Քննարկում 1: Ապագա առաջնորդի հմտություններ
Մուտք
Սկսեք քննարկումը` ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով, հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը նրանց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության, կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է, և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
ՄԱՍ 2: Ուժային հմտություններ
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցությունը նոր միջավայրում
  • Հարցում
    Այսօր մենք նույնպես նոր ծանոթացանք, դուք նոր միջավայրում եք, և դուք հավանաբար ներկայացաք այնպես՝ ինչպես ցանկանում եք հիշվել։ Կարևոր է համապատասխան միջավայրերում ներկայացնել համապատասխան ինֆորմացիա՝ ելնելով ձեր նպատակից։

    Եթե ձեր նպատակը ընկերներ ձեռ բերելն է՝ ինչպե՞ս կներկայանաք։

    (Մարզիչը կիսում է ուղղորդումները)։

    Հիմա եկեք միասին դուրս բերենք ձեր ներկայացման կարճ՝ երկու-երեք նախադասություն պարունակող տեքստը, եթե ձեր նպատակը կրթական նախագծի հանձնաժողովի մոտ լավ տպավորություն գործելն է, որը կօգնի, որ ընդունվեք այդ նախագիծ։

    Ուսանողները դուրս են բերում այս կետերը 5 րոպեում և նրանցից մի քանիսը կամավորության կամ պատահականության սկզբունքով ելույթ են ունենում, որից հետո ստանում են հետադարձ կապ մարզիչից։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Օրինակ՝ եթե ցանկանում եք ընկերներ ձեռք բերել, կարող եք կիսել ձեր հետաքրքրությունները, և գտնել նման հետաքրքրություններով մարդկանց։

    Եթե ցանկանում եք ընդունվել կրթական ծրագիր կամ նոր հավես դպրոց, որի համար հարցազրույց եք անցնում, հավանաբար կնշեք ձեր երազանգների, նպատակների և մի քիչ նախկին փորձի մասին։ Աշխատանքի ընդունվելուց պատկերը նույնը կլինի։

    [Սա կիսել միայն պատասխաններ ստանալուց հետո]՝ Հանձնաժողովի առջև կարևոր կլինի նշել ձեր երազանքներ, կարևոր հմտությունները, նախկին փորձ, որը ցույց է տալիս այս հմտությունները։ Կարող եք նախօրոք ուսումնասիրել՝ ինչպիսի աշակերտներ են նրանց անհրաժեշտ և ձեր խոսքը ձևակերպել ըստ դրա։
ՄԱՍ 3: Ինտերգրումը նոր համայնքում` պորֆեսիոնալ հաղորդակցություն
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Գրավոր, պրոֆեսիոնալ հաղորդակցություն
  • Հարցում
    Դուք հիմա շատ գեղեցիկ տարիքում եք, երբ ձեռք եք բերում փորձառություն ու զբաղվում ինքնազարգացմամբ։ Ձեր ձեռք բերած փորձառությունները հարկավոր է հավաքել մեկ հարթակի մեկ, որը կհամարվի ձեր պրոֆեսիոնալ փորձառությունը։ Դրա ամենատարածված տարբերակը CV, որտեղ հավաքում եք օֆիցիալ կրթական, աշխատանքային, կրթական ծրագրերի, կամավորական և այլ փորձառություն, ինչպես նաև հմտություններ և գիտելիքներ։

    Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է ունենա ձեր CV-ն։ (պատասխանը՝ բաղադրիչներ հատվածում)



    Շատ լավ։ Սակայն ձեր տարիքում նորմալ է չունենալ, օրինակ, աշխատանքային փորձ։ Ի՞նչ կարելի է անել այն լրացնելու համար։ (պատասխանը՝ բացերի լրացում հատվածում)
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Այլ կարևոր կետեր՝

    • Օգտագործեք մաքուր և պրոֆեսիոնալ ձևանմուշ ձեր CV-ի համար
    • Մի կիրառեք աննպատակ դիզայն, փորձեք նման մինիմալիստական
    • Համապատասխանեցրեք տառատեսակը, տեքստի չափը և այլ դետալներ
    • Սրբագրեք ձեր CV-ն՝ քերականական սխալներից ազատվելու համար
    • Մի մոռացեք նշել ձեր կոնտակտային տվյալները
    • Օգտագործեք պրոֆեսիոնալ էլփոստի հասցե
Առավել լայն ուղղորդումներ մարզիչին
Բաղադրիչներ
Բաղադրիչներ
Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային փորձ
Կրթություն և սերտիֆիկացիա
Ձեռքբերումներ (հաղթանակներ մրցույցներին և այլն)
Ապացուցվող հմտություններ (սերտիֆիկացված)
Գիտելիք՝ լեզուներ
Հոբիներ (կարճ, փոքիկ հատված)
Բացերի լրացում
Բացերի լրացում
Ոչինչ կեղծել պետք չէ, ու չի կարելի։ Եթե ունեք կամավորական փորձառություն, կամ սեփական նախագծեր, անպայման նշեք դրանց մասին։ Եթե մասնակցել եք ինչ-որ ծրագրի (օրինակ՝ Climate Uturn կամ TUMO), որի ընթացքում ձեր սեփական նախագիծն եք մտածել, կարող եք աշխատանքային փորձի փոխարեն գրել անձնական նախագծեր հատված և ավելացնել այս փորձը։ Այն ինչը կարող է արժեքավոր լինել, պետք է իր տեղը գտնի ձեր CV-ում։
Եթե դուք չունեք մեծ փորձառություն կամ ձեռքբերումներ, դա խնդիր չէ։ Ձեր մոտիվացիայով և նպատակներով կարող եք լցնել այս բացը և զուգահեռ փորձեք զարգացնել ձեր հմտությունները։ Երեք շաբաթից բոլորդ կունենաք ևս մեկ փորձառություն՝ Climate Uturn ծրագրի շրջանակում, որը կարող եք ավելացնել ձեր CV-ում։
ՄԱՍ 4: Ձեր նախագիծը
Եկեք այսօր քննարկումը ավարտեք ձեզնով՝ ձեր նպատակներով և նախագիծ անելու հնարավոր պատճառներով։ Մեր ծրագրի շրջանակներում մենք փորձելու ենք վերցնել ձեր համայնքում առկա խնդիր և լուծել այն։ Այդ լուծումը կլինի ձեր նախագիծը։ Որպեսզի այդ նախագիծը օգնի նաև ձեզ հասնել ձեր նպատակներին, պետք է ֆիքսել այդ նպատակները։

Եկեք ձեր աշխատանքային տետրերի մեջ փորձենք գրել, թե ինչ նպատակով կցանկանաք նախագիծ անել՝ միգուցե ցանկանում եք ծրագրավորման պորտֆոլեո հավաքել, կամ նախագծային կառավարման փորձ ունենալ, ծանոթություններ ձեռք բորոլ կամ համագործակցել քաղաքապետարանի հետ, կամ էլ գումար վաստակել։

Յուրաքանչյուրս եկեք դուրս բերենք տարբերակներ ինքներս մեզ համար։

1-2 րոպե ժամանակ է տրվում դուրս բերելու համար։
Մարզիչ —
Մարզիչը լսում է մի քանի ուսանողի, տալիս հետադարձ կապ թերացումների դեպքում։ Մարզիչը ավարտում է նշելով, որ հաջորդ նյութը շատ հետաքրքիր քաղաքների մասին, որոնցից ցանկանում ենք սովորել, և դրա հիման վրա զարգացնել մեր համայնքները։ Ուսանողները պետք է կարդան մինչ հաջորդ հանդիպումը։