Քննարկում 1։ Խնդրի և լուծման վերջնականացում
Պոլ Ջեքսոն Պոլլոք
Մուտք
Նախագծային կառավարման առաջին մոդուլի վերջում ձեզնից յուրաքանչյուրը վերջնականացրել էր իր նախագծի խնդիրն ու մտածել համապատասխան լուծում։ Այսօրվա հանդիպման համար դուքուսումնասիրել թե արդյոք եղել են փոփոխություններ խնդիրը ձևավորող գործոնների մեջ և թե արդյոք առաջացել են լուծման առավել հարմար տարբերակներ։

Ձեզնից շատերը վերանայել, իսկ մի մասը ըստ անհրաժեշտության վերաձևակերպել է թե՛ իր խնդիրը, թե՛ լուծումը։ Մենք դա կքննարկենք այսօր։

Մարզիչ —
Հիմա յուրաանչյուրը 60 վայրկյան ունի ներկայացնելու իր նախագծի փոփոխությունները հետևյալ հարցերին պատասխանելով՝
    Մարզիչ —
    • ո՞րն է այն խնդիրը, որը ձեզ հուզում է
    • ի՞նչ փոփոխություններ են եղել խնդրի մեջ
    • ի՞նչպես էիք պլանավորում լուծել խնդիրը
    • ի՞նչ փոփոխություններ են եղել լուծման մեջ
    Մաս 1 - Տնային առաջադրանքի քննարկում
    մարզչի համար - Մենք սա տնային չենք անվանում։ Ասում ենք "Աշխատանք նախագծի վրա"։
    Եկեք վերհիշենք ձեր խնդիրներն ու իրենց համապատասխան հետաքրքիր լուծումները։
      Աշակերտները հերթով ներկայացնում են, մարզիչը նշումներ է անում և հետո բոլորը միասին քննարկում:
      Շատ լավ։ Հիմա եկեք վերջնականացնենք ձեր խնդիրների ու լուծումների ձևակերպումները։
      Մարզիչ —
      Մարզիչը վերցնում է ամեն մի խնդիրը և հարցնում է աշակերտներին, աշակերտները նշումներ են կատարում իրենց խնդիրների վերաբերյալ։ Մարզիչը մանրամասն քննարկում է յուրաքանչյուր հարցը։
      Մաս 2 - Տեսական | Հետադարձ պլանավորում
      Քննարկում-Վարժություն
      Թիրախավորվող հմտություններ
      Սովորել պլանավորել նախագծի քայլերը հետադարձ պլանավորմամբ
      • Վարժություն
        Հակադարձ պլանավորումը ռազմավարություն է, որտեղ դուք սկսում եք նպատակից կամ ցանկալի արդյունքից, այնուհետև աշխատում եք հետընթաց՝ պարզելու այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ քայլերը: Այն նման է փազլ հավաքելուն՝ նայելում ենք վերջնական նկարին և հետո պարզում, թե ինչպես կարելի է բոլոր մասերը միասին դնել:

        Նախ եկեք մտածենք, թե ինչպիսին պետք է լինի ձեր ավարտված նախագիծը: Պատկերացրեք վերջնական արդյունքը և ինչի եք ուզում հասնել դրանով։ Այնուհետև եկեք մտածենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ այդ վերջնական արդյունքին հասնելու համար:

        Մարզիչը ներկայացնում է Ուղղորդման մեջ դրված հատվածը։

        Թղթի վրա կամ էլեկտրոնային ֆայլի մեջ գրեք ձեր վերջնարդյունքներն ու քայլերը։ Դրա համար ունեք 5-7 րոպե։
      • Ուղղորդում
        Ինչպե՞ս կառուցել հակադարձ պլան:

        1. Պատկերացրեք վերջնանպատակը
        2. Ո՞րբ է վերջնանպատակին հասնելու համար արված վերջին քայլը
        3. Ի՞նչ պետք է ունենալ/անել, որպեսզի կարողանաք իրագործել այդ վերջին քայլր
        4. Իսկ 3-րդ կետի քայլերն իրականացնելու համար ի՞նչ պետք է ունենալ
        Եվ այսպես պլանավորում ենք մինչև այսօր՝ այս պահը։


        Այս քայլերը կարող են ներառել հետազոտությունների անցկացում, ուրվագիծ ստեղծելը, նախագծի նկարագիր գրել, խմբագրում, վերջնական ներկայացումը կազմել, ֆինանսավորում գտնել, մասնագետներ վարձել և այլն:
      • Առանցքային կետեր
        1. Ուսանողը պարզ պատկերացնում է իր նախագծի վերջնարդյունքները։
        2. Ուսանողը պատկերացնում է հիմնական քայլերը որոնցով հասնելու է իր վերջնարդյունքներին։
        3. Ուսանողը կարողնում է կապ ստեղծել իրենց քայլերի և նրանց հետևանքների/արդյունքների միջև։
      Մարզիչը վերցնում է ուսանողներից քայլաշարը, որն իրեն ամենահարմարն է թվում և ուսանողների հետ միասին նայում է վերջնարդյունքներն ու քայլաշարը։
      Քննարկում-Վարժություն
      Թիրախավորվող հմտություններ
      Սովորել պլանավորել նախագծի քայլերը ժամանակի մեջ (milestones)
      • Վարժություն
        Հետադարձ պլանավորման շնորհիվ մենք դուրս բերեցինք ձեր նախագծերի հիմնական վերջնանպատակները և իրենց հասնելու համար անհրաժեշտ քայլեր։ Այդ քայլերից յուրաքանչյուրը օգնում է որ հասնեք կարևոր հիմնաքարի է նախագծի հաջողության մեջ և այն անհրաժեշտ է անել կոնկրետ ժամանակահատվածում՝ լավ վերջնարդյունք ապահովելու համար։

        Հիմա եկեք ձեր քայլերը պատկերացնենք որպես իրենց համապատասխան հիմնաքարեր դեպի ձեր վերջնարյունքներ ճանապարհի վրա։

        Մարզիչը ներկայացնում է Ուղղորդման մեջ դրված հատվածը և ցույց է տալիս կցված օրինակը։

        Հիմա թղթի վրա գծած ժամանակահատվածի վրա տեղադրեք ձեր հիմնաքարերը՝ նշելով, թե ինչքան ժամանակում եք հասնելու նրան։ Դրա համար ունեք 5-7 րոպե։
      • Ուղղորդում
        Թղթի վրա գծեք մի գիծ, որը կլինի ժամանակը։ Գծի մի ծայրում դուք եք այսօր, իսկ մյուսում՝ ձեր նախագծի վերջնարդյունքները։

        Եկեք գտնենք յուրաքանչյուր քայլի նպատակ-հիմնաքարը։
        Օրինակ՝
        Քայլ՝ դիմել դրամաշնորհների
        Նպատակ-հիմնաքար՝ Ֆինանսավորման հաստատում

        Ինչպե՞ս բաշխել նպատակ-հիմնաքարերը ժամանակի մեջ՝

        1. Սկսեք այսօրվանից։ Ի՞նչ պետք է հաստատ ունենաք, որպեսզի կարողանանք հասնել մնացած նպատակ-հիմնաքարերին։ Տեղադրեք այն որպես առաջին նպատակ-հիմնաքար։
        2. Ո՞րն է լինելու հաջորդ մեծ նպատակը առաջին նպատակ-հիմնաքարին հասնելուց հետո։ Տեղադրեք այն որպես երկորդ նպատակ-հիմնաքար։
        3. Շարունակեք նույն տրամաբանությամբ մինչև վերջնանպատակին հասնելը։

        Եթե վերջնարդյունքները մի քանիսն են, որոնց համար ունեք առանձին քայլեր, կարող եք գծել մի քանի ժամանակային գծեր։
      • Առանցքային կետեր
        1. Ուսանողը պարզ պատկերացնում է ժամանակահատվածը, որի հետ աշխատելու է։
        2. Ուսանողը պատկերացնում է նպատակ-հիմնաքարը, իրենց համապատասխան քայլերը և հաջորդականությունը
      Եթե կա ժամանակ, մարզիչը խնդրում է, որ ուսանողները մտածեն թե ինչքան ժամանակ կտևի յուրաքանչյուր նպատակ-հիմնաքարին հասնելու համար և ավելացնել գծի վրա։
      Մարզիչ —
      Հաջորդ ընթերցանյութի մասին
      Հաջորդ հանդիպման համար պետք է կարդալ 2-րդ ընթերցանյութը և կատարել վարժությունները։

      Ձեր հիմնական աշխատանքը արդեն դուրս բերված քայլաշարի մանրամասն նկարագրությունն ու վերջնականացումն է։
        Close
        Կատարել նշում