Պերմակուլտուրան զարգացնում է փափուկ հմտություններ, ինչպիսին են ստեղծարար, նորարարական, քննադատական մտածողությունը, թիմային աշխատանքը, ժամանակի կառավարումը, հաղորդակցությունը, ապրումակցումը և այլն։ Ավելին, պերմակուլտուրայի հիմքում ընկած սկզբունքները կիրառելի են բոլոր ոլորտներում։
Ակնաբուժություն։ Պերմակուլտուրայի մասին քննարկման ժամանակ ակնաբույժ Թրոյ Ռոդսը պատմում էր, որ նա պերմակուլտուրայի սկզբունքները կիրառում է դիագնոստիկայի և հիվանդների հետ հաղորդակցության ժամանակ։
Գիտություն։ Նմանատիպ պատմություններ են պատմում նաև գիտնականները։ Նրանք օգտագործում են պերմակուլտուրայի սկզբունքները, որպեսզի կարողանան մարդկանց հուզող խնդիրներին գտնել արդյունավետ լուծումներ։ Պերմակուլտուրան տարածված է էկոլոգիայի, բուսաբանության, աշխարհագրության, հիդրոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի ու այլ գիտական ոլորտներում։
Տեխնոլոգիաներ։ Պերմակուլտուրան աշխատանքներ է ստեղծում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ջոշուա Փենդլեթոնի թիմը ստեղծում է ծրագիր, որը օգտագործել դրոններ, կառուցում է ցանկացած հողատարածքի չափի և բարձրության տեղագրական 3D քարտեզներ։
Բժշկություն։ Իսկ Ջեֆրի Օսմինը բժիշկ է, որը իր մասնագիտական հաջողության հիմքում տեսնում է պերմակուլտուրային սկզբունքները։ Ջեֆրին հատկապես կարևորում է իրավիճակին հատուկ ինդիվիդուալ որոշումների ընդունումը և թափանցիկությունը։
Բիզնես։ Զուգահեռները շատ են նաև բիզնեսի ոլորտում։ Բիզնես արտադրանքի ելքը բարձրացնելու համար մասնագետները նույնպես որդեգրում են պերմակուլտուրայի սկզբունքները։