Քննարկում 1։ Հող և Սննդային թափոններ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Հիշեցում
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։

Մուտք
Քննարկման հիմնական երեք մտքերն են․

1․ Սննդային թափոնը չպետք է հայտնվի աղբանոցներում․ փոխարենը այն կարելի է օգտագործել որպես բնական պարարտանյութ։
2․ Մարդիկ և բիզնեսները պետք է դադարեն վատնել սնունդը, քանի որ այն երկրագնդին կամ որևէ այլ կյանքի ոլորտի շահավետ չէ։ Երբ օրգանական թափոնը ճիշտ չի օգտագործվում, այն երկրագնդի համար շատ վտանգավոր է դառնում։
3․ Օրգանական թափոնների անաերոբ քայքայումը մեթանի արտանետումների խոշոր աղբյուր է, ինչը բարձրացնում է երկրգնդի միջին ջերմաստիճանն ու խախտում մոլորակի բալանսը։

Մարզչի նպատակն է քննարկումների միջոցով երեխաներին ուղղորդել վերոբերյալ եզրակացություններին։ Սկսեք քննարկումը հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Ապա անցնել այն հարցերի քննարկմանը, որոնք ուսանողները նախօրոք ուղարկել են։ Եթե հարցեր չկան, շարունակել քննարկումը։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Այսօր խորապես ուսումնասիրելու ենք սննդի վատման խնդիրը։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Մեզ հայտնի է, որ սննդի 1/3-ը դեն է նետվում։ Ի՞նչ եք կարծում, որտեղից է այսքան սննդային թափոն առաջանում։
    00
  • Պատասխան
    Սննդի թափոններն ամենուր են։ Դրանք առաջանում են ռեստորաններում, ճաշարաններում, սուպերմարկետներում, հյուրանոցներում, տանը և այլն։

    Սննդի թափոնների հիմական աղբյուրներն են՝

    • Անհատներ ու տներ – 37%
    • Ֆերմաները – կենդանաբուծական և բուսաբուծական տնտեսություններ – 21%
    • Ռեստորաններ, սրճարաններ – 16%
    • Մանրածախ վաճառքի կետեր, խանութներ, սուպերմարկետներ – 13%
    • Արտադրամասերը – 13%
    Source: ReFED Insights Engine
    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, կրեատիվություն, խնդիրների լուծում։
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ Climate Uturn-ի ծրագիրն ավարտելուց և ձեր նախագիծը հաջողությամբ կատարելուց հետո, դուք հետաքրքվել եք բնապահպանությամբ և կայունությանբ և դարձել Հայաստանում կայուն զարգացմամբ զբաղվող լավագույն մասնագետներից։ Ձեր նախկին դպրոցը ցանկանում է իր դպրոցի ճաշարանը դարձնել կայուն՝ առաջին հերթին լուծելով սննդի թափոնների խնդիրը, և դրա համար հրավիրել է ձեզ, որպես լավագույն շրջանավարտների և լավ մասնագետների։ Օգտագործելով ընթերցանյութից ստացած գիտելիքը, փորձեք քննարկել և հասկանալ, թե ինչ միջոցներ կկիրառեք դպրոցի ճաշարանում սննդային թափոնները քչացնելու համար։

    Մարզիչը 5-7 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

  • Ուղղորդումներ
    1. Նախ դպրոցը պետք է անի ուսումնասիրություն և ճշտի թե իրեն օրական ինչքան սնունդ է պետք, որպեսզի չգնի ավել քանակություն, որը վերջում հայտվելու է աղբամանում։
    2. Նույնիսկ բանջարեղենի կեղևը պետք չէ վատնել: Կոմպոստացումը հիանալի միջոց է սննդի թափոնները աղբավայրից դուրս պահելու և սնուցված հող ստանալու համար: Կարող եք նաև գնել կոմպոստացնող փոքր տարաներ: Ստացված կոմպոստը դպրոցը նույնիսկ կարող է վաճառել կամ օգտագործել իր տարածքում այգեգործական նպատակներով։
    3. Գտեք օգտագործելու եղանակներ, այլ ոչ թե դեն նետեք ոչ թարմ սնունդը: Բանջարեղենի մնացորդները և կեղևները կարելի է պատրաստել ապուրի արգանակ: Փափուկ խնձորները կամ հապալասները հիանալի կերպով եփում են վարսակի ալյուրի մեջ: Թեթևակի թառամած բանջարեղենը հիանալի է ապուրների համար: Ապուրի լավագույն բաներից մեկն այն է, որ դուք կարող եք այն պատրաստել գրեթե ամեն ինչից:
    4. Ավեալցած սնունդը դպրոցը կարող է նաև «Too Good To Go» հավելավածի միջոցով վաճառել, երբ այն արդեն հասանելի լինի Հայաստանում։

  • Առանցքային կետեր

    1. Ուսանողը հստակ ներկայացնում է իրենց քննարման արդյունքները և պարզաբանում, թե ինչպես են պլանավորում անդրադառնալ խնդրին։

    2․ Եթե ուսանողը անում է ենթադրություններ, հիմնավորում է կարծիքը։

    3․ Խումբը կարողանում է համագործակցել և կատարել աշխատանքի բաժանում առաջադրանքը ժամանակին ավարտելու համար։

    3․ Խումբը կարողանում է ընթերցանյութից սովորած մեթոդների միջոցով կատարել ընդհանրացումներ ու խոսել հաջող և բարձր ազդեցություն ունեցող մեթոդները սկսելու առանցքային քայլերի մասին։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
  • Հարց
    Ինչպես գիտեք, սննդի վատնումը գլոբալ խնդիր է։

    1. Ընթարցանյութում ի՞նչ նախագծի ծանոթացաք, որը չօգտագործված ուտելիքի վերաօգտագործման միջոցով հասցեագրում է ռեստորաններում, սրճարաններում, ճաշարաններում սննդի վատման խնդիրը։

    2. Դո՞ւք կօգտվեիք այդ նախագծից/ հավելվածից։

    01
  • Պատասխան
    1. Too good To Go հավելված - օրվա վերջում ռեստորանները կարող են զեղչով վաճառել օրվա ընթացքում չվաճառված սնունդը։ Ցանկացած մարդ կարող է բացել հավելվածը, գտնել իրեն մոտ գտնվող ռեստորանները և գնալ ու գնել այդ սնունդը զեղչով։

    2. Շատ մարդիկ Հայաստանում կարող են մերժել մնան ծրագիրց օգտվելը կարծրատիպերի կամ ինֆորմացիայի պակասի պատճառով, կարծելով, որ եթե ուտելիքը էժան է, ապա անորակ է կամ հին։ Մեկ այլ պատճառ կարող է լինել հասարակության կարծիքի մեծ ազդեցությունը («մարդիկ ինչ կմտածեն»-ը), բայց կարևոր է հասկանալ նման ծրագրերի կարևորությունը և հարկ եղած դեպքում բացատրել այլ մարդկանց նույնպես։

    01
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, Փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Դուք արդեն ծանոթ եք մեծ հաջողության օրինակի՝ Too good to go-ին։ Որպես կայացած գործարարներ՝ դուք ցանկանում եք նմանատիպ նախաձեռնություն սկսել Հայաստանում։ Հիմա առաջարկում եմ 10 րոպե կատարել քննարկման միջոցով դուրս բերել, թե ինչպես է իր բիզնեսը կազմակերպում Too good to go-ն, և ինչեր է անում նախագիծը զարգացնելու համար։

    Դուրս բերեք հետևյալ հարցերի պատասխանները՝

    1․ Ձեր կարծիքով ովքե՞ր կօգտվեն նման հավելվածից (ի՞նչ տարիքի, սեռի, տարածաշրջանի և/կամ ապրելակերպի մարդիկ)։

    2. Ինչպե՞ս կանեք, որ այդ մարդիկ իմանան ձեր մասին և սկսեն օգտագործել հավելվածը։

    Մարզիչը 10 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

  • Ուղղորդումներ
    1. Ձեր կարծիքով ովքե՞ր կօգտվեն նման հավելվածից (ի՞նչ տարիքի, սեռի, տարածաշրջանի և/կամ ապրելակերպի մարդիկ)։

    • Թիրախային խումբ՝ Z սերունդը
    • Տարածք՝ մեծ քաղաքները
    • Արժեք՝ ցածր գին կամ բնապահպանություն
    • Օրինակ՝ ուսանողներ

    2. Ձեր կարծիքով ովքե՞ր կօգտվեն նման հավելվածից (ի՞նչ տարիքի, սեռի, տարածաշրջանի և/կամ ապրելակերպի մարդիկ)։

    • Այլ բնապահպանական ծրագրերի, նախագծերի և հարթակների միջոցով ձեր մասին հանրությանը տեղեկացնել
    • «Խոսքը բերանից» (word of mouth)
    • Հեշտ դիզայնով և պարզ հավելված

    Պատասխանների բացատրություններն ու հավելյալ ինֆորմացիա մարզիչը կարող է գտնել ներքևի բլոկում։
  • Առանցքային կետեր

    1. Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկույթը օգտագործում եզրակացություններ անելու համար։

    2․ Եթե ուսանողը անում է ենթադրություններ, հիմնավորում է կարծիքը։

    3․ Խմբերը կարողանում են համագործակցել և կատարել աշխատանքի բաժանում առաջադրանքը ժամանակին ավարտելու համար։

    3․ TGTG Մոդելի միջոցով կատարել ընդհանրացումներ ու խոսել հաջող և բարձր իմպակտ ունեցող նածագծեր սկսելու առանցքային քայլերի մասին։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հավելյալ Ուղղորդումենր Մարզիչի Համար
1․ «Too Good To Go»-ի համար թիրախային շուկան Միլենյալներն են (Millenials), քանի որ ծրագրի սկսվելու ժամանակ նրանք ավելի շատ էին տեղյակ բնապահպանական խնդիրներից: Հայաստանի դեպքում թիրախային տարիքը կարող է լինել Z սերունդը (1997-ից 2012 թվականներին ծնված մարդիկ), քանի որ հավելվածի կարևորության մասին իրազեկվածությունն ավելի ուժեղ է այդ սերնդի մոտ։ Ավելին, ավագ սերունդների համար, կախված տարիքից, հավելվածը կարող է ավելի դժվար լինել օգտագործել:

Սկզբում դժվար կլինի հավելվածի գործառնությունները կազմակերպել փոքր քաղաքներում կամ գյուղերում։ Հետևաբար, առավել նպատակային վայրեր են մեծ քաղաքները:

Չմոռանանք, որ հավելվածը կօգտագործվի ոչ միայն սպառողների համար որպես գումար խնայման միջոց, այլև իր հիմնական բնապահպանական նպատակով: Օրինակ՝ «Too Good To Go»-ն սպառողներին առաջարկում է սննդամթերքի տարբեր չափի «զամբյուղներ», որոնց վրա նշված է, թե որքան ածխածնի արտանետումներ են մարդիկ խնայում այդ «զամբյուղի» մթերքը չթափելով, այլ ուտելով: Այս «զամբյուղները» օգտագործվում են այն մարդկանց համար, ովքեր կիրառում են հավելվածը հիմնականում բնապահպանական պատճառով:

Մյուս խմբերը, ովքեր կարող են օգտվել հավելվածից, համալսարանականներն են, քանի որ նրանք հիմնականում ժամանակ և ֆինանսներ չունեն այլ սնունդ թույլ տալու համար, սա լավ տարբերակ կլինի նրանց համար: Լավ թիրախ կարող են լինել նաև այն մարդիկ, ովքեր աշխատանքից հետո ժամանակ չունեն ճաշ պատրաստելու:

2․ Ինչպե՞ս կանեք, որ այդ մարդիկ իմանան ձեր մասին և սկսեն օգտագործել հավելվածը։

Հավելվածի ստեղծման սկզբում «Too Good To Go»-ն խոշոր ֆինանսական կարողություններ չի ունեցել։ Նրանց հիմանական մեխանիզմը եղել է այլ բնապահպանական ծրագրերի, նախագծերի և հարթակների միջոցով իրենց մասին հանրությանը տեղեկացնելը։

Մեկ այլ տեխնրիկա, որի մասին նշում են «Too Good To Go»-ի հիմնադիրները, դա «խոսքը բերանից» (word of mouth) մարքեթինգն է։ Մարդիկ հակված են վստահելու իրենց ընկերեների, ընտանիքի անդամների և հարևանների խոսքերն ավելի շատ քան հեռուստացույցտի էկրանից իրենց նայող ժպտերես երիտասարդի, ով գովազդում է հավելվածը։ Բնապահպանական համայնքները և այլ օգտառուներ իրենց խոսքերով ու առօրյա խոսակցություններով ակամայից տարածում են հավելվածի մասին իրենց դրական կարծիքները։

Միաժանակ հավելվածը մաքսիմալ հեշտ, պարզ ու օգտակար է պատրաստվել՝ օգտագործողին մաքսիմալ հարմարավետություն ապահովելու համար։ Սա ապահովում է, որ հետադարձ կապը լինի դրական, իսկ «խոսքը բերանից»-ը աշխատի հավելվածի օգտին։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, Փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Գիտեի՞ք, որ Հայաստանում նույնպես նմանատիպ նախաձեռնության իրականացման փորձ է եղել ՀԱՀ-ի երիտասարդ աղջիկ ուսանողների կողմից։ Սակայն նախագիծը հաջողություն չի ունեցել։
    Եկեք քննարկենք և փորձենք դուրս բերել պատճառները՝ ինչու նախագիծը ձախողվեց։

    Հարց 1։ Ինչու ռեստորանները չմիացան նախաձեռնությանը

    Հարց 2։ Ի՞նչ կարող էին անել նախագծի հեղինակները այս խնդիրը լուծելու համար։

    Տրամադրվող ռեսուրսներ

    Ռեսուրսներ չեն տրամադրվում


  • Ուղղորդումներ

    Պատասխան 1։ Ռեստորանների սեփականատերերը տարեց տղամարդիկ էին, որոնք չէին վստահում և չէին ցանկանում աշխատել երիտասարդ աղջիկների հետ։

    Պատասխան 2։ Նախագծի հեղինակները պետք է գործող մշակույթի ռիսկերը գնահատեին և համագործակցության ուղիներ գտնեին՝ ներգրավելով մարդկանց (գուցե տղամարդկանց), որոնց սեփականատերերը վստահում են կամ կվստահեն։ Անգամ ՀԱՀ-ի անձնակազմն ու դասախոսները։
  • Առանցքային կետեր

    Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին ում այդ անձը վստահում է և ով կարող է ձեզ ծանոթացնել։

    Source: Yes: 50 scientifically proven ways to be persuasive. N. Goldstein, S. Martin, R. Cialdini

    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


  • Հարց
    Մեր քննարկած նախագծերը անշուշտ կարող են որոշ չափով լուծել խնդիրը, բայց շատ ռեստորաններ չեն կարծում, որ իրենք մեծ ծավալներով սննդային թափոններ են ստեղծում և հաճախ չեն միանում այսպիսի նախաձեռնությունների։ Հիմնվելով ընթերցանյութի վրա՝ ի՞նչ կառաջարկեք՝ ինչպե՞ս կարելի է համագործակցել այդպիսի ռեստորանների հետ։
    04
  • Պատասխան
    Ենթադրենք՝ սեփականատիրոջը թվում է, որ իր ռեստորանը ոչինչ դեն չի նետում։ Այդ դեպքում շատ կարևոր է գնահատել այն գումարի չափը, որը նա կորցնում է, երբ սնունդը օրվա վերջում հայտնվում է աղբամանում։

    Winnow-ն ռեստորաններում, հյուրանոցներում և ճաշարաններում տեղադրում է տեսախցիկներ աղբամանների վերևում, որտեղ սննդի թափոններն են նետում։ Տեսախցիկը նկարում է սնունդը, վերլուծում է այն մեքենայացված ուսուցման միջոցով ու հաշվում, թե ինչքան այն կարժենար։ Ամսվա վերջում համակարգը տրամադրում է հաշիվ, թե որքան գումար է նետվել սննդի տեսքով։ Սա մարդկանց շատ է մոտիվացնում։

    Իսկ գիտե՞ք, թե ինչ է մեքենայական ուսուցումը: Արհեստական բանականությունը ուրիշ ի՞նչ ոլորտներում կարող է օգտագործվել։
    04

4. Հաղորդակցության Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն՝ բանակցություն վարելու ունակություն, համոզիչ և ազդեցիկ ներկայացման ռազմավարությունների մշակում
  • Առաջադրանքի ներկայացում
    Նախագծեր, ստարտափներ իրականացնելիս՝ հաջողության կարևոր մաս է արդյունավետ համագործակցությունը
    թիրախային խմբերի, ներդրողների, դոնորների և այլ ներգրավված խմբերի հետ։ Երբ դուք իրականացնեք սեփական նախագծերը, վստահաբար կարիք եք ունենալու բանակցություններ վարելու։

    Առաջադրանք

    Պատկերացրեք՝ դուք, որպես Winnow ներկայացուցիչներ, նախագիծը ցանկանում եք իրականացնել Հայաստանում և պետք է գտնեք ու համագործակցեք ներդրողների հետ։ Միաժամանակ դուք ունեք խնդիր՝ ներգրավելու ռեստորանների։ Հիմա կարճ 5-րոպեանոց քննարկումի միջոցով փորձեք դուրս բերել, թե՝

    1. Ովքե՞ր կլինեն պոտենցիալ ներդրողները և ինչպե՞ս կներգրավեք նրանց։

    2. Ինչպե՞ս կահամագործակցեք, կհաղորդակցվեք և կշահագրգռեք ռեստորաններին։




  • Ուղղորդումներ
    Ընդրհանուր հմտություններ՝

    1. Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին, ում այդ անձը վստահում է, և ով կարող է ձեզ ներկայացնել և ծանոթացնել։

    2. Եթե ունեք արդյունքներ այս նախագծի շրջանակներում, ինչպիսին օրինակ ներկայիս շահույթը կամ ձեր ծառայություններից օգտվողների ֆինանսական վիճակի բարելավում են, անպայման ներկայացրեք դրանք ձեր նախագծի մասին պատմելու ժամանակ։

    3. Մեկ այլ կարևոր հմտություն է կապերի հաստատումը(networking)։ Սկսեք կապեր հաստատել տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդկանց հետ և հնարավորինս շուտ։ Հետագայում ձեր կապերն կարող են ձեզ օգնել զարգացնել զեր նախագծերն ու բիզնես, կամ ծանոթանալ այլ կարևոր մարդկանց հետ։

    Հավելայլ խորդուրդները մարզիչը կարող է կարդալ ներքևի բլոկում։
  • Առանցքային կետեր
    1․ Ուսանողները առանձնացնում են թիրախային խմբերը, դուրս բերում կազմակերպություններ, կառույցներ, անհատներ համագործակցության համար։

    2․Ելնելով խմբերի կարիքներից և նպատակներից՝ ուսանողները ստեղծում են հաղորդակցության ռազմավարության քայլեր։

    3. Քննարկումը կենտրոնացած է ռեստորանների և ներդրողների հետ համագործակցության և հաղորդակցության միջոցների շուրջ։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հավելյալ Ուղղորդումենր Մարզիչի Համար
Ներդրողներ՝

1. Եթե ունեք օգնության կարիք, խոսեք այն խմբերի, մարդկանց մասին, որոնք արդեն իսկ ձեզ աջակցում են։ Սա վստահություն կներշնչի ներդրողների մոտ։

Իրավիճակ: Մի հյուրանոցում մարդիկ սկսել են նույն սրբիչը օգտագործել 26%-ով ավելի հաճախ, երբ տեսել են հյուրանոցի կողմից հետգրությունը, ըստ որի, համարի նախկին հյուրերը երկրագունդը փրկելու համար նույն սրբիչը մի քանի անգամ են օգտագործել։

2. Եթե նախկինում որևէ կազմակերպություն կան նախագիծ դեռ չի աջակցել ձեզ, ապա անպայման նշեք ձեր 3 Ֆ-ի (3 F's) մասին՝ ընտանիք (family), ընկերներ (friends), և «հիմարներ» (fools)։ Ամեն տարի ստարտափ ձեռնարկությունների 35-40%-ը կապիտալ է ստանում ընկերներից և ընտանիքից: Պետք չէ նշել, որ ձեզ աջակցողները ընտանիքը կամ ընկերներն են։ Կարող եք ուղղակի նշել օրինակ, որ նախագիծն ունի քսանից ավել աջակցող։

3. Ծանոթության կողմնակալությունը կարող է աշխատել, եթե ներդրողը նմանություններ ունի ձեր կամ նախագծի հետ ինչ-որ կերպ: Միգուցե ներդրողն ու դուք արմատներով նույն քաղաքից եք, կամ մի մեծ համայնքի մաս եք կազմում։ Թերևս արժե նշել այդ նմանությունները: Իսկ եթե չունեք այդպիսի նմանություններ, ապա գտեք մեկին (հնարավոր է ձեր կապերի (network) մեջ), ով ունի, և թող այդ անձը ներկայացնի ձեզ և ծանոթության միջնորդ դառնա։

Ռեստորաններ՝

1. Ձեր առաջարկի ժամանակը կամ քանակը սահմանափակելը ավելի շատ հնարավորություններ է բերում: Առաջարկեք սահմանափակ քանակությամբ սարքերի փորձարկում սահմանափակ ժամանակում։ Սա նաև վստահություն է ներշնչում։

2. Երբ ցանկանում եք որոշակի գին սահմանել, արդյունավետ է առաջարկել երեք տարբերակ և ցանկալին առաջարկել մեջտեղում։ Երբ մարդիկ ընտրություն են կատարում երկու տարբերակների միջև, նրանք հակված են ընտրել էժանը։ Իսկ երբ երեք տարբերակ է ներկայացված, մարդիկ հակված են մտածել, որ մեջտեղում գտնվող տարբերակը ամենաօպտիմալն է։

3. Եթե փորձում եք որևէ մեկին վաճառել գրիչ, պետք չէ նկարագել, թե ինչքան լավն է գրիչը։ Պետք է նրան ցույց տալ, որ նա ունի այդ գրիչի կարիքը։ Այս դեպքում հարկավոր է գործարարին ցույց տալ, թե ինչքան կարևոր է իր համար Winnow սարքը՝ ցույց տալով, թե ինչքան գումարային կորուսներից այն կարող է փրկել։


  • Հարց
    Մեծ փոփոխություն բերելու համար նախ պետք է սկսել փոքր ծավալի աշխատանքներից։ Եթե այսպիսի ծրագրեր Հայաստանում դեռևս չեն գործում, ի՞նչ կառաջարկեք՝ յուրաքանչյուրս ինչպե՞ս կարող է յուրացնել իր առաջացրած օրգանական թափոնը, որը ստեղծվում է տանը։
    05
  • Պատասխան
    Գլխավոր խնդիրներից մեկը, որը պետք է բոլորս պատկերացնենք այն պոտենցիալ վտանգն է, որը ունի օրգանական թափոնը, եթե ճիշտ օգտագործվելու (պարարտանյութ, էներգիայի սիստեմներ և այլն) փոխարեն հայտնվի աղբանոցներում։

    Օրգանական մնացորդները աղբը գցելու փոխարեն՝ դրանք կարելի է վերածել կոմպոստի։ Այն միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցությամբ օրգանական նյութերի քայքայումից ստացվող բնական պարարտանյութ է։
    05

5. Ներկայացում
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն՝ համոզիչ և կարգավորված բանավոր ելույթի կառուցում, թիմային աշխատանք

  • Առաջադրանքի ներկայացում
    Առաջադրանք

    Պատկերացրեք՝ դուք մասնակցում եք մի հանդիպման, որին ներկա է նաև Հայաստանի ռեստորանային մեծ ցանցերից մեկի տնօրենը։ Նա չգիտի, թե աղբանոցներում հայտնվող օրգանական սնունդը, որքան վտանգավոր է, և իր բոլոր ռեստորաններում չսպառվող սնունդը ուղղակի աղբամանն է նետվում։ Հինա ես դուրս կգամ, և դուք ունեք ժամանակ որպեսզի քնննարկեք, թե ինչպես կարող եք նրան բացատրել թե ինչու է սննդային թափոնները նետելը սխալ և ինչ լուծում կարող է տրվել խնդրին։

    Այսպիսի կարևոր բացատրությունները հարկավոր է տալ կարճ և դիպուկ ելույթի միջոցով։ Մենք քննարկումների ընթացքում կսովորենք, թե ինչպես պատրաստել նմանատիպ ամբողջական ելույթ։ Մեր առաջին քայլն է դուրս բերել հետևյալ կետերը՝

    1. Ինչո՞ւ է սխալ սննդային թափոնների նետումը մոլորակի և երկրի համար։
    2. Ինչո՞ւ է սխալ սննդային թափոնների նետումը ռեստորանային ցանցի տնօրենի համար։
    3. Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը և ինչպե՞ս դա կօգնի ռեստորանային ցանցի տնօրենին


  • Ուղղորդումներ
    1. Ֆինանսական շահույթը գործարարների հիմնական ճնշման կետն է։ Տեղեկացնելով նրանց այն մասին, թե ինչքան ֆինանսական կորուստի է հանգեցնում սննդի թափոնը, կարող եք գրավել նրանց ուշադրությունը։ Եթե ունեք նախօրոք արված ուսումնասիրություն հենց իրենց ռեստորանների կորստի մասին, սա ավելի կկենտրոնացնի նրանց ուշադրությունը։

    2. Սննդի թափոնների վնասակար ազդեցությունը մոլորակի վրա պետք է նշել, բայց այն չպետք է լինի խոսակցության կենտրոնը։ Բիզնեսի շահերից անցում պետք է կատարվի հանրությանն ու մոլորակին նպաստելու գաղափարին, գործարարին ցույց տալով, թե ինչքան դրական հանրային պատկեր կարող են նրանք ապահովել։

    3. Լուծումների առաջարկելու ժամանակ, նորից հարկ է նշել ռեստորանի շահույթը։ Եթե նշում եք Winnow համակարգը, ապա նշեք, որ այն օգտագործելով կիմանան, որ սնունդը ինչ քանակությամբ է օգտագործվում և ավելի լավ կառավարեն այն՝ այդպիսով գումար խնայելով։ Եթե առաջարկում եք կոմպոստացնել ուտելիքի մնացորդները, կարող եք նշել, որ կոմպոստը կարող են վաճառել և ստանալ հավելյալ շահույթ։
  • Առանցքային կետեր



    1․ Ուսանողները ճիշտ և տրամաբանական հաջորդականությամբ ներկայացնում են օրգանական թափոնից մինչ մեթանի արտանետում շղթայի քայլերը։

    2․ Կառուցվածը համապատասխանում է նպատակաին։

    3․ Պատասխանները ներկայացնելուց հետո մարզիչը քննարկում է արդյունավետ և բարելավման կարիք ունեցող կողմերը։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
  • Հարց
    Մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին, որոնք նվազեցնում են սննդի թափոնների քանակը ռեստորաններում, ճաշարաններում, հյուրանոցներում ու այլ սննդի կետերում։ Բայց խնդրի մաս են կազմում նաև սուպերմարկետները։
    Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող են սուպերմարկետները խուսափել սննդի թափոնների առաջացումից։
    Հիմա ձեզ մի հոլովակ ցույց տամ, իսկ դուք փորձեք հասկանալ թե, ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան։

    05
Wasteless-ի Աշխատանքը*
*Նշում մարզիչի համար՝
Երեխաներին հարկավոր է հարցնել իրենց անգլերենի գիտելիքների մասին հոլովակը ցույց տալուց առաջ։ Եթե մարզիչը նկատում է, որ երեխաների անգլերենի գիտելիքները բավարար չեն հոլովակի կոնտենտը հասկանալու համար, մարզիչը անջատում է հոլովակի ձայնը և այն ցույց է տալիս զուգահեռաբար հայերեն լեզվով պատմելով այն, ինչը նշվում է հոլովակում։
  • Պատասխան
    Իսրայելական Wasteless startup-ը մեքենայական ուսուցման միջոցով վերլուծում է մթերքների պահպանման ժամկետներն ու գնորդին առաջարկում է տարբեր գներ՝ պահպանման ժամկետից կախված։ Ինչքան մոտ է պահպանման ժամկետի ավարտը, այնքան գինը ցածր է։ Այսպիսով՝ գնորդին տրվում է զեղչ, եթե ինքն այդ պահին գնի մթերքը, իսկ սուպերմարկետը ստիպված չի լինի այն դեն նետել։


    05

Close
Կատարել նշում