Նախագծի կառավարում
Նախագծի բանավոր ներակայացում
Քլիֆորդ Սթիլ
Սա այս մոդուլի վերջին ընթերցանությունն է: Այստեղ դու պետք է կատարես միայն 1 վարժություն՝ բանավոր ներկայացնես քո նախագծի գաղափարը:
Մաս 1. Բանավոր ներկայացում՝ խոսք
Խոսքի բաղադրիչներ
Նախագիծը բանավոր ներկայացնելու համար դուք սովորաբար ունենալու եք սահմանափակ ժամանակ։ Եկեք պատկերացնենք, որ դուք ունեք ընդհամենը 1 րոպե։ Ի՞նչը պետք է ասել, ի՞նչն է առաջնային, իսկ ի՞նչը կարելի է բաց թողնել և բացատրել հետո՝ արդեն հետաքրքրված կողմերին։

Անպայման պետք է նշել՝
1. Խնդիրը՝ հստակ նշելով ինչ խնդիր եք լուծում և ում համար եք այն լուծում (խնդրից տուժող կողմերը)
2. Լուծում՝ ինչպես եք լուծելու այդ խնդիրը, ինչ տեխնոլոգիա եք կիրառելու, ինչ արտադրանք եք ստանալու, ինչպես է այն լուծելու խնդիրը
3. Յուրահատուկ արժեքի առաջարկ (UVP) ՝ ինչով է առանձնանում ձեր ապրանքը կամ ծառայությունը, ինչով է յուրահատուկ և տարբերվող

Եթե ունեք ժամանակ և ձերը բիզնես գաղափարը, կարող եք անդրադառնալ այս կետին՝
Շուկայական հնարավորություն` արդյոք սա աճող շուկա է։ Հնարավոր է՝ դուք ճիշտ ժամանակին լուծում եք տալիս ճիշտ խնդրի։ Արժե նշել սրա մասին։

Այլ կետեր, որ կարող եք ներառել արդեն երկար ներկայացումների ժամանակ՝
Ձեռքբերումներ՝ արդեն արել եք փորձարկումներ, համագործակցում եք որոշ կազմակերպությունների հետ, արել եք ծառայութան/ապրանքի շուկայական փորձարկում, ունեք հաճախորդներ, կամ որոշակի աճ։ Սրանց մասին արժե նշել։
Երկարաժամկետ բիզնես մոդել՝ ինչպես է ձեր բիզնեսը եկամուտ ունենալու, ինչ հետագա աճի ու ճկունանալու հնարավորություններ կան։
12-րդ հանդիպման ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը կունենա 1 րոպե րոպե իր նախագիծը ներկայացնելու համար։ Վերևում նշված 3 հիմնական կետը պետք է նշվեն ձեր խոսքի մեջ։

Խորհուրդ է տրվում յուրքանչյուր կետի համար դուրս գրել հիմնական մտքերը և փորձել ամփոփել։
Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց քո առաջին ներկայացման հիմնական նպատակը ֆինանսավորում ապահովելը չէ, այլ հաջորդ հանդիպմանը հասնելն է: Ֆինանսավորման ապահովումը բազմաքայլ գործընթաց է: Այնպես որ փորձիր հետաքրքրություն առաջացնել, որպեսզի հետագա հանդիպումները հետաքրքրեն ներդրողներին։
Պահեք 1 րոպե ժամանակ և փորձեք ասել հիմնական մտքերը։ Եթե զգում եք, որ երկար է, մտածեք ինչը կարող եք ավելի կարճ ասել։

1 րոպեն կարող է կարճ թվալ, բայց այն կատարյալ ժամանակ է գաղափար ներկայացնելու համար։
Խորքի որակը՝ պայքար անհանգստության դեմ
Մի քանի խորհուրդ անհանգստության դեպ պայքարելու համար Ստենփորդի համալսարանի դասախոս Էնդրյու Հյուբերմանի կողմից
Բանավոր խոսքը կարող է անհանգստություն առաջացնել՝ հատկապես նոր միջավայրում և կարճ ժամանակում։ Սակայն կան մի քանի նյարդաբանական տեխնիկաներ, որոնք կարող եք կիրառել՝ հանգստանալու և գեղեցիկ խոսք ապահովելու համար։
Հյուբերմանը պնդում է անհանգստությունն ու հուզմունքը կառավարվում են կենտրոնական նյարդային համակարգի կողմից, որը պատասխանատու է զգոնության համար և կարող է վերահսկվել գիտակցաբար: Այսինքն, դուք կարող եք վերահսկել այն:

Անհանգստության վերակազմակերպում՝

Ֆիզիոլոգիական ախտանիշները դրականորեն պիտակավորելը, ինչպես, օրինակ, նյարդայնությունը որպես հուզմունք մեկնաբանելը, կարող է օգնել կառավարել անհանգստությունը:

Հանգստացում իրական ժամանակում՝

Տեխնիկաները, ինչպիսիք են քթով երկու անգամ ներշնչելը, այնուհետև բերանով արտաշնչելը, ապահովում են արագ և արդյունավետ հանգստություն բարձր սթրեսային պահերին:

Վիրտուալ հաղորդակցման ժամանակ՝ մի նայեք ինքներդ ձեզ: Արդյունավետ կապի համար վիրտուալ խոսքի ընթացքում ընդունեք ուղիղ հայացք՝ նայեք ձեր սահիկաշարին կամ մեկ կետիէ կենտրոնացումը պահելու համար։
Հիշում ե՞ս էթոս, պաթոս, լոգոսը՝ մեր առաջին հանդիպումից։ Այս նույնպես քեզ կօգնի համոզիչ խոսք ունենալ։ Բայց փորձիր չշեղվել քո քննարկան երեք հիմնական կետից։
Մաս 2. Վիզուալ ներկայացում
Pitch deck-ը ներկայացում է, որն օգնում է պոտենցիալ ներդրողներին ավելին իմանալ ձեր նախագծի/բիզնեսի մասին: Կարճ ասած, այն սահիկաշար է, որը ուղղորդում է ձեր բանավոր խոսքին։
Այստեղ նույնպես հիմնական նպատակը ֆինանսավորում ապահովելը չէ, այլ հաջորդ հանդիպմանը հասնելն է: Այսինքն ձեր ներկայացման մեջ դրված ինֆորմացիան պետք է լինի թիրախավորված։
  • 1
    Սովորական pitch deck սահիկները
    Կատարյալ pitch deck սահիկները չի պատմի ձեր նախագծի ողջ կյանքի պատմությունը: Դուք պետք է այն պահեք 10-ից 15 էջերի սահմանում, մոտավորապես 5 րոպեանոց ներկայացման երկարությամբ:
    Յուրաքանչյուր հարցի պատասխանը պետք է լինի մեկ սահիկի վրա՝ խնդիրը բացատրվի խնդրի սահիկում, լուծումը՝ լուծման։

    Քանի որ ձեր ներկայացումը ընդամենը 1 րոպե է՝ ձեր երեք կետերը կլինեն մեկ սահիկի վրա։
  • 2
    Ի՞նչ պետք է լինի սահիկի վրա
    Եկեք հասկանանք սահիկի նպատակը։ Այնտեղ չի կարելի դնել երկար տեքստեր կամ այն ինչ դուք ասելու եք բանավոր։ Ինչո՞ւ։ Քանի որ լսողները արդեն իսկ ձեր ասածը կիմանան։ Եթե ամեն ինչ կարողանային ստանալ սահիկից, ձեր կարիքը չէր լինի։ Սահիկի նպատակը ուշադրություն գրավելն է։

    Եթե ունեք մեկ սահիկ, այն պետք է ունենա՝ ձեր անունը, նախագծի անունը, շատ կարճ, եկերով գրված խնդիրը, լուծումը, UVP-ն և վիզուալներ։

  • 3
    Վիզուալներ
    Երբ խոսքը վերաբերում է վիզուալներ օգտագործելուն, պետք է հիշել մի քանի ընդհանուր կանոններ: Նախ, ավելորդություններ դնել պետք չէ: Պետք չէ ծանրաբեռնել սահիկները չափազանց շատ տեղեկություններով կամ չափազանց շատ գրաֆիկայով: Երկրորդ, համոզվեք, որ ձեր վիզուալները բարձրորակ և պրոֆեսիոնալ տեսք ունեն։

    Ձեր դեպքում, քանի որ մեկ սահիկ է՝ վիզուալը կարող է լինել պրոդուկտի նկար, թեստավորման նկար, լուծված խնդրի պատկերումը, մինիմալիստական գրաֆիկա։ Կարող եք այստեղ լինել կրեատիվ, բայց հաշվի առեք, որ մինիմալ գույների կիրառումը օգնում է լսողին կոնտրոնանալ։ Մի օգատգործեք շատ գույներ։ 1-3 նույն տոնայնության գույնը օպտիմալ է։ Եթե պատկերը տգեղ է ստացվում, ավելի լավ է նկարներ չդնել։
9-րդ ընթերցանյութից գիտեք, որ ձեր վիզուալ ներակայացումը կարող եք պատրաստել սովորական PowerPoint-ով կամ Google Slides-ով, որոնց համար հետաքրքիր բիզնես կազապարներ և դիզայններ կարող եք ներբեռնել Slidesgo կայքից։

Այս կայքեր, որոնք ունեն հետաքրքիր դիզայններ՝ Canva, Pitch, Visme։ Վերջինից հետաքրքիր օրինակներ կարող եք գտնել ներքևում։
Մաս 3. Ամփոփում
Հանդիպման ներկայացման համար սահիկը կպատրաստի մեր թիմը՝ բոլորի համար նույն ֆորմատով։ Այդ իսկ պատճառով հանդիպումից ամենուշը 48 ժամ առաջ պետք է լրացնել այս հարցումը՝
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Դու ավարտեցիր Climate Uturn-ի Better Cities մեդուլը։ Վերջին հանդիպումը հաջողությամբ անցնելուց հետո դու կստանաս քո սերտիֆիկատը և պաշտոնապես կհամարվեց Climate Uturn-ի շրջանավարտ։ Բայց քանի որ մենք ունենք նաև այլ մոդուլներ, իրար ցտեսություն չենք ասում )))