սննդային թափոնները և երկու շաբաթը մեկ դրանք տեղափոխվեին ֆերմերների այգիներ։ Միակ ջանքը, որը պահանջվում է սրա համար, օրգանական թափոնը առանձին տարայի մեջ գցելն է։ Եթե քո համայնքում նման նախաձեռնություն չկա, հաջորդ տարբերակը կոմպոստացմամբ զբաղվող մարդկանց գտնելն է համայնքում և նրանց քո հավաքած մնացորդները փոխանցելը։ Sharewaste ծրագիրը հեշտացնում է այս պրոցեսը՝ ցույց տալով մոտակայքում գտնվող մարդկանց, որոնք կվերցնեն հավաքվածդ սննդային մնացորդները։ Ներքոբերյալ տեսանյութը պատմում է Sharewaste-ի հիմնադիրներ Թոմասի և Էլլիի պատմությունը, որոնք բախվել են սննդային թափոնների խնդրին և որոշել ստեղծել մարդկանց իրար կապող հավելված, որպեսզի խնդիրը լուծվի և՛ իրենց, և՛ այլ մարդկանց համար։
3
4
Լոմի կոմպոստերը
ShareWaste հավելվածի աշխատանքը
Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է դրսում կազմակերպվող կոմպոստացումը տարբերվում տնային կոմպոստացումից։
Դրսում կոմպոստ ստանալու համար 3 մասից կազմված համակարգերը ամենատարածվածն են։ Որոշ մարդիկ նախընտրում են պատրաստել կոմպոստի տարաներ փայտի կտորներից, ծղոտից, կամ մետաղալարերից։ Օդափոխություն կազմակերպելու համար սննդի մնացորդների կույտերը մի տարայից տեղափոխվում են մյուսը։ Եթե հաճախ անձրևներ չեն գալիս, անհրաժեշտություն է առաջանում նաև ջրել մնացորդների կույտերը։ Եթե շագանակագույն և կանաչ մնացորդների 1։3 հարաբերությունը ճիշտ պահվում է, կոմպոստը պատրաստ է լինում 18-21 օրվա ընթացքում։ Հարևան նկարում կարող ես տեսնել, թե մնացորդներից որոնք են կանաչ համարվում, որոնք՝ շագանակագույն։









1
Դրսում կոմպոստ ստանալու համար 3 մասից կազմված համակարգերը ամենատարածվածն են։ Որոշ մարդիկ նախընտրում են պատրաստել կոմպոստի տարաներ փայտի կտորներից, ծղոտից, կամ մետաղալարերից։ Օդափոխություն կազմակերպելու համար սննդի մնացորդների կույտերը մի տարայից տեղափոխվում են մյուսը։ Եթե հաճախ անձրևներ չեն գալիս, անհրաժեշտություն է առաջանում նաև ջրել մնացորդների կույտերը։ Եթե շագանակագույն և կանաչ մնացորդների 1։3 հարաբերությունը ճիշտ պահվում է, կոմպոստը պատրաստ է լինում 18-21 օրվա ընթացքում։ Հարևան նկարում կարող ես տեսնել, թե մնացորդներից որոնք են կանաչ համարվում, որոնք՝ շագանակագույն։









1
Երեք մասից կազմված կոմպոստի համակարգեր
Գերմանացի Հեղման Անդղեն ստեղծել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ազատվել փայտի մեծ ճյուղերից ու գերաններից՝ դրանք այրելու փոխարեն։ Փայտի նման մեծ կտորները խնդրահարույց են, քանի որ դրանց կոմպոստացումը տևում է 5-6 տարի, հետևաբար դրանք կոմպոստերի մեջ չեն նետվում։
Նա որոշեց ճյուղերից բլուրներ սարքել ու դրանք ծածկել հողով։ Հեղմանի մոտ այս գաղափարը ծնվեց՝ ոգեշնչված իր տատիկի այգում փայտի կտորների միջև աճող բազմազան բույսերից։ Ժամանակի ընթացքում դանդաղ քայքայվելով՝ ճյուղերը սպունգի նման կլանում են ջուրը և հետո դանդաղ դուրս բաց թողում՝ թույլ չտալով, որ հողը մահանա։ Հիմա այս մեթոդը շատ հայտնի է և կոչվում է Hügelkultur՝ մշակում բլրի եղանակով։



2
Պատկերացրու՝ դու ցանկանում ես կոմպոստի համակարգ ներդնել քո քաղաքում/գյուղում։ Ո՞ր կոմպոստի եղանակը կընտրես։
Climate Uturn-ի ծրագրի նոյեմբերյանի շրջանավարտները, որոնք իրենց դպրոցի բակում ջերմոց են կառուցում, բախվեցին մոլախոտերի և ոչ առողջ հողի հետ կապված խնդիրների։ Այս խնդիրները լուծելու համար նրանք օգտագործեցին շերտավոր մուլչապատման մեթոդը, որը մանրամասնորեն քննարկվում է հողի մասին ընթերցանյութում։ Շերտավոր մուլչապատումը <<լազանյա>> կոմպոստացման օրինակ է, քանի որ ստացվող կոմպոստը չի տեղափոխվում, այլ ի սկզբանե կազմակերպվում է բույսերի տնկման տարածքում։ Գարնանը, երբ ստվարաթղթից և տերներից պատրաստված մուլչի շերտը քայքայվել էր, ուսանողները բույսերը տնկեցին հենց կոմպոստի մեջ։ Ստվարաթղթի շերտի վրա նրանք կարող էին նաև ուտելիքի մնացորդներ, խոտ, թուղթ կամ այլ օրգանակն նյութ լցնել։ Այս շերտավոր կառուցվածքի պատճառով էլ մեթոդը կոչվում է Լազանյա։

Կցված տեսանյութում կարող եք տեսնել Լազանյա կոմպոստացման կատարման եղանակը։





1
Երբ ողջ քաղաքն է որոշում կոպոստացմամբ զբաղվել, այն կազմակերպվում է արդյունաբերական մակարդակի վրա։ Քեյփթաունում ստեղծվող օրգանական մնացորդի 90%-ը գնում է Reliance Compost կոչվող կազմակերպությանը։ Թափոնները մանրացվում են շարքերի մեծ մեքենաների միջոցով և թողնվում, որ վերածվեն կոմպոստի։ Շաբաթը մեկ մեքենաները շրջում են այս կույտերը՝ ապահովելու օդափոխություն։ Սա արագ և մեծ ծավալներով կոմպոստ ստանալու ամենաարդյունավետ ճանապարհն է։ Սան Ֆրանցիսկոյում ամեն տարի վերամշակվում է 255,500 տոննա օրգանական մնացորդ․ արդյունքում, աղբանոցներ գնացող թափոնների քանակը նվազել է 60%-ով։
2

2009 թվականից ի վեր Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում առաջին լայնածավալ քաղաքային սննդի թափոնների և կոմպոստացման ծրագիրն ունի: Արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակից նվազել են 12%-ով։ Սննդի թափոններով ջերմոցային գազերը շատացնելու փոխարեն, նրանք կոմպոստացված սննդական թափոնները օգտագործում են տեղական գինեգործարաններում և այլ գյուղատնտեսական սննդի արտադրություններում։ Սրա արդյունքում ջերմոցային գազերը մթնոլորտ գնալու փոխարեն մթնոլորտից մտնվում են հողի մեջ։
3
Ինքդ կզբաղվեի՞ր օրգանական թափոնների կոմպոստացմամբ։
Եթե նկարագրված մեթոդները քեզ չափից բարդ են թվում, կա ծույլ կոմպոստացման եղանակ, որի համար պետք է հետևել ընդամենը մի կանոնի՝ ժողովիր ողջ օրգանական թափոնը դրսում, և բնությունը կանի մնացածը։

Այս ճաապարհով կոմպոստացումը ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ թափոնը քիչ ուշադրություն ու խնամք է ստանում, բայց մի քանի ամիսների ընթացքում ամենը կքայքայվի բնական ճանապարհով։

Օրգանական թափոնը կոմպոստացնելը թափոնը օգտագործելու միակ ճանապարհը չէ։ Օրգանական մնացորդներից կարելի է նաև բիոգազ ստանալ։ Ինչպես գիտես, այս թափոնները բնական ճանապարհով մեթան են արտադրում։ HomeBiogas կոչվող սիստեմը թույլ է տալիս մեթանի առաջացումը կազմակերպել փակ, կառավարվող միջավայրում։ Ստացվող գազը կարող է հավաքվել և օգտագործվել գազօջախի համար։


4
Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
Ի՞նչ սովորեցիր՝ ի՞նչու լուծումներ է առաջարկում պերմակուլտուրան թափոնների խնդրին։
Քննարկում 3-ի ժամանակ՝
  • Համեմատելու ու հատադրելու ենք կոմպոստացման եղանակները՝ ընտրելով մեզ ամենահարմարը
  • Կիրառելու ենք Գուգլի հետաքրքիր գործիքներ հետազոտության համար
  • Փորձելու ենք կազմել ուղղորդումներ Լոմի կոմպոստերը ածխածին-նեգատիվ դարձնելու համար
  • Պլանավորելու ենք համայնքային կոմպոստացում
  • Օգնելու ենք Ալլայի կոմպոստերի զարգացմանը որպես բիզնես խորհրդատուներ
  • Աշխատելու ենք քարտեզի վրա

Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

ստեղծարար մտածողություն, քննադատական մտածողություն, պլանավորում, քարտեզագրում, համագործակցություն, խնդիրների լուծում