Առաջնահերթություն տվեք հմտություններին և գիտելիքներին, ոչ թե հավաստագրերին։ Տեսեք թե ի՞նչ ապացույցներ կան որ իրենք իսկապես ունեն այն հմտությունները, որ անհրաժեշտ են աշխատանքը կատարելու համար։ Օրինակ՝ եթե կարևոր է, որ ունենան տեսահոլովակ մոնտաժելու հմտություն ուժեղ ապացույց կլինի իրենց մոնտաժած տեսահոլովակների պորտֆոլիոն, թույլ ապացույց կլինի հավաստագիր, որ հաճախել են ԹՈՒՄՈ-ում տեսահոլովակ մոնտաժելու դասընթացների։