Բիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քոդենը իր երեկոյան հաղորդման սեգմենտներից մեկի՝
Carpool Karaoke-ի, ընթացքում իր մեքենայով վերցնում է տարբեր հայտնի երգիչների, որոնց հետ երգում է կարաոկե մի վայրից մյուսը գնալու ընթացքում։ Եթե այս գործընթացից հանենք երգելը, կստանանք ԱՄՆ-ում և Եվրոպայում շատ տարածված փոխադրման տեխնիկա՝ carpooling-ը, որը մեքենան կիսելու գաղափարն է՝ միաժամանակ մեկից ավելի մարդկանց տեղավորելու համար։ Ինչպես carsharing-ը, որը առանց մեքենայի սեփականտեր լինելու այն վարձակալելու գործընթացն է, carpooling-ը նույնպես տալիս է մի շարք առավելություններ։
Նախ, այսպես նվազեցնում ենք յուրաքանչյուր մարդու ճանապարհածախսը, վառելիքի ծախսերը, մեքենա վարելու սթրեսը, վերացնելում այլ ուղևորների առանձին մեքենաներով վարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նվազեցնում ենք օդի աղտոտվածությունը, ածխածնի արտանետումները, ճանապարհների երթևեկության խցանումները և կայանատեղիների անհրաժեշտությունը: