Նախագծի կառավարում
Նախագծի գաղափարի ներկայացում
Արշիլ Գորկի
Սա այս մոդուլի նախավերջին ընթերցանությունն է: Այստեղ դու պետք է կատարես միայն 1 վարժություն՝ գրավոր ներկայացնես քո նախագծի գաղափարը:
Բայց մինչ այդ արի անցնենք մեր կողմից մի քանի խորհրդի վրայով հարցաշարը լավագույնս լրացնելու համար:
Խնդիրը, որը ցանկանում ես լուծել
Այստեղ մենք իսկապես ցանկանում ենք, որ դու մեզ մանրամասն բացատրես այն խնդրի մասին, որը ցանկանում ես լուծել քո նախագծի միջոցով:

Դա անելու լավագույն միջոցն է.
  • պատկերացրու, որ դու դա ասում ես մի մարդու, ով երբեք չի եղել քո քաղաքում և չի լսել այդ խնդիրների մասին
  • եղիր հնարավորինս կոնկրետ
  • ընդգծիր, թե ինչու է դա համայնքի համար խնդիր, ինչպես է դա ազդում թիրախային խմբի վրա
  • ավելացրու թվեր/վիճակագրական մանրամասներ, եթե այդպիսիք կան
  • բեր օրինակներ, անձնական փորձ

Ո՞ւմ վրա է ազդում խնդիրը
Այս հարցին պատասխանելիս մտածիր կազմակերպությունների կամ մարդկանց մասին, ովքեր առօրյա կյանքում տուժում են այս խնդրից։ Եղի՛ր կոնկրետ՝ որտեղ են ապրում, ինչ բնավորություն ունեն, ինչու և ինչպես է նրան վրա ազդում այդ խնդիրը։ Այս հարցում քեզ կօգնի գնորդի անձնավորումը, որին կարող ես ծանոթանալ կոճակին սեղմելով՝
      Այս հարցը ունի նաև երկրորդ կոմպոնենտ՝ ո՞վ է պատրաստ վճարելու քո նախագծի համար։

      Եթե քո նախագիծը բիզնես է, ապա վճարելու է հաճախորդը և դու այստեղ բացատրելու ես թե ինչու է պատրաստ վճարել։ Եթե կամավորական կամ բարեգործական նախագիծ է՝ կարող ես նշել մոտավոր ինչ աղբյուրներից ես ակնկալում ստանալ ֆինանսավորում՝ անունները չմանրամասնելով (դրա համար ունես առանձին հատված)։ Այստեղ նույնպես պետք է հիմնավորես ինչու են նրանք պատրաստ լինելու վճարել քո նախագծի համար։
          Լուծումը
          Կարճ, մեկ նախադասությամբ պատասխանը չի նկարագրում քո նախագիծը:
          Հիշի՛ր՝ դու շատ լավ ես ճանաչում քո նախագիծը: Բայց այն մարդը, ում դու պատմում ես, դրա մասին գաղափար չունի:

          «Ես գյուղատնտեսությամբ կզբաղվեմ» կամ «բանջարեղեն կաճեցնեմ» ասելու փոխարեն փորձիր հնարավորինս կոնկրետ լինել և ասել, թե կոնկրետ ինչ ես նախատեսում անել: Օրինակ՝ «ես հետազոտություն եմ արել և սովորել պերմակուլտուրայի մասին: Ուզում եմ սկսել մրգեր և բանջարեղեն աճեցնել՝ օգտագործելով պերմակուլտուրայի մոտեցումը իմ տան մոտ գտնվող հողատարածքում: Ես կունենամ բանջարեղեն, պտղատու ծառեր, հատապտուղներ և հավեր։ Ամբողջ բերքը շուկայում կվաճառվի տեղացիներին...»:

          Դա անելու լավագույն միջոցն է.
          • ներառիր մանրամասներ այն մասին, թե կոնկրետ ինչ ես նախատեսում անել, որտեղ, երբ և ինչպես
          • գրիր այն հիմնական քայլերը, որոնք անելու ես
          Ինչու՞ ես դու լավագույնը
          Միշտ հիշիր. ինչ-որ փուլում պետք է լինելու համոզել մարդկանց օգնել քեզ, տալ քեզ գումար, կիսվել փորձով, իրենց ժամանակն ու ռեսուրսները նվիրել քո գաղափարին:

