Պլաստիկի խնդիրը
Որտե՞ղ է գնում պլաստիկի թափոնդ, երբ այն թափում ես աղբամանի մեջ։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։
Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Աղբավայրը նախագծված է թափոններ պահելու համար, սակայն պլաստիկը կարող է իր թեթևության հաշվին հեշտությամբ թռչել աղբավայրից։
Բացի այս, եթե աղբավայրը սանիտարական չէ, այսինքն չեն հավաքվում նրանից դուրս եկող վնասակար գազերն ու հեղուկները, ապա պլաստիկից առաջացող նյութերը կարող են ներթափանցել հող և օդ՝ վնասելով մարդկանց և միջավայրին։
Պլաստիկի այրումը (incineration), որը տարածված երևույթ է սկանդինավներում, թեև ազատվում է պլաստիկից ֆիզիկապես, բայց արտադրում է ածխաթթու գազ եւ ջերմոցային այլ գազեր, որոնք նպաստում են կլիմայի ճգնաժամին: Ստեղծված փոշին և գազերը նպաստում են նաև մարդկանց մոտ քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը։ Չնայած որոշ երկրներ կատարում են օդի ֆիլտրում, սակայն դա շատ փոքր տոկոս է կազմում։
Երբ պլաստիկները պատշաճ չեն կառավարվում՝ քամու, տրասնպորտի և այլ միջոցներով նրանք ընկնում են ջրային մարմինների՝ գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների մեջ։ Այսօր մեծ մարտահրավեր է պլաստիկը օվկիանոսից հանելը։
Վերամշակման կենտրոնը դեռևս ամենակայուն տարբերակն է պլաստիկի հետ աշխատելու։ Վերամշակումը ոչ թե վերացնում է պլաստիկը, այլ նրան նոր կյանք տալիս, որպես հումք։ Իհարկե այն չենք կարող հավերժ վերամշակել, քանի որ այդպես այն կորցնում է իր հատկությունները և վերջում նորից հայտնվում աղբավայրում, օվկիանոսում կամ էլ այրվում։
1
Նզամբին անընդհատ բողոքներ էր լսում հարևաններից իր փորձարկումների աղմուկի համար, սակայն մեկ տարի ակտիվ փորձերից հետո, նա ստեղծում է իր առաջին պլաստիկից պատրաստված աղյուսը, որից հետո է ստեղծում է մեքենա, որը ինքն է պատրաստում այդ աղյուսը։
Նզամբին զգում էր, որ այս ամենը խնդրի լուծում դարձնելու համար նրան պակասում են գործարարական հմտությունները, ինչի համար էլ նա սկսում է այցելել գործարարների դպրոց։
Այս երկար ու դժվար ճանապարհից հետո, նրան հաջողվում է բացել իր կազմակերպությունը՝ Gjenge Makers Inc.-ը, որը արագ սկսում է աճել Նզամբիի լավ հաղորդակցության հմտությունների շնորհիվ։ Նզամբին իր նորարարական և ստեղծարար գաղափարը կարողանում է ճիշտ ձևով ներկայացնել կազմակերպություններին, անելով այնպես, որ բոլորը լինեն շահող դերում՝ կազմակերպությունները անվճար ազատվեն պլաստիկից, իսկ Gjenge Makers-ը ստանալ անվճար արտադրական հումք։
Քենիացի մեխանիկական ինժեներ Նզամբի Մանտեն փոքր տարիքից հետաքրքրված է եղել խնդիրների լուծմամբ և փնտրել է հնարավորություններ իր մասնագիտական գիտելիքները կիրառելու ինչ-որ կարևոր խնդրի անդրադառնալու համար։
Թեև նա հաջողված տվյալների վերլուծաբան էր, բայց նա 2017 թվականին որոշում է թողնել իր աշխատանքը և կենտրոնանալ իր գաղափարները զարգացնելու վրա։ Նա փոքրիկ լաբորատորիա է բացում իր մայրիկի բակում և սկսում փորձարկումները։ Նզամբին նկատում էր, որ պլաստիկը մեծ խնդիր է, և ոչ միայն մարդկանց համար, այլ կազմակերպությունների։ Քենիայում պլաստիկից ճիշտ ձևով ազատվելու համար, կազմակերպությունները գումար էին վճարում, և Նզամբին կենտրոնանում է հենց այս խնդրի վրա՝ նվազեցնել բիզնեսների ծախսերը պլաստիկի հետ կապված։Ինչպես հենց ինքն է ասում՝ I decided to turn trash into cash (ես որոշեցի աղբը արձնել գումար)։
2
Փանոս Սակկասին և Ֆոտեյնի Սետակին երկու երիտասարդ հույն ճարտարապետներ էին, երբ առաջին անգամ հանդիպեցին Ամստերդամում՝ իրենց ուսանողական տարիներին։ Նրանք դեռևս չգիտեին ինչով են ուզում զբաղվել երկարաժամկետ ապագայում, սակայն ունեին նմանատիպ հետաքրքրություններ՝ ինտերիեր դիզայն և ռոբոտներ։ Իրենց ինտերիեր դիզայնի նախագծերից մեկի շուրջ աշխատելու ժամանակ, Ֆոտեյնին առաջարկում է դիզայնի պարագաները, որոնք չեն կարողանում գտնել՝ ստանալ 3D տպիչի միջոցով։ Այս գաղափարը ոգևորում է Փանոսին և երկար ուսումնասիրություններից հետո նա զարգացնում է 3D տպիչի միտքը և առաջարկում որպես տպման նյութ կիրառել պլաստիկը։ Փանոսի տեսնում է, որ կայունությունը և շրջանաձև տնտեսությունը (circular economy) թրենդի մեջ են, իսկ պլաստիկը խնդրի է թե՛ հայրենի Հունաստանում, թե՛ ամբողջ Եվրոպայում, և որոշում է օգտվել ապագայի լուծում ստեղծելու հնարավորությունից։
Փանոսև և Ֆոտեյնին 2015 թվականին Ռոտերդամում հիմնում են The New Raw հետազոտական և դիզայն ստուդիան է, որտեղ սորտավորված պաստիկը 3D տպիչներով upcycle է արվում և վերածվում ինտերիերի մասի։ Հիմնան օրից մինչ հիմա նրանք համագործցել են Ամստերդամի քաղաքապետարանի, Կոկա-Կոլայի, Ադիդասի, Սալոնիկի քաղաքապետարանի, և բազում այլ կազմակերպությունների հետ։ Սալոնիկում (և ապա Ամստերդամում) նրանք սկսում են Print Your City նախագիծը, որի շրջանակներում վերամշակեկ են մոտ 800 կգ պլաստիկ և դրանից ստացել հասարակական նստարաններ։ Պլաստիկի մնացորդներին տրվել է երկրորդ և ավելի որոկյալ կյանք, իսկ նրանց որպես նստարան քայքայումից հետո, նրանք նորից տարվելու են վերամշակման։
1
2
2003 թվականին ճապոնական Կամիկացու քաղաքը՝ քաղաքապետն ու բոլոր բնակիչները, որոշում են ստորագրել Zero Waste Declaration (0 թափոնի հայտարարագիր), որով բոլոր անհատ բնակիչները խոստանում են աշխատել թափոնները նվազեցնելու և կայուն հասարակություն դառնալու համար։ Արդեն անցել է 20 տարի, և համայնքը վերամշակում է իր բոլոր թափոնների 80%-ից ավելին՝ ներառյալ պլաստիկը։
Այս ամենը հեշտ չի տրվել նրանց, քանի որ բոլորը՝ բիզնեսները, խանութները, տները, ռեստորանները, գյուղատնտեսությունը, պետք է սորտավորեին իրենց թափոնները և տեղադրեն 45 առանձին տեսակի վերամշակման տարաների մեջ: Ինչպես նշում է վերամշակման շենքի ճարտարապետ Հիրոշի Նակամուրան՝ «սա բարդ և համակարգային լուծում է, որն ստացնեց քանի որ մարդիկ ունեին փոփոխության ցանկություն և իսկապես աշխատում էին»։


Թափոնները (ներառյալ պլաստիկի որոշ տեսակներ) վերամշակվում են և վերածվում այլ նոր իր
Սա կոչվում է upcycling և այն ավելի լավ է քանի վերամշակումը։
Եթե բնակիչները չեն օգտագործում ինչ-որ ապրանք, կարող են այն դնել Kuru-kuru խանութում, որտեղից մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը, կարող են այն վերցնել անվճար։
Սա կոչվում է վերաօգտագործում և այն ավելի լավ է քանի upcycling-ը։
Հիշի՛ր, որ Կամիկացուն հասել է հաջողության, քանի որ ամբողջ համայնքը աշխատել է խնդրի շուրջ։ Համայնքային լուծումները բարդ է կազմակերպքել, քանի որ բոլոր մարմինների համար պետք է տալ մոտիվացիա։ Կամիկացուում, օրինակ, խանութները կոմպոստացնում էին կոշտ փաթեթավորումները և վաճառում դրանք գյուղատնտեսներին։ Նրանք սրա մասին չէին իմանա, եթե սա չկառավարվեր Zero Waste կենտրոնի կողմից։ Այնպես որ ձեր համայնքային լուծումներում հիշեք, որ ենթակառուցվածք ու մոտիվացիա տրամադրելը շատ կարևոր է փոփոխության համար։
Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է պլաստիկը վնաս հասցնում շրջական միջավայրին։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։
Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Պլաստիկի Ստացումը Նավթից
Քանի որ պլաստիկը ստացվում է նավթից, արի մտովի տեղափոխվենք նավթավերամշակող գործարան։ Նավթավերամշակող ընկերությունը նավթ է դուրս բերում, բայց բացի նավթից զուգահեռ դուրս են գալիս նաև հարակից նավթային գազեր, որը կարելի է կա՛մ այրել, կա՛մ վաճառել։ Ձեռնտու է վաճառել, այդ պատճառով ընկերությունը այն վաճառում է գազավերամշակող գործարանին, որտեղ գազը մղվում է տարայի մեջ և տաքացվում, որպեսզի ստացվեն այն նյութերը, որոնք մեզ անհրաժեշտ են պլաստիկ պատրաստելու համար (օրինակ՝ պենտան, իզոբութան, բութան, պրոպան)։ Այժմ հարկավոր է նյութերը մի գործարանից մյուսը տեղափոխե, որի համար այն գազային վիճակից դրաձնում ենք հեղուկ, լցնում տարայի մեջ ու տեղափոխում։
Նոր գործարանում, նյութերը նորից վերածում ենք գազի, ապա տաքացնում, որից հետո նյութերը մասնատվում են փոքր մասնիկների, որոնց եկեք ենք կոչել վագոններ (մոնոմերներ): Հիմա կատալիզատորի միջոցով այս վագոններից ստանում ենք միասնական գնացք՝ պոլիմեր։ Աա արդեն մեր պլաստիկն է, որին տարբեր նյութեր ավելացնելով կարող ենք ստանալ տարբեր տեսակի ամրություն, այլ բաժանել թելերի և խորանարդերի, և ապա նորից հալեցնելով տալ այն տեսքը, որը ուզում ենք․ շշից մինչև զգեստ։
Ի՜նչ բարդ ու երկար պորցես է, չէ՞։
1
2
Հիշի՛ր

Պլաստիկները թունավոր նյութեր են, և այդ թույնը կարող է փաթեթավորումից անցնել սննդին, սննդից՝ մեր օրգանիզմ, իսկ օրգանիզմում կուտակվելով՝ իջեցնել իմունիտետը ու հանգեցնել տարբեր հիվանդությունների։
Տարբերակու՞մ ես պլաստիկի 1-7 տեսակները։ Ո՞րն է առավել էկոլոգիապես կայուն և որո՞նք են խնդրահարույց։
սքPET-ը օգտագործվում է շշերի և թափանցիկ տարաների համար։ Այն ամեն տեղ ընդունվում է վերամշակման համար, հետևաբար՝ առաջինը կարող է համարվել առավել կայուն։ 2 HDPE, 3 PVC, 4 LDPE և 5 PP-ն այլ պլաստիկի տեսակներ են։ Դրանք վերամշակելը ավելի բարդ է, հետևաբար՝ դրանց կանվանենք հարաբերականորեն կայուն։ Հաջորդ պլաստիկը 6 PS-ն է։ Այս տեսակը շատ դժվար է վերամշակել, և դրանով զբաղվող շատ քիչ գործարաններ կան։
Պլաստիկի 7-րդ տեսակը վերամշակելի չէ։ Այսինքն՝ նմանատիպ փաթեթավորումը երբեք չի կարելի նորից նախկին տեսքին բերել և օգտագործել։ Պատճառն այն է, որ այդ պլաստիկների բաղադրությունը շատ բարդ է ու չենք կարող այն վերադարձնել նախնական մասնիկներին։

PET-ը օգտագործվում է շշերի և թափանցիկ տարաների համար։ Այն ամեն տեղ ընդունվում է վերամշակման համար, հետևաբար՝ առաջինը կարող է համարվել առավել կայուն։ 2 HDPE, 3 PVC, 4 LDPE և 5 PP-ն այլ պլաստիկի տեսակներ են։ Դրանք վերամշակելը ավելի բարդ է, հետևաբար՝ դրանց կանվանենք հարաբերականորեն կայուն։ Հաջորդ պլաստիկը 6 PS-ն է։ Այս տեսակը շատ դժվար է վերամշակել, և դրանով զբաղվող շատ քիչ գործարաններ կան։
Պլաստիկի 7-րդ տեսակը վերամշակելի չէ։ Այսինքն՝ նմանատիպ փաթեթավորումը երբեք չի կարելի նորից նախկին տեսքին բերել և օգտագործել։ Պատճառն այն է, որ այդ պլաստիկների բաղադրությունը շատ բարդ է ու չենք կարող այն վերադարձնել նախնական մասնիկներին։

Տեղափոխվենք 2019 թվականի Մեքսիկա՝ գիտական ձեռքբերումների ցուցահանդես, որտեղ պրոֆեսոր Սանդրա Պասկո Օրտիզը փորձում էր կակտուսից պլաստիկի նման նյութ ստանալ։ Ուսանողների հետ հենց այդ փորձն էլ դարձավ Սանդրայի գաղափարի սկիզբը։ Նա սկսեց հետազոտություն և իր կոլեգաների հետ մշակեց այս քայլաշարը․

1․ վերցնում են մեքսիկական Nopal կակտուսի տերևները
2․ մաքրում են կարտոֆիլի պես
3․ դնում են հյութ քամող սարքի մեջ և արդեն պատրաստի կակտուսի հյութը տեղափոխում սառնարան
4․ ավելացնում են բնական հավելումներ՝ գլիցերին և սպիտակուցներ
5․ զանգվածը տարածում են հարթ մակերևույթի վրա եւ թողնում, որ չորանա:

Որպեսզի նյութը ավելի գրավիչ դառնա, այն ներկում են բնական ներկանյութերով։ Կարելի է նյութը պատրաստել ցանկալի ձևի ու չափի, հաստության և փափկության։ Այս պլաստիկը թունավոր չէ, և այն նույնիսկ կարելի է ուտել։ Մի անգամ Սանդրան իր պատրաստած նյութը կերել է, որպեսզի համոզված լինի դրա անվտանգության մեջ։ Այդպիսի պլաստիկի լրիվ քայքայման համար պահանջվում է մոտ մեկ ամիս, իսկ ջրում դեռ ավելի քիչ՝ մի քանի օր։
Նյութը դեռ միայն օգտագործվում է որպես սննդի փաթեթավորում, բայց Սանդրան և իր թիմը փորձարկում են կակտուսների տարբեր հատկությունները, որ բարելավեն նյութը և դրա կիրառությունը։


1
2
Պլաստիկի էկոլոգիապես կայուն այլընտրանքները
Կակտուսից ստացված պլաստիկը
1
Այսպիսի հիանալի աշխատանքներ միայն Մեքսիկայում կամ Ֆիլիպիններում չէ, որ տեղի են ունենում։ Մեր կողքին՝ Հայաստանի «Այբ» դպրոցում, ձեր հասակակիցները կարտոֆիլի օսլայից են ստացել բիոպլաստիկ, ստեղծել տոպրակներ, իսկ այժմ աշխատում են ավելի մեծ ծավալի արտադրության ուղղությամբ։
Կակտուսից բացի կան նաև բիոպլաստիկի այլ հումքեր, ինչպես օրինակ՝ մանգոն։ Ֆիլիպինները հանդիսանում է մանգոյի մշակմամբ իններորդ առաջատար երկիրն աշխարհում։ Պատկերացրու, թե ինչքան կեղև է մնում մաքրելուց հետո ու ուղղակի դեն նետվում։ Ինչպես Սանդրան օգտագործում է կակտուսը, այնպես էլ մի ֆիլիպինցի ուսանող Դենզիբել Մոնտինոլան մանգոյի կեղևների թափոնից ստեղծում է բիոպլաստիկ։ Առաջին հայացքից այն նման է սովորական պլաստիկի, ուղղակի ավելի շատ է «ճռճռում»։ Այս պլաստիկը թունավոր չէ ու քայքայվում է ջրում։ Դենզիբելը ուզում է ավելի կատարելագործել այն և երկարացնել դրա կիրառության ժամանակը։ Ուսանողի հայտնագործությունը անգամ հետաքրքրել է Ֆիլիպինների Առևտրի և Արդյունաբերության դեպարտամենտի Ներդրումների Խորհրդին ու Ֆիլիպինների կառավարությանը։
2
Դենզիբել Մոնտինոլայի` մանգոյից ստացված պլաստիկը
«Այբ» դպրոցի ստեղծած բիոպլաստիկը
Քննարկում 7-ի ժամանակ՝
  • Շարունակելու ենք ուսունասիրել պլաստիկի կառավարման եղանակները

Նախագծային կառավարման հմտություններ, որոնք զարգացնելու ենք՝

գաղափարը դարձնել վաճառվող, ստանալ հետադարձ կապ և բարելավվել ըստ դրա, լինել պորֆեսիոնալ համագործակցության մեջ, ժամանակի կառավարում, առողջ աշխանքային ռեժիմի ձևավորում,

Փափուկ հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

խնդիրների լուծում, ստեղծարար մտածողություն (մտագրոհ), հաղորդակցություն, քննադատական մտածողություն