Ընթերցանյութ 2
Մաս 1։ Խնդրի ձևավորում
Սա քո նախագծի վրա աշխատանքի ընթերցանյութն է: Ստորև դու կտեսնես օգտակար գործիքներ։ Մենք դրանք կքննարկենք իրական կյանքի օրինակներով` մեր հանդիպման ժամանակ:
Մինչ կարդալ սկսելը, վերցրո՛ւ մաքուր թուղթ, որպեսզի անես նշումներ։
Մաս 1. Ի՞նչ խնդիրներ կան
Ի՞նչ խնդիրներ կան
Մենք հանդիպման ժամանակ հասկանացանք՝ ինչու կարող եք ցանկանալ անել որևէ նախագիծ։ Հիմա արդեն կարող եք նայել ձեր շուրջը՝ ի՞նչ տրանսպորտի հետ կապված խնդիրներ եք նկատում։ Միգուցե դուք սիրում եք քշել հեծանիվներ, բայց չկա նրանց վերանորոգման կետ, կամ դպրոցից տուն գնալն անհարմար է, քանի որ պետք է միշտ ոտքով գնաք, կամ միգուցե այն կանգառը, որտեղ սպասում եք ունի վատ տանիք ու աշնանը անհարմար է այնտեղ սպասել, կամ միգուցե ավտոբուսներում կանգնելն անհարմար է։ Այս բոլորը լուրջ խնդիրներ են, որոնք կարող են ձեզ հուզել, և որոնք կարող եք լուծել բազում ձևերով։

Նաև հնարավոր է, որ դուք ցանկանաք լուծել տրանսպորտի խնդիրները այլ մեթոդներով։ Օրինակ՝ ստեղծեք հարթակ, որտեղ մարդիկ կարող են պլանավորել իրենց երթուղին՝ տեսնելով բոլոր տրանսպորտների ժամերը, կամ մտածեք խելացի կայանատեղի։

Ներքևում կտեսնեք խնդիրների մի քանի օրինակ, սակայն ձեր խնդիրները կարող են սրանից տարբերվել։
Սահմանափակ հասարակական տրանսպորտ
Բացակայում են հուսալի և հաճախակի հասարակական տրանսպորտի ծառայությունները, ինչը բնակիչների համար դժվար է դարձնում երթևեկելը:
Դպրոցից տուն տրանսպորտի
Չկա հասարակական կամ այլընտրանքային տրանսպորտ (հեծանիվ, սկուտեր), որով երեխաները կարող են կազմակերպել դպրոցից-տուն ճանապարը։
Անվտանգության մասին անհանգստություն
Կա այլընտրանքային տրանսպրոտ, բայց դրանցից օգտվելը վտանգավոր է, քանի որ ճանապարհները հարմարեցված չեն դրանց, կամ չկա փողոցային լույսեր գիշերվա համար։
Անբավարար կանգառներ
Կանգառները քիչ են կամ ունեն վատ որակ՝ անհարմար են երկար սպասելու համար։
Սահմանափակ մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար
Անբավարար ենթակառուցվածքը կարող է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցություն
Հասարակական տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը և անձնական տրանսպորտային միջոցներից կախվածությունը նպաստում են ածխածնի արտանետումների ավելացմանը՝ ազդելով շրջակա միջավայրի վրա:
Արի՛ մի պահ կանգ առնենք և մտածենք՝

Ի՞նչ խնդիր ես ցանկանում լուծել։ Կարող ես դուրս բերել մի քանի լուծում, որպեսզի քննարկես մարզիչի հետ։
Մաս 2. Ո՞ւմ համար եք լուծում այդ խնդիրը
Կարևոր է հասկանալ՝ ում համար եք լուծում ձեր խնդիրը։ Օրինակ՝ եթե ձեր խնդիրը կապված է սկուտերներ կամ հեծանիվ քշելու անվտանգության հետ, կարող եք այդ անվտանգությունը ապահովել՝
1) Սկուտեր քշող երիտասարդի համար
2) Սկուտեր քշող առաքման կազմակերպության ներկայացուցչի համար
3) Փողոցում քայլող տարիքով մարդու համար, ով չի տեսնում ու չի լսում, որ սկուտեր է մոտենում
4) Մեքենաների համար, որոնք կարող են չնկատել սկուտերը և հարվածելով վնասել թե՛ քշողին, թե՛ իրենց մեքենան

Եվ այսպես ցուցակը կարող ենք հավերժ շարունակել։ Ինչո՞ւ ենք ուզում սա իմանալ և ինչո՞ւ է այն կարևոր։
Կախված նրանից, թե ում համար եք լուծում խնդիրը, ձեր լուծումները տարբերվելու են, քանի որ այդ բոլոր մարդիկ տարբեր կարիքներ ունեն։

Օրինակ, տարիքով անձը չի լսում, որ իրեն մոտենում է սկուտեր, քանի որ սկուտերի վրա չկա բարձր ազդանշան, հետևաբար լուծումը կարող ենք կապել դրա հետ։ Իսկ եթե վերցնենք առաքման կազմակերպության անդամի համար նրա անվտանգության խնդիրը լուծելը, պետք է հասկանանք՝ ինչն է նրան անհանգստացնում, հասկանանք դրա պատճառները և ապա հասկանանք լուծման ուղղությունը։ Դա կարող է լինել ապահովության համար նախատեսված հագուստի, սկուտերի որակի, կամ ճանապարհի որակի հետ կապված անհանգստություն։

Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ ում համար ենք լուծում մեր խնդիրը։
Արի՛ մի պահ կանգ առնենք և մտածենք՝

Քո մտածած խնդիրներով ո՞վ է անհանգստացած։ Արդյո՞ք դա մարդ է, թե՞ կազմակերպություն։ Ինչո՞ւ և ինչո՞վ է նա անհանգստացած։
Մաս 3. Ինչպե՞ս անել արդյունավետ հետազոտություն
Արի՛ վերցնենք մեկ խնդիր և քննարկենք այն։
Ենթադրենք, դու կարդացել ես, որ անձնական շարժունակության սարքերը (հեծանիվ, սկուտեր, և այլն) առաջիկա տարիներին շատ տարածված կլինեն, սակայն Հայաստանի ճանապարհները և մարդկանց մտածելակերպը հարմարեցված չեն դրա համար, և այն մի շարք խնդիրներ կարող է առաջացնել։

Արի՛ հասկանանք` ո՞րտեղից պետք է սկսես քո քայլերը։
Քո հաջորդ քայլը պետք է լինի անել փոքրիկ հետազոտություն ճշտելու համար, թե ինչպես է այս խնդիրը լուծվում կամ լուծվել աշխարհի տարբեր մասերում։ Կգտնես լուծումներ, որոնք տեխնոլոգիայի հետ են կապված, ճարտարապետական են, սոցիալական, կամ էլ պարզապես՝ տրամաբանական։ Պետք է հասկանաս՝ որ ուղղվածությունն է քեզ առավել հետաքրքրում, ինչպես նաև՝ որոնք են ամենահամապատասխանը Հայաստանի պայմաններին։
Առցանց հետազոտությանը կարող ես ծանոթանալ այստեղ։
Քո առաջին քայլը պետք է լինի հասկանալ, թե խնդրի ինչ կոմպոնենտ ես լուծում։ Սա հասկանալու համար պետք է բացահայտել մարդկանց տեսակետերը՝ սկուտերներից օգտվողները կամ փողոցում այն շրջանցողները ինչ խնդիրերի են հանդիպում։ Այդ դիտարկումները կարող ես անել խոսելով մարդկանց հետ կամ կարդալով չաթեր, reddit, սոցիալական մեդիա խմբեր։
Նկարիր ճյուղեր կենտրոնից և ամեն մի ճյուղի համար գրիր թեմայի հետ կապված գաղափարները։ Յուրաքանչյուր ճյուղ խորհրդանշում է թեմայի հետ կապված մեկ միտք կամ գաղափար։ Յուրաքանչյուր ճյուղից մեկից շատ գաղափարներ կարող են ճյուղավորվել: Ճյուղերի քանակի սահմանափակում չկա:
2
Դու կարող ես հետազոտության արդյունքը ամփոփել մտքի քարտեզով՝ թղթի վրա կամ առցանց հարթակներում։
Mindmap կամ մտքի քարտեզ
Ինչի՞ց ենք սկսում։
Թերթիկի մեջտեղում գրիր այն խնդիրը, որին անդրադառնում ես։

1
Հնարավորության դեպքում օգտագործիր տարբեր գույներ։ Դրանք գործում են որպես մտավոր խթաններ և կարող են խթանել քեզ մոտ նոր գաղափարներ։
Մաս 4. Պատմություն | Ո՞վ առաջինը կհասնի Հարավային բևեռ
Եկեք այսօր ամփոփենք մի հիանալի պատմությամբ:
1911 թվականի հոկտեմբերին երկու թիմեր մրցում էին, որպեսզի դառնան Երկրի վրա դեռևս չբացահայտված վերջին կարևոր վայր` Հարավային բևեռ, հասած առաջին մարդիկ:

Բրիտանացի Ռոբերտ Ֆալկոն Սքոթը գլխավորում էր առաջին թիմը
(նկարներ 1 և 2):
Երկրորդ թիմի ղեկավարը նորվեգացի Ռոալ Ամունդսենն էր (նկարներ 3 և 4)։
Սքոթը և իր թիմը Հարավային բևեռում, Նորվեգիայի վրանի մոտ, հունվարի 18, 1912թ.
Ամունդսենը և իր թիմը Հարավային բևեռում, դեկտեմբերի 14, 1911թ.
Եկեք այսօր ամփոփենք մի հիանալի պատմությամբ:

1911 թվականի հոկտեմբերին երկու թիմեր մրցում էին, որպեսզի դառնան Երկրի վրա դեռևս չբացահայտված վերջին կարևոր վայր` Հարավային բևեռ, հասած առաջին մարդիկ:

Բրիտանացի Ռոբերտ Ֆալկոն Սքոթը գլխավորում էր առաջին թիմը
(նկարներ 1 և 2):
Երկրորդ թիմի ղեկավարը նորվեգացի Ռոալ Ամունդսենն էր (նկարներ 3 և 4)։
Սքոթն ու Ամունդսենը գիտեին միմյան ներկայության մասին, բայց ոչ գտնվելու վայրը ճանապարհորդության ընթացքում։ Մրցավազքը սկսվեց, և Ամունդսենը առաջ անցավ, երբ երկու թիմերը սկսեցին իրենց 400 մղոն ճանապարհորդությունը սառցե պատնեշի վրայով։

Ամունդսենը և նրա թիմը լեռը մագլցելով դժվարությամբ անցան խորքերը։ Նրանք փրկվեցին ձնաբքից։ Նրանք մորթում էին շներին սննդի համար։ 52 օր անց արդեն բևեռից 55 մղոն հեռավորության վրա էին գտնվում:

Սքոթի ոչ մի նշան չտեսնելով՝ երկու օր անց Ամունդսենը և նրա ընկեր հետազոտողները դարձան պատմության մեջ առաջինները, ովքեր ոտք դրեցին Հարավային բևեռի վրա: Նրանք այնտեղ կանգնեցրին Նորվեգիայի դրոշը և այնուհետև վերադարձան իրենց բազա՝ 1600 մղոն վազելով:

Սքոթն ու իր մարդիկ ուժասպառ, կաղալով մոտեցան բևեռին երեսուն չորս օր անց և հայտնաբերեցին նորվեգական դրոշը այնտեղ։ Թիմը ճամփա ընկավ դեպի տուն՝ սոված, ցրտահարված, ուժասպառ։ Հույս չկար: Փոթորիկը նրանց կանգնեցրեց իրենց վրաններում: Այնտեղ նրանք մահացան՝ սննդի և ապաստանի հաջորդ պահեստից ընդամենը տասնմեկ մղոն հեռավորության վրա:

Առաջնորդներից մեկն իր թիմի հետ հաջողության հասավ, մինչդեռ մյուս թիմը զոհվեց։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված տարբերությունը: Տարիների ընթացքում տարբեր հեղինակներ տարբեր բացատրություններ են առաջարկել: Իր գրքում Ջիմ Քոլինզը Ամունդսենի հաջողությունը վերագրեց ավելի լավ տեմպ և ինքնատիրապետում ունենալուն։ Մյուսները Ամունդսենի հաջողությունը և Սքոթի անհաջողությունը բացատրել են լավ պլանավորմամբ կամ նույնիսկ՝ բախտի բերմամբ:
Ի՞նչ ես կարծում, որն էր պատճառը։ Ի՞նչը կարող է կառավարման կամ ռեսուրսների տեսանկյունից ազդել արդյունքի վրա։
Այնուամենայնիվ, շատ պատմություններ անտեսում են այս Հարավային բևեռ մրցավազքից մի կարևոր մաս։

Մի թիմը դաշտ դուրս էր եկել բարձրորակ ռեսուրսներով.
• ավելի մեծ նավ․ 187 ֆուտ (foot)՝ ընդդեմ 128 ֆուտի
• ավելի մեծ բյուջե․ 40,000 ֆունտ՝ ընդդեմ 20,000 ֆունտի
• ավելի մեծ անձնակազմ. 65` ընդդեմ 19 տղամարդու:

Ինչպե՞ս կարելի է հաղթել այդքան հզոր հակառակորդի։ Դա անարդար մրցավազք էր: Կարո՞ղ եք գուշակել՝ որ թիմը ուներ այսքան ավելի ռեսուրսներ։ Չեք հավատա, բայց պարտվող թիմը ավելի շատ ռեսուրս ուներ։
Կապիտան Սքոթը օգտագործեց 5 տեսակի փոխադրման միջոցներ՝ շներ, շարժիչային սահնակներ, սիբիրյան պոնիներ, դահուկներ և մարդատար։ Եթե մեկը ձախողվեր, նա ուներ մեկ այլ միջոց:

Ամունդսենը հույսը դրեց միայն մեկ փոխադրամիջոցի վրա՝ շների։ Եթե նրանք ձախողվեին, նրա ճանապարհը կավարտվեր:
Բայց Ամունդսենի շները չթերացան իրենց գործում։
Ինչո՞ւ։

  • Նա կենտրոնացավ միայն շների վրա և խուսափեց պահուստային տարբերակներից
  • Նա մանրամասն հետազոտություն էր կատարել և պարզել էր, որ գրենլանդացի շները բևեռային ճանապարհորդություններն ավելի լավ են վարում և ուսումնասիրել էր նրանց հետ աշխատելու մասին ամեն ինչ
  • Դեռ ավելին․ Ամունդսենը ամենալավ սահնակավարին համոզեց իր թիմին միանալ։
Ամունդսենը հաջողության հասավ մեծ մասամբ քանի որ
    Ի՞նչ կարող եք դուք ինքներդ ձեզ համար դուրս բերել այս պատմությունից:
    Մաս 2։ Յուրահատուկ լուծման ձևավորում
    Մաս 1. Խնդրից լուծում անցում
    Ինչպե՞ս կարող ես լուծել խնդիրը
    Հանդիպման ժամանակ կծանոթանանք «ինչպե՞ս կարող ենք» (how might we) հարցին։ Այն ունի այս կաղապարը՝
    Ինչպե՞ս կարող ենք [գործողություն] [շահող կողմի] համար, ով ունի [կարիք]:

    Այստեղ գործողությունը այն մեթոդն է, որով պլանավորում եք անդրադառնալ խնդրին, շահող կողմը նա է, ում համար լուծելու եք խնդիրը, իսկ կարիքը՝ շահող կողմի «ցավը», որին անդրադառնալու եք։

    Քո լուծումը լինելու է այս հարցի հարյուրավոր պատասխաններից մեկը։
    Արի՛ վերցնենք մեկ պարզ օրինակ։

    Դու ցանկանում ես լուծել Երևանի փողոցներում առկա թափոնների/աղբի խնդիրը։
    Այս և յուրաքանչյուր խնդրի համար, դու թիրախավորելու ես այն մարդկանց խումբը, որը, քո կարծիքով, կարող է լուծել խնդիրը: Դուք կարող եք փորձել ներգրավել նրանց դրական հույզերի կամ բացասական հույզերի/վախի/զայրույթի միջոցով:
    1) Եթե դու խոսում ես սովորական քաղաքացիների հետ, կարող ես օգտագործել և՛ դրական, և՛ բացասական էմոցիաները.

    • դրական. ինչպե՞ս կարող ենք հեշտացնել երևանցու համար փողոցով քայլելիս աղբը աղբաման նետելը:
    • բացասական. ինչպե՞ս կարող ենք երևանցուն ստիպել ամաչել աղբը աղբաման չգցելու համար:
    2) Եթե խոսում ես պետական պաշտոնյաների հետ, մտածիր, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ես նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը կամ միգուցե կաշխատի գումար։
    Հիմա փորձիր ամբողջացնել այս հարցը քո խնդրի համար։ Այս հարցին պատասխանելով կգտնենք կատարյալ լուծումը։
    Եկեք կարճ ծանոթանանք կոգնիտիվ աղավաղման հետ։ Գիտե՞ք՝ դա ինչ է։
    Կոգնիտիվ աղավաղում
    Օրինակ՝ ծխողները 1960-ականներին, երբ ծխելու վնասների վերաբերյալ բժշկական հետազոտություններն այդքան էլ պարզ չէին, ավելի հավանական էր, որ հետաքրքրված կլինեին կարդալու
    «Ծխելը չի հանգեցնում թոքերի քաղցկեղի» վերնագրով հոդվածը, քան «Ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի»:
    Երբ մենք ցանկանում ենք, որ ինչ-որ բան ճիշտ լինի, մենք ուշադրություն ենք դարձնում միայն այն բաներին, որոնք համապատասխանում են մեր ցանկությանը։ Իսկ հետո, երբ մենք եզրակացություններ ենք անում դրանցից, շնորհավորում ենք մեզ հիմնավորված որոշման համար:

    Այս երևույթը կոչվում է կոգնիտիվ աղավաղում կամ կողմնակալություն:
    Հիշեք այս մասին և փնտրեք ոչ թե այն, ինչին արդեն հավատում եք, այլ տարբեր տեսակետների և կարծիքների հաստատում:
    Ձեր ուսումնասիրության ժամանակ՝ երբ կփորձեք խնդիրը ավելի լավ հասկանալ, ուշադիր եղե՛ք այս կոմպոնենտին։
    Մաս 2. Լուծման ուսումնասիրություն
    Նախնական հետազոտություն
    Դու հավանաբար արդեն արել ես ուսումնասիրություն քո խնդիրը ավելի լավ հասկանալու համար։ Հիմա ժամանակն է նույնը անել լուծման համար։
    • Ինչպե՞ս են այս խնդիրը լուծում այսօր քո համայնքում/Հայաստանում։
    • Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվում այսօր այլ համայնքներում/երկրներում։
    • Ովքե՞ր են ձեր մրցակիցները։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն։

    Վերջին հարցի պատասխանները դուրս գրելիս պետք է փորձել հասկանալ ձեր հիմնական տարբերությունները ձեր մրցակիցներից։ Ինչո՞վ եք ավելի լավը։ Ինչո՞ւ պետք է այս խնդրի լուծումը վստահել ձեզ, այլ ոչ թե նրանց։
    Շա՜տ լավ կլինի, եթե հանդիպմանը գաս արդեն ունենալով այս հետազոտության արդյունքները։ Այն քեզ կօգնի ավելի լավ կողմնորոշվել։
    Մաս 3. Լավագույն Լուծումը
    Լուծման ընտրություն
    Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց առաջին գաղափարները հազվադեպ են ամենալավ և ստեղծագործական գաղափարները: Ընդամենը մեկ բեկումնային գաղափար ստեղծելու համար սովորաբար պահանջվում է մտագրոհի (brainstorming) երկարատև գործընթաց, որի ժամանակ դու ստեղծում ես պոտենցիալ լուծումների մեծ քանակություն, մինչև վերջապես հասնես քո ամենաստեղծագործական գաղափարին:

    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավ լուծումներ մտածելու համար դու պետք է՝
    1) Ինքդ գնաս, տեսնես խնդիրը և լինես քո շահառուի կարգավիճակում,
    2) Ուսումնասիրես խնդիրը և աշխարհում առկա պոտենցիալ լուծումները։
    Հիշի՛ր և նկատի՛ր կոգնիտիվ աղավաղումը։

    Երբ դու ցանկանում ես, որ ինչ-որ բան ճիշտ լինի, ուշադրություն ես դարձնում միայն այն բաներին, որոնք համապատասխանում են քո ցանկությանը։ Նկատի՛ր քո գաղափարի թույլ և ուժեղ կողմերը։
    Ուսումնասիրության արդյունքում դուրս բերած գաղափարները դասավորելու և ամենաիրական և մեծ ազդեցությունն ունեցողն ընտրելու համար մի լավ մեթոդ կա։
    Այն նաև օգտագործում են Նիդեռլանդների THINK դպրոցում ։

    1) Գծում ենք կոորդինատային 2 առանցք

    2) Մեկը՝ հաջողության հասնելու հավանականություն։ Այսինքն որքան աջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես այն անել , և նախագիծը կկայանա և կլինի հաջողված:
    Մյուսը՝ դրական ազդեցության մեծությունը։
    Այսինքն որքան վերև, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի վրա։

    3) Գծելուց հետո սկսում ենք շարել այս մատրիցայի վրա մեր բոլոր գաղափաները ըստ իրականատեսության և ազդեցության չափի։

    Նախ հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ եմ ես դա անել։
    Իսկ հետո՝ ինչքա՞ն մեծ կլինի դրա ազդեցությունը/հաջողությունը։

    Ու կտեսնենք որ դրանք դասավորվում են տարբեր քառորդներում։

    Մեզ հարկավոր է աջ վերևինը՝ ամենամեծ ազդեցություն ունեցողն ու ամենաիրատեսականը



    Ինչ լավ կլինի, եթե ստացվի (ազդեցություն)
    Ես դա կարո՞ղ եմ անել (իրատեսական)
    Շնորհավորո՜ւմ եմ․ դու գտար քո լուծումը։

    Եթե ունես կասկածներ, սա դեռ քննարկելու ենք հանդիպման ժամանակ։