Հող

Ջիովանի Ֆաթթորի
Ջիովանի Ֆաթթորի
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է հողը կարևորվում պերմակուլտուրայում:
Հողը բարդ համացանց է։ Հողում ապրում են բազմազան միկրոօրգանիզմներ, և առկա են տարատեսակ նյութեր։ Այսպիսի բարդ համակարգի համար պատասխանատու են միկոռիզային սնկերը (mycorrhizal fungi)։ Նրանց կողմից ստեղծված ցանցի միջոցով տարբեր բույսեր կապվում են իրար, և հնարավոր է դառնում բույսերի միջև հողում առկա ջրի, ածխածնի, ազոտի և այլ սննդանյութերի ու հանքանյութերի տեղաշարժը։ Ավելի կոնկրետ, այս սիստեմի միջոցով բույսերը որոնք աճում են ռեսուրսաշատ պայմաններում (շատ լույս, ջուր, ազոտ), կարողանում են անհրաժեշտ նյութեր տրամադրել ավելի քիչ պարարտ պայմաններում աճող բույսերին։ Բնական էկոհամակարգերում, բույսերը կարող են իրենց անհրաժեշտ սննդանյութերի 80-90%-ը ստանալ սիմբիոտիկ սնկերից։ Օրինակ՝ այսպիսի կապը թույլ է տալիս որոշ բույսերի աճել ստվերաշատ անտառների ներքևի շերտերում, որտեղ լույսի շատ քիչ մուտք կա։
Այս գործընթացի շնորհիվ անտառները դառնում են բազմաշերտ (կարող են ունենալ 7 շերտ) և դառնում են ավելի արդյունավետ։ Քանի որ բույսերի 95%-ը ունակ է նման կապեր հաստատելու, անտառի այսպիսի մոդել հնարավոր է ստեղծել նաև սեփական այգիներում՝ խթանելով միկոռիզային սնկերի զարգացումը։ Այսպիսի սնկեր կարելի է ներմուծել նոր միջավայր՝ բերելով հող կամ բույսեր այնպիսի շրջաններից, որտեղ միկոռիզային սնկեր արդեն իսկ ապրում են: Սրանք չկան գյուղատնտեսական կամ դեգրադացված հողերում, քանի որ հողի հերկման և խտացման ժամանակ նրանք մահանում են։ Հնարավոր է նման սնկեր գնել նաև հատուկ խանութներից և ավելացնել դրանք հողին կամ արմատներին բույսերի տնկման ժամանակ։
1
2
Հողի Սննդային Ցանցը
Հողը միկոռիզային սնկերի առկայությամբ և առանց դրանց
Միկոռիզային սնկերի և բույսերի կապը
Ոչ միկորիզային բույսերի որոշ օրինակներ ներառում են կաղամբը, բրոկկոլին, բողկը, սպանախը, ճակնդեղը, մեխակը և այլն։

Կարևոր է նշել, որ չնայած այս բույսերը չեն կազմում միկորիզային ասոցիացիաներ, նրանք դեռ կարող են հաջողությամբ աճել համապատասխան աճի պայմաններում:
Կան որոշ բույսեր, որոնք չեն կարող սիմբիոտիկ հարաբերություններ հաստատել միկորիզային սնկերի հետ: Այս բույսերը հայտնի են որպես ոչ միկորիզային բույսեր: Սննդանյութերի կլանման համար միկորիզային սնկերի վրա հույս դնելու փոխարեն, նրանք ունեն սննդանյութերի ձեռքբերման այլընտրանքային մեխանիզմներ:
Կարևոր են նաև հողում ապրող այն սնկերը, միջատները, որդերն ու միկրոօրգանիզմները, որոնք քայքայման կամ այլ ճանապարհով բույսերին անհարժեշտ սննդանյութերն ու հանքանյութերը հասանելի են դարձնում հողում։ Նրանք առանցքային դեր են խաղում նաև հողի կառուցվածքի համար․ երբ այս օրգանիզմները շարժվում են հողի միջով, նրանք օդի և ջրի մուտքի ճանապարհներ են բացում, ինչի շնորհիվ ստորգետնյա կյանքը, այդ թվում բույսի արմատները, կարողանում են շնչել։
3
0։48-0։53 վայրկյաններին երևում է, թե ինչպես են այս օրգանիզմները ստեղծում հողի կառուցվածքը:
Գոյություն ունեն հատուկ միկրոօրգանիզմներ, որոնք կոչվում են արդյունավետ միկրոօրգանիզմներ։ Սրանք հեղուկ խառնուրդների տեսքով ավելացվում են հողին՝ դրա մանրէաբանական բազմազանությունը բարձրացնելու նպատակով։ Դրանք շատ օգտակար են դեգրադացված հողի բարելավման համար։ Ավելին, այս օրգանիզմները օգնում են բույսերին՝ պայքարելու տարբեր հիվանդությունների դեմ և անգամ կարողանում են աջակցել հողում առկա այլ օրգանիզմների, ինչպիսիք են ազոտը վերականգնող բակտերիաները։
4
Գիտե՞ս, թե ինչով են տարբերվում առողջ հողը և փոշին։

Փոշին կազմված է ավազից, կավից և քարերից, իսկ առողջ հողը կենդանի օրգանիզմների էկոհամակարգ է։ Մեկ գդալ առողջ հողում ավելի շատ օրգանիզմներ կան, քան ապրող մարդիկ Երկիր մոլորակի վրա։


Ջիմ Կովալեվսկին ֆլորիդայում բնակվող փորձառու պերմակուլտուրիստ է։ Նա պերմակուլտուրայի սկզբունքները ներդնում է սեփական այգում և պատմում իր արդյունքների մասին։ Ինչպես Ջիմն է նշում, կայուն ճանապարհով բույսեր աճեցնելու միակ տարբերակը առողջ հող ունենալն է։ Առողջ բույսեր աճեցնելու համար մենք պետք է սնենք հողը, ոչ թե բույսը։
Մինչ պերմակուլտուրան բացահայտելը Ջիմը եղել է դեկորատիվ կանաչապատող՝ մոնոկուլտուրայի ճանապարհով աճեցրել է խոտ և ցանել հողը արհեստական պարարտանյութերով։ Այժմ նա ամբողջովին փոխվել է։ Հիմա Ջիմը կայուն ճանապարհով աճեցնում է սնունդ իր և հարևանների համար։ Նա սնում է հողը խոտով և փայտի կտորներով, որոնք որպես մուլչ, պաշտպանում են հողը արևից, քամիներից և դառնում են առողջ սննդանյութ հողում բնակվող օրգանիզմների համար։
Ահա մի քանի պերմակուլտուրայի սկզբունք, որոնց հետևում է Ջիմը։
1․ Նա երբեք չի ջրում իր այգին։ Հողը հագենում է անհրաժեշտ օրգանական նյութերով խոտի քայքայումից և վերածվում է հսկա սպունգի, որը կլանում է անձրևաջրի ամեն կաթիլը։ Միակ ճանապարհը հողից ջրի հեռացման բույսերի միջոցով է։
2․ Ջիմը երբեք չի մաքրում իր հողը մոլախոտներից, որովհետև մոլախոտեր այդ հողի վրա չեն կարողանում աճել։ Պատճառն այն է, որ մուլչի հաստ շերտը չի թողնում արևի ճառագայթներին հասնել մոլախոտի սերմերին։ Մեկ այլ պատճառ է այն, որ մոլախոտերը, լինելով պիոներ բույսեր, նախընտրում են աճել խտացված, սննդանյութերից զուրկ անորակ հողում։ Պիոներ են համարվում այն բույսերը, որոնք առաջինն են աճում դեգրադացված հողում, քանի որ նրանք դիմացկուն են և կարող են սկիզբ դնել հողի առաջացման գործընթացին։
1
2
3․ Ջիմը երբեք չի օգտագործում պարարտանյութեր։ Երբ մուլչը քայքայվում է, խոտի մեջ հավաքված ազոտը վերադառնում է հողի մեջ և դառնում հասանելի բույսերի համար։
4․ Ջիմը երբեք չի հերկում հողը։ Հերկելը սպանում է հողում առկա կյանքը, որը ստեղծել են մակրո և միկրոօրգանիզմները, մթնոլորտ է բաց թողում հողում հավաքված ածխաթթու գազը՝ նպաստելով հողի որակազրկման և կլիմայի փոփոխության։ Ավելին, հերկված հողը ունի ջրի կլանման ավելի սահամանփակ կարողություն։ Մակերևույթով հոսող ջուրը իր հետ տանում է հողի բերրի արտաքին շերտը, ինչի արդյունքում հողը նորից վերածվում է փոշու։
5. Մուլչի խոտում հավաքվող ածխածինը դուրս է հանվում մթնոլորտից և պահվում հողի մեջ։ Ջիմը այսպես կատարում է կլիմայի դեմ պայքարի իր պատասխանատվությունը։
Պերմակուլտուրայի փիլիսոփայությունն է՝ խնդիրը միաժամանակ նաև լուծումն է։ Մոլախոտերը խնդրահարույց են, սակայն դրանք բնության լուծումն են հողի առողջության պահպանման խնդրին։ Ջիմի պես մարդիկ սա հասկանում են և կրկնօրինակում են բնությանը, որպեսզի լուծեն առաջացող խնդիրները։ Այսպես նա իր տան այգում կարողանում է աճեցնել սնունդ կոմերցիոն մասշտաբով՝ ներդնելով նվազագույն ջանք և ստանալով առավելագույն արդյունք։
3
4
Հերկված հողը և չհերկված հողը տարբերվում են առկա արմատային համակարգով, ջրի կուտակման տարողունակությամբ, արտաքին օրգանիկ շերտի և այլ կառուցվածքային հատկանիշներով։
2․Եթե բարձր մոլախոտեր կան, կտրել դրանք, որպեսզի հնարավոր լինի ստվարաթղթերով ծածկել գետինը։
3․ Ստեղծել մոլախոտերի դեմ շերտ։ Լավագույն լուծումը ստվարաթուղթն է, քանի որ այն բավարար հաստ է և նաև հեշտ է ձեռք բերել։ Ստվարաթուղթը չի թողնում, որ մոլախոտերը բարձրանան մուլչից և արևի ճառագայթներին մուտք ունենան։ Կարևոր է բաց մասեր չթողնել ստվարաթղթի կտորների միջև, որպեսզի դրանց արանքում նույնպես մոլախոտեր չաճեն։
4․ Ստվարաթղթի շերտի վրա ավելացրեք ամենաքիչը 8սմ բարձրությամբ մուլչ։ Մուլչ կարող է ծառայել ցանկացած օրգանական նյութ՝ տերևներ, խոտ, փայտի կտորներ, թեփ կամ բուրդ։






    1
    2
    Ջեյմս Պրիջիոնին ապրում է Նյու Ջերսիում, որտեղ կլիման գրեթե համընկնում է Հայաստանում գերակշռող կլիմային։ Ջեյմսը պերմակուլտուրայով է զբաղվում արդեն տասը տարի։ Երբ նոր էր սկսում խնամել իր այգին, տարածքում միայն ավազ կար, որը անձրևներից մի քանի ժամ հետո ամբողջությամբ չորանում էր։ Նաև խանգարող մոլախոտեր էին ամենուր աճում, և Ջեյմսը ցանկանում էր ազատվել դրանցից։
    Այս խնդիրները լուծելու համար նա ներդրեց շերտերով մուլչի եղանակը։

    1․ Եթե գետինը չոր է, ջրել այն, քանի որ երբ մուլչի շերտը ավելացվի, ջուրը կպահպանվի շերտի տակ։

    5․ Սկզբում կարևոր է մուլչը բավարար ջրել, որպեսզի ուժեղ քամիների արդյունքում այն չշարժվի։
    Լավագույն ժամանակը մուլչապատման համար գարնան կամ աշնան սկիզբն է։ Այսպես մուլչը պատրաստ կլինի մինչև անձրևային եղանակը և առավելագույնս կկարողանա կլանել անձրևաջուրը, իսկ ներքևի շերտերում կուտակված օրգանական նյութերը կսկսեն քայքայվել կոմպոստի։
    Կարևոր է մուլչապատումից առաջ հողում տնկել բազմամյան բույսեր և մեկամյա բույսեր՝ մուլչապատումից 4-6 ամիս հետո։ Որպեսզի մոլախոտեր երբեք չկարողանան աճել, իսկ հողը միշտ պարարտ մնա, կարելի է ամեն տարի ավելացնել 4-5սմ թարմ մուլչ։








    3
    Մուլչապատման քայլերը
    Նկարում պատկերված է մուլչապատման ընթացքը։ Դասավորի՛ր փուլերը ճիշտ հերթականությամբ և մեկնաբանի՛ր յուրաքանչյուրը։
    Չնայած Ջեյմս Պիրիջիոնին արդեն փորձառու պերմակուլտուրիստ է՝ նա նույնպես սկզբում սկսել է պերմակուլտուրային նախագծումից։ Բազային քարտեզից հետո անհրաժեշտ է ստեղծել տարածքի գոտիները պատկերող քարտեզ։
    Տարածքը գոտիների բաժանելն օգնում է որոշել, թե յուրաքանչյուր օբյեկտ որտեղ է տեղադրվելու՝ պայմանավորված անհրաժեշտ խնամքով և ուշադրությամբ։
    • Գոտի 0 - Հիմնական շինություն
    • Գոտի 1 - Հաճախակի խնամք պահանջող մեկամյա բույսեր՝ ամենամոտը հիմնական շինության մուտքերին և ելքերին (դիմացից և հետևից), հաճախ օգտագործվող քայլելու ճանապարհներին
    • Գոտի 2 - Փոքր կենդանիներ, մրգատու ծառեր, բույսեր՝ համեմատաբար հեռու հիմնական շինությունից, ավելի քիչ խնամք պահանջող, բայց ինտենսիվորեն օգտագործվող
    • Գոտի 3 - Ցածր ինտենսիվության քիչ խնամք պահանջող տարածք
    • Գոտի 4 - Վայրի գոտում աճող տեղական բույսեր՝ չեն պահանջում խնամք, մարդիկ այցելում են՝ մոտակա ճանապարհով քայլելիս
    • Գոտի 5 - Խնամք կամ ուշադրություն չպահանջող տարածք՝ մարդիկ հազվադեպ են այցելում, ճանապարհ կառուցված չէ, որպիսի մարդիկ չխանգարել վայրի բնությանը

      Պայմանավորված տարածքի մեծությամբ՝ այն կարելի է բաժանել ավելի քիչ գոտիների։ Սեփական այգում դու հավանաբար կկարողանաս տարանջատել գոտի 1-ը, 2-ը և 5-ը։ Ավելի մեծ տարածքներում կարելի է տեղավորել նաև 3-րդ և 4-րդ գոտիները։




    1
    2
    Գոտիների քարտեզի օրինակ
    Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցը աշխարհի բույսերի բազմազանության պահեստային հաստատությունն է և գտնվում է Նորվեգիայի Շպիցբերգեն կղզում՝ հեռավոր արկտիկական Սվելբարդ արշիպելագում: Սա աշխարհի սննդի անվտանգության կենտրոնն է, որը ապահովագրում է մեզ ռեսուրսների վատ կառավարման, պատերազմների, հիվանդությունների կամ բնական աղետների դեպքում։ Այստեղ պահվում են 4․5 միլիոն սերմեր։ Եթե անգամ լինեն էլեկտրականության խնդիրներ, հավերժական սառույցը, որը պարփակում է պահեստը, պահպանում է անհրաժեշտ սառը ջերմաստիճանը` -18°C: Սերմերը բույսերի գենետիկ նյութը պահպանելու հիանալի միջոց են, ինչը կարևոր է Երկրագնդի կենսաբազմազանությունը պահպանելու համար։




    Գոյություն ունի նաև սերմերի բնական պահոց՝ հողը։ Հողը, որպես սերմերի բնական պահոըստ, սկսվել է ուսումնասիրվել 1859 թվականին, երբ Չարլզ Դարվինը, օգտագործելով լճի հատակից վերցված հողի նմուշներ, կարողացավ նկատել սածիլների առաջացումը։ Հայտնաբերվել են սերմեր, որոնք հողում պահպանվել են շուրջ 1200 տարի, ինչը ապացուցում է, որ հողը հավասարապես արդյունավետ է և ունի շատ ավելի մեծ տարողունակություն, քան մարդկանց կողմից կառուցված պահեստները։ Սերմերի մեծամասնությունը հողում պիոներ տեսակների են, հատկապես հողի խորը շերտերում պահվող սերմերը։ Սա է պատճառը, որ հողը հերկելու արդյունքում դրանք բարձրանում են արտաքին շերտ և սկսում աճել՝ հասանելով արևի ճառագայթներին։


    1
    2
    Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցը
    Քանի որ սերմերի բանկից է կախված, թե ինչ մոլախոտեր կաճեն տարածքում, պերմակուլտուրայում ընդունված է հարստացնել հողը այն բույսերի սերմերով, որոնք ցանկանում ենք աճեցնել։ Սրան հնարավոր է հասնել, օրինակ՝ թողնելով, որ աճեցվող բանջարեղենից սերմեր ստեղծվեն և ընկնեն հողի վրա։ Քանի որ հողը առողջ է, այս սերմերը կառաջանան ամեն տարի, և կարիք չի լինի տնկելու, ջրելու կամ պարարտանութեր ցողելու։ Այլ կերպ ասած՝ մեր բույսերը սկսում են աճել ինչպես մոլախոտերը։ Այս մեթոդը ավելի հեշտ է, քան անգամ խանութից սնունդ գնելը։ Տեսանյութում կարող ես տեսնել, թե պերմակուլտուրիստները ինչպես են օգտագործում այս մեթոդը իրենց այգիներում։






    3
    Կցանկանայի՞ր սեփական սերմերի պահեստը ստեղծել։
    Սերմերի պահեստ ստեղծելը թույլ է տալիս շարունակաբար ունենալ այն սնունդը, որը դու սիրում ես, և ըստ անհրաժեշտության՝ ապահովել սեփական սննդի պաշարը հնարավոր աղետների ժամանակ։ Երկարաժամկետ պատկերում այն նաև գումար խնայելու լավ տարբերակ է։

    Սերմերի պահեստ ստեղծելու համար նախ պետք է հավաքել անհրաժեշտ սերմերը։ Կարող ենք հավաքել բանջարեղենի, խոտաբույսերի, մրգերի բազմատեսակ սերմեր կա՛մ սեփական այգուց, կա՛մ համապատասխան խանութից։ Հավաքելուց հետո պետք է սերմերը լվանալ և սպասել, որ դրանք չորանան։ Այնուհետև լցնել սերմերը թղթե ծրարների մեջ․ թուղթը չի խանգարի օդափոխությանը և միաժամանակ կկանխի բորբոսների առաջացումը, փտումը կամ սերմերի բողբոջումը։ Ծրարի վրա կկատարենք նշումներ բույսի տեսակի, սերմերի քանակի, աճեցման օրերի մասին։ Չորացած սերմերի ծրարները կդնենք հերմետիկ փակվող ապակյա տարաների մեջ, իսկ տարաները կպահենք չոր, մութ, սառը պայմաններում։ Տաք եղանակի դեպքում սերմերը կարելի է տեղափոխել սառնարանը։ Սերմերը այսպես կարող են պահպանվել մինչև տասը տարի։ Տեսանյութում կտեսնես՝ ինչպես պատրաստել սեփական ծրարները։
    1
    Ինչպես ստեղծել սեփական սերմերի պահեստը
    Ի՞նչ ես կարծում, ինչպես կարող է առողջ հողը օգնել մեզ պայքարել կլիմայի փոփոխության դեմ:
    Կլիմայի փոփոխություններ տեղի են ունենում այն պատճառով, որ մարդիկ խախտում են ածխածնի պահուստների բալանսը։ Հանածոները, օվկիանոսում առաջացող նստվածքները և հողը ածխածինը մթնոլորտից դուրս պահեստավորելու հիմնական միջոցներն են։ Սա նշանակում է, որ եթե ունենանք առողջ հողային կենսահամակարգ, կկարողանանք ավելի շատ ածխածին մթնոլորտից տեղափոխել և պահել հողում՝ կանխելով կլիմայի փոփոխությունը։
    Բինգարայում սկսել են մի համանքային նախագիծ, որը կոչվում է Ածխածնի Ֆերմա։ Նախագծի նպատակն է գտնել տարբեր լուծումներ՝ ածխաթթու գազը մթնոլորտից հեռացնելու և հողի մեջ պահեստավորելու համար։ Համայնքի յուրաքանչյուր անդամ փորձարկում է մի մեթոդ, և վերջում յուրաքանչյուրը պատմում է իր արդյունքների մասին։ Կլիմայի փոփոխությամ դեմ պայքարից բացի՝ նախագիծը նպաստում է նաև հողերի ավելի բերրի դառնալուն և ջրի խնայմանը։ Հողում ածխածնի պարունակության յուրաքանչյուր 1% աճի արդյունքում հնարավոր է դառնում 175,000 լիտր/հեկտար ավել ջուր պահեստավորել հողի մեջ, քանի որ օրգանական նյութերում առկա ածխածինը սպունգի նման կլանում է ջուրը։ Բինգարայի համայնքի մեծագույն նպատակն է փակ համակարգ դառնալը, այսինքն՝ բավարարել համայնքի սննդի կարիքը և կոմպոստացնել առաջացող ողջ օրգանական թափոնը։



    1
    Որոշ երկրներում ֆարմերները և հողատարածքի սեփականատերերը կառավարության կողմից վարձատվում են մթնոլորտից ածխաթթու գազ հեռացնելու համար։ Օրինակ՝ Ավստրիալայում մեկ տոննա ածխածին հողում պահեստավորելու համար սեփականատերը վարձատրվում է 8 դոլար։ Այսինքն՝ հնարավոր է յուրաքանչյուր քառակուսի մետր հողի համար տարեկան աշխատել մեկ դոլար։ Սա երկրների կառավարությունների կողմից նախաձեռնվող նախագծերից է՝ ուղղված կլիմայի բարելավմանը։


    2
    Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
    Ի՞նչ սովորեցիր, ի՞նչու է հողը արժևորվում պերմակուլտուրայում։
    Քննարկում 2-ի ժամանակ՝
    • Տարբերակելու ենք հողի տեսակները
    • Կատարելու ենք փոքրիկ հետազոտություն և կազմենք պերմակուլտուրայի դիզայն
    • Փորձելու ենք համագործակցության եզրեր գտնել ԱՄՆ-ի գյուղատնտեսական հողերի ամենամեծ մասնավոր սեփականատիրոջ հետ (փորձեք գուշակել՝ ով է նա)
    • Ծանոթանալու ենք ակվապոնիկ ֆերմաներին և այն համեմատենք պերմակուլտուրայի հետ
    • Զարգացնելու ենք մեր բազային քարտեզը՝ գոտիներ ավելացնելով


    Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

    հետազոտություն, պերմակուլտուրայի դիզայն, քննադատական մտածողություն, բանավոր խոսք, համագործակցություն, հաղորդակցություն, փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում, ստեղծարար մտածողություն