Քննարկում 3։ Բնություն
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է երրորդ
քննարկում-հանդիպման համար
 
Մուտք
Սկսեք քննարկումը՝ ուսանողներից յուրաքանչյուրին հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապմունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը նրանց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության, կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Գործարարական Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Գործարարական հմտությունների գնահատում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Այսօր եկեք սկսենք փոքրիկ հարցումից, որը կօգնի գնահատել մեր գործարարական հմտությունները։ Փորձեք լինել անկեղծ ինքներդ ձեր հետ։ Ճիշտ պատասխաններ չկան։ Վերցրեք թուղթ և գրիչ, և յուրաքանչյուր հարցի համար, որը կկարդամ (և կկիսեմ չատում), նշեք այն պատասխանը, որը ամենամոտն է ձեզ՝

    Հարց 1. Երբ դուք ունեք նոր գաղափար, որը տարբերվում է մյուսներից և նրանից ինչ նախկինում արել են, ինչպե՞ս եք արձագանքում:

    Ա․ Ես սովորաբար այն պահում եմ ինքս ինձ համար՝ մտածելով, որ մյուսները չեն հասկանա:
    Բ․ Ես կարող եմ կիսվել այն ընկերոջ հետ, բայց շատ չեմ խորանա:
    Գ․ Ես այն կիսում եմ հնարավորինս շատ մարդկանց հետ և փորձում եմ դա իրականություն դարձնել:

    Հարց 2. Ինչպե՞ս եք վերաբերվում նոր բան փորձելուն, որը նախկինում երբեք չեք արել:

    Ա․ Ես նախընտրում եմ հավատարիմ մնալ այն գործունեությանը, որը լավ գիտեմ:
    Բ․ Ես տատանվում եմ, բայց խրախուսվելու դեպքում կփորձեմ:
    Գ․ Ես միշտ փնտրում եմ նոր բաներ՝ փորձելու և սովորելու համար:

    Իրենց համար արդյունքները գրի առնելուց հետո, մարզիչը կիսում է գնահատման ուղեցույցի հիմնական գաղափարը։ Պարտադիր չէ, որ ուսանողները կիսեն իրենց արդյունքները։

    Մարզիչը կիսում է ուղղորդումները, որոնք ծանոթանցում են շաբաթվա արժեքին՝ հարմարավետության գոտին լքելուն։

  • Ուղղորդումներ
    Չափանիշներ.

    Հարց 1
    Ձեռնարկատերերը նկարագրվում են որպես անհանգստություն առաջացնողներ, ովքեր ցանկանում են ամեն ինչ անել այլ կերպ և ունեն իրենց գաղափարներով ուրիշներին բոցավառելու ունակություն:

    Հարց 2
    Ձեռնարկատերերը պատրաստակամություն ունեն լքելու իրենց հարմարավետության գոտին՝ դրսևորելով անհանգստություն, հետաքրքրասիրություն և նոր փորձառությունների մշտական ​​ցանկություն:

    Գնահատման ուղեցույց.
    Եթե երկու դեպքում էլ ընտրել եք Ա կամ Բ տարբերակը, ապա դուք ունեք ձեռնարկատիրական որոշ հակումներ, բայց կարող եք դեռ զարգացնել ձեր հարմարավետությունը անորոշության և նորարարության պատճառով: Եթե երկու դեպքում էլ ընտրել եք Գ տարբերակը, ապա ցուցաբերում եք ուժեղ ձեռնարկատիրական հակումներ՝ վայելելով խանգարումները, նորարարությունները և անհայտը:

    Սակայն սա դեռ ամենը չէ, և ունենք զարգանալու տեղ։ Եվ դրա համար պետք է անենք այն, ինչ երբեմն չենք ուզում։ Մեր այս շաբաթվա արժեքը հենց դրա՝ հարմարավետության գոտին լքելու մասին է։

    Անկախ նրանից ուզում եք լինել ձեռնարկատեր, թե ոչ, կարող ենք հաջողված ձեռնարկատերներից սովորել հմտություններ, որոնք պետք են գալիս թե՛ անձնական աճի, թե՛ ցանկացած մասնագիտության մեջ աճի համար։ Այդ հմտություններից է հարմարավետության գոտին լքելը, որը աճելու համար կարևոր նախապայման է։ Այս հմտությունը նույնպես ակտիվորեն կիրառվում է Ռուբեն Վարդանյանի կողմից։ Եկեք կարդանք նրանից մեջբերում այս հմտության մասին և վերլուծենք (3 րոպե)։
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ հարմարավետության գոտին լքելը, աճը կարևորել և այլն։
Ամենամեծ շքեղությունն ու ամենամեծ պատասխանատվությունը ընտրության իրավունքն է։ Հաճախ մարդիկ վախենում են ու փախչում դրանից։ Մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն որոշում կայացնի, և հետո մենք կարող ենք ասել՝ դա մեր մեղքը չէր։ Մեր սիրելի զբաղմունքը պատասխանատվությունը մայրիկների, հայրիկների, տնօրենների, պետության վրա դնելն է...

Մարդիկ հիմնականում նախընտրում են կանխատեսելիությունն ու կայունությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ նրանց կյանքի որակը ցածր է: Դրա համար էլ մեծամասնությունը ոչինչ չի ուզում փոխել։ Միայն քչերն են պատրաստ դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց: Մարդիկ վախենում են որոշումներ կայացնել, ընտրություն կատարել, ինչ-որ բան փոխել, քանի որ դա ներառում է պատասխանատվություն իրենց ընտրության և իրենց որոշումների հետևանքների համար: Շատ մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել սխալվելու: Ինձ համար ընտրության իրավունքը ուժի աղբյուր է։ Ինձ համար կարևոր է միջավայրը փոխող սուբյեկտ զգալ, սա իմ սովորական վիճակի մի մասն է: Աշխարհը դեպի լավը փոխելու համար նախ պետք է համարձակորեն որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել դրանց համար, և երկրորդ՝ չվախենալ ընկնել կեղտի մեջ և նորից վեր կենալ:
Օրվա դերը
Այսօրվա քննարկման համար դուք լինելու եք ուրբանիսների և լանդշաֆտային դիզայներների խումբ, որոնք պլանավորում են Վանաձորում այգի կառուցել։

Մնացած առաջադրանքները ձևովորվելու են ձեր դերի հիման վրա։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն, Հաղորդակցություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Մաս 1 (3)

    Եկեք նախ հիշենք մեր կարդացած այգիների օրինակները։ Ինչպիսի՞ն էին նրանք։ Ինչպինի՞ այգի եք դուք ուզում կառուցել։ Հիշեք հակադարձ պլանավորումը և փորձեք պատկերացնել թե ինչպինի այգի եք ուզում տեսնել 10 տարուց։

    Մաս 2 (3)

    Հիշում ե՞ք երբ մենք քաղաքի տրանսպորտի պլանավորում անելիս փորձում էինք հասկանալ թե ով կարող է հետաքրքրված կողմ լինել (քաղաքապետարան, նախարարություն, մարդիկ, բիզնեսներ, և այլն), և թե ինչ պետք է անել որպեսզի խնդիրներ չառաջանան։ Հիմա ես ձեզ չեմ տալու դեպքը, այլ դուք ինքներդ պետք է փորձեք մտածել, թե ով կարող է լինել հետաքրքրված կողմ։ Պատկերացրեք, որ դուք նպատակ ունեք այգին տուրիստական կենտրոն դարձնել, և եկեք ըստ դրա հասկանանք հետաքրքրված կողմերը։

    Մաս 3 (3)
    Հիմա եկեք հասկանանք ինչ ենք անելու հետաքրքրված կողմերին բավարարելու համար։ Պետք է այնպես անել, որ եթե կարող են օգնել օգնեն, իսկ եթե կարող են խանգարել, չխանգարեն։ Ո՞րը կլինի ձեր առաջին քայլը։
  • Ուղղորդումներ
    Մաս 1

    Այգիները միայն կանաչ տարածքներ չեն, և կայուն այգին պետք է կարողանա երկար գոյատևել։ Բույսերի մեծամասնությունը պահանջում են խնամք, հետևաբար նաև մարդկային օգնություն, որը իր հերթին գումար ու այլ ռեսուրսներ է պահանջում։ Կարևոր է, որ ձեր այգին նաև ֆինանսապես կայուն լինի։ Հիշեք, Լուիսվիլյան այգիները, որոնք ունեն բազում ժամանցային ակտիվությունների հնարավորություն, որի միջոցով գումար են աշխատում, կամ թեկուզ Տաթևի ճոպանուղին, որի միջոցով ֆինանսապես ապահովվում է ամբողջ տարածքը։ Ձեր այգին նույնպես պետք է ունենա նման մասնիկ։

    Մաս 2

    Հնարավոր հետաքրքրված կողմեր՝
    • Քաղաքապետարան
    • Մոտակայքի բիզնեսներ (սրճարաններ, կրպակներ, խանութներ)
    • Տուրիզմի նախարարություն
    • Մոտակա տուրիստական ծառայություններ
    • Տեղի բնակչություն

    Մաս 3

    Ձեր հարմարավետության գոտին լքելու հետ սերտորեն կապված է այն, որ պետք է անպայման կապ հաստատել ցանկացած մարմնի հետ, որը կարող է հետաքրքրված լինել և սկսել նրանց հետ բանակցել։
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ նախօրոք ընտրել համագործակցող կողմերին, հասկանալ ում համար ինչն է կարևոր, առաջինը կապ հաստատել, և այլն։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, բանավեճ, ազդեցիկ և կառուցվածքային բանավոր խոսք
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պետկերացրեք, որ այն տարածքը, որտեղ պլանավորում եք կառուցել այգին արդեն իսկ ունի այլ պլան՝ քաղաքապետարանը ստացել է առաջարկ այդտեղ հագուստի արտադրման գործարան բացելու։ Անկախ ամեն ինչից դուք վստահ եք, որ այգին առաջնային է։

    Քաղաքապետարանը հասարակական բանավեճ է կազմակերպել, որին պետք է մասնակցեք դուք և գործարանի ներկայացուցիչը։ Դուք պաշտպանում եք այգու գաղափարը, մյուս ներկայացուցիչը՝ գործարանի։

    Մաս 1. Եկեք ծանոթանանք բանավեճին։ Ի՞նչ է բանավեճը։ Կա՞ն կարծիքներ։ (2 րոպե)

    Մաս 2. Ունենք դիրքորոշումներ։ Եկեք դուրս բերենք փաստարկներ և փաստեր։ Ձեր մի մասը (մարզիչը նշում է անունները), 3 րոպե դուրս է բերում փաստարկներ և համապատասխան փաստեր այգեգործների դիրքորոշման համար։

    3 րոպեից մարզիչը լսում է յուրաքանչյուր կողմից 3-4 իրարից տարբերվող փաստարկ։

    Մաս 3. Ո՞ւմ փաստարկներն են առավել ամուր։ Ո՞վ կհաղթի բանավեճն ըստ ձեզ։ Ուսանողները տալիս են հետադարձ կապ։

  • Ուղղորդումներ
    ՄԱՍ 1. Մարզիչը կիսում է ներքևի տեսական հատվածը, ուսանողների կարծիքներից հետո։

    ՄԱՍ 2. Ուսանողներն ինքնուրույն քննարկում են երկու դիրքորոշումները։ Երբ երեք րոպեն լրանում է՝ մարզիչը տեղյակ է պահում ուսանողներին, որ քննարկեն հաջորդը։

    Երբ ուսանողները քննարկում են փաստարկները, մարզիչը կարող է տալ խորհուրդներ։

    ՄԱՍ 3. Կատարվում է փաստարկների ամրության գնահատում։ Կարևոր է հրաժարվել կողմակալությունից։

    Ամփոփիչ՝
    Հարմարավետության գոտին լքելը նաև կապվում է հակառակ կողմին լսելու և նրա տեսակտեը հասկանալու հետ։ Շատ հեշտ է միայն ձեր գաղափարը լսել և փորձել այն առաջ մղել։ Սակայն այն կարող եք միավորել այլ գաղափարների հետ և ստանալ ավելի լավը։

  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ հասկանալ տարբեր կողմերի տեսակետներ, պատկերացնել մեզ տարբեր կողմերի փոխարեն, կազմել համոզիչ ու փաստարկված խոսք, և այլն։
Ի՞նչ է բանավեճը և ինչպե՞ս բանավիճել
Ի՞նչ է բանավեճը

Բանավեճը որևէ թեմա քննարկելու միջոց է, որի նպատակը փորձն է լավագույն լուծումը կամ պատասխանը գտնել: Բանավեճի ժամանակ կա նախօրոք որոշված թեմա, օրինակ՝ կատուներն ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան շները։ Դուք կամ համաձայնում եք տրված դրույթին, կամ՝ ոչ։ Յուրաքանչյուրն ունի կոնկրետ դիրքորոշում տվյալ թեմայի վերաբերյալ, որը նրա կարծիքն է կամ համոզմունքը դրա վերաբերյալ:

Բանավեճի բաղադրիչները

Դիրքորոշումն այն է, ինչին հավատում եք թեմայի վերաբերյալ: Դա այն կողմն է, որը դուք ընտրում եք բանավեճի թեմայի առաջարկած երկու կողմերից: Օրինակ, դուք կարող եք այսպիսի դիրքորոշում ունենալ՝ շները ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան կատուները:


Փաստարկը պատճառ է, որը դուք տալիս եք ձեր դիրքորոշումը պաշտպանելու համար: Այսպիսով, եթե ձեր դիրքորոշումն այն է, որ շները ավելի լավ ընտանի կենդանիներն են քան կատուները, կարող եք փաստարկ բերել, որ շները ավելի հավատարիմ և սիրալիր են, քան կատուները:

Փաստը այն ինֆորմացիան է, որը կարող է ապացուցել, որ ձեր փաստարկը ճշմարիտ է: Բանավեճի ժամանակ դուք կարող եք փաստեր օգտագործել ձեր փաստարկները հաստատելու համար: Օրինակ, ցույց տալու համար, որ շներն իսկապես ավելի հավատարիմ են, քան կատուները՝ կարող եք օգտագործել վիճակագրություն կամ ուսումնասիրություն:

Կարևոր է բանավեճում օգտագործել լավ փաստարկներ և փաստեր: Այդպիսով դուք կարող եք հիմնավոր կերպով պաշտպանել ձեր դիրքորոշումը և ցույց տալ դիմացինին, թե ինչու եք հավատում նրան, ինչին հավատում եք: Եվ նույնիսկ եթե չհաղթեք բանավեճում, դուք ավելին կսովորեք թեմայի մասին և գուցե նույնիսկ կփոխեք ձեր միտքը:

Source: The Harvard Crimson "Harvard Debating System"

4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, թիրախային խմբերի ձևավորում, ազդեցիկ և դիպուկ գրավոր խոսքի կառուցվածք, ֆոնդհայթհայթում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք հետ գանք ձեր այգու կառուցմանը։ Համարենք որ քաղաքապետարանը հաստատել է կառուցման պլանը, բայց դուք չունեք մի շատ կարևոր բան՝ գումար։ Գումար գտնելու համար դուք պետք է լքեք ձեր հարմարավետության գոտին և անցենք փնտրտուքների։ Ի՞նչ եք կարծում՝ որտեղի՞ց կարող եք գումար գտնել։

    Ուսանողները պատասխանում են 1 րոպե։ Մարզիչը նրանց տարբերակները գրի է առնում չատում։ Ապա մարզիչը ծանոթացնում է նրանց քրաուդֆանդինգին։

    Ֆոնդհայթայթման տարածված մեթոդ է քրաուդֆանդինգը, երբ ցանկացած հետաքրքրված անձ կարող է ցանկացած չափի գումար տրամադրել նախագծին։

    Եկեք հայկական The Crowdfunding Formula կազմակերպության կողմից արված արշավներից մեկի միջոցով ծանոթանանք հաջողված քրաուդֆանդինգի կոմպոնենտներին։ Մարզիչը ցույց է տալիս ներքևում կցված օրինակը՝ բացելով Kickstarter-ի էջը։

    Ձեզ կտամ 5 րոպե ժամանակ, որ նայեք էջը, և դուրս բերեք՝
    - տեքստային հաջողված կոմպոնենտները (Ի՞նչն է լավ ու գրավիչ տեքի մեջ)
    - storytelling-ի հաջողված կոմպոնենները (ինչպե՞ս է այս արշավի էջը ձեզ էմոցիաներով կապում իրեն)
    - վիզուալ հաջողված կոմպոնենտները (ի՞նչ է այս էջը վիզուալ հաճելի դարձնում)
    - ո՞ւմ է թիրախավորում այս արշավը (ո՞վ կվճարի այս պրոդուկտի համար)



  • Ուղղորդումներ

    1․ Կան դոնորների թիրախային խմբերը և նրանք հասցեագրվել են

    2․ Ստեղծվել է կոնկրետ պատմությունը - Ցույց են տվել առանձնահատկությունները

    3․ Հստակ ձևակերպված է այն խնդիրը, որը հասցեագրվել է

    4․ Բացատրված է և պարզաբանված, թե ներդրողի նվիրատվությունը ինչպես է օգնելու նախագծին և նպաստելու ձեր հաջողությանը

    5․ Ընդգրկված նկարներ, տեսահոլովակներ

    6․ Ունեն հստակ գործողության կոչ

    Այլ կարևոր կետեր՝

    1․ Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ, ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին, ում այդ անձը վստահում է, և ով կարող է ձեզ ծանոթացնել։

    2. Ձեր առաջարկի ժամանակը կամ քանակը սահմանափակելը ավելի շատ հնարավորություններ է բերում:

    3․ Եթե ունեք օգնության կարիք, խոսեք այն խմբերի, մարդկանց մասին, որոնք արդեն իսկ ձեզ աջակցում են։

    4․ Ամեն դրամը կարևոր է։ Հաճախ մարդիկ ի վիճակի չեն մեծ նվիրատվություններ կատարել և կարծում են, որ փոքր նվիրատվությունները օգտակար չեն նախաձեռնությանը։ Ֆոնդհայթայում իրականացնելիս շեշտե՛ք, թե որքան կարևոր է ցանկացած չափի նվիրատվությունը ձեր նախագծի հաջողման համար։


    Մարզիչի համար*

    Ձեր խնդիրը և լուծումը հստակ դարձնելու համար կարող եք օգտվել SMART method-ից։ Ձեր նպատակը պետք է լինի՝
    • Specific - Հստակ/կոնկրետ
    • Measurable - Չափելի
    • Achievable - Հասանելի
    • Relevant - Իրատեսական
    • Time-specific - Ճիշտ ժամանակին
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ հասկանալ ովքեր են քո թիրախային խմբերը, օգտագործել վիզուալ և գրավոր հաղորդակցություն նպատակին հասնելու համար, սովորել անհրաժեշտ և կարևոր ինֆորմացիա հաջողված օրինակներից, և այլն։
Քրաուդֆանդինգ
Սա հնարավորություն է բոլոր ցանկացողներից գումար հավաքելու։ Այժմ նման կայքերը շատ են՝ planeta.ru, GoFundMe, Boomstarter, Kickstarter, Patreon, Crowdfunder և մեկ միլլիոն այլ։ Դուք առաջարկում եք փոքր պարգևներ, տվյալ մարդուն կայքում ավելացնել, նրանց ուղարկել ստացված պատրաստի ապրանքը և այլն, եւ մարդիկ ուղարկում են ցանկացած չափի գումար։ Այստեղ չկա հաշվետվություն՝ ծախսեք, ինչպես անհրաժեշտ եք համարում. ոչ մեկին ոչինչ վերադարձնելու կարիք չկա։ Դրական կողմն այն է, որ այսպես դուք կարող եք մարդկանց գրավել աշխարհի ցանկացած ծայրից, բայց դրանում է նաև բացասական կողմը։ Դուք պետք է մեծ ջանք գործադրեք գովազդի, հովանավորների համար նվերներ գնելու հարցում, իսկ եթե գումարը չհավաքվի, ձեզ ոչինչ չի մնա, ամբողջը ուղղակի ետ կվերադարձվի նվիրատուներին։ Այսինքն՝ սրա վրա հույս դնելը դժվար է։

TCF - Pico Campaign
Հղումը դեպի արշավը Kickstarter-ում - հղում
Թիրախավորված գումարը՝ $10,000
Հավաքված գումարը՝ $1,500,000

Պրոդուկտի մասին՝
Pico-ն օգնում է բոլորին առաջին քայլերն անել դեպի աճող բույսերի աշխարհ: Պայծառությամբ և զվարճանքով, այն բերում է բնությունը ձեր տան յուրաքանչյուր անկյուն: Իր OSRAM LED-ներով այն փայլում է արևի պես, անկախ նրանից, թե որքան մութ է: Իր 7-օրյա ջրամբարի և մազանոթային գործողության շնորհիվ այն հոգ կտանի ջրելու մասին նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մոտ չեք: Եվ իր բազմաթիվ կցորդներով դուք կարող եք այն կպցնել ցանկացած վայրում՝ սկսած ձեր սառնարանից մինչև ձեր լոգարանի հայելին:

Ունի թիրախ՝
Pico-ն սկսել է COVID-19-ի ժամանակ, երբ մարդիկ տանն էին, ունեին մաքուր օդի կարիք և փնտրում էին նոր զբաղմունքներ։ (Փեթակների դեպքում ձեր թիրախը այլ է)։

Հավելյալ ինֆորմացիայի համար գնալ այս հղումով
Հատկանշական կետեր՝

Կարճ ու պարզ հաղորդագրություն

PICO: A garden in your palm. Growing is fun again!

Պարզ և կարճ հոլովակ (պետք չէ դիտել ամբողջությամբ, մի քանի վայրկյանը ստեղծում է անհրաժեշտ տպավորությունը)

Մինիմալ տեքստ, փոխարենը վիզուալ ուղղորդում։

Պարզ նշվում են առավելությունները և տրամադրվող արժեքը՝
Պատմությունը օգնում է էմոցիոնալ կապ ստեղծել՝
Ունի պարզ գործողության կոչ՝

Grow thriving plants everywhere—with telescopic LED grow lights, multiple mounts, and a self-watering system. Anyone can do it!

Որից հետո նշում է, որ պետք է նվիրաբերեն։
5. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, թիրախային խմբերի ձևավորում, ազդեցիկ և դիպուկ գրավոր խոսքի կառուցվածք, ֆոնդհայթհայթում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը ներառում է ոչ միայն ավելի շատ բաներ անել, այլև ավելի քիչ ռազմավարական բաներ անել: Երբ դուք սկսեք աշխատել այգու նախագծի իրագործման վրա, այն ներառելու է բազում կողմեր՝ ռեսուրսների գնում, կառավարում, աշխատողների վարձակալում, բանակցություններ տեղացիների հետ, ֆինանսավորողների հետ աշխատանք, և դուք ֆիզիկապես կդժվարանաք դա կազմակերպել միայնակ։ Գալու է պահ, երբ դուք թիմի կարիք եք ունենալու։

    Եկեք մտածենք որոշակի որակներ և հմտություններ, որոնք կցանկանաք տեսնել թիմի անդամների մեջ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են գիտելիքները, կարողությունները, արժեքները և անհատականությունը:

    Սա անելու համար տրվում է 2 րոպե։ Այս որակները քննարկելուց և ներկայացնելուց հետո ուսանողներն ու մարզիչը ամփոփելում են հիմնական որակները։

    Մարզիչը գրի է առնում և պահում որակների և հմտությունների ցուցակը։ Սա կիրառվելու հաջորդ հանդիպման ժամանակ։
  • Ուղղորդումներ
    Թիմերի ընտրության մեջ կարևոր է՝
    • Արդյո՞ք նրանք կարող են կատարել այն ինչ նրանց հանձնարարվել է
    • Արդյո՞ք նրանք կարող են դա անել բարձր որակով
    • Արդյո՞ք նրանք ունեն համապատասխան արժեքներ, որպեսզի չստեն և լինեն անկեղծ
    • Արդյո՞ք նրանք ունեն պարզ պատկերացում, թե նրանցից ինչ է պահանջվում:

    Վերջին կետը շատ կարևոր է, բայց հաճախ կարող է տեղի չունենալ։ Սրա մասին օրինակ է բերել Ռուբեն Վարդանյանը։ Նա ասում էր, որ միաժամանակ տասնյակ նախագծեր կառավարելու համար դուք պետք է կարողանաք պարտականություններ փոխանցել։ Աշխարհում փոփոխությունների հասնելու համար ամեն ինչ ինքդ անելը անհնար է։ Օրինակ, Ռուբենը և իր գործընկերներ Ժակ տեր Մկրտչյանը և Գոռ Նախապետյանը առևտրային շենք էինք կառուցում։ Ռուբենը շինարարական հրապարակում եղել է մեկ անգամ, ապա մեկ անգամ եկել է նաև կառուցման վերջում։ Նրան դուր չի եկել երկու բան՝ դիզայնը և տեխնոլոգիական մոտեցումը, բայց նա ասել է, որ ամեն ինչ լավ է: Ինչո՞ւ։

    Մի պահ մտածեք՝ ո՞րն է ավելի լավ. երբ նախագիծն ինքնուրույն է զարգանում, և դրանում ամեն ինչ լավ է, բացառությամբ երկու բանի, թե՞ երբ նախագծում ամեն ինչ կատարյալ է, բայց դրա համար դուք վերահսկում եք ամեն ինչ ​​6 ամիս և ժամանակ կորցնում:


    Հաջրոդ շաբաթ դուք կծանոթանաք նոր ու շատ հետաքրքիր գործարարի հետ՝ Հայկ Հայրապետյանի, ով GeekBrains ընկերության համահիմնադիրներից է։ Նա և իր թիմը զարգացրել են ընկերությունը, մեծացրել այն, ապա վաճառել mail.ru-ին։ Հայկը նույնպես կարևորում է թիմում ճիշտ անձանց ընտրությունը, որի համար ունի տարբեր մեթոդներ, որոնց կծանոթանանք հաջորդ շաբաթ։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ թիմի անդամների ընտրություն, մյուսներին վստահելը որպես հարմարավետության գոտի լքել, և այլն։
6. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Բոլոր կողմերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծել, հաղորդակցություն
Տևողություն՝ 8 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա եկենք գանք ձեր կյանք։ Այգու և գործարանի ներկայացուցիչների միջև ստեղծված իրավիճակը կարող է նաև ստեղծվել ձեր կյանքում։ Այդ իրավիճակների համար լավագույն լուծումը կլիներ win-win իրավիճակ ստեղծելը, երբ բոլոր կողմերը գոհ են, և ոչ մի կողմ իրեն պարտված չի զգում։ Այն իրավիճակը, երբ բոլոր կողմերը գոհ են, կոչվում է win-win:

    Սա կարևոր է ձեր առօրյա կյանքում։ Եկեք նայենք մի քանի սցենարի և մտածենք, թե դուք ինչ կանեիք այդ իրավիճակում։

    1․ Դուք պարապում եք ձեր քննությունների։ Դժվարանում եք անգլերենից, բայց լավ եք մաթեմատիկայից: Ի՞նչ կարող եք անել։

    Հիմա պատկերացրեք, որ ձեր դասարանի մեկ այլ աշակերտ լավ է տիրապետում անգլերենին, բայց խնդիրներ ունի մաթեմատիկայի հետ: Ի՞նչ եք անելու հիմա։

    2․ Ձեզ հանձնարարել են թիմային աշխատանք 4 աշակերտների հետ, ովքեր ունեն շատ տարբեր հետաքրքրություններ։ Թիմային աշխատանքի շրջանակներում դուք պետք է միայն ստանաք մի ամսագիր, որտեղ քննարկվում է մեկ խոշոր թեմա (օրինակ՝ գիտություն, արվեստ, տեխնորոգիաներ, և այլն)։ Ինչպե՞ս կանեք, որ ստանաք ամսագիրը, բայց թիմակիցներին չստիպեք, որ գրեն իրենց չհետաքրքրող թեմայի մասին։

  • Ուղղորդումներ
    1․ Առանձին աշխատելու փոխարեն կարող եք համագործակցել և սկսել միասին պարապել։

    2․ Պետք է նախ հասկանալ ձեր թիմակիցներից յուրաքանչյուրը ինչով է հետաքրքրված կամ ինչից է լավ։ Հնարավոր դուք այսպես կարողանաք գտնել ընդհանրություններ թեման ընտրելու մեջ։ Օրինակ՝ եթե 3 ուսանողից մեկը սիրում է ռոք երաժշտություն, մեկը նկարում է, իսկ մյուսը նորաձևության սիրահար է, թեման կարող եք ընտրել արվեստ։ Իսկ 4-րդը ում հետաքրքրությունները չեն համապատասխանում թեմային հնարավոր է լավ է դիազայնից կամ սղագրությունից, և կարող է ստուգել ամսագիրը և ձևավորել։ Այսպես ոչ ոք դժգոհ չի լինի, և դուք չեք ծախսի շատ ժամանակ նրանց համոզելու, որ աշխատեն, քանի որ նրանք անելու են ինչ սիրում են։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ հասկանալ ում հետ եք աշխատում և այդ գիտելիքը կիրառել աշխատանքը ավելի հեշտ/հաճելի դարձնելու համար, փորձել հասնել win-win իրավիճակի և այլն։
Հաջորդ ընթերցանյութում՝
- հասկանալու ենք թե ինչպես է ուտելիքը հասնում քաղաք և հայտնվում քո սեղանին
- ծանոթանալու ենք սննդի արտադրության տարբեր տեսակների
- սովորելու ենք ճիշտ սնվելու օրենքները
Close
Կատարել նշում