Հիմք ընդունելով Ծանուցումը՝ ես/մենք Ընկերությանը տալիս եմ/ենք իմ/մեր համաձայնությունը՝ Մասնակցի (
եթե մասնակցի 16 տարին չի լրացել), Հաճախորդի և/կամ Վճարողի (այսուհետ համատեղ՝ «Սուբյեկտներ») Անձնական տվյալները մշակելու համար՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 9-րդ հոդվածի։
Ես/մենք՝ որպես Անձնական տվյալների սուբյեկտի (այսուհետ՝ «Մասնակից») օրինական ներկայացուցիչ/ներկայացուցիչներ, սույնով հաստատում եմ/ենք, որ ծանոթացել եմ/ենք Ընկերության՝ Climate Uturn-ի կողմից
www.climateuturn.am կայքում տեղադրված Գաղտնիության քաղաքականությանը և սույն Անձնական տվյալների մշակման մասին ծանուցմանը (այսուհետ՝ «Ծանուցում»):
Ես/մենք հաստատում եմ/ենք, որ տեղյակ եմ/ենք Օրենքով անձնական տվյալների սուբյետին, նրա օրինական ներկայացուցիչներին տրված իրավունքների և անձնական տվյալների մշակողի պարտականությունների մասին։
Ես/մենք համաձայն եմ/ենք, որ Ընկերությունը մշակի Սուբյեկտների Անձնական տվյալները՝ Ծանուցուման մեջ նշված Նպատակների համար, կարգով, պայմաններով և սահմաններում:
Ես/մենք համաձայն եմ/ենք, որ Ընկերությունը մշակի Սուբյեկտների Անձնական տվյալները ցանկացած օրինական ճանապարհով և Օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
Ես/մենք համաձայն եմ/ենք Ընկերությունից ստանալ տեղեկություններ կրթական ծրագրերի ու կազմակերպվող միջոցառումների, ինչպես նաև լրացուցիչ կրթության և համակողմանի զարգացման այլ հնարավորությունների մասին:
Սույնով ես/մենք ընդունում և հաստատում եմ/ենք, որ Սուբյեկտների Անձնական տվյալները Ընկերությունը կարող է փոխանցել Երրորդ անձանց՝ Ծանուցման Նպատակին համապատասխան գործողություններ կատարելիս:
Ընկերության կողմից իր գործառույթներն ու իրավասությունները Երրորդ անձանց փոխանցելու դեպքում Ընկերությունն իրավասու է վերոհիշյալ գործողությունների իրականացման նպատակով անհրաժեշտ չափով բացահայտել Անձնական տվյալները նման Երրորդ անձանց, նրանց գործակալներին և այլ իրավասու անձանց, ինչպես նաև տրամադրել նրանց այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթեր:
Սույնով ես /մենք նաև ընդունում և հաստատում եմ/ենք, որ համապատասխան փոփոխություններով հանդերձ իմ /մեր համաձայնությունը համարվում է տրված նաև վերոհիշյալ բոլոր Երրորդ անձանց, և ցանկացած նման Երրորդ անձ իրավունք ունի մշակել Սուբյեկտների Անձնական տվյալները սույն համաձայնության հիման վրա:
Սույն համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով մինչև իմ/մեր կողմից և/կամ Անձնական տվյալների Սուբյեկտների (Մասնակցի դեպքում՝ վերջինիս 16 տարին լրանալուց հետո) կողմից հետ կանչելը, որը հարկավոր է իրականացնել գրավոր տեսքով՝ Ընկերութայնը ներկայացնելով համապատասխան պահանջ: