Ո՞ւմ վրա է ազդում այս խնդիրը՝ ուղղակի և անուղղակի։
Խնդրում ենք օգտագործել հմտությունները, որոնք սովորել ես այս ընթերցանության մեջ՝ Google անել, ստուգեք Facebook-ը, Insta-ն, YouTube-ը, զանգահարել մարդկանց, ընկերներին, պետական պաշտոնյաներին,
էլեկտրոնային նամակներ ուղարկել գիտնականներին:
Օրինակ
Սևանը ծաղկում է։ Դա ուղղակիորեն ազդում է այն մարդկանց վրա, ովքեր ապրում են Գեղարքունիքում,
անուղղակիորեն՝ բոլոր մարդկանց, ովքեր Հայաստանում ջուր են խմում և ձուկ են ուտում և գնում են Սևան հանգստանալու։
Ո՞վ է պատասխանատու այս խնդրի ստեղծման համար (որոշ մարդիկ, հաստատություններ, այժմ, նախկինում և այլն)
Օրինակ
Սևանը ծաղկում է: Պատասխանատու է իշխանությունը, որը 100 տարի սխալ որոշումներ է կայացրել.
Այստեղ մենք գտանք երկու հայ երիտասարդ գիտնականների հիանալի հարցազրույցը, որը նկարագրում է խնդրի նախապատմությունը https://www.youtube.com/watch?v=bNQrucy3g14&t=448s Քո կարծիքով ովքե՞ր պետք է լուծեն այս խնդիրը (կառավարությունը, բիզնեսը, մարդիկ, հաստատությունները և այլն)։
Օրինակ
Սևանը ծաղկում է: Բոլորը պետք է գործեն՝ կառավարությունը, թարմացնելով տեղական օրենքները,
քաղաքացիները և բիզնեսները՝ ակտիվ լինելով էկոհամակարգի նկատմամբ և փոխելով
նրանց ֆինանսական և վարքային մոդելները։
Խնդրի հրատապությունը. ի՞նչ կլինի, եթե հիմա ոչ ոք ոչինչ չանի: Իսկ եթե մարդիկ երկարաժամկետ ոչինչ չանե՞ն:
Օրինակ
Սևանը ծաղկում է: Դա լինում է ամեն ամառ, այնուհետև ծաղկումն ավարտվում է, ուստի թվում է, թե լավ է,
բայց եթե մենք գտնենք տարեկան հաշվետվություններ և փորձենք պարզել, թե որն է միտումը, ապա կարող ենք տեսնել,
որ այն ամեն տարի վատանում է: Այսպիսով, մենք պետք է սկսենք գործել հիմա: