Քննարկում 4։ Սնունդ և Սննդային Թափոններ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է չորրորդ
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Սկսեք քննարկումը՝ ուսանողներից յուրաքանչյուրին հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապմունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը նրանց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության, կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։
Օրվա դերը
Այսօրվա քննարկման համար դուք լինելու եք ձեր նոր հիմնած կազմակերպության տնօրենները, որոնք փորձում են 0-ից իրագործել իրենց գաղափարը։

Հիշում ե՞ք Too Good To Go կազմակերպությունը ընթերցանյութից։ Այսօր պատկերացնելու ենք, որ ստեղծել ենք ՀՀ-ում TGTG-ի նման ընկերություն, որը լուծում է նմանատիպ խնդիր։

Խնդրում եմ ձեզնից մեկը հիշեցնի, թե ինչ էր անում TGTG-ն (ամենաշատը 30 վայրկայն)։

Մնացած առաջադրանքները ձևովորվելու են ձեր դերի հիման վրա։
Ծանոթացում շաբաթվա արժեքի հետ
Երբ դուք ընկերության տնօրեն և հիմնադիր եք, դուք անընհատ աշխատում եք մարդկանց հետ՝ ձեր թիմում և նույնիսկ թիմից դուրս։ Մարդկանց հետ աշխատելը հեշտ չէ, քանի որ եթե պլանավորում եք նրանց հետ անցնել երկար ճանապարհ լինելու են պահեր, երբ չեք հասկանալու միմյանց, դժվարանալու եք տեսնել դիմացինի տեսակետը, և լինելու եք այնպիսի իրավիճակներում, երբ հանձնվելը կամ միայն ձեր տեսակետը տեսնելը ամենահեշտ լուծումն է լինելու։
Այդ իսկ պատճառով, մեր այս շաբաթվա գործարարը՝ Հայկ Հայրապետյանը, որի մասին կարդացել եք ընթերցանյությում, ունի մի քանի արժեք, որը միշտ մտքի մեջ է պահում մարդկանց հետ աշխատելիս, և ընդհանրապես կյանքում։

Դրանք են՝ մտածելակերպի բազմազանություն, անկեղծություն և հարգանք։

Այսօր մենք փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ այս արժեքներին։
1. Քննարկում-Վարժություն (մաս 1)
Թիրախավորվող հմտություններ
Թիմային աշխատանք, հաղորդակցություն, քննատադատական մտածողություն
Տևողություն՝ 8 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Դուք հիմա ունեք ձեր հավելվածի գաղափարը։ Դուք սկսում եք աշխատել ձեր հավելվածի վրա, և գնալով աշխատանքն ու պատասխանատվությունները շատանում են։ Քանի որ դուք միայնակ չեք հասցնի դրանք անել, ձեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր պատասխանատու կլինեն տարբեր դերերի համար, օրինակ՝ բանակցել ռեստորանների հետ։ Այլ ի՞նչ դերեր պետք կգան։

    Իսկ ինչպե՞ս եք հասկանալու՝ ով է զբաղեցնելու այդ դերը։ Ի՞նչ ուժեղ կողմեր պետք է ունենան այդ մարդիկ։

    Ուսանողները պատասխանում են 5 րոպե։

    Մարզիչը կիսում է ուղղորդումները։
  • Ուղղորդումներ
    Եթե ձեզ անհրաժեշտ է անձ, ով կբանակցի ռեստորանների հետ, ապա անհրաժեշտ է գտնել մարդու, ով լավ է ներկայացումներից և խոսալուց։ Միգուցե դուք վատ եք ելույթներ ունենալուց, ակմ ինտրովերտ եք և ձեզ մոտ դա ուղղակի մի քիչ բարդ է ստացնում։ Այս դեպքում ձեզ անհրաժեշտ է անձ, ով ունի այն, ինչը ձեր մոտ պակասում է։ Սա է հենց բազմազանության հինքում, որը մեզ սովորեցնում է Հայկ Հայրապետյանը։

    Հայկը պատմում է, որ իր համահիմնադիրն իմ հակառակ պատկերն է՝ Հայկը կառուցվածքային մտածող է, իսկ իր համահիմնադիրը՝ ստեղծագործական և քաոտիկ: Սա կարող է ձեզ սկզբում թվալ անհարմար, բայց երբ հասկանում եք, որ ձեր թիմակիցը լրացնում է այն դերը, որը դուք չէիք կարող, դուք ենթագիտակցորեն սկսում եք նրան գնահատել և նույնիսկ անտեսել տարբերությունները։ Լինելով հակադիր կողմեր դուք կարող եք հավասարակշռել միմյանց, և եթե վստահում եք իրար, կսովորեք միասին աշխատել:
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ թիմակցի ճիշտ ընտրություն, հակադիր հմտությունների բալանսավորում, նախընտրել աճը հարմարավետությանը և այլն։
1. Քննարկում-Վարժություն (մաս 2)
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, արժեքների և հմտությունների գնահատում
Տևողություն՝ 12 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Մարդկանց հետ աշխատել սկսելիս կարևոր է ոչ միայն նրանց կարողությունը իրենց աշխատանքը անել, այլ նաև որոշ որակներ և հմտություններ։ Օրինակ՝ պատասխանատվության զգացողություն, հարգանք մյուսների նկատմամաբ, և այլն։

    Եկեք անենք արագ 1 րոպեանոց մտագրոհ, թե ի՞նչ արժեքներ են կարևոր։ Մարզիչը դրանք գրի է առնում MIRO-ում։

    Եթե ուսանողները նշում են անկեղծություն որակը/արժեքը մարզիչը հարցնում է, թե ինչպես առաջին հանդիպման/ հարցազրույցի ժամանակ, մինչև աշխատանքի անցնելը նրանք կչափեն տվյալ անձի անկեղծությունը։ Եթե տվյալ արժեքը չի նշվել, մարզիչը նախ հարցնում է արդյո՞ք անկեղծությունը կարևոր է (և ինչո՞ւ), և ապա անցնում վերոնշյալ հարցի քննարկմանը։ Հարցի քննարկումը տևում է 5 րոպե։

    Անկեղծությունը քննարկելուց հետո մարզիչը հարցնում է, իսկ արդյո՞ք կարևոր է մտածելակերպի ճկությունը և խնդիրներ լուծելու կարողությունը, և ինչո՞ւ (եթե սա եղել է ուսանողների ցուցակում, մարզիչը հիմնվում է դրա վրա)։ Ինչպե՞ս սա կարելի է ստուգել առաջին հանդիպման ժամանակ։ Սա քննարկվում է 5 րոպեի ընթացքում, ապա մարզիչը կիսում է ուղղորդումները։
  • Ուղղորդումներ
    1․ Անկեղծությունը կարևոր է, քանի որ եթե անձը ստում է, նա կարող է խաբել ձեզ հավելվածի կամ իր թերացումների մասին, որը ձեզ կվնասի։ Քանի որ սա Հայկի կարևոր արժեքներից է, նա խորհուրդ է տալիս հարցազրույցի ժամանակ տալ հարց ուշադրություն դարձնել արդյոք մարդը նշում է ձախողումներ, թե միայն լավ հատվածներն է նշում։ Եթե միայն դրականն է նշում, կարող եք հարցնել թերացումներից և ստուգել արձագանքը։ Եթե պատասխանը չի նշում թերացումներ, ապա սա վատ ազդանշան է։ Նա անկեղծ չէ, և թիմում նույնպես անկեղծ չի լինի։

    2․ Մտածելակերպի ճկությունը կարևոր է, քանի որ ցանկացած թիմ/ընկերություն, հանդիպում է դժվարությունների, և կարևոր է, որ աշխատողը լինի ճկուն և կարողանա նայել իրավիճակին տարբեր կողմերից և փնտրել լուծումներ։ Ճկունությունը մտածելակերպի բազմազանության մաս է, որը կարևորվում է Հայկի կողմից։ Հայկը խորհուրդ է տալիս, հարցազրույցի ժամանակ կարելի է նրան տալ իրավիճակ և խնդրել, որ մտածի լուծումներ։ Լուծում լսելու դեպքում նրանից ասել, որ դա չի աշխատի, ապա խնդրել որ մտածի այլ լուծում։ Ով այդպես մի 5-10 անգամ։ Այսպես կարելի է հասկանալ ինչքան բազմազան ուղղություններով և ճկունորեն է աշխատում նրա միտքը։

  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ կարևոր հմտությունների գնահատում, անկեղծության մասին, որպես կարևոր արժեք, պատկերացում, ճկությունը և բազմազանորեն մտածելը, որպես առավելություն, և այլն։

❗MIRO reminder !

2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Անկեղծությունը, որպես հիմնարար արժեք, թիմի հետ աշխատելու հիմունքներ, ռիսկերի կառավարում, հաղորդակցություն
Տևողություն՝ 20 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա պատկերացրու, որ հավաքել ես քո կատարյալ թիմը։ Թիմում աշխատում եք արդեն մի քանի ամիս և տարբեր թիմի անդամների հետ ստեղծվել են տարբեր իրավիճակներ։ Հիմա հետթով եկեք քննարկենք այդ իրավիճակները։

    Իրավիճակ 1. Ձեր թիմի նոր անդամը հիանալի մարտավարություն է մշակել, և դուք ձեռք եք բերել 500 նոր հաճախորդ մեկ ամսում, և այդ ամիս նա ձեզնից՝ հիմնադիրներից 3 անգամ ավելի շատ գումար է վաստակել: Ի՞նչ կանեք այս իրավիճակում։








    Իրավիճակ 2. Դուք նոր մարդ եք վարձել, և մի քանի շաբաթ անց նա որևէ շոշափելի արդյունք ցույց չի տվել: Ի՞նչ կանեք։












    Իրավիճակ 3. Դուք շատ եք մեծացրել ձեր ընկերությունը, և ձեր դիզայները մի օր գալիս է ձեր մոտ և ասում է, որ պետք է բացել դիզայնի նոր թիմ և նրան 5 նոր դիզայներ է անհրաժեշտ թիմում։ Ինչպե՞ս եք վերաբերվելու իրավիճակին: Հիշեք, որ դուք չեք ցանկանում վիրավորել թիմի արժեքավոր անդամին, բայց նաև չունեք այնքան գումար, որ վարձեք 5 անդամ:














































    Իրավիճակ 4․ Թիմի աճելու հետ առաջանալու են կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք դուք պետք է փորձեք լուծել։ Պատկերացրեք, որ թիմի ներսում դուք վիճում և միմյանց չեք հասկանում։ Ի՞նչ կանեք այս իրավիճակում։



    Յուրաքանչյուր իրավիճակ քննարկում եք ամենաշատը 5 րոպե՝ ուղղորդումները ներառյալ։

  • Ուղղորդումներ
    Իրավիճակ 1. Պետք է անկեղծ լինել աշխատակցի հետ, չթաքցնել, որ նա ավելի շատ է վաստակել, և վճարել համապատասխան գումար։

    Երբ Հայկը առաջին անգամ միացել է GeekBrains-ին, նա սկսել է օգնել տարբեր նախագծերում։ Մի ամսվա ընթացքում նա այնքան լավ է աշխատել, որ իր նախագծերը ամենաշատ գումարն են աշխատել ընկերության համար։ Այդ ամսվա մեջ դա նույնիսկ ավելի շատ էր, քանի հենց հիմնադիրներն էին աշխատել։ Հիմնադիրները նրան զանգահարել են, անկեղծ և հումորով պատմել իրավիճակի մասին և վճարել համապատասխան գումար։ Նրանք չեն թաքցրել այդ փաստը կամ չեն փորձել մտածել՝ ինչպես չվճարել: Եվ սա անկեղծության կարևոր ցուցանիշ էր, որը Հայկի մոտ վստահություն է առաջացրել, և մոտիվացրել, որ ավելի լավ աշխատի։

    Իրավիճակ 2. Ըստ Հայկի լավ մարդուց/թիմակցից արդյունքներն անմիջապես տեսանելի են։ Պետք է հենց սկզբից ամեն ինչ կառավարել ազատությամբ և հարգանքով։ Այսինքն, երբ աշխատանքի եք վերցնում ինչ-որ մեկին և նա 2-3 շաբաթ անց արդյունքներ ցույց չի տալիս, ուրեմն համագործակցություն չի ստացվում։ Ավելի լավ է արագ ձախողել և անմիջապես հասկանալ՝ ճիշտ ուղու վրա եք, թե ոչ։ Թույլ տվեք նրան ավելի արագ հեռանալ ձեր կյանքից։ Սա նույնպես արդար և անկեղծ քայլ է ձեր կողմից։

    Իրավիճակ 3. Այժմ եկեք ծանոթանանք կառավարման երկու տեսակի՝ «կառավարում աշխարհի պատկերի միջոցով» և «կառավարում հարգանքի միջոցով»: Եթե աշխատակիցը գալիս է ձեզ մոտ և խնդրում 5 նոր մարդ միանալ իր թիմին, և ​​դուք նրան ուղղակի «ոչ» եք ասում, նա կմտածի, որ դուք ձեզ բարձր եք դասում և չեք ուզում, որ նա զարգանա։ Բայց եթե նրան անկեղծ բացատրեք, թե ինչպես է աշխարհի պատկերը ձեր կողմից և ինչպես եք դուք տեսնում իրավիճակը, նա կհասկանա ձեզ և կմտածի այլ լուծումներ: Եթե բացատրեք, որ այս պահին ունեք միայն իր համար նախատեսված աշխատավարձի գումարը և փնտրում եք նոր միջոցներ գումար ձեռք բերելու, նա կհասկանա։ Եթե ​​դուք ճիշտ բացատրեք աշխարհի պատկերը, տանեք բոլոր զուգահեռները, ապա մարդն անմիջապես կհասկանա, թե ինչ և երբ պետք է անի, որովհետև նրա համար պարզ են հետևանքները և կապերը։ Կարիք չկա նրան ավելի մոտիվացնել և մղել:

    Միևնույն ժամանակ դուք հարգալից եք նրա տեսնակյունի նկատմամբ, քանի որ նրան և իր զարգացումը ավելի ցածր չեք դասում։ Հարգանքի միջոցով կառավարելը նույնպես շատ կարևոր է։ Աշխատողը (և ցանկացած անձ) ունի սահմանափակ մտավոր ռեսուրսներ, և եթե նա միևնույն ժամանակ անհանգստանում է, թե ինչ է մտածում իր թիմի ղեկավարը իր մասին։ Եթե դուք անմիջապես ասեք նրան, որ կարևոր գործեր եք նրան վստահում, նա այլևս չի անհանգստանա: Սա կառավարում է հարգանքի միջոցով, քանի որ դուք նրան կարևոր եք դարձնում և հարգում իր գիտելիքը/հմտությունները։ Երբ Հայկը միացել է GeekBrains-ին, համահիմնադիրը վստահել է նրան անմիջապես, շատ արագ, և տվել է նրան բոլոր կարևոր գաղտնաբառերը: Լավ թիմակցի կողմից սա գնահատվելու է և դրա շնորհիվ նա կարող էի արագ շարժվել:

    Իրավիճակ 4․ Դժվար կոնֆլիկտների ժամանակ միշտ առաջանում են աճի ընթացքում, եթե կողմերը միմյանց չեն հասկանում, տրամաբանությամբ բացատրելը չի աշխատում, քանի որ կողմերը ավելի էմոցիոնալ են և ուղեղը առաջնային դաշտում չէ։ Պետք է փորձեք խոսել զգացմունքներով և անկեղծությամբ։ Փորձեք հասկանալ ՝ ինչու չեն լսում ձեզ, ապա սկսեք օգտագործել իրենց զգացումները անկեղծ կապ ստեղծելու համար։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ թիմի հետ աշխատանք, հարաբերություններում ռիսկերի գնահատում, հաղորդակցություն զգացումների վրա հիմնված, դիմացինին հասկանալ և կապ հաստատել ըստ դրա և այլն։

❗MIRO reminder !

3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեր թիմի ներսում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ դուք միմյանց չհասկանաք։ Նման իրավիճակներ առաջանում են նաև առօրյաում։ Եկեք նայենք մի քանի իրավիճակ, և դուրս բերում երկու հարցի պատասխան՝
    • Ի՞նչ է ասում մարդն ու ի՞նչ էմոցիաներով։
    • Ինչո՞ւ է սա ասում։ Ո՞րն է նրա նպատակը։

    Ի1։ Ձեր մայրիկը գոռում է ձեր վրա․«Քանի անգամ եմ ասել՝ տա՛ք հագնվիր»։

    Ի2: Ձեր ընկերը ձեզ ասում է. «Լավ գործ ես արել, բայց․․․ »

    Ի3: Ձեր դասղեկը լուրջ տոնով ասում է. «Արի իմ գրասենյակ»:

    Մարզիչը ուսանողների հետ 1-2 րոպեի ընթացքում քննարկում է յուրքանաչյուր իրավիճակ։ Իրավիճակները քննարկելուց հետո մարզիչը կիսում է ուղղորդումները՝ մտադրությունը և Ընդհանուր ուղղորդումը։
  • Ուղղորդումներ
    Ի1։
    Մտադրություն - ցանկանում է, որ դուք առողջ լինեք
    Կարող եք մտածել, որ - միշտ բարկացած է ձեզ վրա, ուզում է կառավարել ձեզ
    Հնարավոր է, որ - նաև հոգնած է աշխատանքից հետո, և դրա համար նյարդայնանում է

    Ի2:
    Մտադրություն - օգնել որ բարելավեք ձեր գաղափարը և ավելի լավ արդյունք ունենաք
    Կարող եք մտածել, որ - ուզում է անտեղին քննադատել ձեզ և խանգարում է
    Հնարավոր է, որ - ամաչում է շատ գովաբանել կամ բնույթով ավելի կենտրոնացած է խնդիրների լուծման վրա ոչ թե լավ կողմերը տեսնելու

    Ի3:
    Մտադրություն - քննարկել կարևոր հարց ձեր նախագծի հետ կապված
    Կարող եք մտածել, որ - բարկացած է ձեր վրա, ձեր մասին իմացել է այն ինչ չէիք ուզի, գոռալու է ձեր վրա
    Հնարավոր է, որ - լուրջ բնավորություն ունի, կամ շտապում էր և արագ ասելու պատճառով է լուրջ թվացել իր տոնը

    Ընդհանուր ուղղորդում՝

    Կարող եք նկատել, որ ցանկացած դեպքում մենք չենթադրեցինք, որ դիմացինը վատ անձ է։ Հայկը համոզված է, որ մարդկանց մեծամասնությունը լավն է: Եվ չկա օբյեկտիվ իրականություն, ամեն մեկն ունի իր սեփականը և պետք է հարգել իր տեսակետը՝ փորձելով հասկանալ նրա իրական և անկեղծ մտրադրությունը: Նա 20 տարեկանից ուսումնասիրել է հոգեբանություն, և համոզված է, որ դիմացինի իրական մտադրությունը կարող ենք նկատել, եթե ոչ միայն լսենք այն տոնը, որով նա մեզ հետ զրուցում է, կամ այն ինչ ասում է, այլ նաև ինչ նա ի նկատի ունի։ Իրական մտադրությունը տեսնելը շատ դժվար է և պահանջում է մեծ ջանք և գիտակցություն: Մարդկանց արդարացնելու կարողությունն օգնում է մեզ լավ վերաբերվել մարդկանց: Եվ այդ ժամանակ դուք կարող եք ավելի հեշտ համաձայնության գալ նրանց հետ։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ տոնայնություն մտադրության նպատակի և ասելիքի տարբերակում, հաղորդակցության վերլուծություն, նկատել իրական մտադրությունը և հարմարվել դրան, և այլն։

❗MIRO reminder !

4.Մտագրոհային կարճ քննարկում
Թիրախավորվող հմտություններ
Աշխատանք մարդկանց հետ, ռիսկերի գնահատում
Տևողություն՝ 7 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ա. Կարծում եք Too Good To Go-ի նման հավելվածը կաշխատի՞ Հայաստանում։ Կա՞ն արդյոք ինչ-որ ռիսկեր, որ կարող են խանգարել, որ դուք նման հավելված ստեղծեք այստեղ։

    Երեխաների կարծիքից հետո մարզիը կիսում է մաս Բ-ն։

    Բ. Հայաստանում նույնպես նմանատիպ նախաձեռնության իրականացման փորձ է եղել ՀԱՀ-ի երիտասարդ աղջիկ ուսանողների կողմից։ Սակայն նախագիծը հաջողություն չի ունեցել։
    Եկեք քննարկենք և փորձենք դուրս բերել պատճառները՝ ինչու նախագիծը ձախողվեց։

    Հարց 1։ Ինչո՞ւ ռեստորանները չմիացան նախաձեռնությանը

    Հարց 2։ Ի՞նչ կարող էին անել նախագծի հեղինակները այս խնդիրը լուծելու համար


  • Ուղղորդումներ

    Պատասխան 1։ Ռեստորանների սեփականատերերը տարեց տղամարդիկ էին, որոնք չէին վստահում և չէին ցանկանում աշխատել երիտասարդ աղջիկների հետ։

    Պատասխան 2։ Նախագծի հեղինակները պետք է գործող մշակույթի ռիսկերը գնահատեին և համագործակցության ուղիներ գտնեին՝ ներգրավելով մարդկանց (գուցե տղամարդկանց), որոնց սեփականատերերը վստահում են կամ կվստահեն։ Անգամ ՀԱՀ-ի անձնակազմն ու դասախոսները։

    Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ, ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին, ում այդ անձը վստահում է և ով կարող է ձեզ ծանոթացնել։

    Source: Yes: 50 scientifically proven ways to be persuasive. N. Goldstein, S. Martin, R. Cialdini
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ ռիսկերի գնահատում, աշխատանք տարբեր խավելի, բնավորությունների և մենթալիտետի մարդկանց հետ և այլն։

❗MIRO reminder !

❗Մարզիչի համար՝

Մարիզչը ուսանողների համար նշում է, որ հաջորդ ընթերցանյութը տարբերվում է նախկիններից։ Այն լինելու է ամփոփում, որի ժամանակ նրանք սկսելու են պլանավորել կատարյալ համայնք՝ կիրառելով իրենց գիտելիքները։ Կարևոր է, որ ուսանողները հանդիպումից 48 ժամ առաջ ուղարկեն իրենց համայնքների պլանը, որը կարող են անել հենց կայքի միջոցով։

Մարզիչը նշում է, որ ամեն ինչ մանրամասն կբացատրի տելեգրամի էջում։