          Նրանք պետք է հավատան, որ հենց դու ես լավագույն մարդը, ով կարող է լուծել խնդիրը: Եվ դրա համար իսկապես պետք է բոլորին համոզել։

          Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս շեշտել քո բոլոր լավ կողմերը, հնարավորությունները, փորձն ու հմտությունները:

          Մի ասա, որ կարող ես լուծել հարցը, քանի որ միայն դու ես այդ խնդրով հետաքրքրված: Թեև մենք քո զգացմունքները հասկանում ենք, ավելի լավ է ներառել նաև ապացույցներ և համապատասխան փորձ:

          Դա անելու լավագույն միջոցն է.
          • ներառել այդ թեմայով քո կատարած բոլոր հետազոտություններն ու ընթերցումները (եթե այդպիսիք եղել են)
          • փորձել հիշել բոլոր այն իրադարձությունները/վեբինարները/սեմինարները, որոնց մասնակցել ես: Նույնիսկ եթե չկա, կարող ես ասել, որ ավարտել ես Climate Uturn ծրագիրը և ընդգծել այն, ինչ սովորել ես այդ ըթացքում:
          • հիշել այն ամենը, ինչ արել ես քո կյանքի ընթացքում (միջոցառումներ, դպրոցական նախագծեր, հոբբիներ և այլն): Գրիր ամբողջ համապատասխան փորձը, որը ունես ուղղակիորեն և անուղղակիորեն կապված քո նախագծի հետ: Օրինակ՝ դու միջոցառումներ ես կազմակերպել դպրոցում և ղեկավարել ես թիմ: Սրանք հիանալի որակներ են ապացուցելու, որ քո նախագծի համար դու արդեն ունես կազմակերպչական, առաջնորդական և թիմային աշխատանքի հմտություններ:
            Նպատակներ դնելիս հիանալի է ստացվում, երբ սահմանում ես որոշակի ժամկետներ և չափելի արդյունք այդ ժամանակահատվածի համար: Այդ կերպ քեզ համար շատ ավելի հեշտ կլինի տեսնել՝ նախագիծը հաջողվել է, թե ոչ:

            Օրինակ՝ «Ես կզգամ, որ դա ինձ հաջողվել է, երբ ամեն ամիս թարմ բանջարեղեն և միրգ (ընդհանուր 500 կգ) տրամադրեմ իմ տարածաշրջանի 10 մթերային խանութի»‎:
            Կատարյալ արդյունքները
            Քո թիմը կարող է բաղկացած լինել մարդկանցից, ովքեր կարող են օգնել քեզ կատարել որոշակի առաջադրանքներ:

            Դու կարող ես օգնություն խնդրել ընտանիքից, ընկերներից, դասընկերներից, դպրոցի ուսուցիչներից: Կարող ես գտնել փորձագետներ և աշխատողներ: Յուրաքանչյուր ոք, ով ներգրավված կլինի նախագծի մեջ, պետք է ներառվի այս ցանկում:

            Շատ հաճախ երեխաները գրում են իրենց ծնողներին և ընկերներին: Բայց նրանք չեն մտածում, թե կոնկրետ ինչպես կարող են օգնել իրենց այդ մարդիկ։
            Քո թիմը
            Դուրս գրիր բոլոր այդ մարդկանց և նրանցից յուրաքանչյուրի համար գրիր իրենց դերերը: Կոնկրետ ինչպե՞ս նրանք կօգնեն քեզ:
            Սա նույնպես շատ կարևոր մասն է։ Այստեղ դու պետ է մանրակրկիտ մտածես բոլոր գործողությունների մասին, որոնք պետք է իրագործվեն նախագիծը կյանքի կոչելու համար: Հենց ամենասկզբից։ Մտածեիր, թե որն է լինելու քո առաջին քայլը: Շատ դեպքերում երեխաները մոռանում են, որ պետք է ներառել նաև ֆինանսավորում գտնելու կետը: Ֆինանսավորումը սովորաբար առաջին քայլերից մեկն է:

            Փորձիր հակառակ պլանավորման մեթոդը, ինչպես մենք քննարկել ենք մեր նախորդ հանդիպումների ժամանակ: Այնուհետեւ գրիր բոլոր առաջադրանքները, որոնք պետք է կատարվեն: Դրանից հետո ավելացրու յուրաքանչյուր առաջադրանքի վերջնաժամկետները և պատասխանատու անձանց, եթե այդպիսիք կան:

            Օրինակ՝
            Առաջադրանք 1 - գտնել 500 հազար դրամ - 1 ամիս (իմ ընկեր Դավիթը)
            Եթե այս պահին չգիտես, թե որքան գումար է քեզ հարկավոր, նորմալ է: Կարող ես բաց թողնել այդ հատվածը:

            Օրինակ՝
            Առաջադրանք 1 - փող գտնել ծառերի համար - 1 ամիս
            Առաջադրանքներ և ժամկետներ
            Այստեղ մենք խնդրում ենք քեզ գրել այն ամենը, ինչի վրա գումար ես ծախսելու: Մտածեիր ԲՈԼՈՐ ծախսերի մասին՝ ներառյալ աշխատավարձերը, տրանսպորտը և այլն։
            Բյուջե - ծախսերի ցուցակ
            Եթե արդեն ուսումնասիրել ես և գիտես բոլոր գները, հոյակապ է, կարող ես դրանք էլ գրել և հաշվարկել գումարը։

            Եթե ոչ, նորմալ է: Վերցրու ծախսերի միայն մի մասը, օրինակ՝ արտադրանք, հավելվածի ձևավորման ծախսեր, թեստավորման ծախսեր, կոնտենտի մշակման ծախսեր, ենթակառուցվածքի տեղադրման ծախսեր, և կազմիր բյուջե՝ ինչպես 9-րդ ընթերցանյութում։ Հարցի պատասխանը կարող ես գրել այսպես՝

            Արկղի գին - 10,000 ՀՀ դրամ/հատը -10 հատ - Ընդհանուր՝ 100,000 ՀՀ դրամ - Խանութի անուն - Կապ՝ 094949494
            Արկղի տեղադրում - 5,000 ՀՀ դրամ/անձը - 2 անձ - Ընդհանուր՝ 10,000 ՀՀ դրամ - Աշխատողների անուններ - mail@mail.com

            և այսպես բոլոր ենթակառուցվածքի տեղադրաման հետ կապված ծախսերը

            ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ X ՀՀ դրամ
            Բյուջե - գներ
            Եվ վերջապես, արի տեսնենք, թե ինչպես ես նախատեսում գտնել քո նախագծի համար անհրաժեշտ գումարը:

            Մենք արդեն ասել ենք. մինչև կայուն, կանոնավոր եկամուտ չունենաս, բանկից վարկ մի վերցրու։

            Փոխարենը, կան շատ այլ, ավելի հարմար այլընտրանքներ, ինչպիսիք են դրամահավաքը, դրամաշնորհները, մասնավոր դոնորները և այլն: Փորիր ավելի կրեատիվ մտածել:

            Քո նախագծի ոլորտին մոտ հիմնադրամներ փնտրելը լավ է: Բայց դու կարող ես նաև փորձել փնտրել նրանց, ովքեր կապված չեն թեմայի հետ, բայց աջակցում են քո նման մարդկանց:

            Օրինակ՝ հիմնադրամներ, որոնք աջակցում են որոշակի տարածաշրջանի աղջիկներին/մարդկանց/ որոշակի տարածաշրջանի երիտասարդներին և այլն:
            Ֆինանսավորում
            Այժմ քո հերթն է հաշվի առնել այդ բոլոր խորհուրդները և ներկայացնել քո գաղափարը լավագույն ձևով:
            Խնդրում ենք ներկայացնել ձեր վերջնական նախագծի նկարագրությունները: Այն պետք է ուղարկվի հանդիպումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ։
            Մեր թիմը կուսումնասիրի այն, և դուք մեզանից առաջարկներ կստանաք հաջորդ հանդիպման ժամանակ, որը կլինի վերջինը այս մոդուլում:
            Խնդրում ենք լրացնել նկարագրությունը այստեղ։
            * 13․ Խնդրում ենք գնահատեք Climate Uturn-ի ծրագիրը։
            *15. Կարո՞ղ ենք օգտագործել ձեր կարծիքը մեր կայքում ձեր անունով, թե՞ ցանկանում եք, որ այն անանուն լինի: