Քննարկում 4։ Նախագծային առաջարկի ձևավորում
Պոլ Ջեքսոն Պոլլոք
Մուտք
Այսօրվա հանդիպման համար դուք վերջնականացրել եք ձեր բյուջեները, և արդեն ունեք պատկերացում, թե ինչքան գումար է ձեզ անհրաժեշտ նախագծի իրականացման համար։
Որպեսզի գտնեք այդ գումարը, պետք է տարբեր դրամաշնորհերի ներկայացնեք ձեր նախագծային առաջարկը (project proposal): Բայց մինչ այդ, եկեք վերջին անգամ անդրադառնանք ձեր բյուջեներին։
Մարզիչ —
Մարզիչը նախօրոք նայում է իրեն ուղարկված բյուջեները ու առանձնացնում հիմնական թերացումները ընդհանուր հետադարձ կապի համար։
Մարզիչ —
Մաս 1 - Տնային առաջադրանքի քննարկում
մարզչի համար - Մենք սա տնային չենք անվանում։ Ասում ենք "Աշխատանք նախագծի վրա"։
Մարզիչը քննարկում նախօրոք առանձնացված թերացումները ուսանողներից մեկի քայլաշարի օրինակով։ Ուսանողը ընտրվում են կամավորության կամ պատահականության սկզբունքով։
    Հիմա ես ձեզ կտամ 5 րոպե ժամանակ, որպեսզի վերանայեք ձեր հիմնական խնդիրները ու կատարեք ուղղումները։ 5 րոպեից պատահականության սկզբունքով կքննարկենք ձեզնից բյուջեի բարելավված տարբերակը։
      Մարզիչը ուսանողների հետ քննարկում է մեկ վերանայաված օրինակ և պատասխանում ուսանողների հարցերին։
      Մաս 2 - Տեսական | Նախագծային առաջարկ
      Քննարկում-Վարժություն
      Թիրախավորվող հմտություններ
      Սովորել նախագծային առաջարկի կառուցվածքը և կազմելու գործընթացը
      • Վարժություն
        Այսօր կսովորենք թե ինչպես կազմել նախագծային առաջարկ։

        Նախագծային առաջարկը հակիրճ նկարագրում է, թե ինչ է ցանկանում իրականացնել ձեր նախագիծը, ինչու են այդ նպատակները կարևոր և ինչպես եք մտադիր հասնել դրանց: Այն հիմք է տալիս ներդրողներին հավատալու, որ այն, ինչ դուք նախատեսում եք անել վստահելի է:

        Մարզիչը ներկայացնում է Ուղղորդման մեջ դրված հատվածը։ Մարզիչը կառուցվածքը նաև կիսում է ուսանողների հետ՝ այն չատում տեղադրելով։

        Դուք ունեք Հիմնական ամփոփումը կազմելու ամբողջական գիտելիքը։ Այն կազմելու համար ունեք 5-7 րոպե։
      • Ուղղորդում
        Նախագծային առաջարկը ունի հետևյալ բաղադիչները՝
        1. Հիմնական ամփոփում - Համառոտ բացատրեք, թե ինչ է սպասվում
        2. Նախագծի նախապատմությունը – Մանրամասն ներկայացրեք ձեր նախագծի խնդիրը
        3. Լուծում - Ուրվագծեք, թե ինչպես եք հասնելու լուծման
        4. Նպատակներ և վերջնարդյունքներ - Սահմանեք վերջնարդյունքները
        5. Պահանջվող ռեսուրսներ - Հաշվարկեք ձեր ծրագրի բյուջեն
        6. Ամփոփում

        Եկեք սկսենք ձեր Հիմնական Ամփոփումից։ Այն պետք է կարճ ներկայացնի՝
        • Խնդիրը, որը նախատեսում է լուծել ձեր նախագիծ
        • Ձեր նախագիծը՝ լուծման եղանակը
        • Ձեր նախագծի ազդեցություն

      • Առանցքային կետեր
        1. Ուսանողը հասկանում է նախագծային առաջարկի կարևորությունն ու նպատակը
        2. Ուսանողը հասկանում է նախագծային առաջարկի կառուցվածքը
        3. Ուսանողը կարողանում է հակիրճ ձևով ամփոփել իր մտքերը գրավոր տեքստի մեջ
      Մարզիչը վերցնում է ուսանողներից մեկի Հիմանան Ամփոփումը, որն իրեն ամենահարմարն է թվում և ուսանողների հետ միասին քննարկում են տեքստի հաջողված և թերի մասերը։
      Նախագծի նախապատմությունը (խնդիրը), լուծում, նպատակներ, վերջնարդյունքներ, և պահանջվող ռեսուրսներ (բյուջեն) մենք արդեն ձևավորել ենք մեր նախկին քննարկումների ժամանակ։ Սակայն եկեք հետ գնանք և փորձենք առավել պրոֆեսիոնալ լեզվով ներկայացնել դրանից որոշները։
      Մարզիչ —
      Քննարկում-Վարժություն
      Թիրախավորվող հմտություններ
      Վերջնարդյունքների ամբողջականացում
      • Վարժություն
        Գնացեք և վերանայեք մեր առաջին հանդիպման արդյունքում ձևավորված լուծումն ու խնդիրը։

        Մարզիչը ներկայացնում է Ուղղորդման մեջ դրված հատվածը։

        Հիմա յուրաքանչյուրս անցնում է իր ռիսկերի ցուցակի վրայով և փորձում գրել լուծումներ։ Դրա համար ունեք 5-7 րոպե։
      • Ուղղորդում
        Նախագծից շահող կողմերի և վերջնարդյունքների դուրս բերման համար պատասխանենք հետևալ հարցերին՝
        • Ո՞ւմ վրա է ազդում խնդիրը
        • Արդյո՞ք լուծումը օգնելու է շահող կողմին
        • Եթե այո, ապա նրանց համար դուրս ենք բերում ակնկալվող արդյունքները և իրենց ժամանակային ու թվային չափորոշիչները
      • Առանցքային կետեր
        1. Ուսանողը պատկերացնում է թե ովքեր են իր նախագծի շահող կողմերը
        2. Ուսանողը պատկերացնում է իր նախագծի ազդեցությունը յուրաքանչյուր շահող կաղմի վրա
        3. Ուսանողը կարողանում է չափելի մեթոդներով պատկերացնել իր վերջնարդյունքները
      Մարզիչը ևս մեկ անգամ ուսանողների ցույց է տալիս նախագծային առաջարկի կառուցվածքը և պատասխանում նրանց հարցերին։
      Մարզիչ —
      Հաջորդ ընթերցանյութի մասին
      Հաջորդ հանդիպման համար պետք է կարդալ 5-րդ ընթերցանյութը և կատարել վարժությունները։

      Ձեր հիմնական աշխատանքը արդեն դուրս բերված նախագծային առաջարկը վերջնականացնելն է։
        Close
        Կատարել նշում