Քննարկում 2։ Շենքեր և էներգիա
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է երկրորդ
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Սկսեք քննարկումը՝ ուսանողներից յուրաքանչյուրին հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապմունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը նրանց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության, կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Օրվա դերը
Այսօրվա քննարկման համար դուք լինելու եք ձեր ճարտարապետական ընկերության հիմնադիրներ, որոնք պատասխանատու են շենքի պլանավորումից, գծագրումից, մինչև կառուցապատում գործընթացի համար։

Մնացած առաջադրանքները ձևովորվելու են ձեր դերի հիման վրա։
1. Ներկայացում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ներկայացում, ստեղծարար մտածողություն
Տևողություն՝ 8 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ ձեր ընկերությանը հանձնարարել են հին կամ ոչ կայուն շենքերը դարձնել կայուն։

    Եկեք վերցնենք մատիտ և թուղթ, և նայելով էկրանին պատկերված երեք տարբեր շենքերին՝ ընտրենք դրանցից մեկն ու փորձենք այդ շենքը դարձնել կայուն։ Գծում ենք շենքի էսքիզը։ Ի՞նչ կավելացնեք շենքին։ Ի՞նչը կփոխեք։ Որտեղի՞ց է գալու էներգիան։ Ի՞նչ նոր նյութեր կօգտագործեք։


    Կիրառեք ձեր ընթերցանյութից ստացած գիտելիքները, բայց մի կենտրոնացեք միայն դրանց վրա։ Ազատություն տվեք ձեր երևակայությանը։ Կարող եք նույնիսկ շենքին թևեր տալ)))

    Ունեք 4 րոպե ժամանակ, որից հետո միմյանց ներկայացնելու եք ձեր վերափոխված շինության էսքիզը և բացատրելու փոփոխությունները։

  • Ուղղորդող Նյութեր

    Կայուն նյութեր, որ կարող են կիրառել՝ բամբուկ, վերամշակված պողպատ, հեմփկրետ (hempcrete), խաչաձև լամինացված փայտանյութ (Cross-laminated timber), հողի խառնուրդ (rammed earth)։

    Իսկ դիզայնի տեսանկյունից որոշակի տարբերակներ են՝

    • Էներգաարդյունավետ գործառույթների կիրառումը - Տեղադրեք էներգաարդյունավետ պատուհաններ, տեխնիկա և լուսավորություն՝ ձեր էներգիայի սպառումը և ածխածնի հետքը նվազեցնելու համար:
    • Բնական լուսավորության օգտագործումը - Օգտագործեք բնական լուսավորություն օրվա ընթացքում արհեստական լուսավորության կարիքը նվազեցնելու համար: Մտածեք պատուհանների կամ մեծ պատուհանների տեղադրման մասին ավելի բնական լույս ներս թողնելու համար։
    • Ջուր խնայող սարքեր - Տեղադրեք ցածր հոսքի ցնցուղի գլխիկներ, ծորակներ և զուգարաններ ջրի սպառումը նվազեցնելու համար:
    • Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում - Մտածեք տեղադրել արևային մարտկոցներ կամ հողմանիվներ (wind turbine)՝ ձեր սեփական վերականգնվող էներգիան արտադրելու համար:
    • Կայուն կանաչապատում - Օգտագործեք տեղական բույսեր, անձրևաջրի տակառներ և կոմպոստավորում կայուն լանդշաֆտ ստեղծելու համար, որը նվազագույնի է հասցնում ջրի օգտագործումը և նաև նվազեցնում է թափոնները:

    Ամփոփող ուղղորդում՝
    • Կարևոր է, որ ցանկացած գիտելիք և ձեր ստեղծարարությունը կիրառելիս դուք կենտրոնանաք դրանք դրական ուղղությամբ կիրառելու վրա։ Հեշտ է տեսնել հին շենք և մտածել, որ այն կքնադվի, ոչ թե թե ինչպես կարող եք նրան նոր կյանք տալ։ Այսօր կենտորնանալու ենք լավատեսության վրա, որը ձեզ կօգնի ոչ միայն ստեղծագործելու, այլ նաև այլ պարագաներում։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ կարճ ժամանակում արագորեն ներկայացնել գիտելիքներ ու մտքեր, ստեղծարար մտածողություն, մտածել դրական ուղղությամբ և այլն։
Լքված գործարան
Խրուշչովյան շենքեր
Հին Զվարթնոցի շենք
Ծանոթացում շաբաթվա արժեքի հետ՝ լավատեսություն
Գիտե՞ք, ով առաջինը, ով հավատացել է Climate Uturn-ին և օգնել, որ այն ստեղծվի։ Դա Ռուբեն Վարդանյանն էր։ Նա մեծ ոգեշնչում և աջակցություն է ցուցաբերել մեր թիմին։ Նա առաջին իսկ օրվանից միշտ մեր կողքին է եղել և միշտ կիսել է իր լավատեսությամբ: Դրա համար մենք ցանկանում ենք լավատեսության գաղափարը կիսել նաև ձեզ հետ։ Գիտե՞ք ինչ է նա սիրում կրկնել։

Եկեք կարդանք լավատեսության մասին Ռուբեն Վարդանյանի մտքերը և մի փոքր քննարկենք այն։

3 րոպե։
«Երբ քեզ դուր է գալիս այն, ինչ անում ես, երբ ընթացքը դժվար է, բայց իրատեսական, առաջանում է «հոսքի» վիճակ, որի մասին գրում է Միհալի Չիկսզենտմիհալին: Հոսանքի մեջ լինելն այնքան էլ հեշտ չէ, բայց մեր կյանքի ամենակարևոր պահերը տեղի են ունենում ոչ թե հանգստի պահին, այլ մի իրավիճակում, երբ միտքը ամենալարվածն է: Հոսքի մեջ գտնվող մարդու համար աշխատանքը այնքան բնական է, որ նա չի առանձնացնում այն ​​իր կյանքից։ Մարդիկ ինձ հարցնում են, թե ինչպես եք հավասարակշռում աշխատանքը և ընտանիքը: Պատասխանում եմ՝ իմ ամբողջ կյանքն այսպես է՝ հաճույքով գնում եմ թե՛ աշխատանքի, թե՛ տուն։ Բազմաթիվ նախագծերի վրա մենք աշխատում ենք հենց ընտանքիով: Սա ամենամեծ երջանկությունն է։

Երբ դու անկեղծ ես ինքդ քեզ հետ և անում ես այն, ինչ սիրում ես, դա այլ կերպ ես անում: Իհարկե, կա հիասթափություն: Երբեմն ամեն ինչ չի ստացվում: Կարող է դժվար լինել, հոգնել ես։ Բայց այս ամենը կապված չէ ինչ-որ բան անելու ներքին դժկամության հետ։ Երբ ասում եք. «Ես չեմ ուզում դա անել», կանգ առեք, դադարեք կոտրել ինքներդ ձեզ: Ամենացավալի սխալն այն է, երբ խաբում ես ինքդ քեզ։ Երբ ասում ես, որ չես անի մի բան, և հետո ինքդ քեզ համոզում ես, որ այս իրավիճակում կարող ես բացառություն անել, և անում ես դա»։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Տրամադրվածություն հանդիպումներից առաջ, նախապատրաստում հաղորդակցության
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Անցած շաբաթ մենք միասին ծանոթացանք հաջողված ելույթի բաղադրիչներին։ Սակայն ոչ միայն կարևոր է հանդիպման ժամանակ ճիշտ ձևով ելույթ ունենալ, բայց նաև ճիշտ նախապատրաստվել հանդիպմանը։ Կարևոր է հանդիպումից առաջ պահպանել դրական տրամադրվածությունը։

    Պատկերացրեք, որ ձեր ճարտարապետական ​​ընկերությունը դիմում է դրամաշնորհի և հրավիրվում հարցազրույցի: Բնական է, որ դուք կարող եք լարվել և անհանգստանալ այս կարևոր հանդիպումից առաջ։ Այս իրավիճակում կարևոր է դրական տրամադրվել թե՛ մտքով, թե՛ զգացումներով։ Կա մի մեթոդ, որը կօգնի սա իրականացնել։

    Այս առաջադրանքի համար, վերցրեք մի թղթի կտոր, բաժանեք այն երկու մասի։ Առաջին մասում պետք է դրականորեն տրամարդենք մեր զգացումները։ Փորձեք հիշել մի շատ դրական հանդիպում կամ ուրախալի իրադարձությու, որին շատ ուրախությամբ սպասել եք, օրինակ՝ ծննդյան օրը, սիրելի երգչի համերգ կամ կարևոր միջոցառում։ Հիշեք ինչ եք զգացել այդ իրադարձությունից առաջ և գրի առնել այն հույզերը, որոնք նա զգացել է այդ օրը: Ունեք 2 րոպե։

    Ուսանողները անում են առաջադրանքի առաջին մասը, և մարզիչը քննարկում է նրանցից 1-2 օրինակ։

    Թղթի երկրորդ հատվածում պետք է գրել ձեզ համար կարևոր արժեքներն ու գաղափարները։ Օրինակ, որ դուք կարևորում եք անկեղծությունը։ Սա ձեր աչքի առաջ ունենալով, եթե դու մտնեք հանդիպման սրահ և նկատեք, որ ձեզ խաբում են, դուք զիջումների չեք գնա, և դուրս կգաք։ Հիմա երեք 2 րոպեում դուրս գրեք սրանք։

    Ուսանողները անում են առաջադրանքի երկրորդ մասը, և մարզիչը քննարկում է նրանցից 1-2 օրինակ։

  • Ուղղորդումներ
    Այս թղթիկը կծառայի որպես անձնական հիշեցում ապագա կարևոր հանդիպումների արդյունքների վերաբերյալ լավատես մնալու համար զգացմունքների և ակնկալիքների տեսանկյունից։ Եթե դուք մտածեք, որ հանդիպումը վատ է անցնելու, այն հավանաբար վատ կանցնի։ Սա պետք է կառավարել հանդիպման սրահ մտնելուց առաջ։

    Իսկ ձեր արժեքներն ու կարևոր կետերը աչքի առաջ ունենալը թույլ կտա, որ գիտակից լինեք հանդիպման ժամանակ։ Սա ակտիվորեն կիրառվում է Ռուբեն Վարդանյանի կողմից և ցույց է տվել իր էֆեկտիվությունը։ Ռուբենը ցանկացած հանդիպման սրահ մտնում է իր համապատասխան թղթիկով (որը տարբերվում է կախված հանդիպումից), և իր երկար տարիների փորձը հաջողակ համագործակցություններ ձեռք բերելու ցույց է տվել, որ սա աշխատում է։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ դրականորեն տրամադրվել, պահպանել կարևոր բաները աչքի առաջ, և այլն։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Դոնորների հետ աշխատանք, հաղորդակցություն
Տևողություն՝ 5-7 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ ձեր ելույթից հետո դուք ստացել եք դրամաշնորհը։ Շնորհավո՜ր։ Անցել է մեկ տարի և դուք արել եք տարածքի կառուցապատումը, և ցանկանում եք շնորհակալություն հայտնել ձեր դոնորներին։ Ինչպե՞ս շնորհակալություն կհայտնեք ձեր դոնորներին։

    Երբ ուսանողները հայտում են իրենց կարծիքները և մարզիչը կատարում է անհրաժեշտ ուղղումները, մարզիչը հարցնում է՝
    • Ի՞նչ նվերներ կտայիք դոնորին, և ի՞նչ նվերներ չարժե տալ։

    Այս հարցի քննարկումից հետո, մարզիչը տալիս է երրորդ հարցը՝
    • Ինչպե՞ս կփոխվի ձեր վերաբերմունքը, եթե նախագիծը չհաջողվի։
  • Ուղղորդումներ
    Ձեր ապագա աշխատանքի մեջ, երբ սկսեք նախագծեր իրականացնել ձեզ հետաքրքրող ոլորտներում, դուք կշփվեք թե՛ դոնորների, թե՛ հաճախորդների հետ, և պետք է նրանց հետ աշխատելու ձևերը իմանաք։

    Ձեր ներդրողներին անհրաժեշտ է միշտ տեղեկացնել ձեր հաջողությունների մասին, և շնորհակալություն հայտնել։ Կարող եք նրանց ամսական նամակներ ուղարկել, որտեղ պատմում եք ձեր ձեռքբերումների և այդ ձեռքբերման մեջ նրանց դերի մասին։ Ժամանակ առ ժամանակ, եթե հնարավոր է, հարկավոր է հանդիպել ձեր ներդրողների հետ և զրուցել։ Ձեր ուշադրությունը նրանց նկատմամբ երախտագիտության քայլ է։ Դասական քայլ է նաև ծաղիկներ ուղարկելը, որը նրանց հաստատ կուրախացնի, կամ այլ նվերներ նվիրելը։

    Երբեք չարժե ներդողին ուղարկել հագուստ, զարդեր, օծանելիք, կամ ցանկացած բան, որը կարող է սխալ ընկալվել կամ լինել չափից շատ անձնական։ Ծաղիկները, թատրոնի կամ համերգի տոմսերը, նրանց նախընտրած թեմատիկայով գիրքը լավագույն տարբերակներից են։ Նվերի մեջ պետք է դնել գաղափար ու ինտելեկտուալ ժեստ։

    Նույնիսկ եթե ձեր նախագիծը չի հաջողվել, հրավիրեք ձեր ներդրողներին թեյելու և հայտնեք ձեր շնորհակալությունը։ Ասեք, որ նոր մեթոդներ եք սովորել այդ փորձառության շնորհիվ և բարելավել ձեր մոտեցումները։ Հավանականությունը, որ ներդրողը նորից կֆինանսավորի ձեզ, մեծանում է սրա միջոցով։

    Պետք է փորձել շնորհակալություն հայտնել գործողություններով։
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ լինել շնորհակալ և կարողանալ դա արտահայտել գործողություններով, և այլն։
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Չափորոշիչների որոշում, փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում, ռիսկերի կառավարում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութից ծանոթացանք ոչ կայուն շինանյութերից մեկին՝ ցեմենտին։ Կարծում եմ՝ հիշում եք, որ ցեմենտի արտադրությունը էկոլոգիական տեսանկյունից նույնպես խնդրահարույց է։

    Պատկերացրեք, որ Նյու Յորքի Ecovative Design կենսանյութեր արտադրող ընկերությունը ցանկանում է համագործակցել ձեզ հետ և ձեր միջոցով Հայաստան ներկրել իր ստեղծած սնկի վրա հիմնված աղյուսները (Mushroom-Based Bricks)՝ էկոշենքեր կառուցելու համար։ (Mushroom-Based Bricks-ի մասին ինֆորմացիան և աղյուսների նկարները կարող ես գտել ներքևում

    Դուք հավաքվել եք այսօր, որպես ընկերության որոշումներ կայացնելու խորհուրդ, և պետք է որոշեք՝ ցանկանում եք համագործակցել և գնել նրանց նյութը, թե ոչ։

    Մաս 1

    Եկեք հասկանանք՝ ըստ ինչ չափորոշիչների ենք որոշելու՝ համագորակցելու ենք, թե ոչ։ Իրար հետ քննարկեք 3 րոպե․ ի՞նչը պետք է հաշվի առնել թե՛ աղյուսների որակի, թե՛ կազմակերպության հետ կապված։

    Մաս 2

    Մարզիչը կիսում է աղյուսների և կազմակերպության մասին տեղեկատվությունը, ապա խնդրում ուղանողներին 2 րոպե քննարկել հետազոտության արդյունքները և որոշում կայացնել։ Նրանք պետք է բացատրեն՝ ինչու կարելի է կամ չարժե համագործակցել։
  • Ուղղորդումներ
    Մաս 1

    Կան մի քանի կարևոր չափորոշիչներ աղյուսների համար, օրինակ՝
    - նյութերի կայունությունը և վերամշակելիությունը,
    - նյութի արտադրության գործընթացի կայունությունը,
    - նյութի ամրությունը (ՀՀ-ն ակտիվ սեյսմիկ գոտում է),
    - նյութի ՀՀ առաքման ընթացքի կայունությունը (թե՞ ավելի լավ կլինի արտադրել այստեղ),
    - այլ չափորոշիչներ։

    Կամակերպության համար չափորոշիչներ կարող են լինել նրանց փորձը, նմանատիպ ծրագրերում ներգրավված լինելու նախկին փորձերը և դրանց հաջողությունը, և այլն։ Սա որոշելը կարևոր է, քանի որ առանց չափորոշիչների որոշումը կարող է սուբյեկտիվ լինել։

    Մաս 2

    Ամենամեծ բացը, որն ունի Ecovative Design-ը դա իր փորձի պակասն է հենց շինարարական ոլորտում։ Իրենց աղյուսների ամրությունը տեսականում ապացուցված է տարբեր ինստիտուտների կողմից, և նույնիսկ կա աշտարակ կառուցված հենց այդ աղյուսներով, սակայն չկան բնակելի շենքերի օրինակներ, ինչը շատ կարևոր է։ Դրանք կարող են ապացուցել ամրությունն ու ապահովությունը։ Կարելի է նրանց առաջարկել հենց ԱՄՆ-ում փորձարկումներ անելը, որը ավելի քիչ ծախսատար է, ապա նոր շուկա դուրս գալ։


  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ որոշել համապատասխան չափորոշիչներ, անել առցանց հետազոտություն, վերլուծել և ֆիլտրել ինֆորմացիա, մտածել ռիսկերի մասին՝ մինչ գործողությունների դիմելը, և այլն։
Ecovative Design՝ Նյու Յորքի կենսանյութեր արտադրող ընկերությունը, մշակել է կայուն աղյուս, որը պատրաստված է սնկերի միցելիումից և գյուղատնտեսական թափոններից: Այս աղյուսները ամուր են, թեթև և կենսաքայքայվող, ինչը դրանք դարձնում է էկոլոգիապես մաքուր այլընտրանք ավանդական բետոնե կամ կավե աղյուսներին:
Ecovative Design-ը մինչ այս կենտրոնացել է այս տեխնոլոգիայով փաթեթավորումներ ստեղծելու վրա (օր․՝ նյութերի տեղափոխման համար), սակայն վերջերս կառուցել է մեկ հաջողված կառույց։
5. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաճախորդների հետ աշխատանք, հաղորդակցություն
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Պատկերացրու, որ Ecoactive Design-ը բարելավել է իրենց աղյուսները, և դուք մի քանի տարի անց որոշել եք համագործակցել։ Դուք որոշել եք ներկրել սնկի վրա հիմնված աղյուսները և այն տրամադրել եք մի երիտասարդի, որը Լոռու մարզում հավերի ֆերմա է կառուցում։

    Կառուցապատումը հաջող ավարտելուց մեկ ամիս հետո դուք ստանում եք զանգ երիտասարդ հաճախորդից, ով պնդում է, որ աղյուսները սկսել են քայքայվել և կառույցը տուժել է։ Ինչպե՞ս կվարվեք։
  • Ուղղորդումներ
    Նախ՝ պետք է ներողություն խնդրել։ Ապա՝ շտապ շինարարների խումբ և մասնագետի (կարող եք լինել դուք) ուղարկել կառուցապատված տարածք այն զննելու և խնդրի պատճառը հայտնաբերելու համար։ Եթե խնդիրը ձեր աշխատանքի կամ նյութերի որակի մեջ էր, առաջարկեք հաճախորդին անվճար փոխել կառուցապատման նյութը կամ այլ միջոցով լուծել խնդիրը։

    Հաճախորդը պետք է զգա, որ իր կառույցի որակը կարևոր է ձեզ համար։ Ցանկացած նմանատիպ իրավիճակում հաճախորդին մեղադրելը, բողոքները լրջությամբ չընդունելը կամ անտեսելը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ են, և կարող են նվազեցնել ձեր հաճախորդների վստահությունը։

    Նման իրավիճակի բախվելուց հետո շատ կարևոր է կապվել նաև նույն նյութը ձեզնից գնած այլ հաճախորդների հետ, և նրանց առաջարկել անվճար ստուգումներ և նմանատիպ վերաբերմունք, որը ցուցաբերել եք խնդրի հանդիպած հաճախորդին։

    Սա նաև նշանակում է, որ պետք է բարելավել այս պրոդուկտը կամ դադարեցնել դրա արտադրանքը։ Կարևոր է նաև կապ հաստատել սկզբնական արտադրողի հետ, հասկանալ խնդրի պատճառը, և անհրաժեշտության դեպքում կանչել նրան պատասխանատվության։
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ լինել հանդուրժող, ընդունել սխալները և ուղղել դրանք, վերցնել պատասխանատվություն թերացումների համար, և այլն։
6. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաճախորդների հետ աշխատանք, հաղորդակցություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Մաս 1 (7 րոպե)

    Պատկերացրեք, որ 10 տարի են կառուցել և զարգացնել եք ձեր ընկերությունը՝ աշխատելով օր ու գիշեր, և մի օր անկանխատեսելի հանգամանքների պատճառով կնագնած եք այդ ամենը կորցնելու եզրին: Ի՞նչ կանեք այս իրավիճակում։ Կփորձե՞ք փրկել բիզնեսը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

    Ուսանողները պատասպանում են այս հարցին 2 րոպե։

    Եթե, չնայած ձեր լավագույն ջանքերին, ի վերջո կորցնեք բիզնեսը, ի՞նչ կզգաք և ի՞նչ կանեք։

    Ուսանողները պատասպանում են այս հարցին 2 րոպե ամփոփում մարզիչի հետ 2 րոպե։

    Շատ կարևոր է՝
    2 րոպե քննարկում են Ուղղորդումների !!! հարցը՝ ինչպե՞ս այս իրավիճակում կկիրառեք լավատեսությունը։ Իսկ միգուցե երկարաժամկետ մտածողությունը օգնե՞ր։

    Մաս 2 (8 րոպե)

    Ձեր ընկերության փակումը կարճ գործընթաց չէ։ 10 տարվա ընթացքում դուք ունեացել եք հաճախորդներ, գործընկերներ, ներդրողներ, դոնորներ, և այլ կազմակերպություններ ու մարդիկ, որոնք պետք է տեղյակ լինեն ձեր կարգավիճակի մասին։

    Այս դեպքերում կազմակերպությունները հաճախ գրում են ցտեսություն-նամակ փակման և/կամ աշխատանքի դադարեցման համար։ Դուք հիմա կգրեք նման նամակ։

    Մարզիչը կիսում է Ուղղորդումներում Ամասի օրինակը։

    Հիմա ձեզ կտամ 3 րոպե որպեսզի միասին մտածեք նման կարճ նամակ, որը դնելու եք ձեր կայքում և սոցիալական հարթակաների էջերում փակումից հետո։ Սա խմբային առաջադրանք է։

  • Ուղղորդումներ
    Մաս 1

    Հիմա մենք ունենք երկու պլան՝ ինչ պետք է անել որպեսզի փրկել, և ինչ անել եթե չի ստացվեց։ Կարևոր է որ այս երկուսն էլ արտահայտել դրական մտածողություն։

    !!! Մինչ Ռուբենի խոսքերը կիսելը, այստեղ անպայման հարցնում ենք թե ինչպես կկիրառել լավատեսությունը։ Իսկ միգուցե երկարաժամկետ մտածողությունը օգնե՞ր։

    Ռուբեն Վարդանյանը նշում է, որ եթե ձեր բիզնեսը ձեզանից խլում են, դուք պետք է պատրաստ լինեք նախ պայքարել այն փրկելու համար, այնուհետև ամեն ինչ նորից սկսել: Հնարավորության հետ մեկտեղ բոլորն ունեն նաև ամեն ինչ շատ արագ կորցնելու վտանգը։ Դուք պարզապես պետք է այս ռիսկը ներառեք ձեր բիզնես մոդելի մեջ: Բոլորն էլ խնդիրներ ունեն. միակ տարբերությունը նրանց նկատմամբ վերաբերմունքի մեջ է:

    Մաս 2

    Նման իրավիճակում է եղել աշխարհում լավագույն կայուն ռեստորաններից մեկը՝ Amass-ը, որը ուներ իր սեփական ֆերման և լավագույն շեֆ խոհարարը։ Քովիդ 19-ի ժամանակ նրանք ձախողել են և հիմնադիրը ասել է՝

    "Amass-ը ֆիզիկական տարածություն չէ, այլ մտածելակերպ, որը գերազանցում է պատերը: Դա մի էթոս է, որը տիրապետում է յուրաքանչյուրին, ով պատրաստ է անցնել տարբեր գործընթացների միջով՝ հասկանալու, թե ինչ է նշանակում մեզ համար՝ որպես անհատի, գոյություն ունենալ:"

    ENG: Amass is not a physical space, but a mindset that transcends the walls. It's an ethos that is in a grasp of anyone that is willing to go through the motions to understand what it means for us as individuals to exist.

    Պետք է փորձել պահել էմոցիոնալ կապը, հավատարմությունն ու վստահությունը, որը կօգնի թե՛ ձեր հետագա նախագծերին, թե՛ ներկայիս նախագծին՝ վերսկսելու դեպքում։

  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ չհանձնվելու քայլերը, լավատեսություն դժվար իրավիճակում, նորից սկսելուց չվախենալը, ճիշտ հաղորդակցություն ձախողման դեպքում, գրավոր համոոզիչ հաղորդակցություն և այլն։
Հաջորդ ընթերցանյութում՝
- հասկանալու ենք թե ինչ կարևորություն ունեն կանաչ տարածքները քաղաքներում
- ծանոթանալու ենք քաղաքում սնունդ աճեցնելու տարբեր մեթոդների
Close
Կատարել նշում