Քննարկում 5: Մտագրոհ-Ամփոփում
Մարզչի ամփոփումը
Նախ՝ շնորհավորում եմ։ Այսօր մենք ավարտում ենք Ավելի Լավ Քաղաքներ մոդուլը։ Պետք է խնդրեմ, որ բոլորս միացնենք մեր տեսախցիկները, վերցնենք թուղթ և գրիչ ու պատասխանենք հարցերին, որոնք կամբողջացնենք այն համայնքը, որը ուք ստեղծել եք։

Յուրաքաչյուր հարցի պատասխանը ձեզ տալու է միավորներ։
Համայնքը, որը դուք ստեղծել եք
Դուք բոլորդ անհատապես մշակել եք ձեր համայնքի մոդելները, և բոլորն էլ հիանալի են: Եթե ​​ձեր մոդելը կենսունակ և աշխատող էր, ապա դուք դրա համար ստացել եք միավոր, իսկ եթե այն ներառում էր ստեղծագործական և հետաքրքիր գաղափարներ, դուք նաև ստացել եք լրացուցիչ միավորներ:

Քանի որ մենք ժամանակ չունենք քննարկելու ձեր բոլոր գաղափարները, մենք դրանք միավորել ենք մեկ մոդելի մեջ, որը ներառում է ամենաաշխատող և հետաքրքիր գաղափարները ձեր բոլոր լուծումներից: Այսպիսով, եկեք ծանոթանանք այս մոդելին և հետո անցնենք հասկանալու, թե ինչ արժեքներ կօգնեն մեզ դա իրագործել:
Էներգիա

1․ Արևային էներգիա
Պատճառ՝ Վայոց Ձորը ամբողջ տարվա ընթացքում ստանում է մեծ քանակությամբ արևի լույս։ Ինչպես նաև սա թույլ կտա, որ առանձին փոքր համայնքներ և նույնիսկ տներ ստանան իրենց էներգիան։

2․ Հիդրոէներգիա
Պատճառ՝ Տարածաշրջանն ունի մի քանի գետ և առուներ, որոնք կարող են օգտագործվել փոքր հիդրոէներգետիկ նախագծերի համար:

3. Հողմային էներգիա
Պատճառ՝ Վայոց Ձորը չունի շատ հարթավայրեր, սակայն իր բարձր դիրքերի որոշակի երկար տարածքները կարող են հարմար լինել հողմատուրբինների տեղադրման համար:

4. Կենսաբանական էներգիա
Պատճառ՝ Տարածաշրջանի գյուղատնտեսական մնացորդները և մյուս օրգանական թափոնները կարող են վերածվել կենսազանգվածի էներգիայի՝ հիմնականում ջեռուցման համար։

5. Երկրաջերմային էներգիա
Պատճառ՝ Հայաստանն ունի պոտենցիալ երկրաջերմային ռեսուրսներ, որոնք կարելի է ուսումնասիրել և զարգացնել, թեև այն պահանջում է հետագա ուսումնասիրություն՝ հատուկ Վայոց Ձորում իրագործելիությունը գնահատելու համար:
Շենքեր և շինություններ

Անկախ շենքերի տեսակից նրանք պետք է լինեն էներգաարդյունավետ: Նրանք կարող են օգտագործել արևային էներգիա, բայց պետք է նաև կառուցվեն պասիվ հովացման համակարգերով, ինչպիսիք են բադգիրները կամ էներգաարդյունավետ նյութերը, որոնք թույլ են տալիս շենքին պահպանել իր ջերմաստիճանը:

Կբացվեն բնակելի շենքեր, դպրոցներ, բիզնես կենտրոններ, ստարտափ ինկուբատորներ, առողջապահական համալիրներ։ Զբոսաշրջության նոր կենտրոններ կստեղծվեն, ինչպես նաև հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն: Կկառուցվեն և վերանորոգվեն նաև մշակութային շենքերը, թանգարանները և այլն։

Եթե ​​շենքերը բնական աղետների կամ այլ պատճառներով քանդման վտանգի տակ չեն, ապա դրանք չեն քանդվի, որպեսզի չլինի էներգիայի և ռեսուրսների կորուստ։ Սա թույլ կտրվի անել հազվադեպ և միայն եթե այդ շենքի նյութերը կօգտագործվեն այլ շենքերի կառուցման համար: Հին շենքերը, որոնք ռիսկային չեն, կվերանորգվեն։ Պատմական և մշակութային նշանակություն ունեցող շինությունները կպահպանվեն և կվերանորոգվեն՝ ժամանակակից էներգետիկ չափանիշներին համապատասխանելու համար:

Արտերկրից կայուն շինանյութ չի ներկրվի, քանի որ դրանք Հայաստան բերելը տրանսպորտային տեսանկյունից կայուն չի լինի [առաջացնում է արտանետումներԱվելի կայուն է տեղական նյութեր գնելը կամ չլինելու դեպքում արտադրելը: Հեմկրետի արտադրությունը կամ բամբուկների աճեցումը, բամբուկներից ապակին օգտագործելով, կարող են տարբերակներ լինել, քանի դեռ դրանք պատվիրված չեն դրսից:
Տրանսպորտ

Անհատների և ընտանիքների համար հիմնական լուծումը կլինեն էլեկտրական ավտոբուսները, որոնք կանոնավոր երթուղիներով կապում են հիմնական բնակելի, բիզնեսի և համայնքային տարածքները: Հեծանիվների փոխանակման կայանները՝ էլեկտրական հեծանիվներով և սկուտերներով, կգործեն բոլոր խոշոր համայնքներում: Փողոցներում կգծվեն հատուկ հեծանվային ուղիներ։

Մի համայնքից մյուսը տեղափոխվելու համար կարելի է օգտագործել նաև Արփա գետը։ Կօգտագործվի Մոսկվայում գործող էլեկտիկ գետային փոխադրամիջոցի մոդելը։

Carpooling-ը ակտիվորեն կօգտագործվի տարբեր գրասենյակների կամ գործարանների աշխատողների կողմից, ովքեր գնում են աշխատանքի այլ համայնքում:

Առաքման էլեկտրական ֆուրգոնները և բեռնատարները ակտիվորեն կօգտագործվեն տարածաշրջանում սննդի, կահույքի և ավելի մեծ ապրանքների տեղափոխման համար: Էլեկտրական բեռնատար հեծանիվները կօգտագործվեն քաղաքային բնակավայրերում փոքր առաքումների համար՝ նվազեցնելով երթևեկության գերբեռնվածությունը և արտանետումները:

Այդ բոլոր համակարգերը ինտեգրվելու են մեկ MaaS հավելվածի/ծրագրի մեջ, որը համայնքին թույլ կտա իր բնակչությանը տրամադրել փոխադրման լավագույն տարբերակները տարբեր իրավիճակների համար:
Սննունդ և թափոններ

Տեղական գյուղատնտեսությունը կխրախուսվի՝ տրամադրելով սուբսիդիաներ, ուսուցում և ռեսուրսներ կայուն գյուղատնտեսական պրակտիկայի համար, ինչպիսին է պերմակուլտուրան: Գյուղատնտեսությունում վնասակար քիմիական նյութերի դեմ օրենքներ են լինելու։ Համայնքային այգիներ կկառուցվեն քաղաքային և գյուղական վայրերում, որպեսզի բնակիչները ներգրավեն իրենց սեփական սննդի աճեցմանը: Մոտ գյուղական տնտեսություններից սնունդ կտեղափոխվի քաղաքներին: Կկազմակերպվեն կիրակնօրյա սննդի շուկաներ՝ թարմ մթերքների ուղղակի վաճառքը հեշտացնելու համար։

Ակտիվ են լինելու համայնքային կոմպոստացման ծրագրերը։ Բոլոր գյուղերում կստեղծվեն կոմպոստացման կետեր, որոնք սննդի մնացորդները կվերածեն տեղական ֆերմաների և այգիների համար արժեքավոր պարարտանյութի:

Ռեստորաններից, սրճարաններից և ճաշարաններից կպահանջվի առանձնացնել օրգանական թափոնները՝ կոմպոստացնելու կամ կենսագազի վերածելու համար: Նրանց հնարավորություն կտրվի գնել կենսագազի մեքենա և օգտագործել իրենց արտադրած սննդի թափոնները՝ կերակուր պատրաստելու համար կենսագազ ստեղծելու համար։

Խանութներում և սուպերմարկետներում կկիրառվի Wasteless համակարգ՝ ընդհանուր սննդամթերքի թափոնները նվազեցնելու համար։ Երբ սննդի թափոններ առաջանան, նրանցից կպահանջվի այն բերել տեղական կոմպոստացման կետ: Այստեղ պատրաստված պարարտանյութը կտրամադրվի համայնքի ֆերմերներին։

Հաստատություններից կպահանջվի տեղական և սեզոնային բաղադրամասերը օգտագործել՝ աջակցելու տեղական ֆերմերներին, ովքեր զբաղվում են պերմակուլտուրայով: Նրանց ճաշացանկերը պետք է փոխվեն ըստ սեզոնի: Նրանք կխրախուսվեն սննդամթերքի թափոնները նվազեցնելու համար մասնաբաժինների վերահսկում իրականացնել:
Մտագրոհի գաղափարը
Մարզիչը ուսանողներին տեղեկացնում է, որ քանի որ այսօր ոչ թե քննարկում է, այլ գաղափարների մտագրոհ, երկար բացատրությունները չեն լինելու հիմնական կենտրոնացումը։ Նպատակը սովորածն ամփոփելն է, որի համար ուսանողների տրվելու է ժամանակ։ Հետևաբար ժամանակի սահմանները շատ կարևոր են։
Հարց-մտագրոհ 1
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Այժմ ժամանակն է հավաքել մարդկանց թիմ, ովքեր պատասխանատու կլինեն յուրաքանչյուր ոլորտի համար՝ տրանսպորտ, ճարտարապետություն, էներգիա, սնունդ, թափոնների կառավարում և այլն: Ինչպե՞ս եք ընտրելու այդ մարդկանց։ Բացի լավ մասնագետ լինելուց, ուրիշ ի՞նչ բաների վրա ուշադրություն կդարձնեք։ Արդյո՞ք այդ մարդկանց արժեքները կարևոր են:

    Դուրս բերեք 3 կարևոր որակ/արժեք, որ անձը պետք է ունենա։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել։ Առաջնորվեք ամենակարևոր արժեքներով, որոնք քննարկել ենք։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Բոլոր ուսանողները պետք է կարծիք հայտնեն։ Մարզիչը կիսում է MIRO-ն (screenshare), որտեղ կան բոլոր ուսանողների անունները և հարցը, և հերթով հարցնում յուրաքանչյուրի կարծիքը։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 3 բառ/բառակապակցություն հետևյալ ֆորմատով՝ արժեք, արժեք, արժեք (ոչ թե որպես երկար նախադասություն)։ Մարզիչը պահում է թայմեր։ Յուրաքնաչյուր ուսանող խոսում է 30 վայրկյանից 1 րոպե։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչ բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    Անկեղծութուն և Մտածելակերպի Ճկունություն [Հայկ Հայրապետյանի կողմից]

    Լավատեսություն [Ռուբեն Վարդանյանի կողմից]
Հարց-մտագրոհ 2
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Դուք պլանավորման սկզբնական փուլում եք։ Մարդիկ, որոնք դուք վարձել եք գլխավոր պաշտոնների համար, կատարում են պլանավորում իրենց ուղղությունների համար: Քանի որ դուք պլանավորել եք տարածաշրջանը երկարաժամկետ տեսլականով (2 օրում կամ 3 ամսում չեք կարող հասնել ձեր մտածած արդյունքներին), նրանք նույնպես պետք է կատարեն մանրամասն պլանավորում՝ երկարաժամկետ մտքում ունենալով։ Ինչպե՞ս կարող են նրանք արդյունավետ պլանավորել, որպեսզի 10 տարի հետո հասնեն որոշված նպատակներին: Ի՞նչ մեթոդ կամ մեթոդներ խորհուրդ կտաք։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և հերթով հարցնում յուրաքանչյուր ուսանողի կարծիքը։ Մարզիչը սկսում է այն ուսանողներից, որոնք հաջորդ հարցին վերջինն են պատասխանել։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր առաջարկած մեթոդը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է թայմեր։

    Մարզիչի համար՝ սա քննարկում չէ, այլ թեստ, և նպատակը ուսանողի գիտելիքը հասկանալն է։ Պետք չի խորանալ պատասխանների մեջ։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչ բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    Երկարաժամկետ պլանավորում հակադարձ պլանավորմամբ [Ռուբեն Վարդանյանի կողմից]

Հարց-մտագրոհ 3
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Դուք Հայաստանի այլ վայրերից տարբերվող շատ բաներ եք անում, և գիտեք, որ որոշ կառույցներ կարող են չհամաձայնվել ձեր արածի հետ և
    կարող են ընդդիմանալ ձեզ։ Որոշ բանկեր կարող են գումար չտալ։ Պետությունը կարող է չտալ թույլտվություն ձեր որոշ գործողությունների համար։ Տեղի բնակչությունը կարող է ձեր դեմ ցույցեր կազմակերպել։

    Ի՞նչ պետք է անել, որ դա տեղի չունենա (1 նախադասությամբ կամ բառակապակցությամբ)։ Ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը։

    ԿԱՐԵՎՈՐ՝ Եթե ուսանողը նկարագրի, թե ինչպես է համոզելու, որ իր գաղափարը լավն է և այլն, մարզիչը պետք է կանգնեցնի և բացատրի հարցը՝ ասելով, որ մինչ նրանց համոզելը, պետք է նախ նրանց հետ հանդիպել, ինչպե՞ս է ուսանողը դա անելու։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և հերթով հարցնում յուրաքանչյուր ուսանողի կարծիքը։ Մարզիչը սկսում է այն ուսանողներից, որոնք հաջորդ հարցին վերջինն են պատասխանել։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր առաջարկած քայլը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է թայմեր։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչ բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    Դուրս գալ հարմարավետության գոտուց և անել շփման առաջին քայլը [Ռուբեն Վարդանյանի կողմից]
    Ուսանողը պետք է նկարագրի առաջին քայլը, օրինակ՝ գտնել ծանոթ նախարարությունում կապ հաստատելու և քննարկելու համար։

Հարց-մտագրոհ 4
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Քաղաքի որոշ բաղադրիչներ (օրինակ՝ կայուն շինանյութերը) պարզվեց, որ ավելի թանկ են, քան դուք սպասում էիք: Բազմաթիվ բանկեր հրաժարվել են ձեզ վարկ տալ, և չեն հավատում, որ դուք կարող եք վերստեղծել Վայոց ձորը և այն վերածել բարեկեցիկ տարածքի։ Ի՞նչ եք անելու։ Կհանձնվե՞ք։ Եթե ​​ոչ, ինչու և ի՞նչ եք անելու գործնականում:


    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և խնդրում պատասխանեն 3 հարցի՝
    1․ Կհանձնվելք, թե ոչ։ Այս կամ ոչ։
    2․ Եթե այո, ինչու։ Եթե ոչ ինչու (1 նախադասությամբ կամ բառակապակցությամբ)։
    3․ Եթե չեք հանձնվի, ապա գործնականում ինչ կանեք իրավիճակից դուրս գալու համար (1 նախադասությամբ կամ բառակապակցությամբ)։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր որոշման պատճառն ու հաջորդ քայլը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է թայմեր։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչ բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    1․ Չեն հանձնվի

    2․ Լավատեսություն [Ռուբեն Վարդանյանի կողմից]

    3․ Կփորձեն գտնել այլընտրաքներ՝ օրինակ ծանոթ գործարարների հետ բանակցել, համայնքի էներգիայի մի մասը վաճառել այլ մարզի և ստացած գումարը օգտագործել

Հարց-մտագրոհ 5
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Երբ քեզ հանդիպում են դժվարություններ, դժվար է շարունակել: Դուք նաև ունեք ձեր կյանքը, ձեր ընտանիքը, ձեր ընկերները և այս գեղեցիկ գաղափարը, որին հավատում եք: Ինչպե՞ս եք հավասարակշռելու և հասցնելու ամեն ինչ՝ կյանքը, ժամանցը, ընտանքին ու գործը, որպեսզի չհոգնեք դրանցից ոչ մեկից։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և հերթով հարցնում յուրաքանչյուր ուսանողի կարծիքը։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1-2 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր որոշման պատճառն ու հաջորդ քայլը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է թայմեր։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչ բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    «Հոսքի» վիճակով ապրել [Ռուբեն Վարդանյանի կողմից]

    ❗Մարզիչին խորհուրդ է տվում ընթերցանյութ 5-ից ծանոթանալ «հոսքի» վիճակին, որպեսզի այն կարողանան բնական ձևով բացատրել ուսանողներին։
Այն հմտությունները ձեզ կօգնեն ոչ միայն համայնք կառուցել, այլ նաև դա անել ճիշտ և կայուն ձևով։ Շնորհակալություն ձեր գաղափարների համար:
Մաս 2 - Ամփոփում
Note for the trainer: Մարզիչը նորից խնդրում է մասնակիցներին միացնել տեսախցիկները ավարտական նկարի համար :)