Շենքեր
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ տեսք կունենան պերմակուլտուրայի սկզբունքներով կառուցված և այդ սկզբունքներին հետևող շենքերը։
  • պետք է գեղեցիկ լինեն բոլոր այն մարդկանց կարծիքներով, ովքեր դրանք կառուցում և օգտագործում են
  • պետք է կարգավորելի լինել
  • պետք է ունենան ժամանակի փորձություներին դիմակայելու կարողություն և պահպանվեն առնվազն 100 տարի
  • պետք է լինեն մատչելի, աջակցելով հավասարությանը և հասանելի լինեն բոլոր սոցիալ-տնտեսական ծագում ունեցող մարդկանց համար
  • պետք է աջակցեն մեր ուզած հասարակության տեսլականին, և դրանք պետք է իմաստ ունենան լանդշաֆտում․ ամեն իմաստով պետք է ներդաշնակ լինեն շրջակա միջավայրին:
  • պետք է կառուցված լինեն տեղական նյութերից, իսկ եթե հնարավոր չէ՝ վերամշակված և վերամշակված նյութերի
Պերմակուլտուրայի դիզայնով շենքերն ու բնակավայրերը
  • կառուցված են մատչելի տեխնոլոգիայի կիրառմամբ, հեշտությամբ են օգտագործվում, հնարավորինս անվտանգ են, հարմար են տարբեր կարողությունների և տարիքի մարդկանց համար
  • չեն պարունակում և չեն անջատում թունավոր նյութեր, ինչպես շինարարության, այնպես էլ բնակության ընթացքում
  • առաջացնում են ոչ մի կամ հնարավորինս քիչ թափոններ
  • պետք է լինեն և՛ դիմացկուն, և՛ հարմարվող
  • կոմպոստացվող են/կարող են հող վերադառնալ, երբ մարդիկ դրա կարիքն այլևս չունենան
  • պետք է ունենան տեղանքի ինքնապահովման հնարավորություն սննդի, ջրի և էներգիայի առումով
Դաննին և Քեթրինը շքեղ տուն են կառուցել կոբից, որը բնական նյութ է՝ պատրաստված ավազից, կավից և ծղոտից: Նրանք նույնիսկ իրենց կահույքի մեծ մասն են պատրաստել նույն այդ նյութից։ Այսպես 800 քմ տուն կառուցելը ընդամենը 15,000 դոլար է արժեցել:
Պատերը պատրաստված են ծղոտի բալասաններից, որոնք դրված են իրար վրա և ամրացված են կոբով: Ծղոտի բալասանները մեկուսիչ են: Սա նշանակում է, որ ձմռանը ջերմությունը չի կարող դուրս գալ պատերից, իսկ ամռանը չի կարող ներթափանցել պատերի միջով: Այսպիսի մեկուսիչ շերտի դերում է կոբի հաստ շերտը։ Պատի մեկուսիչ նյութը կարելի է պատրաստել ցանկացած նյութից, որը կարող է կլանել ջերմությունը, պահել այն երկար ժամանակ և կամաց-կամաց բաց թողնել։ Կոբը ցերեկը կլանում է պատուհանների միջով շողացող արևի ջերմությունը, իսկ գիշերը` դանդաղորեն անջատում այդ ջերմությունը:
Այս տան բոլոր պատուհանները հարավային կողմում են։ Սա կարևոր է, քանի որ ձմռանը արևի ծագման և մայրամուտի կողմը ավելի հարավ է: Հարավային կողմում պատուհաններ ունենալը թույլ է տալիս արևի շողքերի մուտքը դեպի տուն ամբողջ օրվա ընթացքում, նույնիսկ ձմռանը։ Այպիսով՝ պասիվ տաքացնելով տունը և կոբի շերտը, ինչը կանջատի ջերմություն գիշերը։
1
2
Սա նրանց հրթիռային զանգվածային տաքացուցիչն է, որը նույնպես պատրաստված է կոբից։ Այն դանդաղ արձակման ճառագայթային ջեռուցման համակարգ է: Հրթիռային զանգվածային ջեռուցիչները բաղկացած են մեկուսացման փայտի այրման խցիկից, որտեղ փայտն այրվում է բարձր ջերմաստիճանում, տաքացնում է ջեռուցիչը և տան ինտերիերը ծածկող կոբը: Քանի որ տաք օդը բարձրանում է, կրակի տաք գազերը բարձրանում են և մտնում մեծ տակառը, որտեղ ջերմություն են անջատում։ Երբ գազերը սառչում են, դրանք տակառից իջնում են և մտնում են խողովակներ, որոնք անցնում են դրա կողքի նստարանի մեջով։ Այսպես գազերից մնացած ջերմությունն ազատվում է մինչև ծխնելույզի միջոցով մթնոլորտ դուրս գալը: Այս դիզայնը թույլ է տալիս հրթիռային զանգվածային ջեռուցիչներին տաքացնել տարածքը կրակի դադարից հետո մի քանի օր շարունակ և նվազեցնել վառելիքի սպառումը
80–90%-ով` համեմատած «սովորական» փայտի այրման ջեռուցիչների հետ:










Նրանք նույնիսկ պատի վրա անցք են արել, որ ապացուցեն՝ այն իսկապես ծղոտից է պատրաստված։
Լոգարանում նրանք ունեն կոմպոստացնող զուգարան։ Նրանք օգտագործում են թեփ՝ ամեն ինչ ծածկելու համար և ապահովում են շագանակագույն նյութի աղբյուր, որի մասին դու սովորել ես թափոնների ընթերցանյութից: Քանի որ ամեն ինչ միշտ թեփի տակ է, երբեք հոտ չի գալիս։ Երբ դույլը լցվում է, այն տեղափոխում են դուրս, որպես առանձին պարարտանյութի կույտ և թողնում 2 տարի (համեմատած սովորական պարարտանյութի, որը մի քանի ամիս է մնում), որից հետո այն կարող է որպես պարարտանյութ օգտագործվել այգում:
Նրանք պատերին ապակե շշեր են տեղադրել, որպեսզի գունավոր լույսի ճառագայթներ ներթափանցեն տուն: Քանի որ այս շշերը ապակու կրկնակի շերտից են, որի ներսում օդ է, դրանք լավ մեկուսիչ են, ինչպես կրկնակի ապակեպատ պատուհանները, հետևաբար թույլ չեն տալիս, որ շատ ջերմություն դուրս գա դրանց միջով:
Թեև Դեննին և Քեթրինն իրենք են պատրաստել կոբը՝ խառնելով կավը և ավազը իրենց ունեցած ծղոտի և ջրի հետ հենց իրենց ոտքերով, կան նաև մեքենաներ, որոնք պատրաստում են կոճաքարեր, որոնք կոչվում են սեղմված հողային բլոկներ և կարող են օգտագործվել ճիշտ այնպես, ինչպես ցեմենտի բլոկները: Այս մեքենան հարմար չափս ունի վարձակալելու և հենց տեղում հայտնաբերված կավից բլոկները պատրաստելու համար: Հարավային Աֆրիկայի այս դպրոցը ամբողջությամբ պատրաստված է տեղում սեղմված հողային բլոկներից:
Rammed Earth-ը նման է սեղմված հողային բլոկներին, բայց օգտագործում է մի փոքր այլ տեխնիկա:
Եզրակացություն՝ պետք է խուսափել վինիլային ծածկույթից։
Այլընտրանքային տարբերակներ.
• օգտագործե՛ք թղթե պաստառներ՝ իդեալականորեն վերամշակված կամ FSC-ի կողմից հավաստագրված
• նայե՛ք Greenguard վկայականին, նրանք ցույց են տալիս քիմիական նյութեր կան, կամ քիչ են, կամ ընդհանրապես չկան
• ներկ գնելու դեպքում համոզվեք, որ այն ջրային հիմքով է
Ֆտալատները կարող են լինել ամենուր՝ լոգարանի համար նախատեսված դեղին բադիկներից մինչև կոսմետիկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆտալատները, իրենց քիմիական բաղադրության պատճառով, կարող են հայտնվել փոշու և օդի մեջ՝ հասցնելով վնաս մարդու առողջությանը։

Այսօր սովորեցինք կայուն ճարտարապետության տեխնիկաներ ու մոտեցումներ, սակայն շատերիս տներն ու բնակարանները այս պահին պարունակում են նյութեր, որոնք ոչ միայն կայուն չեն, այլ նաև վնասակար։ Դրանցից մեկը վինիլային ծածկույթն է։

Ինչ գիտենք վինիլային ծածկույթի մասին.
• նրա քիմիական բաղադրության հիմքը պոլիվինիլքլորիդն է, այսինքն՝ պլաստիկը
• ներսում նաև այլ բաղադրիչներ կան՝ պլաստիկացնողներ՝ առաձգականություն հաղորդելու համար, որոնցից մեկը՝ դիբութիլ ֆտալատը, վնասակար է առողջության համար (քաղցկեղածին է, հրահրում են ասթմա, ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա):

Կայո՞ւն, թե՞ ոչ՝ վինիլային ծածկույթ
1
2
3
Բիոմիմիկան պերմակուլտուրայի դիզայնի կարևոր մասն է: Որոշ ճարտարապետներ կարողանում են օգտագործել այս պերմակուլտուրայի սկզբունքը՝ ավելի կայուն կառույցներ նախագծելու համար: Ճարտարապետ Միք Փիրսը օգտագործել է տերմիտների բնական մեթոդը՝ Զիմբաբվեի ամենամեծ առևտրային շենքի համար կայուն և պասիվ հովացման համակարգ նախագծելու համար:

Այս շենքը հնարավոր է հովացնել առանց օդորակման։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես են պերմակուլտուրայի սկզբունքները փոխանցվում բազմաթիվ այլ մասնագիտությունների:
Միք Փիրսի պասիվ հովացման համակարգը
Ժամանակակից կայուն ճարտարապետության օրինակներ
  • Edgeland House
    • Կանաչ տանիք
    • Առաստաղի ու հատակի հիդրոնիկ օղակնեիր
    • Պասիվ/ադիաբատիկ սառեցում
    • Անձրևաջրի հավաքման համակարգ
    • Լատենտ էներգիայի կուտակում
  • Shirasu House
    • Արևային էներգիայի կիրառում
    • Բնական օդափոխություն
    • Տեղական աղբյուրների ու վերամշակվող նյութերի կրառում (հրաբխային հողի աղյուս)
    • Պասիվ մեկուսացում, ջեռուցում ու սառեցում
  • The Shearers Quarters
    • Տեղական ծառերի տնկում
    • Կրկնակի ապակեպատում
    • Օդափոխիչ փեղկեր և խաչաձև օդափոխանակություն
    • Անձրևաջրի հավաքում
    • Կեղտագրերի տեղական մաքրում
    • Ձեռագործ աղյուսներ և տեսական նյութեր
  • Fobe House
    • Արևային էներգիա
    • Ստվերային հատվածների ակտիվ կիրառում
    • Բնական օդափոխություն
    • Բարձր առաստաղներ
    • Կրկնակի պատեր
    • Ադիաբատիկ սառեցում
    • Բնական գունանյութեր
Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
Ի՞նչ սովորեցիր, ի՞նչ առանձնահատկություններ ունի պերմակուլտուրայի սկզբունքներով կառուցված շենքը։
Քննարկում 6-ի ժամանակ
  • Կպալանավորենք համայնքային սննդի պահեստ իր բոլոր դիզայնի կոմպոնենտներով
  • Դուրս կբերենք հնարավոր ռիսկեր և մարտահրավերներ նախագծի (կառուցապատման) իրականացման համար
  • Կսովորենք կառավարել և կանխագրելել ռիսկերը
  • Կսովորենք ռեսուրսների կառավարում և մատակարարների հետ աշխատանքի հիմունքնե

Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

պերմակուլտուրա/դիզայն, հետազոտություն, աշխատանքի պլանավորում, քննադատահակ մտածողություն, նախագծային կառավարում, հաղորդակցություն