Ստարտափներում ասում են, որ միշտ պետք է սկսեք FFF-ից՝ ընկերներ, ընտանիք, հիմարներ (Friends, Family, Fools):
Նայիր քո շուրջը, քո ամենամոտ մարդկանցից ով է հետաքրքրված այն խնդրով, որին լուծում ես առաջարկում կամ ով կարող է պարզապես անձամբ աջակցել քեզ։ Առաջինը օգնության համար դիմիր իրենց։
Նաև հիշիր, որ թույլ կապերը նրանք են, ովքեր իրականում օգնում են մեզ գտնել նոր հնարավորություններ՝ աշխատանք, ֆինանսավորում և այլն:
Թույլ կապերը այն մարդիկ են, ում ճանաչում ես և մեկ-մեկ հանդիպում ես (ոչ թե, օրինակ, ինչպես լավագույն ընկերներիդ)։ Ուստի նրանք տարբեր փորձ ունեն, տարբեր կապեր և կարող են կամուրջների պես աշխատել, երբ նոր հնարավորություններ ես փնտրում:
Դրանք այն մարդիկ են, որոնց հանդիպում ես դպրոցում; ընկերներ, ովքեր քեզ հետ միասին պարապմունքի են գնում, բայց ում հետ շատ չես շփվում; ընկերների ընկերներ, որոնց հաճախ հանդիպում ես միմյանց ծննդյան օրերին; ընկերներ, որոնց հետ պարբերաբար զրուցում ես առցանց, բայց շատ չես շփվում դեմ առ դեմ։ Դու կարող ես դիմել նրանց բոլորին, պատմել քո գաղափարի մասին և խնդրել աջակցություն: