Քննարկում 2։ Կարմիր Միսն ու Այլընտրանքները
Մոնոկուլտուրա
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է երկրորդ
քննարկում-հանդիպման համար
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մուտք
Քննարկման հիմնական երեք մտքերն են․

1. Այժմ կան բուսական հիմքով մսի բազմաթիվ այլընտրանքներ պատրաստված սոյայից, լոբուց, միջատներից, ջրիմուռներից․ գոյություն ունեն նաև այլընտրանքներ անասունների բջիջներից և լաբորատորիայում աճեցրած մսի տարբերակներ։ Այնուամենայնիվ, այս տարբերակները նույնպես իդեալական չեն, քանի որ սրանց արտադրությունը պահանջում է մեծ ծավալի ռեսուրսներ։

2. Մսի օգտագործումը (մոտ 150գ օրական) դեռահասի համար կարևոր է, բայց միսը պետք է զուրկ լինի անտիբիոտիկներից։

3.Միջերկրածովային սննդակարգը դեռահասի համար բալանսավորված սննդակարգ է։

Մարզչի նպատակն է քննարկումների միջոցով երեխաներին ուղղորդել վերոբերյալ եզրակացություններին։ Սկսեք քննարկումը հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Ապա անցնել այն հարցերի քննարկմանը, որոնք ուսանողները նախօրոք ուղարկել են։ Եթե հարցեր չկան, շարունակել քննարկումը։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Այսօր խորապես ուսումնասիրելու ենք արդյունաբերական գյուղատնտեսությունը։ Խոսելու ենք մոնոկուլտուրայի, կարմիր մսի և դրա այլընտրանքների մասին։ Ո՞վ գիտի՝ ի՞նչ է արդյունաբերական գյուղատնտեսությունը: Ո՞րն է դրա նպատակը։
    00
  • Պատասխան
    Արդյունաբերական գյուղատնտեսությունը մեծ ծավալի ինտենսիվ և մեքենայացված կենդանաբուծությունն ու բուսաբուծությունն է, որը ներառում է քիմիական պարարտանյութերի պարբերաբար օգտագործում բույսերի համար, անտիբիոտիկների` կենդանիների համար։ Այն կարող է նաև ներառել ԳՄՕ-ի, պեստիցիդների և այլ միջոցների կիրառում, որոնք վնասում են հողը, կենդանիներին և աղտոտումների պատճառ դառնում։ Արդյունաբերական բուսաբուծության մեջ մոնոկուլտուրան ամենատարածված մեթոդներից է։
    Հիմնական նպատակը արագ և մեծ ծավալի արտադրանք ստանալն է, որը մեծ եկամուտ կստեղծի։
    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, փորձի վերլուծություն, գնահատում, թիմային աշխատանք և որոշումների կայացում
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք պատկերացնենք, որ դուք հարուստ ներդրող եք և վերջերս ծանոթացել եք 3D տպիչներով տպվող մսի ոլորտի հետ։ Ոլորտի զարգացող կազմակերպություններից է Redefine Meat-ը։ Դուք պետք է ուսումնասիրություն կատարելուց հետո խմբով որոշում կայացնեք․ խելամի՞տ է ներդրում կատարել կազմակերպության մեջ, թե՝ ոչ։

    Նախ, մարզիչը բացատրում է ինչ են բանալի բառերը և ուսանողների հետ միասին դուրս է բերում բանալի բառերը՝ օգտվելով ներքևում նկարագրված քայլերից և ուղղորդումներից։

    Ապա, մարզիչը բացատրում է ներքևում նկարագրված որոնում կատարելու քայլերը։

    Այնուհետև մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս, թե ինչպես կատարել որոնում շուկայի մասին առաջին հարցին պատասխանելու համար։ Բացատրում է գործողությունների ընթացքը և հորդորում ուսանողներին կատարել նշումներ։ Վերջում ուսանողներից մեկը ամփոփում է մարզչի կողմից օգտագործված քայլաշարը։

    Մարզիչը 10 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

    Տրամադրվող ռեսուրսներ

    Որոնման քայլաշար
    Որոնման համար բանալի բառեր

    1. Ուղղորդումներ
      Արտադրանք

      1․ Ի՞նչ արժեք է ստեղծում արտադրանքը։

      Շուկա

      1․ Էլ ի՞նչ կազմակերպություններ կան 3D տպիչներով տպվող մսի ոլորտիում։

      2․ Ինչո՞վ է Redefine Meat-ը տարբերվում նրանցից։

      3․ Ովքե՞ր (ինչ մարդիկ կամ կազմակերպություններ) են օգտվում 3D տպիչներով տպվող մսի արտադրանքից։

      Ուժեղ և թույլ կողմերը

      Հարց։ Դուրս բերեք 3D տպիչներով տպվող մսի ոլորտի ուժեղ և թույլ կողմերը։

      Դրական

      + Հողը չի փչանում և անտառներ չեն հատվում անասունների կերի համար
      + Կենդանիներին չեն սպանում
      + Ջրի խնայում

      Բացասական

      - 3D տպիչները շատ էլեկտրաէներգիայի կարիք ունեն
      - Բաղադրությունը ճիշտ նույնը չէ, ինչ կենդանական սպիտակուցինը, բուսական սնունդ է





    2. Առանցքային կետեր

      1. Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկույթը օգտագործում եզրակացություններ անելու համար։

      2․ Խումբը կարողանում է համագործակցել և կատարել աշխատանքի բաժանում առաջադրանքը ժամանակին ավարտելու համար։

      3․ Խմբային աշխատանքի ժամանակ կա ռիսկ, որ ուսանողները կանտեսեն աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները, քանի որ մարդիկ հակված են խմբի ներսում միմյանց հետ համաձայնելու և աջակցելու։

      Աղբյուր։ Yes: 50 schientifically proven ways to be persuasive. N. Goldstein, S. Martin, R. Cialdini

      4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
    Ինչպես դուրս բերել բանալի բառերը
    1. Դուրս բերե՛ք հարցեր, որոնց պատասխանները ձեզ կուղղորդեն ճիշտ որոշումների կայացման (այս դեպքում մենք տրամադրում ենք հարցերը)։

    2. Հարցերը սովորաբար կարող են լինել երկար ու Գուգլը կարող է դժվարանալ տալ ձեզ անհրաժեշտ պատասխանը։ Այդ իսկ պատճառով պետք է առանձնացնել բանալի բառեր։ Եկեք միասին պատասխանենք հետևյալ հարցին՝
      Էլ ի՞նչ կազմակերպություններ կան 3D տպիչներով տպվող մսի ոլորտում։
    3. Պատկերացրեք, որ ստացել եք ձեր հարցի պատասխանը։ Դուրս գրեք, թե ինչեր կան պատասխանի մեջ։ Օրինակ՝ այս դեպքում դուք կունենաք կազմակերպությունների անուններ, որոնք զբաղվում են տպագրվող մսի արտադրությամբ:


    4. Հիմա մտածե՛ք՝ ինչ վերնագիր կդնեիք ձեր ստացված պատասխանների ցուցակին։ Այս դեպքում կլինեն օրինակ՝
    Redefine meat-ի մրցակիցները (Redefine meat competitors), կամ 3D տպագիչներով տպվող մսի կազմակերպություններ (3D printed meat companies)։

    5․ Այս դեպքում կարևոր է նաև, որ ինֆորմացիան նոր լինի։ Դրա համար կարող եք ավելացնել տարեթիվը, որի ինֆորմացիան հետաքրքրում է։

    6. Այլ եղանակ է նաև ուղղակի տրված հարցից դուրս բերել հիմնական բառերը։ Օրինակ՝ պետք է ունենաք ձեր պատասխանում կազմակերպությունների անուններ, ապա նաև նրանք պետք է պարտադիր զբաղվեն 3D տպագիչներով տպվող մսի արտադրությամբ։ Այսինքն այդ երկու արտահայտությունները՝ կազմակերպություններ/ընկերություններ և 3D տպագիչներով տպվող միս, պետք է լինեն ձեր բանալի բառերի մեջ։

    Ինչպես որոնում կատարել Google-ում
    1. Բրաուզերում մտնել https://google.com

    2. Մեկ այլ պատուհանում բացել https://translate.google.com/

    3. Ըստ անհրաժեշտության՝ հայերենից անգլերեն կամ ռուսերեն թարգմանել այն թեմայի անունը, որը փնտրում եք։

    4. Եթե փնտրում եք ընդհանուր և բազմազան նյութեր թեմայի շուրջ, որոնման դաշտում գրեք թեմայի անվանումը և սեղմեք <<որոնել>>: Ուշադիր եղեք տառասխալների նկատմամբ, քանի որ դրանք կարող են ազդել որոնման արդյունքների վրա։

    5. Եթե փնտրում եք տեքստային ինֆորմացիա, ծանոթացեք այն հղումներին, որոնք Գուգլը առաջարկում է։ Եթե փնտրում եք միայն նկար, տեսահոլովակ, լուրեր կամ գրքեր, էջի վերևում կարող եք ընտրել համապատասխան բաժինը։

    6. Եթե սեղմեք նույն տողում գտնվող Գործիքներ (Tools) բառին, կկարողանաք առանձնացնել այն նյութերը, որոնք ստեղծվել են կոնկրետ ժամանակային ինտերվալում։ Եթե ցանկանում եք գտնել նյութեր, որոնք բառացիորեն կպարունակեն այն բառերը, որոնք դուք մուտքագրել եք որոնման դաշտում, կարող եք նույն գործիքներից(Tools) ընտրել Verbatim-ը։


    Եթե փնտրում եք նյութ, որը կպարունակի կոնկրետ բառեր, բառերը կարող եք նաև չակերտներում գրել, օրինակ՝ "functionality"

    7․ Եթե փնտրում եք կոնկրետ հարցի պատասխան, որոնման դաշտում կարող եք մուտագրել ամբողջական հարցը։

    8․ Եթե փնտրում եք թեմայի մասին ավելի նեղ ինֆորմացիա, անվանման կողքին ավելացրեք բնութագրող բառեր, օրինակ՝ առաքելություն, նպատակ, ինչպես է աշխատում, բիզնես մոդել, հիմադրման վայր և այլն։

    9․ Տեղեկություն որոնելիս՝ հիմնականում կարևոր է փնտրել թարմացված կամ նոր հրապարակված վստահելի կայքեր:


    Լրացուցիչ*։

    Եթե Գուգլում ցանկանաք փնտրել ակադեմիական նյութեր և հոդվածներ, օգտագործեք https://scholar.google.com/ կայքը:

    Եթե ցանկանաք ծանոթանալ Գուգլի խորը որոնմանը, այցելեք https://www.google.com/advanced_search:

    *Մարզիչը պատմում է Google Scholar-ի կամ Advance Search-ի միայն այն դեպքում, երբ երեխաները արդեն (քննարումից առաջ) լավ տիրապետում են Google-ին։
    Ինչպես հասկանալ կայքը կամ ինֆորմացիան վստահելի է, թե՝ ոչ



    ա․ Ո՞վ/Ո՞ր կազմակերպությունը/կառույցն է նյութի հեղինակը:

    -Ի՞նչ մասնագիտացում ունի:

    -Ի՞նչպիսի աշխատանքներ է հրապարակում:

    -Ի՞նչ սոցիալական/քաղաքական մարմինների է հարում/ անդամ է:

    բ․ Ի՞նչ ինֆորմացիա է ներկայացվում և ինչպե՞ս է այն գրված:

    գ․ Ե՞րբ է նյութը գրվել, թարմացվել, ո՞ր թվականների ինֆորմացիա է ներկայացնում:

    դ․ Արդյո՞ք այլ աղբյուրներ ներկայացնում են նույն ինֆորմացիան:

    ե․ Ո՞րն է տեղեկույթի նպատակը:

    զ․ Տեղեկույթը ունի՞ թիրախային լսարան:


    2. Քննարկում-Վարժություն
    Թիրախավորվող հմտություններ
    Հետազոտություն և բանավեճ
    • Առաջադրանքի ներկայացում
      Նյութը ընթերցելիս՝ վստահաբար հանդիպել եք, որ կարմիր մսի տարածված այլընտրանք է բուսական միսը։ Կարծում եմ նաև հիշում եք մեկ այլ մսի աճեցման եղանակի մասին, որը լաբորատոր ճանապարհ էր։ Խոսքը բջջային մսի մասին է։ Այժմ առաջարկում եմ միասին հետազոտել մսի ստացման երկու եղանակները և գնահատել դրանք՝ ըստ բնութագրիչների, որոնք շուտով կկիսեմ ձեզ հետ։ Վերջում հիմնվելով աղյուսակի վրա՝ յուրաքանչյուրդ կփորձի կառուցողական կարճ խոսք/ելույթ պատրաստել հետևյալ թեմայի շուրջ՝ օգտագործելով ձեր բնութագրիչը․

      Բուսական հիմքից պատրաստված միսը ավելի կայուն է, քան բջջային միսը։

      Մարզիչը աշակերտներին հորդորում է 9 բնութագրիչները բաժանել խմբի մեջ՝ ըստ ուժեղ կողմերի։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է աշխատի նույն քանակի բնութագրիչների վրա։

      Մարզիչը ուսանողներին հիշենում է բանալի բառերի մասին, որը կարող է օգնել հետազոտությանը։

      Մարզիչը 5-7 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

      Երբ հետազոտության արդյունքները պատրաստ են, մարզիչը բացատրում բանավիճելու, կառուցական և համոզիչ խոսք կառուցելու միջոցները (բացատրված է ներքևում)։ Ուսանողներին տալիս 2-3 րոպե յուրաքանչյուրին իր բնութագրիչի մասին ելույթ (տեսակետ - փաստարկ - փաստ/ փաստեր) պատրաստելու համար։

      Ուսանողները արտահայտում են իրենց դիրքորոշումը։


      Տրամադրվող ռեսուրսներ

      Բնութագրիչների աղյուսակ


    • Ուղղորդումներ

      Բուսական Միս (Beyond Meat)

      Դրական

      + Աղացած միսը ստացվում է ոլոռից։ Օգտագործվում է 90%-ով քիչ ջուր և հող մեկ բուրգերի արտադրության համար, արտանետվում են 90%-ով քիչ ջերմոցային գազեր և 40%-ով քիչ էներգիա է անհրաժեշտ։ Սա ռեսուրսների հիանալի խնայում է։

      + Կենդանիներին չեն սպանում

      + Ջրի խնայում

      + Հակաբիոտիկներ չեն օգտագործում

      + Հողը չի փչանում և անտառներ չեն հատվում անասունների կերի համար

      + Մաքդոնալդսի և Պեպսիի հետ համագործակցությունն ազդում է շուկայի վրա

      Բացասական

      - Սա ուլտրամշակված արտադրանք է. դրանք արդյունաբերական արտադրանքներն են։

      - Որտե՞ղ են պլանտացիաները։ Ի՞նչ տեսակի աշխատանք է անտեղ կիրառվում

      - Բաղադրությունը ճիշտ նույնը չէ, ինչ կենդանական սպիտակուցինը, բուսական սնունդ է

    • Առանցքային կետեր

      1․ Ուսանողները քննարկում են իրենցից յուրաքանչյուրի ուժեղ կողմերը և մարզչի ուղղորդմամբ կատարում բնութագրիչների հավասար բաշխում։
      Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

      2․ Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկույթը օգտագործում եզրակացություններ անելու համար

      3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


    Բնութագրիչ*
    Բջջային միս (Լաբորատոր)
    Բուսական միս
    Հողի որակի փոփոխություն
    Անտառահատություն
    Կենդանիների սպանդ
    Ջրի սպառում
    Էլեկտրաէներգիայի սպառում
    Առողջարար բաղադրիչներ
    Հակաբիոտիկներ
    Օգտագործվող աշխատուժ
    Էթիկական խնդիր
    * Այսուհետ, աղյուսակները, նկարները, դիագրամները և այն մեդիա ֆայլերը, որոնք կարող են օգնել ուսանողներին, պետք է նրանց հետ է կիսել նաև չաթերում։
    Ինչպես բանավիճել
    1. Ուշադիր կարդացե՛ք և ուսումնասիրե՛ք բանավեճի թեմայի ձևակերպումը։
    2. Հստակեցրե՛ք ձեր դիրքորոշումը։
    3. Ձևակերպե՛ք պնդումներ/ փաստարկներ, որոնք ներկայացնում են ձեր դիրքորոշումը։
    4. Առանձնացրե՛ք փաստեր, տվյալներ, հետազոտություններ, որոնք ապացուցում են ձեր պնդման ճշմարտացիությունը և տրամաբանորեն հանգում են ձեր պնդումներին։ Խուսափե՛ք ձեր չհիմնավորված կարծիքը, հավատալիքները որպես փաստ ներկայացնելուց։
    5. Մտածե՛ք այն մասին, թե ինչու են ձեր առանձնացրած փաստերը կարևոր և ինչպես են ամրապնդում ձեր դիրքորոշումը։
    6. Խոսե՛ք վստահ և համոզիչ․

          7․ Հիմնվելով ձեր փաստերի վրա՝ կատարե՛ք տրամաբանված եզրակացություններ և ձեր խոսքի միջոցով ցու՛յց տվեք դրանց ուղղակի կապը թեմայի հետ։
          8․ Ուշադիր լսե՛ք հակառակ դիրքորոշման պնդումները, փաստերը և եզրակացությունները։ Կատարե՛ք նշումներ:
          Ջրիմուռներն ու միջատները՝ մսի փոխարինիչներ
          • Հարց
            Մսի բոլոր այլընտրանքները, որոնք մենք քննարկեցին, դեպքերի օրինակներն են, երբ պետք է ստեղծել մի բան, որը դեռ գոյություն չունի աշխարհում։ Իսկ միգուցե աշխարհում արդեն իսկ կա սպիտակուցի աղբյուր, որի հետ առանձնապես ոչինչ պետք չէ անել։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կամ ինչե՞րը կարող են փոխարինել մսին մեր սննդակարգում։
            01
          • Պատասխան
            Այդպիսի փոխարինիչների օրինակներ են ջրիմուռներն ու միջատները։
            Ցավոք, այսօր մենք չենք կարող պարզապես հավաքել ջրիմուռներ և ուտել դրանք։ Դրանց աճեցման համար պետք է ֆերմաներ կառուցել ու վերահսկել դրանք, քանի որ սովորական օվկիանոսում՝ Ասիայում ինչ-որ տեղ, դրանք կարող են պարունակել ծանր մետաղների խառնուրդներ։
            Իսկ միջատների ավելի քան 1,900 ուտելու տեսակներ արդեն կան Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի 2 միլիարդ մարդկանց սննդակարգում։
            01

          Կան միկրո և մակրո ջրիմուռներ։ Մակրոն այն է, ինչ օգտագործում են սուշի պատրաստելիս։ Միկրոն վաճառվում է բիոհավելումների տեսքով՝ քլորելա և սպիրուլինա։

          Ջրիմուռները ավելի քիչ ճարպ և խոլեստերին են պարունակում, քան մսի տեսակներից շատերը․ դրանք վիտամին B12 և յոդի հազվագյուտ աղբյուրներից են։ Պարունակում են օգտակար ճարպաթթուներ՝ օմեգա-3 կամ օմեգա-6։
          Մակրո Ջրիմուռներ
          Միկրո Ջրիմուռներ
          Եթե կարծում եք, որ միջատները զզվելի են, նայե՛ք The final table խոհարարական շոուն։ Այնտեղ առաջին սերիայում մորեխները մատուցվում են ոսկով։ Շատ գրավիչ ու գեղեցիկ տեսք ունեն։

          Ինչո՞վ են միջատները լավ էկոլոգիայի համար։

          1․ Դրանք արագ են բազմանում և քիչ ռեսուրս են օգտագործում
          2․ Դրանց համար անտառներ պետք չէ հատել՝ ի տարբերություն անասնաբուծական ֆերմաների
          3․ Պարունակում են ամբողջական սպիտակուց՝ ամինաթթուներից բաղկացած։
          4․ Չեն պարունակում հորմոններ, հակաբիոտիկներ ու այլ հավելումներ։

          3. Ստեղծարարական Վարժություն
          Թիրախավորվող հմտություններ
          Ստեղծարար մտածողություն, խնդրի դիպուկ ձևակերպում
          • Առաջադրանքի ներկայացում
            Պատկերացրեք՝ դուք գործարար եք, որը Հայաստանում միջատների հիանալի ֆերմա ունի։ Ձեր նպատակն է պատրաստել դրանք, գեղեցիկ փաթեթավորել վերջնական պրոդուկտի և վաճառք կազմակերպել։

            Մաս Ա

            Խնդիրն այն է, որ Հայաստանում միջատներով սնվելը ընդունված չէ, և քչերը կհամաձայնեն գնել միջատներ սնվելու համար։ Ի՞նչ անուն կտաք ձեր պրոդուկտին և ինչպե՞ս կփաթեթավորեք այն։ Կարող եք օգտագործել թուղթ և մատիտ, կամ դիզայն ստեղծել համակարգչով։*

            Մարզիչը 10 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

            Մաս Բ

            Պատկերացրե՛ք, որ Ձեր բիզնեսի զարգացման համար դուք նախնական պատվերներ (pre-orders) եք վերցրել 100 փաթեթի/արտադրանքի համար, որից յուրաքանչյուրի արժեքը 5000 դրամ է։ Սակայն ծախսերը աճել են և դուք կարողացել եք արտադրել միայն 100-ից 50-ը։ Դուք արդեն վերցրել էիք բոլոր 100 փաթեթների գումարը, որը օգտագործվել է արտադրանքի համար։ Ի՞նչ կանեք տվյալ իրավիճակում։ Ինչպե՞ս կհաղորդակցվեք պատվիրատուների հետ։

            Մարզիչը ուսանողներին տալիս է 5 րոպե ինքնուրույն քննարկման համար, ապա միանում քննարկմանը։


          • Ուղղորդումներ
            Մաս Ա

            Ուսանողները ազատ են իրենց կրեատիվության մեջ։ Նրանց տարբերակները լսելուց հետո, մարզիչը ցույց է տալիս Essento-իհաջողված օրինակը (գտի՛ր ներքևում)։

            Մաս Բ

            Այս իրավիճակում կարևոր է թափանցիկությունն ու ազնվություն.
            Կապվեք այն հաճախորդների հետ և տեղեկացրեք նրանց իրավիճակի մասին: Բացատրեք նրանց ծախսերի աճը և պատճառը, թե ինչու կարող էին արտադրվել ընդամենը 50 փաթեթ։

            Առաջարկեք գումարի վերադարձ. առաջարկեք ամբողջական փոխհատուցում այն հաճախորդներին, ովքեր չեն ստացել իրենց նախապես պատվիրված փաթեթները: Սա ցույց է տալիս, որ դուք գնահատում եք ձեր հաճախորդներին և պարտավորվում եք նրանց հետ լինել արդար և թափանցիկ:

            Տրամադրեք այլընտրանքներ. Եթե հնարավոր է, առաջարկեք այլընտրանքային ապրանքներ կամ ծառայություններ, որոնք կարող են լրացնել պակասը: Սա կարող է օգնել պահպանել հաճախորդների հավատարմությունը և ցույց տալ, որ պատրաստ եք փոխհատուցել պատճառված անհարմարությունները:

            Ներողություն խնդրեք և պատասխանատվություն ստանձնեք. Ընդունեք հաճախորդների հետ ունեցած անհարմարությունները և ներողություն խնդրեք դրա համար: Իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնեք և վստահեցրեք նրանց, որ քայլեր են ձեռնարկվում ապագայում նմանատիպ իրավիճակների առաջացումը կանխելու համար:

            Հաճախորդների հետ շփվելիս կարևոր է լինել թափանցիկ, ազնիվ և կարեկից: Հստակ բացատրեք իրավիճակը և առաջարկեք արդար և ողջամիտ լուծումներ: Իրավիճակը պրոֆեսիոնալ և պատասխանատու կերպով վարելով՝ դուք կարող եք պահպանել հաճախորդների հավատարմությունը և նվազագույնի հասցնել ձեր բիզնեսի վրա ազդեցությունը:

          • Առանցքային կետեր

            1․ Ուսանողները ստեղծարար և արդյունավետ լուծում են առաջարկում խնդրին։

            2․ Ուսանողները կարողանում են մեկնաբանել իրենց ոճավորման որոշումները։

            3․ Ուսանողի ձևակերպած հարցը ներառում է բուն խնդիրը, կապված է վերջնարդյունքին, բայց միաժամանակ բավարար լայն է նոր մտքեր գեներացնելու համար։

            4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
          *Նշում մարզիչի համար՝
          Այսուհետ, երբ ստեղծագործական հմտությունները զարգացնող առաջադրանքների ժամանակ ուսանողները նշում են հետաքիքիր և կրեատիվ գաղափարներ, մարզիչը գրի է առնում գաղափարն ու այն կիսում համայնքի գծով պատասխանատուի հետ։

          Հետաքրքիր է Քրիստիան Բերչի՝ Essento-ի հիմնադրի մոտեցումը. նա ուզում է միջատներին նոր կարտոֆիլ դարձնել։ Էսսենտոն ունի գեղեցիկ ու ոճային փաթեթավորում. նրանք սպիտակուցային սալիկներ, միջուտեսներ ու անգամ բուռգերներ են պատրաստում։


          4. Ծաղրանկար-Վարժություն
          Թիրախավորվող հմտություններ
          Գիտելիքների կիրառում կոնտեքստում և <<մեծ պատկերի>> գնահատում
          • Առաջադրանքի ներկայացում
            Արդեն բազմիցս խոսեցինք արդյունաբերական գյուղատնտեսությանն ու դրա ստեղծած խնդիրների մասին։ Հիմա ձեզ մի ծաղրանկար եմ ցանկանում ցույց տալ, որը կապված է մեր թեմայի հետ։ Առհասարակ ծաղրանկարները տարբեր խնդիրների մասին բարձրաձայնելու հիանալի միջոց են։
            Առաջարկում եմ միասին քննենք այս ծաղրանկարը։ Մտածելու համար ձեզ կտամ 5 րոպե, իսկ հետո միասին կքննարկենք։

            Մարզիչը 5 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։


            Տրամադրվող ռեսուրսներ

            Ծաղրանկար


          • Ուղղորդումներ
            Սկզբում փորձեք դուրս բերել նկարի դետալները, ապա՝ հասկանալ այն խնդիրը, որ այդ դետալները փորձում են պատկերել։

            1․ Ի՞նչ է պատկերված ծաղրանկարում։

            2․ Ի՞նչ սիմվոլներ կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում։

            3․ Ի՞նչ խնդիր է ներկայացնում ծաղրանկարը։


          • Առանցքային կետեր

            1․ Ուսանողները ծաղրանկարի միջոցով խոսում են ինդուստրիալ անասնապահության բաղադրիչների մասին՝ արտադրական միջավայր, կենդանիների համար վատ պայմաններ, կենդանիների անառողջ քաշ, ինդուստրիալ գործարարներ, գումարը՝ վերջնանպատակ։

            2․ Հաճախ մեծ և վտանգավոր խնդիրների պատասխանատուն ոչ թե ամբողջ հասարակությունն է, այլ մի քանի անհատներ կամ կազմակերպություններ։ Չնայած դրան՝ հաճախ խնդիրը ներկայացվում է որպես համամարդկային, ազգային կամ պետական, և պատասխանատու է դիտարկվում ողջ հասարակությունը։ Պետք է խուսափել այսպիսի թակարդներից և պահանջել անհատներից կամ կազմակերպություններից պատասխանատվություն կրել խնդիրների համար։



          Ծաղրանկար
          Close
          Կատարել նշում