Նախագծի կառավարում
Խնդրի ձևավորում
Պոլ Ջեքսոն Պոլլոք
Սա քո նախագծի վրա աշխատանքի 1-ին օրն է: Ստորև դու կտեսնես օգտակար գործիքներ։ Մենք դրանք կքննարկենք իրական կյանքի օրինակներով` մեր հաջորդ հանդիպման ժամանակ:
Բայց մինչ դա, արի հասկանանք` ինչո՞ւ ենք սա անում։
Մեր 8-րդ հանդիպմանը դուք կներկայացնեք ձեր նախագծի նկարագրությունը: Նկարագրությունը և ձեր իրական նախագիծը (եթե որոշեք դա անել) կբաժանվեն 3 մասի.
1) խնդիր, որը ցանկանում եք լուծել,
2) ձեր եզակի լուծումը,
3) կառավարման պլան այն մասին, թե ինչպես եք պատրաստվում ձեր լուծումը իրականություն դարձնել:

Այդ իսկ պատճառով մեր ծրագրի ընթացքում մենք կունենանք 3 ընթերցանյութ և 3 քննարկում այս 3 թեմաներով։
1) ինչպես ընտրել ձեր խնդիրը,
2) ինչպես ստեղծել ձեր լուծումը,
3) ինչպես անել, որ այն աշխատի:

Մեր առաջիկա մեկ ամիսը Նախագծային Կառավարման քննարկումների վրա է կենտրոնանալու։ Հիմա դուք չորս տարբեր թեմայից ունեք գիտելիքներ, որոնք կարող եք կիրառել խնդիրներ փնտրելու և լուծումներ գտնելու համար։ Միևնույն ժամանակ՝ մի մոռացեք ձեր աշխատանքային տետրում գրառումներ կատարել այն խնդիրների մասին, որոնք ձեզ հետաքրքիր կլինի լուծել և՝ այն գաղափարները, որոնք կցանկանայիք իրականացնել:
Մինչ կարդալ սկսելը, վերցրո՛ւ քո աշխատանքային տետրը, որպեսզի անես նշումներ։
Մաս 1. Ինչո՞ւ և ի՞նչ
  • Ինչո՞ւ եմ անում այս նախագիծը
    Տվե՛ք ինքներդ ձեր այս հարցը և փորձե՛ք անկեղծ լինել. ինչո՞ւ եմ ցանկանում անել այն նախագիծը, որը պլանավորում եմ անել։

    Հիմա և ամբողջ կյանքի ընթացքում մեր ռեսուրսները սահմանափակ են, և մենք պետք է զգուշությամբ ընտրենք, թե ինչի վրա են դրանք կիրառում։ Տրամաբանական չէ ժամանակ և ռեսուրսներ տրամադրել մի բանի, որից օգուտ չի լինելու ոչ ոքի, և առաջին հերթին՝ ինքներդ ձեզ համար։ Այդ իսկ պատճառով պետք է անել նախագիծ, որը ձեզ դուր է գալիս և ունի այնպիսի պատճառներ, որը ձեզ ոգևորում է աշխատել։


  • Պատճառներ

    Նախագիծ անելու հնարավոր պատճառներ կարող են լինել՝
    • ցանկանում եմ լուծել X բնապահպանական հարցը
    • ցանկանում եմ գումար վաստակել
    • ցանկանում եմ հայտնի դառնալ
    • ցանկանում եմ անել մի բան, որը կօգնի ինձ համալսարանում կամ համալսարան ընդունվելիս
    • ցանկանում եմ անել մի բան, որը ինձ կօգնի աշխատանքային պրակտիկա ձեռք բերել
    • ցանկանում եմ փորձել ձեռնարկատիրական հմտություններս
    • ցանկանում եմ գտնել նոր ընկերներ և մեծացնել կապերիս ցանցը
  • Ինչո՞ւ պատասխանել
    «ինչո՞ւ» հարցին
    «Ինչո՞ւ» հարցին պատասխանելը կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք չափելու արդյոք նախագիծը հաջողվել է, թե՝ ոչ։

    Այս բոլոր պատճառները դառնալու են ձեր նախագծի արդյունքը․ լուծված բնապահպանական հարց, վաստակած գումար, համալսարանի ընդունելություն, և այլն։ Այսինքն, եթե դուք հասնեք նախօրոք որոշված կետերին, կհասկանաք, որ ձեր նախագիծը հաջողվել է։ Սա կարևոր է առաջին հերթին ձեզ համար, որպեսզի հասկանաք՝ ինչն եք լավ արել, ինչը՝ թերի, և բարելավեք թերացումները։
Ի՞նչ նախագիծ եմ անելու
Երբ արդեն հասկացար՝ ինչու ես ցանկանում նախագիծ անել, պետք է հասկանաս, թե ինչ ոլորտում և ինչ ուղղությամբ ես ցանկանում անել դա։ Բնապահպանական խնդիրը կարող ես լուծել ծրագրավորման, բայց նաև` կամավորական աշխատանքի կամ գիտության օգնությամբ։ Նույն նպատակին հասկելու համար կան տարբեր ճանապարհներ և պետք է հասկանալ` որն է քեզ համար առավել հարմարը։
Սա հասկանալու համար արվում է հետազոտություն, որի արդյունքում պետք է հաշվի առնել մեկից ավելի գործոններ։
ո՞ր ոլորտներն արագորեն կզարգանան առաջիկա 20 տարում
ինչպիսի՞ն կլինի աշխարհը 20 տարի հետո
ո՞ր ոլորտներն են ամենաշատ գումարը կուտակում
որո՞նք են բնապահպանական միտումները առաջիկա 20 տարիների համար
Այս դեպքում մենք գրում ենք այն գործոնները, որոնք դուք հաշվի եք առնելու նախագիծը ընտրելու համար։ Կարող ես ընտրել 2 կամ 5, ըստ նրա, թե ինչն ես կարևորում։ Օրինակ, կարող ես Գուգլի օգնությամբ հայտնաբերել, որ ջրային ռեսուրսների կառավարումը բնապահպանական միտում է, IT լուծումները արագ աճում են և լավ վճարվում, և նպատակ դնել՝ մտածել ջրային ռեսուրսների տվյալների կառավարման համակարգ։
Գործոն 1
Գործոն 2
Գործոն 3
Գործոն 4
Այս մեթոդի օգնությամբ դու հեշտությամբ կարող ես նկարագրել երկու կամ ավել հասկացությունների միջև ցանկացած հարաբերություն:

Այն կոչվում է Վենի դիագրամ։ Յուրաքանչյուր շրջանակ ներկայացնում է տվյալների որոշակի խումբ: Շրջանների մեջ գրվում են տարբերությունները, իսկ մեջտեղի հատվածում՝ նմանությունները։
Մաս 2. Ինչպե՞ս
Ո՞րն է իմ դերը
Ենթադրենք, որ դու կատարել ես հետազոտություն և ինքդ ընտրել եք մի քանի ոլորտներ, խնդիրներ և միտումներ, որոնց վրա ցանկանում ես կենտրոնանալ։

Պատկերացրու, որ որոշել ես ստեղծել մեկ դեղամիջոց բոլոր հիվանդությունների համար։

Հիանալի գաղափար է, չէ՞։ Սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ես դա անելու․ դեղամիջոցի ստեղծման ո՞ր փուլի համար ես ցանկանում վերցնել պատասխանատվություն։
ինչպե՞ս
Տարբերակ 1
Կնախընտրեմ նստել լաբորատորիայում, անել փորձեր և հանգել գիտական նորարարության
Տարբերակ 2
Կնախընտրեմ հավաքել գիտնականներ, հավաքել գումար նրանց փորձերի համար, կազմակերպել հաջողված նորարարության տարածումը
Եթե դու ավելի շատ կնախընտրես երկրորդ տարբերակը, դու հակված ես ձեռներեցության, որտեղ հաջողության հասնելու մեջ նախագծերի կառավարման հմտությունները կենտրոնական դեր են խաղում։
Սակայն նույնիսկ եթե դու նախընտրում ես առաջին տարբերակը, դու պետք է կարողանաս այն ճիշտ ներկայացնել և ճիշտ կառավարել, որպեսզի մարդիկ և կազմակերպությունները իմանան քո նոր դեղամիջոցի մասին։
Մաս 3. Ինչպե՞ս անել արդյունավետ հետազոտություն
Պատկերացնենք, որ այն խնդիրը, որը քեզ հուզում է այն է, որ աշնանը մարդիկ շատ են հիվանդանում։
Մի օր դու նստում ես ու մտածում, ինչպես կարող ես այդ խնդիրը լուծել։ Այն ինչպես դու կմտածես կօգնի նաև որ հասկանաս քո հետագա մասնագիտությունը։ Օրինակ՝ կարող ես մտածել նոր դեղամիջոց/պատվաստանյութ ստեղծելու մասին, որը կօգնի բարձրացնել մարդկանց իմունիտետը, կամ էլ կարող է մտածես խելացի ժամանցույց, որը մարդկանց արագ կհուշի, եթե ինչ-որ վիրուսի ռսիկ լինի և արագ կներարվի անտիվիրուս։ Առաջինը բժշկական, իսկ երկրորդը տեխնոլոգիական լուծում է, և դրանք տարբեր մոտեցում են պահանջում։
Արի՛ հասկանանք` ո՞րտեղից պետք է սկսես քո քայլերը։
Առցանց հետազոտությանը կարող ես ծանոթանալ այստեղ։
Բայց ցանկացած դեպքում, եթե չգիտես ինչից կարող ես սկսել, մի քանի սովորություն կա, որ քեզ կօգնեն՝
Գնա՛ օնլայն հարթակներ և փորձի՛ր նկատել վերջին թրենդերը և խնդիրները․ առցանց խոսելով մարդկանց հետ կամ կարդալով չաթեր, reddit, սոցիալական մեդիա կամ տելեգրամ խմբեր կարող ես հասկանալ, թե որ ինդուստրիան է քեզ հետաքրքրում։ Միգուցե քեզ հետաքրքրում են տեխնոլոգիաները և դու տեսնում ես նաև որ շատ են այդ ուղղությամբ ֆինանսավորման աղբյուրները, որը քեզ դրդում է աշխատել այդ ուղղությամբ։

Սկսի՛ր անել փոքրիկ հետազոտություններ։ Նայի՛ր հոլովակներ ու կարդա՛ նյութեր, թե նման խնդիրները ինչպես են լուծվել այլ երկրներում։ Հնարավոր է գտնես, որ Չինաստանում աշնանային հիվանդությունների դեմ պայքարի համար ամեն շենքի առաջին հարկում փոքրիկ բժշկական կետ է դրվում, որտեղ ամեն օր մարդիկ արագ ստուգվում են, որպեսզի մնան ապահով։ Հնարավոր է վերլուծությունից հետո հասկանում ես, որ սա քեզ հետաքրքիր է, և Հայաստանում ամենաշխատող տարբերակն է։
Նկարիր ճյուղեր կենտրոնից և ամեն մի ճյուղի համար գրիր թեմայի հետ կապված գաղափարները։ Յուրաքանչյուր ճյուղ խորհրդանշում է թեմայի հետ կապված մեկ միտք կամ գաղափար։ Յուրաքանչյուր ճյուղից մեկից շատ գաղափարներ կարող են ճյուղավորվել: Ճյուղերի քանակի սահմանափակում չկա:
2
Դու կարող ես հետազոտության արդյունքը ամփոփել մտքի քարտեզով՝ թղթի վրա կամ առցանց հարթակներում։
Mindmap կամ մտքի քարտեզ
Ինչի՞ց ենք սկսում։
Թերթիկի մեջտեղում գրիր այն խնդիրը, որին անդրադառնում ես։

1
Հնարավորության դեպքում օգտագործիր տարբեր գույներ։ Դրանք գործում են որպես մտավոր խթաններ և կարող են խթանել քեզ մոտ նոր գաղափարներ։
Մաս 4. Ո՞վ է վճարելու նախագծի համար
Նախագծի ֆինանսավորում
Իդեալական աշխարհում դու կգտնես նախագիծ, որը լուծում է ինչ-որ մեկի խնդիրը, և ինչ-որ մեկը պատրաստ է վճարել դրա համար: Սակայն սա միշտ չէ, որ տեղի է ունենում։ Գաղափար փնտրելիս հիշեք, որ անկախ նրանից՝ դուք սոցիալական խնդիր եք լուծում, թե փորձում եք գումար վաստակել, ինչ-որ մեկը ձեզ պետք է վճարի։ Վճարել կարող են տարբեր ռեսուրսներով՝ գումարով, ժամանակով, կամ ծառայությամբ։
Սա կոչվում է բիզնեսից հաճախորդ (B2C)
Ընկերության կողմից գումար-
Վճարում են այլ ծառայության դիմաց

Սա կոչվում է բիզնեսից բիզնես (B2B)
Սա կոչվում է բիզնեսից կառավարություն (B2G)
Գումար պետությունից-
Պետ-բյուջեից կամ պետական գրանտից գումար

Դրամաշնորհներ-
Բարեգործական կազմակերպություններից գումար


Կամավորություն -
Մարդիկ վճարում են իրենց ժամանակով

Անձնական գումար -
Մարդիկ վճարում են ապրանքի/ծառայության համար

Մաս 4. Պատմություն | Ո՞վ առաջինը կհասնի Հարավային բևեռ
Եկեք այսօր ամփոփենք մի հիանալի պատմությամբ:
1911 թվականի հոկտեմբերին երկու թիմեր մրցում էին, որպեսզի դառնան Երկրի վրա դեռևս չբացահայտված վերջին կարևոր վայր` Հարավային բևեռ, հասած առաջին մարդիկ:

Բրիտանացի Ռոբերտ Ֆալկոն Սքոթը գլխավորում էր առաջին թիմը
(նկարներ 1 և 2):
Երկրորդ թիմի ղեկավարը նորվեգացի Ռոալ Ամունդսենն էր (նկարներ 3 և 4)։
Սքոթը և իր թիմը Հարավային բևեռում, Նորվեգիայի վրանի մոտ, հունվարի 18, 1912թ.
Ամունդսենը և իր թիմը Հարավային բևեռում, դեկտեմբերի 14, 1911թ.
Եկեք այսօր ամփոփենք մի հիանալի պատմությամբ:

1911 թվականի հոկտեմբերին երկու թիմեր մրցում էին, որպեսզի դառնան Երկրի վրա դեռևս չբացահայտված վերջին կարևոր վայր` Հարավային բևեռ, հասած առաջին մարդիկ:

Բրիտանացի Ռոբերտ Ֆալկոն Սքոթը գլխավորում էր առաջին թիմը
(նկարներ 1 և 2):
Երկրորդ թիմի ղեկավարը նորվեգացի Ռոալ Ամունդսենն էր (նկարներ 3 և 4)։
Սքոթն ու Ամունդսենը գիտեին մյուսի ներկայության մասին, բայց ոչ գտնվելու վայրը ճանապարհորդության ընթացքում։ Մրցավազքը սկսվեց, և Ամունդսենը առաջ անցավ, երբ երկու թիմերը սկսեցին իրենց 400 մղոն ճանապարհորդությունը սառցե պատնեշի վրայով։

Ամունդսենը և նրա թիմը լեռը մագլցելով դժվարությամբ անցան խորքերը։ Նրանք փրկվեցին ձնաբքից։ Նրանք մորթում էին շներին սննդի համար։ 52 օր անց արդեն բևեռից 55 մղոն հեռավորության վրա էին գտնվում:

Սքոթի ոչ մի նշան չտեսնելով՝ երկու օր անց Ամունդսենը և նրա ընկեր հետազոտողները դարձան պատմության մեջ առաջինները, ովքեր ոտք դրեցին Հարավային բևեռի վրա: Նրանք այնտեղ կանգնեցրին Նորվեգիայի դրոշը և այնուհետև վերադարձան իրենց բազա՝ 1600 մղոն վազելով:

Սքոթն ու իր մարդիկ ուժասպառ, կաղալով մոտեցան բևեռին երեսուն չորս օր անց և հայտնաբերեցին նորվեգական դրոշը այնտեղ։ Թիմը ճամփա ընկավ դեպի տուն՝ սոված, ցրտահարված, ուժասպառ։ Հույս չկար: Փոթորիկը նրանց կանգնեցրեց իրենց վրաններում: Այնտեղ նրանք մահացան՝ սննդի և ապաստանի հաջորդ պահեստից ընդամենը տասնմեկ մղոն հեռավորության վրա:

Առաջնորդներից մեկն իր թիմի հետ հաջողության հասավ, մինչդեռ մյուս թիմը զոհվեց։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված տարբերությունը: Տարիների ընթացքում տարբեր հեղինակներ տարբեր բացատրություններ են առաջարկել: Իր գրքում Ջիմ Քոլինզը Ամունդսենի հաջողությունը վերագրեց ավելի լավ տեմպ և ինքնատիրապետում ունենալուն։ Մյուսները Ամունդսենի հաջողությունը և Սքոթի անհաջողությունը բացատրել են լավ պլանավորմամբ կամ նույնիսկ՝ բախտի բերմամբ:
Ի՞նչ ես կարծում, որն էր պատճառը։ Ի՞նչը կարող է կառավարման կամ ռեսուրսների տեսանկյունից ազդել արդյունքի վրա։
Այնուամենայնիվ, շատ պատմություններ անտեսում են այս Հարավային բևեռ մրցավազքից մի կարևոր մաս։

Մի թիմը դաշտ դուրս էր եկել բարձրորակ ռեսուրսներով.
• ավելի մեծ նավ․ 187 ֆուտ (foot)՝ ընդդեմ 128 ֆուտի
• ավելի մեծ բյուջե․ 40,000 ֆունտ՝ ընդդեմ 20,000 ֆունտի
• ավելի մեծ անձնակազմ. 65` ընդդեմ 19 տղամարդու:

Ինչպե՞ս կարելի է հաղթել այդքան հզոր հակառակորդի։ Դա անարդար մրցավազք էր: Կարո՞ղ եք գուշակել՝ որ թիմը ուներ այսքան ավելի ռեսուրսներ։ Չեք հավատա, բայց պարտվող թիմը ավելի շատ ռեսուրս ուներ։
Կապիտան Սքոթը օգտագործեց 5 տեսակի փոխադրման միջոցներ՝ շներ, շարժիչային սահնակներ, սիբիրյան պոնիներ, դահուկներ և մարդատար։ Եթե մեկը ձախողվեր, նա ուներ մեկ այլ միջոց:

Ամունդսենը հույսը դրեց միայն մեկ փոխադրամիջոցի վրա՝ շների։ Եթե նրանք ձախողվեին, նրա ճանապարհը կավարտվեր:
Բայց Ամունդսենի շները չթերացան իրենց գործում։
Ինչո՞ւ։

  • Նա կենտրոնացավ միայն շների վրա և խուսափեց պահուստային տարբերակներից
  • Նա մանրամասն հետազոտություն էր կատարել և պարզել էր, որ գրենլանդացի շները բևեռային ճանապարհորդություններն ավելի լավ են վարում և ուսումնասիրել էր նրանց հետ աշխատելու մասին ամեն ինչ
  • Դեռ ավելին․ Ամունդսենը ամենալավ սահնակավարին համոզեց իր թիմին միանալ։
Ամունդսենը հաջողության հասավ մեծ մասամբ քանի որ
    Ի՞նչ կարող եք դուք ինքներդ ձեզ համար դուրս բերել այս պատմությունից:
    Քննարկում 5-ի ժամանակ՝
    կենտրոնանալու ենք նախագծային կառավարման առաջին փուլի՝ խնդրի դուրս բերման վրա։

    Միացեք ձեր աշխատանքային տետրերով, որպեսզի գրառեք մեր քննարկման եզրահանգումները։