Ընթերցանյութ 3: Բնություն
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը բաղկացած է 3 մասից և պատասխանում է 3 հարցի՝
3․ Ի՞նչ կարող է տալ այգին համայնքին։

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
1․ Ինչո՞ւ է լավ ապրել կանաչ քաղաքներում

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
2․ Ինչպե՞ս կարելի է քաղաքը ավելի կանաչ դարձնել։

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
Ի՞նչ ես կարծում, որո՞նք են կանաչ քաղաքներում ապրելու առավելությունները։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Լինելով ճարտարապետ և ունենալով քաղաքաշինական կրթություն՝ Լերները Կուրիտիբայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց երեք անգամ, որի ընթացքում նա նախաձեռնեց և վերահսկեց քաղաքային պլանավորման և կայունության նորարարական նախաձեռնություններ։ Նրա ջանքերի շնորհիվ արդեն 2020-ի վերլուծությունները ցույց տվեցին, որ Կուրիտիբայն աշխարհի ամենականաչ և կայուն քաղաքներից մեկն է։

Իսկ ինչպե՞ս է քաղաքին հաջողվել հասնել նման հաջողության՝
• Տնկվել է մոտ 1,5 միլլիոն ծառ
• Բացվել է 28 նոր այգի
• Ներդրվել է թափոնների վերամշակման ծրագիր
• Քաղաքում ստեղծված թափոնների 70%-ը սկսվել է վերամշակվել
• Ավտոբուսները արագ են, ուղևորավարձը՝ ցածր
• Ավտոբուսները նաև քիչ CO2 ու վնասակար գազեր են արտանետում
• Կա Շրջակա միջավայրի անվճար համալսարան, որը բոլոր քաղաքացիներին սովորեցնում է կայունության մասին
• Քաղաքը լի է իր Կանաչ լինելու մասին բացատրական ցուցանակներով
Գիտեի՞ր, որ կանաչ տարածքներին մոտ ապրող մարդիկ ավելի երջանիկ են։ Դա ապացուցել են Վիսկոնսինի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով 229 քաղաքի ավելի քանի 2500 բնակչի։ Միջինից 10%-ով ավելի քիչ կանաչ տարածքներ ունեցող բլոկների վրա ապրող մասնակիցներն ավելի մեծ հավանականություն ունեին հայտնելու սթրեսի և դեպրեսիայի մասին: Հետևելով այս տրամաբանությանը՝ «աղքատ» բնակիչը, որն ապրում է ավելի շատ ծառեր և բաց տարածություն ունեցող տարածքում, կզեկուցի, որ ավելի երջանիկ է, քան կանաչ տարածություն չունեցող տարածքում ապրող «հարուստ» բնակիչը:

Հիմա եկեք տեղափոխվենք Կուրիտաբան, Բրազիլիա՝ աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը։

Կուրիտիբանն ի սկզբանե կանաչ չի եղել։ Ջեյմի Լերները, որը ծնվել ու մեծացել է Կուրիտիբայում, փոքրուց երազել էր քաղաքը տեսնել կանաչ։ Տարիներ հետո, երբ նա դարձավ քաղաքապետ, 1972-ին սկսեց իրագործել Կուրիտիբան կայուն քաղաքի ծրագրերը։
1
3
2
Հետաքրքիր է, որ քաղաքում կանաչ տարածքների ավելացմանը զուգահեռ աղքատության տոկոսը անկում է ապրել, և բնակչության թիվը մեծ աճ է գրանցել։ Ծրագրի ներդրումից 30 տարի անց տնտեսական աճի տեմպը 3,1%-ով բարձր է եղել ազգային միջին աճից, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 66%-ով է բարձր եղել ազգային միջինից։ 2021-ի տվյալներով՝ վերջին 60 տարում Կուրիտիբայի բնակչությունն ավելացել է 1000%-ով՝ հասնելով ապշեցուցիչ 2 միլիոնի: Բնակչության մեծ աճը պետք է հանգեցներ ունեցվածքի անհավասարության և աղքատության։ Քաղաքի բնակչության 10-15%-ը դեռևս աղքատության մեջ է, սակայն մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը բավականին բարձր է։ Եվ կանխատեսում կա, որ էկոկայունությունը կնպաստի բնակիչների նյութական վիճակի է՛լ ավելի բարելավմանը։
Բայց ուրիշ ինչի՞ն են պետք մեր քաղաքներում այգիները և կանաչ տարածքները: Ճապոնացիներն ունեն Շինրին-յոկու գաղափար` անտառում հանգստանալով քայլել կամ անտառային լող։ Մարդիկ օրվա ընթացքում ժամանակ են հատկացնում կանաչ միջավայրում մտածելուն և քայլելուն: Նրանց երկար տարիների փորձը ցույց է տվել, որ անտառային միջավայրը նպաստում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) ցածր կոնցենտրացիաներին, զարկերակային արագության, արյան ճնշման նվազմանը, պարասիմպաթիկ նյարդերի ավելի մեծ ակտիվությանը և սիմպաթիկ նյարդերի ցածր ակտիվությանը:
1890-ականների սկզբին լանդշաֆտային ճարտարապետ Ֆրեդերիկ Լո Օլմսթեդը, որը նախագծել էր Նյու Յորքի Կենտրոնական այգին, եկավ Կենտակի՝ նախագծելու իր գլուխգործոցներից մեկը՝ Լուիսվիլյան զբոսայգիների համակարգը։ Օլմսթեդը ստեղծեց զբոսայգիների պուրակ, որը շարունակում է մնալ քաղաքի գանձերից մեկը: Այդ ժամանակ այգիները կառուցվել էին քաղաքապետարանի սահմաններից այն կողմ, բայց երբ քաղաքը մեծացավ, դրանց շուրջ Օլմսթեդի՝ բնությունը թաղամասեր բերելու երազանքը իրականացավ։
Այսօր այս զբոսայգիների համակարգը հայտնի է The Parklands of Floyds Fork անունով և ունի 4 զբոսայգի, որոնցից յուրաքանչյուրում բնակիչները կարող են զբաղվել տարբեր հոբբիներով։
Լուիսվիլում կարող ես շաբաթ օրը որոշել ընկերներով գնալ ձուկ որսալու, ապա թիավարելու, որից հետո հեծանիվներ վարելով կարող եք գնալ պիկնիկի, և այս ամենը՝ քաղաքի ներսում։ Կամ պատկերացրու, որ Climate Uturn-ը կարող է վարձել այգու տարածքներից մեկը մի քանի օրով՝ ձեզ համար բացօթյա ֆիլմդիտում կազմակերպելու համար։
Լուիսվիլյան զբոսայգիները տարեկան 3.5 միլիոն այցելություններ ունեն։ Այգիները դարձել են բնակիչների համար հանգստի, առողջ ապրելակերպի, և կրթական միջավայրեր, որտեղ մարդիկ կարող են լիցքաթափվել քաղաքային աղմուկից, ծանոթանալ նոր մարդկանց հետ, և միանալ նախընտրելի համայնքների։
1
2
Կայքում կարող ես ընտրել՝ ինչ ես ուզում անել, որտեղ, ինչքան ժամանակով, և այլ տվյալներ՝
The Parklands of Floyds Fork

✅Այո՜, դու ավարտեցիր մաս 1-ը 🎉

Իսկ ինչպե՞ս կարելի է քաղաքը ավելի կանաչ դարձնել, եթե քաղաքում չկա տարածք հսկա զբասայգի կառուցելու համար։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
2022 թվականին Ֆրանսիայում նոր օրենք է ընդունվել՝ բոլոր նոր առևտրային շենքերի տանիքները պետք է լինեն կանաչ (նկարներ 1)։ Բայց նույնիսկ մինչ այդ, Փարիզը ուներ աշխարհում ամենամեծ տանիքային այգին (նկարներ 2): Այս նախագիծը իրականացվել է Agrotonomy Corp.-ի կողմից, որը տալիս է ուղղահայաց գյուղատնտեսական լուծումներ առևտրային և բնակելի համալիրների համար: Ընկերությունը ուղղահայաց աերոպոնիկ (առանց հողի) աճեցման համակարգի հավաստագրված վերավաճառող է։ Այն կառուցում է աշտարակ-ֆերմաներ (Tower Farms), որոնցով էլ շենքերի տանքիներում կառուցում է փոքր մասշտաբի աշտարակ-այգիներ: Agrotonomy-ն նման նախագծեր է իրականացնում բոլոր երկրամասերում բացի Հարավային Ամերիկայից և Անտարկտիկայից։
1
2022-ին Agrotonomy-ի անդամները այցելել են Փարիզում մի քանի Tower Farm-եր և նշել, որ վերջին հինգ տարիների ընթացքում աշխատում են նման նախագծի վրա: Նրանց առաջատար նախագիծը աշտարակ-ֆերման է, որը ներառում է 350 փոքր աշտարակ-այգի՝ Փարիզի կենտրոնում մի տանիքի վրա: Սա տանիքում աճեցված այգեգործության ամենամեծ օրինակն է աշխարհում: Սակայն նախագիծը մասնավոր է և բաց չէ հանրության համար: Տանիք մուտք չունեցողները կարող են աշտարակ-այգի օգտագործել տանը: Միրգ և բանջարեղենը աճեցվում են շենքում աշխատող հազարավոր գրասենյակային աշխատակիցների համար: Փարիզի եղանակի պատճառով այս նախագիծը սեզոնային է՝ մարտից հոկտեմբեր: Ըստ թիմի՝ շենքի գագաթին ջերմոց կառուցելը քաղաքային տարածքի օպտիմալացման լավ ռազմավարություն կլինի:
2
Կանաչ տարածքների մեկ այլ գործառույթ ֆոտոսինթեզն է, և երբ քաղաքները լի են մեքենաներով ու զուրկ ծառերից, մարդկանց առողջությունը ռիսկի տակ է։ Բելգրադի համալսարանի Բազմամասնագիտական (multidisciplinary) հետազոտությունների ինստիտուտի գիտնականները համագործակցել են ՄԱԿ-ի հետ և գտել լուծում այն տարածքների համար, որտեղ կանչապատումը դժվար է, իսկ օդի աղտոտվածությունը` շատ: Ինչպես ճարտարապետության մեջ կարելի է նմանակել բնությանը, այս դեպքում էլ էկոկայուն լուծումը հնարավոր է դարձել սովորական ծառի մոդելը նմանակելով:
LIQUID3-ը կենսառեակտոր է՝ սարք, որը որոշ նյութերից ստեղծում է այլ նյութեր: Այս դեպքում՝ այն ջրի, միկրոջրիմուռի և արևային պանելից եկած էներգիայի օգնությամբ ֆոտոսինթեզ է իրականացնում: Օդից վերցնում է անպետք նյութերը՝ ներառյալ CO2-ը, և O2 ու կենսազանգված է արտադրում: Ըստ նախագծի համահեղինակ Իվան Սպասոևիչի՝ LIQUID3-ի ազդեցությունը հավասար է 2 հատ 10 տարեկան ծառի կամ 200 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բացատի ազդեցությանը: Իսկ Սերբիան աղտոտվածության առումով Եվրոպայի 50 երկրներից հինգերորդն է, և կարծես այս լուծումը նրանց անհրաժեշտ է:


1
2
LIQUID3
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է մեղուների պահպանությունը կարևոր։ Ի՞նչ կապ ունի դա քաղաքների հետ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Փոշոտումը մոլորակի համար կենսական նշանակություն ունեցող գործընթաց է։ Եթե մեղուները չլինեին, և մենք ստիպված լինեինք դրանց ստեղծել, այն կարժենար տարեկան 200 միլիարդ դոլար։ Աշխարհի մշակաբույսերի 3⁄4-ը, որը մարդկանց ապահովում է մրգերով և սերմերով, մասամբ կախված է փոշոտողներից։

Մեղուների մահվան գլխավոր պատճառը նեոնիկոտինոիդներ պարունակող պեստիցիդներն են, որոնք ֆերմերներն օգտագործում են դաշտերը վնասատուներից պաշտպանելու համար: Սակայն քաղաքների՝ ուրբանիզացիայի աճը նույնպես պատասխանատվություն է կրում միջատների շատ վայրի տեսակների, այդ թվում՝ մեղուների բնակավայրերի կրճատման համար:
Իսկ Փարիզում Mandarin Oriental Paris հյուրանոցի ղեկավարությունը սկսել է համագործակցել տեղական բնապահպանական կազմակերպությունների, քաղաքային կենսաբազմազանության կենտրոնների և փոշոտողների պահպանման փորձագետների հետ, որի արդյունքում նրանք տանիքում հիմնել են մեղուների հյուրանոցներ։ Դրանք կառույցներ են, որոնք նախատեսված են միայնակ մեղուների և այլ օգտակար միջատների համար՝ բույն և ապաստարան գտնելու:

Սա շատ լավ օրինակ է բիզնեսի, որը ներդրում է անում կայունության և բնապահպանական մեջ՝ մտածելով իր քաղաքի մասին:
1
2
Հոլանդական Ուտրեխտ քաղաքում ժամանակին մեղուները շատ էին։ Սակայն նրանք սկսեցին նվազել, և քաղաքպետարանը վարձեց մասնագետների հասկանալու համար՝ ինչ կարող են անել մեղուների համար իրենց քաղաքում։ Այսպես առաջին անգամ հայտնվեցին մեղուների համար ավտոբուսի կանգառները։ Այսօր Մեծ Բրիտանիան ծրագրում է ավելի քան 1000 նման կանգառ տեղադրել, իսկ ողջ Եվրոպայում, Կանադայում և Ավստրալիայում աճում է հետաքրքրությունը այս գաղափարի նկատմամաբ: Այս կանգառները շատ ներդրում չէին պահանջում․ կանգառը նույնն է, տանիքը՝ վերափոխված։ Կանգառների տանիքները վերածվում են գունավոր անտառի՝ բազմաթիվ միկրո-այգիներով, որոնք լի են փոշոտողներին հարմարվող ֆլորայով, ինչպիսիք են վայրի ելակը, կակաչը և պանսիոնը:
Փեթակները Mandarin Oriental Paris հյուրանոցի տանիքին

✅Ուռա՜, մաս 2-ը նույնպես ավարտեցիր 😎

Արի տեղափոխվենք արևմուտք՝ Նյու Յորք, որտեղ New York Restoration Project-ը (NYRP) օգնում է համայնքային այգիներին զարգանալ։ Հիմնադիրը՝ Բեթ Միդլերը, երիտասարդ տարիքից սկսել է տարբեր ձևերով հոգ տանել իր քաղաքի մասին՝ թափոններ հավաքելով, մարդկանց օգնելով, և կանաչ տարածքներ ավելացնելով։ 1995 թվականից Բեթը այս ամենը միավորեց մեկ կազմակերպության մեջ, որը այսօր կառավարում է 52 այգի Նյու Յորքի 5 թաղամասերում։ Այդ թաղամասերից մեկը Բրուքլինի Գովանուս թաղամասն է, որտեղ 2021-ի դրությամբ բացակայում էին կանաչ տարածքները։ NYRP-ն որոշում է լուծել այդ խնդիրը՝ համայքնին տալով նոր կանաչ դրախտ և նոր ժամանցի վայր։ Նրանք կառուցում են Gil Hodges համայնքային այգին, որը կարծես օազիս լինի արդյունաբերական լանդշաֆտի մեջ։ Թիմային աշխատանքի շնորհիվ նրանք կանաչապատում են մոտ 280 քառակուսի մետր տարածք, տարածքում տնկելով անուշաբույր բույսեր և բանջարեղեն, տեղադրելով ընթերցանության պուրակներ և բաց դասասենյակային տարածքներ: Այստեղ համայնքը հավաքվում է և զբաղվում բազմապիսի գործունեությամբ՝ կազմակերպում միջոցառումներ, անում դասեր բացօթյա մրջավայրում, վայելում պասիվ հնագիստ։
NYRP-ն որոշում է նաև նորարարություն անել և Gil Hodges-ումտեղադրում է անձրևաջրերի կառավարման համակարգ, որը ներառում է խորշեր (swales), անձրևային այգիներ (rain gardens) և թափանցելի սալահատակներ: Այսպիսի համակարգով՝ համայնքը կարողանում է տնկել և արտդարել իր ուտելիքը։ Համայնքի անդամները նույնիսկ կարող են այստեղ կոմպոստեցնել իրենց ուտելիքի մնացորդները։

Այս համայնքային այգին փոխում է շատ համայնքի անդամների կյանքեր։ Նրանցից մեկը Ջեյն Հեյս-Հոջն է, ով այգու շնորհիվ որոշել է դառնալ ֆերմեր։ Այգու շնորհիվ նա կապվել է իր նման մարդկանց հետ և զարգացրել իր գյուղատնտեսական հմտությունները: Այգուց ոգեշնչված՝ Ջեյնը որոշել է իր ընկերների հետ ստեղծել իր սեփական ֆերման՝ Rise & Root Farm-ը։ Այդպիսով նա սկսել է օգտագործել իր գիտելիքները և ստեղծել իր սեփական աշխատանքը։ Այժմ նա ուրախություն է գտնում Նյու Յորքի համայնքային այգիներին NYRP-ի միջոցով սածիլներ մատակարարելու մեջ:

1
2
Gil Hodges համայնքային այգին
Ի՞նչ նշանակություն ունի այգին ձեզ համար: Արդեն տեսանք, որ զարգացած երկրներում այգիները վաղուց դիտվում են որպես հանրային տարածքներ և գործունեության աշխույժ կենտրոններ, որոնք օգնում են քաղաքներին զարգանալ: Դա հենց այն է, ինչ կատարվում է Դիլիջանի քաղաքային այգու հետ, և այն, ինչ նախատեսվում է կառուցել Գյումրու Բարեկամության այգում։ Այս այգիները պարզապես կանաչ տարածքներ չեն. նրանք նպատակ ունեն նոր ռեսուրսներ և հնարավորություններ տրամադրել իրենց համայնքներին:

2018 թվականին Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը որոշել է Գյումրիի Բարեկամության պուրակը վերածել մի վայրի, որը կարող է օգնել քաղաքը վերակենդանացնել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Ծրագրով նախատեսված էր այգին դարձնել այնպիսի վայր, որը կգրավեր թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին ողջ տարվա ընթացքում:

Նախատեսվում էր, որ այգին կունենա սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված տարածքներ, որոնք այն կդարձնեն բոլորի համար սիրելի վայր։ Ժամանցի տարածքը կենտրոնացած էր լինելու հետաքրքիր ժամանակ անցկացնելու և հանգստի վրա: Այն ներառելու էր սպորտային օբյեկտներ, մանկական խաղահրապարակներ և ներկայացումների ու փառատոների համար նախատեսված հատվածներ:

Մեկ այլ այգի, որի վրա աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը, Դիլիջանի այգին է։ Հիշում ե՞ք Դիլիջանի քաղաքային պլանը առաջին ընթերցանյութնից։ Այս այգին այդ խոշոր ծրագրի մաս էր։ Բայց ինչո՞ւ է այգին տեղ գտել քաղաքը զարգացնելու ծրագրի մեջ։ Հատկապես Դիլիջանում, որը Հայաստանի ամենականաչ վայրերից է, այգի կառուցելը ամենատրամաբանական զարգացման ուղղությունը չի թվում։ Սակայն քաղաքը պլանավորողները այգին չեն դիտարկել որպես ծառերի կույտ, այլ փորձել են այն հետաքրքիր դարձնել թե՛ բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար։
1
2
Դուք ինչե՞ր կավելացնեիք այգում, որպեսզի այն հետաքրքիր դառնա երեխաների, մեծահասակների, և զբոսաշրջիկների համար։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Այգու տարածքում ավելացվել են նոր արահետներ, հարմարավետ նստարաններ, թարմացվել են խաղահրապարակներ, բացվել են սրճարաններ։ Այգին ունի տուրիստական կենտրոն, որը օգնում է զբոսաշրջիկներին կողմնորոշվել տեղանքում։ Կան ամֆիթատրոններ բացօդյա միջոցառումների համար, սպորտով զբաղվելու հատվածներ, «Վերև» պարանայգին, փոքրիկ աստղադիտարան, և այս ամենը Աղստև գետի ափին: Այս ամենը ապահովում է բնակիչներին առօրյա ճամանցի կամ հանգստի հնարավորություններով, իսկ զբոսաշրջիկների համար դառնում Դիլիջանը այսցելելու պատճառ կամ Դիլիջանում առավել տարբերվող փորձառություն ունենալու հնարավորություն։
3
Երկու այգիներն էլ ցույց են տալիս, որ հանրային տարածքներում ներդրումները նպաստում են զբոսաշրջության, համայնքի և աշխատատեղերի ստեղծմանը: Սրանք օրինակներ են, թե ինչպես այգիները կարող են շատ բան անել քաղաքի տնտեսության և ոգու համար: Շատ կարևոր է մտապահել այս այգիների հիմքում ընկած մի կարևոր բան․ նրանք կառուցված են այնպես, որ կարողանան ֆինանսապաես գոյատևել առանց արտաքին օգնության։ Ցանկացած այգի ունի խնամքի կարիք, որի համար անհրաժեշտ է գումար։ Թե՛ Դիլիջանի, թե՛ Գյումրու այգիների դեպքում այս գումարը գալիս է այգու ներսում բացված սրճարաններից և ժամանցի ծառայություններից։ Սա թույլ է տալիս, որ այգին լինի կայուն և զարգանա երկար ժամանակ։
4
Եթե ցանկանում ես ավելի մոտիկից ծանոթանալ Գյումրու Բարեկամության այգու գաղափարին, կարող ես դիտել այս կարճ տեսանյութը։
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է կարևոր մեկ տարածքում մեկ բուսատեսակի փոխարեն տնկել բազմազան տեսակներ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։

Պատկերացրու, որ այն այգիները որոնց մինչ այս ծանոթացար կարող էին վերանալ 30-40 տարուց միայն մեկ պարզ պայմանի առկայությամբ՝ եթե նրանք ունենային միայն մեկ կամ սահմանափակ բուսատեսակներ։ Ավստալիացի կենսաբան Բիլ Մոլիսոնը ուսումնասիրել է այս ֆենոմենը և տեսել, որ բնության մեջ էկոհամակարգերը ինքնակայուն և ճկուն են, բույսերն ու կենդանիները միասին աշխատում են՝ ստեղծելով հավասարակշռված և արդյունավետ միջավայր: Նա իր կյանքը նվիրել է այս ինտեգրված համակարգի՝ պերմակուլտուրայի, ձևավորմանը։
Երբ մոնոկուլտուրայի (մեկ բուսատեսակի տնկում) դեպքում, հողը կորցնում է իր որակը տարիների հետ և անհնար է դառնում նրա վրա հետագա տնկումը, պերմակուլտուրայում միասին տնկվում են բազում բույսեր, որոնք օգնում են միմյանց աճել և ապահովում են կենսաբազմազանություն հողային համակարգի պարարտեցման համար։ Մոլիսոնը՝ որպես պերմակուլտուրայի «հայր», պնդում է, որ տարբեր մշակաբույսերի ինտեգրման, կոմպոստացման և անձրևաջրերի հավաքման միջոցով պերմակուլտուրան քաղաքային ֆերմերներին հնարավորություն է տալիս ավելի շատ սնունդ արտադրել ավելի քիչ տարածության մեջ՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով թափոնները և արտաքին ռեսուրսների օգտագործումը՝ դարձնելով այն իդեալական մոտեցում կայուն սննդի արտադրության համար խիտ բնակեցված քաղաքային միջավայրերում:
1
2
Պերմակուլտուրան քաղաքային այգեգործության մեջ

✅Հիմա դու արեն գիտես ամբողջ նյութը։ Ապրե՜ս🥳

Քննարկմանը միացեք ունենալով թուղթ և գրիչ (մատիտ կամ մատիտներ, եթե առկա են), քանի որ ստեղծագործելու ենք։