Քննարկում 11։ Պլանավորում
Ջոան Միտչել
Մուտք
Մարզիչը սկսում է քննարկումը՝ հարցնելով աշակերտներին, թե նրանցից յուրաքանչյուրը քանի առաջադրանք ունի իր քայլերի ցանկում:

Նրանք պատասխանում են՝ 20, 40, 5 և այլն:

Այնուհետև մարզիչը հարցնում է՝ հաշվարկեք այն առաջադրանքները, որտեղ կատարողը դուք եք։
Ովքե՞ր են կեսից ավել առաջադրանքների մոտ դրել իրենց անունը։
Եթե աշակերտն իրեն հանձնարարել է բոլոր կամ համարյա բոլոր առաջադրանքները, մարզիչը բացատրում է, թե ինչ է ռեսուրսների կառավարումը:
Կան որոշ բաներ, որոնք միայն դուք կարող եք անել, և դա լավ է, բայց դուք պետք է հասկանաք, թե օրական որքան ժամանակ ունեք դրա համար, այլ ոչ թե կրճատեք ձեր քնելու ժամերը:

Մինչ դուք քնած եք, ձեր ուղեղը ակտիվորեն դասավորում է օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը։ Այդպես ստեղծվում են նոր նյարդային կապեր,
և ահա թե ինչու ավելի լավ է քնել, զարթնել և հետո նոր որոշում կայացնել։

Դուք ավելի վատ որոշումներ եք կայացնում, երբ քնում եք 8 ժամից քիչ։
Մարզիչ —
Մաս 1 - Պլանավորում
1989 թվական, Exxon Valdez1-ի նավապետը, որը նավը ուղղորդում էր դեպի ժայռերը, քնել էր 6 ժամից քիչ 2 օր անընդմեջ:


1․ Exxon Valdez նավի վթարը տեղի է ունեցել 1989 թվականի մարտի 23-ին Ալյասկայի ափերի մոտ։ Աղետի հետևանքով շուրջ 10,8 մլն գալոն նավթ (մոտ 260 հազար բարել կամ 40,9 մլն լիտր) թափվել է ծով՝ առաջացնելով 28 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով նավթային բիծ։ Ընդհանուր առմամբ նավը տեղափոխում էր 54,1 միլիոն գալոն նավթ։ Մոտ երկու հազար կիլոմետր ծովափնյա գիծ աղտոտված էր նավթով։

Օրինակներ
NASA-ի թիմը, որը պատասխանատու էր Challenger2 -ի համար, որը ջախջախվել է, մինչև մեկնարկը աշխատել է 24 ժամ առանց քնի:

2․ «Չելենջեր» տիեզերանավի աղետը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին, երբ «Չելենջերը» STS-51L առաքելության ժամանակ փլուզվել է թռիչքի 73-րդ վայրկյում ներքին վառելիքի բաքի պայթյունի պատճառով, որի ընթացքում մահացել է ամբողջ անձնակազմը։
Բժիշկ պրակտիկանտները, ովքեր աշխատել են 24 ժամ, 36%-ով ավելի շատ սխալներ են թույլ տվել (Հարվարդի հետազոտություն, 2004 թ.):
Այսպիսով, կարևոր չէ, թե որքան առաջադրանքներ պետք է անեք։
Արդյունավետ լինելու համար, ձեզ անհրաժեշտ է ձեր 8 ժամ քունը:

Բայց եթե, երբեմն, շատ հազվադեպ աշխատել եք գիշերը, ապա ձեզ հարկավոր է քնել ցերեկը: Հարվարդի մեկ այլ հետազոտություն Սառա Մեդնիկի կողմից փորձարկել է ցերեկային քունը, և այն խմբերը, որոնք գիշերը բավարար չէին քնում, բայց օրվա ընթացքում կարճ 30 րոպե քնում էին, կարողացան արդյունավետ աշխատել օրվա երկրորդ հատվածում:

*The way we're working isnt working. T. Shwartz
*Essentialism: the disciplined pursuit of less. G. McKeown

Մարզիչ —
Քննարկում-Վարժություն
Եկեք միասին քննարկենք, թե շաբաթական քանի ժամ ունեք ծրագրի կառավարման համար:
  • երբ են քո դպրոցական ժամերը
  • որքա՞ն ժամանակ է պահանջվում տնային աշխատանք կատարելու համար
  • ինչպես է անցնում շաբաթվա վերջը
  • ընտանիքի եւ ընկերների համար ժամանակ
  • պարապմունքներ
  • ուրեմն որքա՞ն ժամանակ է մնում։
Մարզիչ —
Ենթադրենք, յուրաքանչյուրն ունի շաբաթական 3-6 ժամ նախագծերի վրա կենտրոնացած աշխատելու համար:

Գոյություն ունի մի հիանալի միջոց՝ խորամանկելու և այս թիվը մեծացնելու համար (առանց քնի կրճատման)։
Թիրախավորվող հմտություններ
Սովորել արդյունավետ լինել
Մարզիչը պետք է ընդգծի, որ քնելը կարևոր է
Հեռախոսի մեջ կամ թղթի վրա գրառում կատարեք փոքր առաջադրանքներով, որոնք տևում են 5 րոպեից քիչ:
Օրինակ, դուք գումար եք հավաքում և պետք է դոնորներ գտնեք:
Դուք գիտակցաբար նստում եք 1-1,5 ժամ և google-ում եք դրանք, գտնում նրանց Facebook-ի, Linkedin-ի և instagram-ի էջերը և գրում դրամահավաքի տեքստի սևագիր: Այսպիսով, դուք ամեն ինչ պատրաստ ունեք:
Ուղղակի պետք է այդ նույն տեքստը ուղարկեք ամեն մեկին։

Հաղորդագրություններ ուղարկելը կարճ գործ է: Դուք կարող եք դա անել մինչև 5 րոպեի ընթացքում։ Այսպիսով, ամեն անգամ, երբ դպրոցում ընդմիջում է լինում, և դուք ժամանակ ունեք, կամ եկել եք հանդիպման, և ձեր ընկերը ուշանում է, կարող եք այդ ցուցակից վերցնել փոքրիկ առաջադրանքներ և կատարել դրանք:

*The productivity project: accomplishing more by managing your time, attention and energy better. C. Bailey
Մարզիչ —
Վարժություն
Եկեք նորից նայենք ձեր ցուցակներին: Ամեն մեկդ նայում է իր ցուցակին և նորից մտածում, թե որ առաջադրանքները կանեք դուք, որը մյուսները։ Բայց հիմա արդեն հաշվի առնելով, թե իրականում որքան ժամանակ կունենաք դրա համար (առանց քունը կտրելու): Այնտեղ, որտեղ դուք ձեզ դուրս եք հանում, փոխարենը ավելացրեք ձեր հարազատին, ընկերոջը, ում կարող եք ներգրավել:
Մաս 2 - Ռիսկերի գնահատում
Ընթերցանությունից հիշու՞մ եք կոգնիտիվ աղավաղման մասին:

Սովորաբար մենք չենք ուզում մտածել, որ ինչ-որ բան կարող է սխալ լինել մեր նախագծի հետ, բայց երբ դա տեղի ունենա, մենք կարող ենք մեծ խնդիրներ ունենալ:

Ռիսկերի մասին նախօրոք մտածելու հեշտ մեթոդ կա. «պրեմրոտեմ» կամ «նախասպան»։ Մենք պատկերացնում ենք նախագծի ապագա «մահը» և հարցնում. «Ի՞նչը սպանեց այն»: Այդ մեթոդով աշխատող թիմը սկսում է մռայլ ապագա պատկերացնելով. Լավ, այս պահից 12 ամիս անցավ, և մեր նախագիծը լիակատար ֆիասկո էր: Այն ձախողվեց: Ինչու՞ այն ձախողվեց:
Մարզիչ —
Վարժություն
Այժմ բաժանվեք զույգերի և
5 րոպեում քններկեք միմյանց նախագիծը:

Օրինակ՝ առաջին աշակերտը պատկերացնում է, որ արդեն 12 ամիս անցել է, երկրորդի նախագիծը ձախողվել է:
Առաջինը տալիս է միլիոնավոր պատճառներ, թե ինչու: Երկրորդը նշումներ է անում ռիսկերը վերլուծելու և առաջադրանքների ցանկը ավելի ուշ թարմացնելու համար: Այնուհետև ուսանողները փոխանակվում են դերերով:
Այժմ յուրաքանչյուր առաջադրանքի դիմաց վերջնաժամկետներ ենք դնելու: Մի քանի բան, որ դուք պետք է իմանաք.
Մարզիչ —
  • Միշտ ձեր ժամանակացույցում տեղ ավելացրեք այն բաների համար, որոնք կարող են սխալ ընթանալ
  • եթե ինչ-որ մեկին զեկուցում եք, դրեք ձեր ներքին վերջնաժամկետ հաշվետվության ամսաթվից մեկ-երկու օր առաջ, որպեսզի բաց չթողնեք այն: Միշտ եղեք ճշտապահ. ճշտապահությունը այն կառուցվածքն է, որը կերտում է ձեր հեղինակությունը երիտասարդ տարիքից:
  • Հիշեք, որ վերջնաժամկետից 2 շաբաթ առաջ ձեր նախագծի վրա ամեն օր 10 րոպե աշխատելը ավելի շատ կնպաստի առաջընթացին, քան վերջնաժամկետից մեկ գիշեր առաջ խելահեղ աշխատանքը

*Essentialism: Essentialism: the disciplined pursuit of less. G. McKeown
Ուսանողները ինքնուրույն վերջնաժամկետներ են դնում՝ միաժամանակ հարցեր տալով: Մարզիչը խնդրում է տալ մի քանի օրինակ և քննարկել դրանք: Մարզիչը կրկնակի ստուգում է, արդյոք ուսանողները չեն մոռացել այս կետերը․
    • ներառել փորձագետների
    • ներառել տրանսպորտը
    • եթե նրանք 18 տարեկանից ցածր են, ներառել մեծահասակներին, ովքեր ներկա կլինեն միջոցառմանը
    • ներառել թեստային փորձարկումներ
    • ներառել իրազեկվածության արշավ (promotion campaign) դրանից հետո
    Եվ վերջինն այսօրվա համար. Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ձախողման պատմությունով, երբ մենք՝ մեր Climate Uturn թիմը, ձախողել ենք:
    Մարզիչ —
    Մաս 3 - Մի ձախողման պատմություն
    2021 թվականին, մենք համագործակցել ենք հայկական հայտնի առցանց վճարային համակարգի հետ՝ ստեղծելու Հայաստանում արտադրվող կայուն ապրանքների առաջին առցանց շուկան։

    Մեր կանաչ Ամազոնը :) Զիլ է հնչում, չէ՞: Ամբիցիոզ: Մենք էլ էինք այդպես մտածում։

    Մենք պատկերացրինք, թե որքան հիանալի է լինելու, մենք ստեղծեցինք առցանց հարթակը, կենտրոնացանք արտադրանքի նկարագրության, գեղեցիկ նկարների, կայունության չափանիշների և բրենդինգի վրա, բայց երբեք չենք մտածել փողի մասին:
    • բացեինք իրավաբանական անձ
    • վճարեինք իրավաբաններին և հաշվապահներին ամեն ինչ գրանցելու համար
    • վարձեինք տնօրեն, վճարեինք նրան աշխատավարձ և սոցիալական հարկեր
    • ապրանքների առաքման համար մենք պետք է համագործակցեինք լոգիստիկ ընկերության հետ, և դրա համար մենք պետք է վճարեինք նաև իրավաբանական ծառայությունների համար
    • մենք պետք է գովազդեինք մեր հարթակը, այնպես որ մենք պետք է վճարեինք բլոգերներին և գնեինք գովազդ
    Ի վերջո, երբ հարթակը մշակվեց, և ամեն ինչ պատրաստ էր գործարկելու, մենք հասկացանք, որ փող չունենք այն գործարկելու համար: Հարթակը գործարկելու համար մենք պետք է․
    Այնքան շատ ծախսեր կային, որոնց մասին նախկինում երբեք չէինք մտածել:
    Եվ մենք երբեք չենք հաշվարկել բիզնես մոդելը։ Մտածում էինք, որ կարող ենք գումար վաստակել վաճառքից ստացված միջնորդավճարից։ Բայց մեր ապրանքները շատ էժան էին, և միջնորդավճարով գոյատևելու համար մեզ պետք էր մեծ քանակությամբ վաճառք: և դրա համար մեզ շատ գովազդ պետք կգա, և մենք դրա համար գումար չունեինք:

    Այսպիսով, ինչպես կարող եք պատկերացնել, այդ հարթակն էլ չկա:
    Մենք չկարողացանք գործարկել այն:

    Մենք իսկապես ցանկանում ենք, որ դուք դասեր քաղեք այս փորձից:
    Հաջորդ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք գումարը։
    Եթե ձեր նախագիծը մի բան է, որը դուք ցանկանում եք անել մեկ անգամ, և դուք ունեք խնայողություններ կամ ծնողներ, ովքեր կարող են աջակցել ձեզ, շատ լավ է և հիանալի, եթե ցանկանում եք դա անել այսպես, քանի որ ի վերջո փողը ձեր ռեսուրսն է ինչ-որ բան փոխելու համար:

    Բայց եթե դուք ցանկանում եք կառուցել մի բան, որը կանոնավոր կերպով կաշխատի, կամ եթե բավարար գումար չունեք, իսկապես պետք է մտածել ֆինանսավորման և եկամտի հոսքերի մասին, նախքան սկսելը: Հաջորդ անգամ մենք կքննարկենք, թե ինչպես դա անել։
    Close
    Կատարել նշում