Քննարկում 1։ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի քաղաք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը, ինչպես նաև հիշեցնել ուսանողներին ընթերցանյութի հիմնական նյութերը՝ Տաթևի ճոպանուղին, Կոպենհագենի կամուրջները, Ամստերդամի հեծանիվները, Հոնգ Կոնգի մետրոն, Բարսելոնայի սուպերբլոկերը, Հելսինկիի տրասնպորտը, Դիլիջանի պլանը, և այլն։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե՝ ներառյալ ներքևում դրված ուղղորդումների հետ ծանոթացումը։

Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մարզիչը ուսանողների հետ կիսում է կցված ուղղորդումները, որոնք հանդիպումները հաճախելու, ակտիվության և այլնի մասին են։ Ինչպես նաև խոսում այդ չափորոշիչների կարևորության մասին, և թե ինչպես իրենց նախագծի համար հեշտությամբ մտածեն գաղափարներ։
Ուղղորդում 1
Դուք եկել եք քաղաքների մասին մոդուլի, բայց սեպտեմբերից մենք կունենանք նոր հետաքրքիր մոդուլներ տարբեր թեմաներով, և դուք կարող եք խորանալ դրանց մեջ և ընտրել այն թեման, որը կցանկանայիք ուսումնասիրել, երբ մեծանաք:

Բացի քաղաքներ ուսումնասիրելուց, մենք կսովորեցնենք ձեր առաջնորդության հմտությունները: Մենք ենթադրում ենք, որ երբ իմանաք, թե ինչ հետաքրքիր նախագծեր կան աշխարհում, կսկսեք մտածել ձեր սեփականը սկսելու մասին։ Եվ հենց սա է պատճառը, որ ձեզ անհրաժեշտ են հմտություններ՝ ինչպես մշակել նախագիծ, ինչպես տարբերել լավ գաղափարը վատից, ինչպես ոգեշնչել թիմին և այլն:

Ինչու՞ են ձեզ պետք այս հմտությունները: Որովհետև առանց նրանց ոչինչ չի ստացվի))

Եթե ​​դուք Ծրագրի ղեկավար եք, ապա պետք է քննադատաբար մտածեք՝ սխալներ թույլ չտալու համար, որպեսզի ձեր թիմին սխալ ուղղությամբ չտանեք։

Դուք պետք է հասկանաք ինքներդ ձեզ, որպեսզի հասկանաք ձեր թույլ կողմերը և ընդունեք սխալները:

Դուք պետք է կարողանաք փոխանցել ձեր գաղափարները, որպեսզի բոլորն ունենան հստակ տեղեկատվություն, և ձեր թիմը և գործընկերները չսխալվեն։

Եվ դուք պետք է կարողանաք այնպես անել, որ մարդիկ հավատան ձեզ և հետևեն ձեզ:

Մենք ձեզ հետ կսովորեցնենք այս բոլոր հմտությունները այս մոդուլում և ցանկացած այլ մոդուլում մեր շաբաթական հանդիպումների ընթացքում:



Ուղղորդում 2
Հիմա դուք սովորում եք դպրոցում։ Հետո ընդունվելու եք համալսարան և սկսեք աշխատել։ Կարող է այս երկուսն անեք միաժամանակ։ Մեզ հետ դուք կարող եք ստանալ փորձ, որը ձեզ կօգնի այս երկուսի մեջ։

Մենք ունենք ֆորմատ, երբ դուք ձեր մարզիչի օգնությամբ անում եք ձեր նախագիծը, և այն ավարտելուց հետո ստանում եք հանձնարարական նամակ (recommendation letter), որը այն փաստաթուղթն է, որը պետք է թե՛ աշխատանքի ընդունվելուց, թե՛ արտերկրում բուհ դիմելուց։ Պատկերացրեք, որ երբ 17 տարեկան եք ու ոչ մի տեղ չեք աշխատել, հետևաբար չունեք փորձ։ Իսկ այս նախագծի շրջանակներում դուք կստանաք փորձ և դրա ապացույց տվող փաստաթուղթ։

Այս ֆորմատը հասանելի է միայն մեր լավագույն ուսանողներին, ովքեր ստանում են գերազանցության հավաստագիր։ Եթե դուք այս մոդուլի ընթացքում հավաքում եք ձեր միավորները, վերցնում եք այլ մոդուլներ, սովորում նոր ոլորտների մասին, և նույնպես ունեք բարձր միավորներ, դուք ամռանը կարող եք մասնակցել մեր Նախագծային Կառավարման մոդուլին, որի ընթացքում դուք իրականացնում եք ձեր նախագիծը և ստանում հանձնարարական նամակ (recommendation letter):

Իսկ ինչպե՞ս հիմա ստանալ գերազանցության հավաստագիր։ Դուք մեր հանդիպումների ընթացքում հավաքելու եք միավորներ հետևալ չափորոշիչներով՝

  • ձեր քննարկումներին հաճախումը,
  • ակտիվ մասնակցությունը,
  • ընթերցանյութերից քաղած գիտելիքները,
  • հաղորդակցության, համագործակցության, ստեղծարար մտածողության և քննադատական մտածողության հմտությունների զարգացումը,
  • և թե ինչքան լավ եք կարողանում կիրառել շաբաթվա թիրախային թեման։ Սրան դեռ կանդրադառնանք։

Եթե գաք հանդիպումներին, կարդաք նյութերը, մասնակցեք քննարկումներին, դուք կունենաք բարձր հնարավորություն ստանալու գերազանցության հավաստագիրը։
Ուղղորդում 3 - Ժամանակ
Մեր հանդիպման ընթացքում մենք անելու ենք փոքրիկ առաջադրանքներ։
Առաջադրանքները մենք անելու ենք կոնկրետ որոշված ժամանակում։ Ձեր կյանքում լինելու են դեպքեր, երբ դուք պետք է փորձեք արագ մտածել, և մենք այստեղ պատրաստվում ենք նաև դրան։ Դրա համար ձեր առաջադրանքների համար շատ դեպքերում ձեզ տալու են 1 րոպե, և դուք պետք է փորձեք դուրս բերել հնարավոր լավագույն տարբերակը այդ մեկ րոպեում։

Այնպես որ պատրաստեք ձեր մտքերը և սկսեցին։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ինքնավերլուծություն, երկարաժամկետ պլանավորում
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք սկսենք փոքրիկ առաջադրանքից։ Պատկերացրեք ինքներդ ձեզ այսօրվա օրը՝ 10 տարի անց: Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, թե ինչ է կատարվում. որտե՞ղ եք ապրում, ո՞ր քաղաքում, ինչպիսի՞ տեսք ունի ձեր տունը, ինչպե՞ս եք հագնված, երեկոյան ընթրում եք ձեր սիրելի մարդկանց հետ. ովքե՞ր են այդ մարդիկ: Բացեք ձեր աչքերը:

    Հիմա հիշեք ձեզ մի քանի տարի առաջ, երբ նամակ էիք գրում Ձմեռ Պապիկին։ Հիշեք ինչպես էիք գրում․ ազատություն էիք տալիս ձեր պատկերացմանն ու ցանկություններին, չէ՞։ Հիմա նման ազատությամբ եկեք նմանատիպ նամակ գրենք, ուղղակի նրա մասին թե դուք ինչպիսին եք 10 տարի հետ։

    Եղեք ազատ ձեր պատկերացումների և ցանկությունների մեջ։ Բոլորին պատմելու կարիք չի լինելու, սա ձեզ համար է։

    Ունեք 2 րոպե։

    Մարզիչը պահում է ժամանակը։
  • Ուղղորդումներ
    Մարզիչը բացատրում է՝ ինչու է այս առաջադրանքը կարևոր՝

    • Այս քննարկումը լինելու է երկարաժամկետ պլանավորման շուրջ, և ինքներդ ձեզնից այդ պլանավորումը սկսելը լավ սկիզբ է։
    • Ձեր կարդացած օրինակներում հաջողվում են այն քաղաքներն ու համայնքները, որոնք երկարաժակետ պլանավորում են անում։ Նույնը վերաբերվում է նաև նախագծերին, բիզնեսին, երկրներին և նաև մարդկանց։
    • Ընթերցանյութում ծանոթացել եք նաև Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում արված նախագծերին։ Ռուբենը ակտիվորեն կիրառում է երկարարաժամկետ պլանավորումը և համարում է, որ այն ամենահիմանական և կարևոր հմտություններից է կյանքում։
    • Այսօր փորձելու ենք հասկանալ երկարաժամկետ պլանավումը քաղաքների և համայնքների համար, և դուք լինելու եք պլանավորողի դերում։

    Եկեք սկսենք ծանոթանալով երկարաժամկետ պլանավորման մասին Ռուբենի խոսքերը կարդալուց
«Երբ պլանավորում ես 20-30 տարի առաջ, դու այլ կերպ ես ընկալում այս կամ այն ​​իրավիճակը, երբ շատ ամենօրյա որոշումներ ես կայացնում: Իմ կանոններից մեկն է երկարաժամկետ մտածել և չառաջնորդվել արագ նվաճումներով: Անկախ նրանից, թե որքան դժվար է թվում անորոշության ժամանակ որոշումներ կայացնելը, կա մեկ հարմար մեթոդ, որը ես օգտագործում եմ: Ես ուսումնասիրում և վերլուծում եմ անցյալը, դրա հիման վրա կանխատեսում եմ, թե ինչպիսին կարող է լինել ապագան, և ապագայի այս մոդելից, հակառակ պլանավորմամբ, քայլ առ քայլ գնում եմ դեպի ներկա օր: Ի՞նչ որոշում պետք է կայացնեմ այսօր, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել 25 տարի հետո: Սա շատ օգտակար մեթոդ է»։
Օրվա դերը
Այսօրվա քննարկման համար դուք լինելու եք ձեր համայնքների/քաղաքների պլանավորողներն ու բարենորոգողները։
Մնացած առաջադրանքները ձևովորվելու են ձեր դերի հիման վրա։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հակադարձ պլանավորում, նախագծերի պլանավորում, երկարաժամկետ պլանավորում, քննադատական մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք տարբեր մեթոդներով փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար։ Հիշելով նրանց փորձը, փորձեք մտածել և գրի առնել, թե ինչպիսին եք տեսնում ձեր համայնքը 10 տարուց։ Կետերից որոշները փորձեք կապել տրանսպորտի հետ։ Ունեք 1 րոպե ձեր մտքերը կարճ գրի առնելու համար։ Մարզիչը պահում է ժամանակը։ Ուսանողներից 1-2-ը շատ կարճ կիսրում են իրենց համայնքի նպատակները։

    Ապա մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս թե ինչպես պետք է իրենց թուղթը բաժանեն մասերի՝ ըստ կցված օրինակի։ Պետք է ցանկացած նպատակի համար դուրս բերել անհրաժեշտ քայլերը, որ պետք է անել այսօր (հետադարձ հաջորդականությամբ) և ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են այդ քայլի համար։

  • Ուղղորդումներ
    Էկրանը կիսելու ժամանակ մարզիչը բացատրում է, թե ինչպես է աշխատում մեթոդը։

    Մարզիչը նշում է, որ այս մեթոդը կոչվում է հետադարձ պլանավորում, երբ սկսում ենք վերջնարդյունքից և հետ գալիս ժամանակի մեջ։ Այս մեթոդին մեզ նույնպես ծանոթացրել է Ռուբեն Վարդանյանը։ Թեև մեր ուղեղի համար հեշտ է անել դրա հակառակը, այս մեթոդը ցույց է տալիս հիանալի արդյունքներ, որը կարող եք տեսնել նաև Ռուբենի նախագծերի արդյունքներից։

    Հետադարձ պլանավորման առավելությունները հաստատվել են բազում ուսումնասիրությունների արդյունքում, այդ թվում՝ 2017-ին Կորեայի համալսարանի և Այովա համալսարանի բիզնես դպրոցի մասնագետների կողմից, և ցույց է տրվել, որ այն մեծացնում է մոտիվացիան և բարելավում նպատակին հասնելը: Այս մեթոդը, որը տարածել է Սթիվեն Քովին իր 1989 թվականին «Բարձր արդյունավետ մարդկանց յոթ հմտություններ» գրքում, նույնպես օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, Բրենդոնի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Մաքմասթերը, ԱՄՆ բանակում և հետախուզության դասընթացներում:
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ անել հակադարձ պլանավորում անձնական կյանքում, հասկանալ որ նպատակի համար ինչ քայլեր պետք է անել, հասկանալ որ նպատակի համար ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, մեծ պատկերը տեսնելու կարողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Շատ լավ։ Հիմա դուք ունեք ձեր երկարաժամկետ պատկերը։ Բայց կարևոր է ոչ միայն տեսնել ինչ է առջևում, այլ նաև ինչ է ձեր շուրջ։ Ոչ միայն դուք ունեք երկարաժամկետ պլան, այլ նաև քաղաքապետարանը, համայնքապետարանը, ձեր համայնքի գրադարանը, տարբեր բիզնեսներ։

    Եթե ձեր պլանի մեջ մտնում է համայնքում փոխել գոնե մեկ բան, ապա դուք կապ եք ունենալու համայնքապետարանի հետ։ Եվ եթե նրանց պլանները չհամապատասխանի ձեր պլանին, դուք չեք կարող իրականացնել ձերը։

    Հիմա ձեզ կտրվեն երեք տարբեր մարմիններ և նրանց պլանը ձեր համայնքի վերաբերյալ, և ձեր նպատակն է հասկանալ, թե ինչպես դա կարող օգնել կամ խանգարել ձեզ։ Եթե այն կարող է խանգարել ձեզ, ի՞նչ կանեք։ Եթե այն կօգնի ձեզ, ինչպե՞ս կարող եք դրանից օգտվել։

    Մարզիչը կիսում է ներքևում կցված նկարները, և սկսում քննարկում ուսանողների հետ։

  • Ուղղորդումներ
    Հնարավոր համագործակցության եզրեր՝
    • Քաղաքապետարան
    Շատ մեքենաները խանգարելու են ձեր պլաններին, եթե դուք փորձում եք քաղաքը ավելի հարմար դարձնել քաղաքային տրանսպորտի համար։ Պետք է հասկանալ ինչու է քաղաքապետարանը միջավայրը ավելի լավը դարձնում մեքենաների համար, և անել այնպիսի առաջարկ, որը դրանից լավը և ձեռնտու կլինի քաղաքապետարանի համար։

    • Ոստիկանություն
    Եթե ոստիկանները չգիտեմ հեծանիվներով ճանապարհային կանոնները, ապա հետագայում հեծանիվներ քշողներին կարող են անօրեն ձևով կանգնեցնել, որը նրանց հեծանիվ քշելու մոտիվացիան կիջեցնի։ Հարկավոր է գտնել միջոցներ ոստիկանության հետ կապվելու և նրան կրթելու։ Եթե դու չունեք դասընթաց վարելու ռեսուրսներ, պետք է փորձեք գտնել դրամաշնորհ կամ ծրագիր, որը ձեզ կօգնի։

    • Գործարան
    Գործարանի աշխատողներին կարող եք առաջարկել carsharing ծառայություններ, ինչպես նաև պայմանավորվել գործարանի հետ և ունենալ ավտոբուսային գիծ գործարանի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ կարող եք գործարանի հետ քննարկել նաև նրանց ֆինանսնական ներգրավվածությունը։

    • Դպրոց
    Ծնողական համայնքի հետ կարելի է համագործակցել և ավտոբուսային ուղի դնել։

    Գլխավոր եզրակացություն՝
    Ցանկացած դեպքում պետք է կապվել ցանկացած մարմնի հետ, ով կօգնի կամ կխանգարի ձեր պլաններին, և փորձել համագործակցության եզրեր գտնել։


  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մեծ պատկերը տեսնել, համագործակցության եզրեր փնտրել, հասկանալ տարբեր կողմերի մոտիվները, կառավարել հնարավոր հետագա ռիսկերը, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ ձեր համայնքապետի համար և պետք է համոզեք նրան օգտագործել ձեր պլանը և միանալ դրա իրագործմանը։

    Եկեք պատասխանենք երեք հարցի՝ 1. Ինչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։

    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։

    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերի պատասխանները դուրս բերելու համար։
  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։

    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս

    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Հարց-Ամփոփում
          Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
          - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
          - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

          Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։

          Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
        Դերախաղի դադարեցում
        Ի՞նչ եք կարծում, համայնքապետը կմիանա ձեզ։

        Ով համաձայն է ձեռք է բարձրացնում։ Մի քանիսին մարզիչը հարցնում է նման կարծիք ունենալու պատճառը։

        Մարզիչը ասում է, որ սրանով նրանք դերից դուրս են գալիս։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է դադարել երկարաժամկետ մտածել։ Նույնիսկ կարծիք ձևավորելիս պետք է ունենալ այդ մոտեցումը։
        5. Քննարկում․ Էներգիա
        Թիրախավորվող հմտություններ
        Քննադատական մտածողություն, հետազոտություն, տեսակետի ձևավորում
        Տևողություն՝ 7 րոպե
        • Հարցադրում
          Ընթերցանյութում ծանոթացանք բազում տրանսպորտի միջոցների, որոնք սակայն չեն կարող աշխատել, եթե չլինի էներգիա։

          1. Ձեր կարծիքով, ի՞նչ էներգիայով սնուցվող մեքենաներն են առավել նախընտրելի՝ գազով, նավթով, էլեկտրականությամբ։










          2. Ձեր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այն էլեկտրականությունը, որով լիցքավորվում է էլեկտրական մեքենան։










          3. Ձեր կարծիքով, բացի էլեկտրաէներգիայի աղբյուրի խնդիրը, ունե՞ն արդյոք էլեկտրական մեքենաները այլ հնարավոր թերացումներ։




        • Ուղղորդումներ
          1. Պատասխանների մեծամասնությունը լինելու են էլեկտրականությամբ սնուցվող մեքենաները։ Մարզիչը համաձայնում է, որ կիրառելով էլ-մեքենաներ (EVs) մենք քչացնում ենք վարելու ընթացքում մթնոլորտ գնացող ջերմոցային գազերի թիվը, որոնք նպաստում են կլիմայական կրիզիսին (կլիմայի փոփոխությանը)։ Եթե հնչում է գազ կամ այլ հանածո վառելիքի տարբերակ, մարզիչը բացատրում է ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ քաղաքի օդի որակի ու մարդկանց առողջության վրա։ Սակայն կա էլեկտրական մեքենաների նաև բացասական կողմը։

          2. Աղբյուրները շատ են․ հողային էներգիա, արևային էներգիա, ջրային էրերգիա, սակայն էլեկտրականություն նաև ստանում են նավթից, գազից և ածուխից։ Շատ տեղերում այն էլեկտրականությունը, որով լիցքավորում են էլ-մեքենաները գազից կամ նավթից են ստացված։ Սա նույնիսկ ավելի վատ է քան գազով մեքենա վարելը, քանի որ գազից էլեկտրաէներգիա ստանալու համար այն այրում են, որը նույնպես ջերմոցային գազեր է ստեղծում։

          3. Էլեկտրական մեքենաները աշխատում են էլեկտրական մարտկոցների միջոցով, որոնք էլ պահում են էլեկտրական էներգիան։ Խնդիրը այն է, որ այդ մարտկոցների կյանքը շատ կարճ է՝ 10-20 տարի։ Դեռևս մենք չգիտենք վերամշակման ձև, որը թույլ կտա անվտանգորեն վերամշակել այդ մարտկոցները։ Պատկերացրեք, 20 տարուց երկրագունդը լի կլինի մարտկոցներով, որոնք տոքսիկ թափոններ են, և մենք կկանգնեք այլ խնդրի առջև։



        • Առանցքային կետեր
          Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
          - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
          - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

          Ուղղորդում՝ վերլուծել ինֆորմացիան, որը ստանում ենք (օրինակ՝ էլեկտրական մեքենաների մասին միայն դրական ինֆորմացիան հաշվի չառնել), անել եզրակացություններ` հետազոտությունից ելնելով, և այլն։

          Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
        Հաջորդ ընթերցանյութում՝
        - սովորելու եք էներգիայի աղբյուրների և տեսակների մասին
        - հասկանալու ենք ինչպես կարող ենք խնայել էներգիան շենքերի մեջ
        - ծանոթանալու ենք կայուն շենքերի գաղափարին
        Close
        Կատարել նշում