Նախագծի կառավարում
Նախագծի գաղափարի ներկայացում
Նախագծի կառավարում
Նախագծի գաղափարի ներկայացում
Արշիլ Գորկի
Արշիլ Գորկի
Սա այս մոդուլի վերջին ընթերցանությունն է: Այստեղ դու պետք է կատարես միայն 1 վարժություն՝ ներկայացնես քո նախագծի գաղափարը:
Բայց մինչ այդ արի անցնենք մեր կողմից մի քանի խորհրդի վրայով հարցաշարը լավագույնս լրացնելու համար:
Բայց մինչ այդ արի անցնենք մեր կողմից մի քանի խորհրդի վրայով հարցաշարը լավագույնս լրացնելու համար:
Խնդիրը, որը ցանկանում ես լուծել
Այստեղ մենք իսկապես ցանկանում ենք, որ դու մեզ մանրամասն բացատրես այն խնդրի մասին, որը ցանկանում ես լուծել քո նախագծի միջոցով:

Դա անելու լավագույն միջոցն է.
  • պատկերացրու, որ դու դա ասում ես մի մարդու, ով երբեք չի եղել քո քաղաքում և չի լսել այդ խնդիրների մասին
  • եղիր հնարավորինս կոնկրետ
  • ընդգծիր, թե ինչու է դա համայնքի համար խնդիր, ինչպես է դա ազդում թիրախային խմբի վրա
  • ավելացրու թվեր/վիճակագրական մանրամասներ, եթե այդպիսիք կան
  • բեր օրինակներ, անձնական փորձ

Լուծումը
Կարճ, մեկ նախադասությամբ պատասխանը չի նկարագրում քո նախագիծը:
Հիշի՛ր՝ դու շատ լավ ես ճանաչում քո նախագիծը: Բայց այն մարդը, ում դու պատմում ես, դրա մասին գաղափար չունի:

«Ես գյուղատնտեսությամբ կզբաղվեմ» կամ «բանջարեղեն կաճեցնեմ» ասելու փոխարեն փորձիր հնարավորինս կոնկրետ լինել և ասել, թե կոնկրետ ինչ ես նախատեսում անել: Օրինակ՝ «ես հետազոտություն եմ արել և սովորել պերմակուլտուրայի մասին: Ուզում եմ սկսել մրգեր և բանջարեղեն աճեցնել՝ օգտագործելով պերմակուլտուրայի մոտեցումը իմ տան մոտ գտնվող հողատարածքում: Ես կունենամ բանջարեղեն, պտղատու ծառեր, հատապտուղներ և հավեր։ Ամբողջ բերքը շուկայում կվաճառվի տեղացիներին...»:

Դա անելու լավագույն միջոցն է.
  • ներառիր մանրամասներ այն մասին, թե կոնկրետ ինչ ես նախատեսում անել, որտեղ, երբ և ինչպես
  • գրիր այն հիմնական քայլերը, որոնք անելու ես
Ինչու՞ ես դու լավագույնը
Միշտ հիշիր. ինչ-որ փուլում պետք է լինելու համոզել մարդկանց օգնել քեզ, տալ քեզ գումար, կիսվել փորձով, իրենց ժամանակն ու ռեսուրսները նվիրել քո գաղափարին:

Նրանք պետք է հավատան, որ հենց դու ես լավագույն մարդը, ով կարող է լուծել խնդիրը: Եվ դրա համար իսկապես պետք է բոլորին համոզել։

Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս շեշտել քո բոլոր լավ կողմերը, հնարավորությունները, փորձն ու հմտությունները:

Մի ասա, որ կարող ես լուծել հարցը, քանի որ միայն դու ես այդ խնդրով հետաքրքրված: Թեև մենք քո զգացմունքները հասկանում ենք, ավելի լավ է ներառել նաև ապացույցներ և համապատասխան փորձ:

Դա անելու լավագույն միջոցն է.
  • ներառել այդ թեմայով քո կատարած բոլոր հետազոտություններն ու ընթերցումները (եթե այդպիսիք եղել են)
  • փորձել հիշել բոլոր այն իրադարձությունները/վեբինարները/սեմինարները, որոնց մասնակցել ես: Նույնիսկ եթե չկա, կարող ես ասել, որ ավարտել ես Climate Uturn ծրագիրը և ընդգծել այն, ինչ սովորել ես այդ ըթացքում:
  • հիշել այն ամենը, ինչ արել ես քո կյանքի ընթացքում (միջոցառումներ, դպրոցական նախագծեր, հոբբիներ և այլն): Գրիր ամբողջ համապատասխան փորձը, որը ունես ուղղակիորեն և անուղղակիորեն կապված քո նախագծի հետ: Օրինակ՝ դու միջոցառումներ ես կազմակերպել դպրոցում և ղեկավարել ես թիմ: Սրանք հիանալի որակներ են ապացուցելու, որ քո նախագծի համար դու արդեն ունես կազմակերպչական, առաջնորդական և թիմային աշխատանքի հմտություններ:
    Կատարյալ արդյունքները
    Նպատակներ դնելիս հիանալի է ստացվում, երբ սահմանում ես որոշակի ժամկետներ և չափելի արդյունք այդ ժամանակահատվածի համար: Այդ կերպ քեզ համար շատ ավելի հեշտ կլինի տեսնել՝ նախագիծը հաջողվել է, թե ոչ:

    Օրինակ՝ «Ես կզգամ, որ դա ինձ հաջողվել է, երբ ամեն ամիս թարմ բանջարեղեն և միրգ (ընդհանուր 500 կգ) տրամադրեմ իմ տարածաշրջանի 10 մթերային խանութի»‎:
    Քո թիմը
    Քո թիմը կարող է բաղկացած լինել մարդկանցից, ովքեր կարող են օգնել քեզ կատարել որոշակի առաջադրանքներ:

    Դու կարող ես օգնություն խնդրել ընտանիքից, ընկերներից, դասընկերներից, դպրոցի ուսուցիչներից: Կարող ես գտնել փորձագետներ և աշխատողներ: Յուրաքանչյուր ոք, ով ներգրավված կլինի նախագծի մեջ, պետք է ներառվի այս ցանկում:

    Շատ հաճախ երեխաները գրում են իրենց ծնողներին և ընկերներին: Բայց նրանք չեն մտածում, թե կոնկրետ ինչպես կարող են օգնել իրենց այդ մարդիկ։
    Մայրիկը միշտ թիմի լավագույն անդամն է: Փորձիր մանրամասնել նրա հմտությունները: Այսպիսով, երբ ստեղծում ես քո թիմի անդամների ցուցակը, միշտ մտածիր այդ մարդկանց հմտությունների և փորձի մասին, որոնք կարող են օգտակար լինել որոշակի գործընթացի համար:
    Դուրս գրիր բոլոր այդ մարդկանց և նրանցից յուրաքանչյուրի համար գրիր իրենց դերերը: Կոնկրետ ինչպե՞ս նրանք կօգնեն քեզ:
    Առաջադրանքներ և ժամկետներ
    Սա նույնպես շատ կարևոր մասն է։ Այստեղ դու պետ է մանրակրկիտ մտածես բոլոր գործողությունների մասին, որոնք պետք է իրագործվեն նախագիծը կյանքի կոչելու համար: Հենց ամենասկզբից։ Մտածեիր, թե որն է լինելու քո առաջին քայլը: Շատ դեպքերում երեխաները մոռանում են, որ պետք է ներառել նաև ֆինանսավորում գտնելու կետը: Ֆինանսավորումը սովորաբար առաջին քայլերից մեկն է:

    Փորձիր հակառակ պլանավորման մեթոդը, ինչպես մենք քննարկել ենք մեր նախորդ հանդիպումների ժամանակ: Այնուհետեւ գրիր բոլոր առաջադրանքները, որոնք պետք է կատարվեն: Դրանից հետո ավելացրու յուրաքանչյուր առաջադրանքի վերջնաժամկետները և պատասխանատու անձանց, եթե այդպիսիք կան:

    Օրինակ՝
    Առաջադրանք 1 - գտնել 500 հազար դրամ - 1 ամիս (իմ ընկեր Դավիթը)
    Եթե այս պահին չգիտես, թե որքան գումար է քեզ հարկավոր, նորմալ է: Կարող ես բաց թողնել այդ հատվածը:

    Օրինակ՝
    Առաջադրանք 1 - փող գտնել ծառերի համար - 1 ամիս
    Բյուջե
    Այստեղ մենք խնդրում ենք քեզ գրել այն ամենը, ինչի վրա գումար ես ծախսելու: Մտածեիր ԲՈԼՈՐ ծախսերի մասին՝ ներառյալ աշխատավարձերը, տրանսպորտը և այլն։

    Եթե արդեն ուսումնասիրել ես և գիտես գները, հոյակապ է, կարող ես դրանք էլ գրել և հաշվարկել գումարը։ Եթե ոչ, նորմալ է: Դու կարող ես պարզապես բաց թողնել գնային մասը:
    Ֆինանսավորում
    Եվ վերջապես, արի տեսնենք, թե ինչպես ես նախատեսում գտնել քո նախագծի համար անհրաժեշտ գումարը:

    Մենք արդեն ասել ենք. մինչև կայուն, կանոնավոր եկամուտ չունենաս, բանկից վարկ մի վերցրու։

    Փոխարենը, կան շատ այլ, ավելի հարմար այլընտրանքներ, ինչպիսիք են դրամահավաքը, դրամաշնորհները, մասնավոր դոնորները և այլն: Փորիր ավելի կրեատիվ մտածել:

    Քո նախագծի ոլորտին մոտ հիմնադրամներ փնտրելը լավ է: Բայց դու կարող ես նաև փորձել փնտրել նրանց, ովքեր կապված չեն թեմայի հետ, բայց աջակցում են քո նման մարդկանց:

    Օրինակ՝ հիմնադրամներ, որոնք աջակցում են որոշակի տարածաշրջանի աղջիկներին/մարդկանց/ որոշակի տարածաշրջանի երիտասարդներին և այլն:
    Այժմ քո հերթն է հաշվի առնել այդ բոլոր խորհուրդները և ներկայացնել քո գաղափարը լավագույն ձևով:
    Վարժություն 1
    Խնդրում ենք ներկայացնել ձեր վերջնական նախագծի նկարագրությունները: Այն պետք է ուղարկվի հանդիպումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ։
    Մեր թիմը կուսումնասիրի այն, և դուք մեզանից առաջարկներ կստանաք հաջորդ հանդիպման ժամանակ, որը կլինի վերջինը այս մոդուլում:
    Խնդրում ենք լրացնել նկարագրությունը այստեղ։
    Վարժություն 1
    Խնդրում ենք ներկայացնել ձեր վերջնական նախագծի նկարագրությունները: Այն պետք է ուղարկվի հանդիպումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ։

    Մեր թիմը կուսումնասիրի այն, և դուք մեզանից առաջարկներ կստանաք հաջորդ հանդիպման ժամանակ, որը կլինի վերջինը այս մոդուլում:
    Խնդրում ենք լրացնել նկարագրությունը այստեղ։
    * 11․ Խնդրում ենք գնահատեք Climate Uturn-ի ծրագիրը։
    *13. Կարո՞ղ ենք օգտագործել ձեր կարծիքը մեր կայքում ձեր անունով, թե՞ ցանկանում եք, որ այն անանուն լինի: