Կարևոր է հասկանալ՝ ում համար եք լուծում ձեր խնդիրը։ Օրինակ՝ եթե ձեր խնդիրը կապված է սկուտերներ կամ հեծանիվ քշելու անվտանգության հետ, կարող եք այդ անվտանգությունը ապահովել՝
1) Սկուտեր քշող երիտասարդի
2) Սկուտեր քշող առաքման կազմակերպության ներկայացուցչի
3) Փողոցում քայլող տարիքով մարդու, ով չի տեսնում ու չի լսում, որ սկուտեր է մոտենում
4) Մեքենաներ համար, որոնք կարող են չնկատլե սկուտերը և հարվածելով վնաստել թե՛ քշողին, թե՛ իրենց մեքենան
Եվ այսպես ցուցակը կարող ենք հավեժ շարունակել։ Ինչո՞ւ ենք ուզում սա իմանալ և ինչո՞ւ է այն կարևոր։
Կախված նրանից, թե ում համար եք լուծում խնդիրը, ձեր լուծումները տարբերվելու են, քանի որ այդ բոլոր մարդիկ տարեբեր կարիքներ ունեն։
Օրինակ, տարիքով անձը չի լսում, որ իրենց մոտենում է սկուտեր, քանի որ սկուտերի վրա չկա բարձր ազդանշան, հետևաբար լուծումը կարող ենք կապել դրա հետ։ Սակայն եթե վերցնենք առաքման կազմակերպության անդամի համար նրա անվտանգության խնդիրը լուծելը, պետք է հասկանանք՝ ինչն է նրան անհանգստացնում, հասկանանք դրա պատճառները և ապա հասկանանք լուծման ուղղությունը։ Դա կարող է լինել ապահովության համար նախատեսված հագուստի, սկուտերի որակի, կամ ճանապարհի որակի հետ կապված անհանգստություն։
Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ ում համար ենք լուծում մեր խնդիրը։