Մտագրոհ-Ամփոփում
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը մի քիչ տարբերվում է մյուսներից և բաղկացած է 2 մասից՝
1․ Ընթերցանյութերի կրկնություն և «կատարյալ համայնքի» պլանավորում

Կրկնելու ժամանակը՝ 45 րոպե
2․ Արժեքների վերհիշում

Կարդալու ժամանակը՝ 15 րոպե
Մեր վերջին քննարկումը լինելու է մտագրոհ-ամփոփում, որտեղ մենք կիրառելու ենք մեր ամբողջ սովորածը՝ ընթերցանյութերի գիտելիքները, քննարկումների հմտություններն ու արժեքները, կատարյալ համայնք կառուցելու համար։

Կառուցելու գործընթացը սկսելու ենք հենց հիմա՝ այս ընթերցանյութի միջոցով։ Հիմա սկսելու ենք վերանայել նախկին նյութերը և հարցերի պատասխանելու միջոցով կառուցել մեր համայնքը։
Մաս 1. Կառուցում ենք համայնքը
Ինչո՞ւ ենք սա անում։ Վերջին տարիներին շատացել են միլիարդատերների և գործարարների քանակը, ովքեր իրենց գումարը ներդնում են քաղաքների և համայնքներ զրոյից կառուցելու վրա։ Այդ համայնքներն ու քաղաքները ունեն ամեն ինչ՝ բնակելի շենքներից մինչև առողջապահությական կազմակերպություններ։ Նման քաղաքների օրինակներ են Վլադիմիր Սերովի Դոբրոգրադը, Սբերբանկի կողմից կառուցվող Սբերսիթին, և Իգոր Ռիբակովի «Ապագայի քաղաքը»։ Արի՛ նայենք Սբերսիթի պլանից մի քանի նկարի՝
Հետաքրքիր է, չէ՞։ Հիմա պատկերացրու քեզ նման դերում՝ 30 տարի անց դու ունենալով անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և մարդկային կապեր կարողացել ես գնել և քո կառավարման տակ վերցնել ամբողջ Վայոց Ձորի մարզը։ Որպեսզի մարզը որպես համայնք կարողանա աճել, դու պետք է զարգացնես այն պատասխանելով տարբեր հարցերի՝

  • Ինչպե՞ս պետք է պլանավորել տրանսպորտը գյուղից գյուղ տեղափոխությունը հեշտ դարձնելու համար,
  • Ի՞նչ նոր շինություններ են անհրաժեշտ և ինչպե՞ս պետք է կառուցել դրանք,
  • Որտեղի՞ց կարելի է ստանալ էներգիա տրանսպորտի և շենքերի համար,
  • Ինչպե՞ս կարելի է նպաստել կանաչ տարածքների զարգացմանը քաղաքներում,
  • Ինչպե՞ս կարելի է արդեն իսկ կանաչ վայրերը դարձնել ֆինանասապես կայուն,
  • Որտեղի՞ց է տեղի բնակչությունը ստանում իր ուտելիքը և ո՞ւր է ուղարկում դրանց թափոնները։

Այս և այլ բազում հարցերի պատասխանները քեզ կօգնեն կառուցել քո քաղաքը։
Արի՛ վերևից նայենք Վայոց Ձորի մարզին, որպեսզի մոդել կազմենք՝
Ավելի մանրամասն քարտեզներ կարող ես գնել համացանցում։
Սկսելուց առաջ, արի՛ գնանք և նորից նայենք մեր ընթերցանյութերը, թղթի վրա վերցնենք նոթեր նրա մասին, թե ինչն է մեզ ամենաշատը դուր եկել։
Քեզ համար պատրաստել ենք հարցեր, որոնց պատասխանելով դու կստանաս կատարյալ համայնքի պլանը։ Հանդիպման ժամանակ մարզիչը ձեր խմբի հետ կկիսի Վայոց Ձորի մոդելը, որը ստացվել է ձեր բոլորի գաղափարների միավորումից։ Հանդիպումը կշարունակեք հենց այդ մոդելով։ Սակայն քո հետաքրքիր գաղափարների համար դու կստանաս հավելյալ միավորներ 😄

Բայց որպեսզի դա կարողանանք կազմակերպել, անհրաժեշտ է, որ դու ձեր հանդիպումից ոչ ավելի ուշ, քան 48 ժամ առաջ ուղարկես ներքևում կցված հարցերի պատասխանները՝ սեղմելով «Ուղարկել» կոճակը։

Մտքում պահի՛ր, որ ինչքան շատ հետաքրքիր և աշխատող տարբերակներ գրես յուրաքանչյուր հարցի համար, այդքան քո ստացած միավորները բարձր կլինեն։ Այդ միավորների շնորհիվ դու կարող ես վաստակել գերազանցության հավաստագիրը և հնարավորություն ստանալ ամռանը անվճար անցնել մեր նախագծային կառավարման մոդուլը 🥳🎉
Պատասխանները լրացրու այստեղ, բայց նաև պահիր քեզ մոտ՝ հանդիպման ժամանակ օգտագործելու համար։
2. Խումբ
 

Քո առաջին բլոկը էներգիան է 🪫։ Երբ դու վերցնես պատասխանատվություն Վայոց Ձոր համայնքի համար, դու պետք է նախ այն ապահովես էներգիայով՝ շենքերի, տրանսպորտի, և իհարկե մարդկանց համար։


Եթե դեռ չես կրկնել ընթերցանյութը, կարող ես այն ընթերցել այստեղ և ապա կազմել հայանքի էներգիայի պլանը։

 
 

Երբ համայնքն արդեն ապահովել ես էներգիայով, կարող ես մտածել շենքերի մասին🏗️։ 2-րդ բլոկը հենց դրա մասին է։


Եթե դեռ չես կրկնել շենքերի մասին նյութը, կարող ես այն ընթերցել նույն հղումով։

 
 

Վայոց Ձորն արդեն ունի էներգիա և շենքեր։ Բայց ինչպե՞ս են այդ շենքերի միջև տեղափոխվելու մարդիկ կամ իրերը։ Արի՛ 3-րդ բլոկում կենտրոնանանք տրանսպորի 🛵 վրա և հասկանանք՝ ինչպես է տեղի ունենալու տեղաշարժումը։


Կարող ես հարցը կարդալուց հետո անցնել այս հղումով և կրկնել տրանսպորտի մասին ընթերցանյութը։

 
 

4-րդ բլոկը սննդի 🥕 և սննդի թափոնների 🗑️ մասին է։


Կարող ես վերանայել 4-րդ ընթերցանյութը այստեղ

մինչև հարցին պատասխանելը։

 
 

Կարծես թե կիրառեցինք մեր գիտելիքները, չէ՞։ Բայց արդյո՞ք լավ շենքերն ու տրանսպորտը, համեղ ու կայուն սնունդը, և էներգիան բավարար են նրա համար, որ Վայող Ձորը հասնի իր ծաղկման գագաթնակետին 🤔։


Հիմա ժամանակն է, որ օգտագործես ստեղծագործականությունդ և պատասխանես վերջին հարցին՝

 
 

Հասանք վերջին բլոկին 🥳

Մինչ քո հիանալի քաղաքի պլանը ուղարկելը, արի՛ անենք նաև այլ փոքրիկ անդրադարձ։

 
* Խնդրում ենք գնահատեք Climate Uturn-ի ծրագիրը։
* Կարո՞ղ ենք օգտագործել ձեր կարծիքը մեր կայքում ձեր անունով, թե՞ ցանկանում եք, որ այն անանուն լինի:

✅Ուռա՜, դու ավարտեցիր մաս 1-ը😎

Մաս 2. Արժեքների ամփոփում
Այժմ դու ունես հիասքանչ համայնքի պլան։ Սակայն այդ պլանը իրագործելու ճանապարհին լինում են մարտահրավերներ, որոնք մենք չենք կարող հաղթահարել, եթե չունենանք որոշակի արժեքներ։ Մենք ծանոթացել ենք մի քանի արժեքի, որը քեզ կօգնի համայնքն ավելի լավը դարձնել:
Երկարաժամկետ պլանավորում
Լավատեսություն
Հարմարավետության գոտին լքելը
Մտածողության բազմազանություն
Ազնվություն
Հարգանք
Քո պլանը իրագործելու ճանապարհին դու կբախվես այնպիսի դեպքերի, երբ.

• Դու պետք է ընտրես ճիշտ մարդկանց՝ քեզ միանալու համար
• Դու և քո թիմը պետք է երկարաժամկետ պլանավորեք քաղաքը
• Որոշ հաստատություններ կամ մարդիկ կփորձեն խանգարել քո ծրագրերի իրագործումը
• Դու պետք է ընդհանուր լեզու գտնես տարբեր մարմինների հետ
• Դուք կբախվես դժվարությունների և կմտածես հանձնվելու մասին
• Քեզ համար դժվար կլինի առաջ տանել քո կատարյալ համայնքի պլանը և այն բալանսավորել քո կյանքի

Այս իրավիճակներում առաջ գնալու համար պետք է լուծումներ մտածել:
Մտածի՛ր վերը նշված իրավիճակների մասին: Նրանք քեզ օգնեն վերջին հանդիպման ժամանակ։

Քեզ կարող են օգնել նաև Ռուբեն Վարդանյանի մեջբերումները՝

☘️ Երկարաժամկետ պլանավորման մասին

«Երբ պլանավորում ես 20-30 տարի առաջ, դու այլ կերպ ես ընկալում այս կամ այն ​​իրավիճակը, երբ շատ ամենօրյա որոշումներ ես կայացնում: Իմ կանոններից մեկն է երկարաժամկետ մտածել և չառաջնորդվել արագ նվաճումներով: Անկախ նրանից, թե որքան դժվար է թվում անորոշության ժամանակ որոշումներ կայացնելը, կա մեկ հարմար մեթոդ, որը ես օգտագործում եմ: Ես ուսումնասիրում և վերլուծում եմ անցյալը, դրա հիման վրա կանխատեսում եմ, թե ինչպիսին կարող է լինել ապագան, և ապագայի այս մոդելից, հակառակ պլանավորմամբ, քայլ առ քայլ գնում եմ դեպի ներկա օր: Ի՞նչ որոշում պետք է կայացնեմ այսօր, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել 25 տարի հետո: Սա շատ օգտակար մեթոդ է»։

😀 Լավատեսության մասին

«Երբ քեզ դուր է գալիս այն, ինչ անում ես, երբ ընթացքը դժվար է, բայց իրատեսական, առաջանում է «հոսքի» վիճակ, որի մասին գրում է Միհալի Չիկսզենտմիհալին: Հոսանքի մեջ լինելն այնքան էլ հեշտ չէ, բայց մեր կյանքի ամենակարևոր պահերը տեղի են ունենում ոչ թե հանգստի պահին, այլ մի իրավիճակում, երբ միտքը ամենալարվածն է: Հոսքի մեջ գտնվող մարդու համար աշխատանքը այնքան բնական է, որ նա չի առանձնացնում այն ​​իր կյանքից։ Մարդիկ ինձ հարցնում են, թե ինչպես եք հավասարակշռում աշխատանքը և ընտանիքը: Պատասխանում եմ՝ իմ ամբողջ կյանքն այսպես է՝ հաճույքով գնում եմ թե՛ աշխատանքի, թե՛ տուն։ Բազմաթիվ նախագծերի վրա մենք աշխատում ենք հենց ընտանքիով: Սա ամենամեծ երջանկությունն է։

Երբ դու անկեղծ ես ինքդ քեզ հետ և անում ես այն, ինչ սիրում ես, դա այլ կերպ ես անում: Իհարկե, կա հիասթափություն: Երբեմն ամեն ինչ չի ստացվում: Կարող է դժվար լինել, հոգնել ես։ Բայց այս ամենը կապված չէ ինչ-որ բան անելու ներքին դժկամության հետ։ Երբ ասում եք. «Ես չեմ ուզում դա անել», կանգ առեք, դադարեք կոտրել ինքներդ ձեզ: Ամենացավալի սխալն այն է, երբ խաբում ես ինքդ քեզ։ Երբ ասում ես, որ չես անի մի բան, և հետո ինքդ քեզ համոզում ես, որ այս իրավիճակում կարող ես բացառություն անել, և անում ես դա»։

💪 Հարմարավետության գոտին լքելու մասին

«Ամենամեծ շքեղությունն ու ամենամեծ պատասխանատվությունը ընտրության իրավունքն է։ Հաճախ մարդիկ վախենում են ու փախչում դրանից։ Մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն որոշում կայացնի, և հետո մենք կարող ենք ասել՝ դա մեր մեղքը չէր։ Մեր սիրելի զբաղմունքը պատասխանատվությունը մայրիկների, հայրիկների, տնօրենների, պետության վրա դնելն է...

Մարդիկ հիմնականում նախընտրում են կանխատեսելիությունն ու կայունությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ նրանց կյանքի որակը ցածր է: Դրա համար էլ մեծամասնությունը ոչինչ չի ուզում փոխել։ Միայն քչերն են պատրաստ դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց: Մարդիկ վախենում են որոշումներ կայացնել, ընտրություն կատարել, ինչ-որ բան փոխել, քանի որ դա ներառում է պատասխանատվություն իրենց ընտրության և իրենց որոշումների հետևանքների համար: Շատ մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել սխալվելու: Ինձ համար ընտրության իրավունքը ուժի աղբյուր է։ Ինձ համար կարևոր է միջավայրը փոխող սուբյեկտ զգալ, սա իմ սովորական վիճակի մի մասն է: Աշխարհը դեպի լավը փոխելու համար նախ պետք է համարձակորեն որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել դրանց համար, և երկրորդ՝ չվախենալ ընկնել կեղտի մեջ և նորից վեր կենալ»:

Արի՛ վերհիշենք նաև Հայկ Հայրապետյանից մի քանի պատմություն՝

🧠 Անկեղծությունն և մտածողության բազմազանությունը

Հայկը մարդկանց մեջ կարևոր է բազում արժեքներ, բայց դրանցից առանձնացնում է անկեղծությունն ու մտածողության բազմազանությունը։ Անկեղծությունը կարևոր է, քանի որ եթե անձը ստում է, նա կարող է խաբել ձեզ իր կամ իր արած գործի թերացումների մասին, որը ձեզ կվնասի։ Հայկը նշում է, որ եթե ձեր թիմակիցը միայն դրականն է նշում, ապա սա վատ ազդանշան է։ Նա անկեղծ չէ։ Մտածելակերպի ճկությունը կարևոր է, քանի որ ցանկացած թիմ և անձ հանդիպում է դժվարությունների, և կարևոր է, որ նա լինի ճկուն և կարողանա նայել իրավիճակին տարբեր կողմերից և փնտրել լուծումներ։ Ճկունությունը մտածողության բազմազանության մաս է, որը կարևորվում է Հայկի կողմից։ Հայկը խորհուրդ է տալիս միտքը մարզել խնդիրների համար բազմազան ուղղություններով լուծումներ փնտրելով։
Երբ Հայկը առաջին անգամ միացել է GeekBrains-ին, նա սկսել է օգնել տարբեր նախագծերում։ Մի ամսվա ընթացքում նա այնքան լավ է աշխատել, որ իր նախագծերը ամենաշատ գումարն են աշխատել ընկերության համար։ Այդ ամսվա մեջ դա նույնիսկ ավելի շատ էր, քանի հենց հիմնադիրներն էին աշխատել։ Հիմնադիրները նրան զանգահարել են, անկեղծ և հումորով պատմել իրավիճակի մասին և վճարել համապատասխան գումար։ Նրանք չեն թաքցրել այդ փաստը կամ չեն փորձել մտածել՝ ինչպես չվճարել: Եվ սա անկեղծության կարևոր ցուցանիշ էր, որը Հայկի մոտ վստահություն է առաջացրել, և մոտիվացրել, որ ավելի լավ աշխատի։

🌍 Կառավարում «աշխարհի պատկերի» միջոցով

Հայկն ունի բազում կառավարման եղանակներ, բայց դրանցից ամենահիմնարարներից է կառավարումը «աշխարհի պատկերի» միջոցով։ Եթե աշխատակիցը գալիս է ձեզ մոտ և խնդրում 5 նոր մարդ միանալ իր թիմին, և ​​դուք նրան ուղղակի «ոչ» եք ասում, նա կմտածի, որ դուք ձեզ բարձր եք դասում և չեք ուզում, որ նա զարգանա։ Բայց եթե նրան անկեղծ բացատրեք, թե ինչպես է աշխարհի պատկերը ձեր կողմից և ինչպես եք դուք տեսնում իրավիճակը, նա կհասկանա ձեզ և կմտածի այլ լուծումներ: Եթե բացատրեք, որ այս պահին ունեք միայն իր համար նախատեսված աշխատավարձի գումարը և փնտրում եք նոր միջոցներ գումար ձեռք բերելու, նա կհասկանա։ Եթե ​​դուք ճիշտ բացատրեք աշխարհի պատկերը, տանեք բոլոր զուգահեռները, ապա մարդն անմիջապես կհասկանա, թե ինչ և երբ պետք է անի, որովհետև նրա համար պարզ են հետևանքները և կապերը։ Կարիք չկա նրան ավելի մոտիվացնել և մղել:

🤝 Կառավարում հարգանքի միջոցով

Նույն իրավիճակում, որը նկարագրված է վերևում, դուք նաև հարգալից եք նրա տեսնակյունի նկատմամբ, քանի որ նրան և իր զարգացումը ավելի ցածր չեք դասում։ Հարգանքի միջոցով կառավարելը նույնպես շատ կարևոր է։ Աշխատողը (և ցանկացած անձ) ունի սահմանափակ մտավոր ռեսուրսներ, և եթե նա միևնույն ժամանակ անհանգստանում է, թե ինչ է մտածում իր թիմի ղեկավարը իր մասին։ Եթե դուք անմիջապես ասեք նրան, որ կարևոր գործեր եք նրան վստահում, նա այլևս չի անհանգստանա: Սա կառավարում է հարգանքի միջոցով, քանի որ դուք նրան կարևոր եք դարձնում և հարգում իր գիտելիքը/հմտությունները։ Երբ Հայկը միացել է GeekBrains-ին, համահիմնադիրը վստահել է նրան անմիջապես, շատ արագ, և տվել է նրան բոլոր կարևոր գաղտնաբառերը: Լավ թիմակցի կողմից սա գնահատվելու է և դրա շնորհիվ նա կարող էի արագ շարժվել:

🙆 «Չկան վատ մարդիկ»

Ցանկացած կյանքի պարագայում Հայկը երբեք չի ենթադրում, որ դիմացինը վատ անձ է։ Հայկը համոզված է, որ մարդկանց մեծամասնությունը լավն է: Չկա օբյեկտիվ իրականություն, ամեն մեկն ունի իր սեփականը և պետք է հարգել իր տեսակետը՝ փորձելով հասկանալ նրա իրական և անկեղծ մտրադրությունը: Հայկը 20 տարեկանից ուսումնասիրել է հոգեբանություն, և համոզված է, որ դիմացինի իրական մտադրությունը կարող ենք նկատել, եթե ոչ միայն լսենք այն տոնը, որով նա մեզ հետ զրուցում է, կամ այն ինչ ասում է, այլ նաև ինչ նա ի նկատի ունի։ Իրական մտադրությունը տեսնելը շատ դժվար է և պահանջում է մեծ ջանք և գիտակցություն: Մարդկանց արդարացնելու կարողությունն օգնում է մեզ լավ վերաբերվել մարդկանց: Եվ այդ ժամանակ դուք կարող եք ավելի հեշտ համաձայնության գալ նրանց հետ։

✅Այո՜, դու ավարտեցիր նաև մաս 2-ը😎

Չմոռանա՜ս հանդիպմանը միանալ նոթերով։

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Դու ավարտեցիր Climate Uturn-ի Better Cities մոդուլի վերջին ընթերցանյութը։ Վերջին հանդիպումը հաջողությամբ անցնելուց հետո դու կստանաս քո հավաստագիրը և պաշտոնապես կհամարվես Climate Uturn-ի շրջանավարտ և հնարավորություն կունենաս գրանցվել մյուս մոդուլին։ Այնպես որ՝ իրար ցտեսություն չենք ասում )))