Հագուստ և նորաձևություն
Ի՞նչն է նորաձևությունը կայուն դարձնում:
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։
Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Ի՞նչ ես կարծում, բամբակի գործվածքները կայու՞ն են։
Գործվածքները կարող են լինել․
ա․ արհեստական կամ սինթետիկ՝ ստեղծված մարդու կողմից` գործարանում
բ․ բնական, այսինքն` դրանց հիմքում ընկած է այն, ինչ կարելի է գտնել բնության մեջ

Իրականում, բնական գործվածքները շատ ավելի լավ են մեր առողջության համար, բայց միշտ չէ, որ դրանք աճեցվում են էկոլոգիապես կայուն եղանակով: Արհեստական կամ սինթետիկ գործվածքները օգտակար չեն ո՛չ մեր առողջության, ո՛չ շրջակա միջավայրի համար։ Արհեստական գործվածքներից ամենատարածվածներից է պոլիէսթերը։
Պոլիէսթերը կարելի է ստանալ հինգ պլաստիկ շիշ վերամշակելով, քանի որ դրանց արտադրության համար օգտագործվում է միևնույն հումքը՝ նավթը։ Ամեն տարի արտադրվում է ավելի քան 22 միլիարդ տոննա պոլիէսթեր։ Պլաստիկի մասին դու արդեն ամեն ինչ գիտես, ուստի կարող ես կռահել, որ նավթի ու գազի հայթայթումն ու արտադրությունը ջերմոցային շատ գազեր են մթնոլորտ արտանետում։ Հաշվել են, որ նորաձևության ինդուստրիան պատասխանատու է կլիմայի փոփոխության 10%-ի համար։

Սովորական բամբակն աննախադեպ քանակությամբ ռեսուրս է պահանջում։ Ազդեցիկ օրինակ է Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալի ծովի պատմությունը։ Արալը ժամանակին համարվել է աշխարհի չորրորդ ամենամեծ լիճը:
1950-ականներին Արալի ծովի ջուրը սկսեցին օգտագործել բամբակի պլանտացիաների համար: Եվ քանի որ բամբակն աճեցվում էր մոնոկուլտուրայով, այն օրգանականից ավելի շատ էր պետք ջրել. ժամանակի հետ հողը դառնում էր անբերրի և սկսում վատ պահել խոնավությունը: Արդյունքում` 2014 թվականին այն գրեթե ամբողջությամբ չորացավ: Տեղացիները ամեն ինչ կորցրին. գետերի ու լճերի ձկները բնակիչների սննդի հիմնական աղբյուրն էին:


Պարզվում է՝ Արալի հատակին քիմիկատներ էին կուտակվում, քանի որ դրանք մեծ քանակներով օգտագործվում էին բամբակի հարևան պլանտացիաներում, և այդ քիմիկատերը ջրի հետ միասին լցվում էին ծով։ Երբ ջրի ծանծաղելու պատճառով հատակը սկսեց երևան գալ, հատակում կուտակված քիմիկատները սկսեցին փոշու տեսքով և քամու միջոցով անցնել մի քանի կիլոմետրեր, ինչը հետագայում հանգեցրեց տեղի բնակիչների մոտ հիվանդությունների առաջացմանը:
Պատկերացրու՝ 1 կգ բամբակի արտադրման համար անհրաժեշտ է 10 հազար լիտր ջուր։ Ամբողջ աշխարհի պեստիցիդների 16%-ը գնում է բամբակի աճեցմանը։ Պատրաստի գործվածքը փափկեցնելու և ներկելու համար պետք են քիմիկատներ եւ շատ ջուր:
1
2
Արալ ծովը առաջ և հիմա
Պատմությունն այլ է օրգանական բամբակի դեպքում։
Դրա աճեցման և պատրաստման գործընթացն էապես տարբերվում է սովորական բամբակինից։ Օրգանիկ բամբակն աճում է բնական սերմերից՝ առանց ԳՄՕ-ի ու հակասնկային քիմիկատների՝ ֆունգիցիդների։ Եթե հիշում ես, առողջ հող ստանալու համար պետք է փոխել դրա վրա աճող բույսերը։ Այդպես հողը հարստանում է օգտակար սնուցող նյութերով և քիմիական պարարտանյութերի կարիք չունի։ Առողջ հողը հավաքում ու պահպանում է ջուր. այդ պատճառով օրգանիկ բամբակը պետք չէ ինտենսիվորեն ջրել, ինչպես սովորականը։ Օրգանիկի դեպքում ֆերմերը պարզապես սպասում է, որ բամբակն ինքնուրույն թափվի շրջակա միջավայրի գործոնների ազդեցության տակ:


3
Ինչպե՞ս կարելի է երկարացնել հագուստի կյանքը։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։
Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Մոսկովյան «Երկրորդ շունչ» ("Второе дыхание") հիմնադրամը ամեն կերպ փորձում է երկարացնել հագուստի կյանքը։ Հիմնադիրները նկատել էին երկու խնդիր՝
• Հագուստի աննպատակ վատնումը և ոչ պորդուկտիվ օգտագործումը
• Տարեցների և այլ հասարական շերտերի շրջանակում հագուստի պակասը

Այս երկու խնդրի համատեղ լուծումը ստեղծելու համար, հիմնվել է ֆոնդ, որը հագուստը հավաքում, վերաբաշխում, վերամշակում և իրացնում է։

Կարևոր է պատկերացնել ամնողջական պրոցեսը՝
• Սկզբում բոլոր իրերը Մոսկվայում առաջնային տեսակավորում են անցնում
• Հագուստի որոշ մասը գնում է նվիրատվության` տեսակավորվելով մանկական, տարեցների և այլ ֆոնդերի համար
• Հագուստի մի մասը՝ վերամշակման ենթակա, գնում է Կոստրոմայի վերամշակման պահեստ, որտեղ աշխատողները առանձնացնում են հագուստը ըստ բաղադրության՝ բուրդ, բամբակ, սինթետիկա, ըստ գույնի, դետալների և այլն
• Հագուստի մնացած մասը վաճառվում է՝ ծախսերը փոխհատուցելու համար։
1
2
<<Երկրորդ Շունչ>> Հիմնադրամը
Անջելինա Ջոլին 2023-ի մայիսին բացեց իր սեփական նորաձևության բրենդը՝ Atelier Jolie-ն: Atelier Jolie-ն հագուստներ է ստեղծում՝ օգտագործելով վինտաժային նյութերի մնացորդներն ու ավելցուկը: Նրանց առաջին համագործակցությունը եղել է Chloé-ի հետ` առաջին շքեղ ապրանքանիշը, որը հավաստագրվել է որպես *B corp (համապատասխանում է սոցիալական և բնապահպանական կատարողական չափանիշներին, թափանցիկ է և հաշվետվողական)։ «Մենք բոլորս կարող ենք հավաքել, գնահատել և ազդվել ուրիշների դիզայներից: Բայց ինքնարտահայտման ամենաբարձր ձևը, և իմ կարիքով՝ ամենահետաքրքիրը, ինքներս ստեղծագործելն է»,- նշում է Ջոլին՝ նոր բրենդի կայքէջում։ Ներկայումս ընկերությունը աշխատանքի է հրավիրում ամենատարբեր մարդկանց՝ խոստումով, որ նրանք կաշխատեն նաև իրենց իսկ պահարանի անպետք կտորների հետ և նոր իմաստ կտան դրանց։ Ջոլին նաև խոստանում է միասին հաղթահարել սոցիալական խավերի տարբերությունը և հնարավորություն տալ իր դերձակներին և դիզայներներին հայտնի դառնալ։





Գիտե՞ս ինչ է fast fashion (արագ նորաձևությունը)։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։
Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Աշխարհում մեկ տարում 90 միլիարդ տոննա հագուստի թափոն։ Սա 4 անգամ շատ է 20 տարի առաջվա համեմատ։ Դրա պատճառներից մեկը արագ նորաձևությունն է՝ ցածր գներով, բայց ոճային հագուստի արտադրությունը։ Դրա հակառակն է դանդաղ նորաձևությունը։ Արի՛ ծանոթանանք։
Շոն Բանոն ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում և միշտ հետաքրքրված է եղել ներաձևությամբ ու դիզայնով։ Նա ակտիվորեն սկսել է ինտեգրվել դիզայներների միջավայրում և մի օր հանդիպելով Ջեյմի Մազուրին, ով կիսում էր իր նույն հետաքրքրությունը, որոշել է վերջապես հիմնել իր նոր բրենդը։ Շոնն ու Ջեյմին ունեին հատուկ սեր վինտաժ հագուստի և ջինսերի (հատկապես Levi's-ի) նկատմամաբ, նկատել էին կոնկրետ խնդիր՝ անձը չի կարողանում իր իսկ չափով ու ուզած ձևով ջինսեր գտնել, և նրանք որոշեցին լուծել այս խնդիրը՝ ստեղծելով RE/DONE-ը։ Նրանք սկսեցին վինտաժային Levi's-ը ժամանակակից ոճերի վերածելու (upcycling անելու) հայեցակարգից և այդ ժամանակվանից ավելի քան 145,000 հագուստ հետ պահեցին աղբավայրերից՝ վերացելով դրանք շքեղ հավաքածուների:
2013 թվականին մակեդոնացի դիզայներ Դանիելա Միլոշեսկան դուրս է գալիս իր աշխատավայրի Լոնդոնյան գրասենայակից մտքով՝ որ ուզում է անել խոշոր փոփոխություններ նորաձության մեջ։ Նա չորս տարի սկսում է ակտիվորեն զարգացնել իր ծանոթությունների շրջանակը, ծանոթանալ կայուն նորաձևությանը, աշխատել կայուն դիզայներների հետ։ Մի օր, քրոջ հետ գինի խմելիս՝ Դանիելան կիսում է իր անհանգստությունը կայունության հետ կապված։ «Միգուցե պարզապես ժամանակն է կանգնել», կիսում է Դանիելան քրոջ հետ, որն էլ պատասխանում է․ «Դու, հավանաբար, տարիներ առաջ կանգ կառնեիր, բայց դու դա չես արել։ Ինչո՞ւ չես փորձում ստեղծել քո սեփական բրենդը այլ դիզայներների հետ աշխատելու փոխարեն»: Դանիելան պնդրում է, որ սա եղել է իր «Ահա» պահը, որից հետո նա որոշել է ստեղծել իր բրենդը` Bastet Noir-ը։
Noir-ը հավատում է նորաձևությունը պատասխանատու կերպով սպառելուն, այդ իսկ պատճառով նրանք ստեղծել են իրենց «zero waste քաղաքականությունը»: Պատվիրված հագուստի յուրաքանչյուր կտոր պատրաստված է պատվիրողի չափումներով՝ գերարտադրությունից խուսափելու համար: Ընկերությունը նաև ձգտում է լինել ածխածին-նեյտրալ՝ չարտանետել ջերմոցային գազեր։ Նրանց ամբողջ հագուստը պատրաստված է դեն նետված նյութերից և տեղական արտադրության է Հյուսիսային Մակեդոնիայի կանանց համայնքի կողմից:
Քո կարծիքով ո՞ր հագուստն է ավելի դժվար վերամշակել` վերնաշապիկը պոլիէսթերից, թե կոճակներով, կայծակաճարմանդներով և փայլազարդերով զգեստը։

Այսօր ամեն տասներորդ գնորդը հագուստ է ձեռք բերում բացառապես սոց. ցանցերում քոնթենթ ստեղծելու համար։ Դրանից հետո հագուստը լավագույն դեպքում վերադարձվում է խանութ, վատագույն դեպքում՝ այն զգեստապահարանում հնոտի է դառնում կամ աղբանոց նետվում։
Բայց եթե քոնթենթը վիրտուալ է, ապա հագուստն էլ կարող է վիրտուալ լինել։ Ըստ էության՝ դրանք եռաչափ, ծավալուն, երբեմն նաև անիմացիայի տեսքով ներկայացված զգեստներ, տաբատներ, վերարկուներ, կիսաշրջազգեստներ և կոշիկներ են։ Այն փորձելու համար հարկավոր է ընդամենը լուսանկարվել նեղ, ընդգրկող հագուստով, որի վրայից էլ կդրվի դիզայներական հագուստը։ Այս գործընթացը հիշեցնում է թղթե տիկնիկների կամ «Sims» խաղերը։


Վիրտուալ սպորտային կոշիկ է ներկայացրել նաև Gucci-ն։ Դրանք մշակվել են բելառուսական Wanna IT ընկերության հետ համատեղ։ Մեկ զույգ կոշիկը Gucci-ի կայքում 11.99 ԱՄՆ դոլար է, իսկ Wanna հավելվածում՝ 8.99 ԱՄՆ դոլար։
Չինաստանում 2019 թվականին անիմացված աստեղերի գաղափարն են ստեղծել։ Հորինում ես որևէ հերոս, բայց այս հերոսը ինչ-որ պատմության կերպար չէ, այլ վիրտուալ դերասան(ուհի), ով կարող է մասնակցել և «նկարահանվել» ցանկացած նախագծում։ Նա հաճախ հարցազրույցներ է տալիս, երաժշտություն է ձայնագրում և այլն։ Առաջին վիրտուալ կին իդեալի անունը Լեյն է։



1
2
Վիրտուալ Հագուստը
Gucci-ի վիրտուալ կոշիկները
Քննարկում 8-ի ժամանակ՝
  • Շարունակելու ենք ուսունասիրել հագուստի և տեքստիլային թափոնների կառավարման եղանակները

Նախագծային կառավարման հմտություններ, որոնք զարգացնելու ենք՝

գաղափարը դարձնել վաճառվող, ստանալ հետադարձ կապ և բարելավվել ըստ դրա, լինել պորֆեսիոնալ համագործակցության մեջ, ժամանակի կառավարում, առողջ աշխանքային ռեժիմի ձևավորում,

Փափուկ հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

խնդիրների լուծում, ստեղծարար մտածողություն (մտագրոհ), հաղորդակցություն, քննադատական մտածողություն