համալսարաններ դիմելու ժամանակ Climate Uturn ծրագրի ընթացքում սովորած գիտելիքներս ու իմ էկոլոգիական նախագիծը մեծ առավելություն է ընդունելության համար։
Իմ նախագիծը էկոլոգիապես կայուն սրճարան ունենալու ուղեցույց է, որն իր մեջ ներառում է լուծումներ սննդի, ջրի, էներգիայի վատնման խնդիրներին, որոնց ստեղծման գործում սրճարանները շատ մեծ մաս են կազմում։ Նախագծի իրականացման ընթացքում զարգացրել եմ հետազոտական և հաղորդակցական հմտություններս, որոնք անչափ կարևոր են կյանքում։
Ես շատ գիտելիքներ ու փորձ եմ ձեռք բերել սննդի և հագուստի թափոնների վատ ազդեցությունների մասին, ինչպես նաև ծանոթացել եմ մի քանի միջազգային կազմակերպությունների և անհատների հետ, որոնց գործունեությանը հետևում եմ մինչ օրս, ուստի ծախսված ժամանակը լիարժեք ծառայել է իմ ինքնակրթությանը։
Ծանոթացել եմ խելացի և հոգատար մենթորների՝ Էմիլյայի, Հասմիկի և Անետայի հետ, ինչպես նաև Climate Uturn-ի հիմնադիր Դիանայի հետ հետ։ Նախագծերի մասին փոդքաստներ նկարելու ժամանակ ծանոթացել եմ Climate Uturn-ի մարզային ծրագրերի շրջանավարտների հետ, որոնց հետ կապը պահում եմ մինչ օրս։
⭐⭐⭐⭐⭐
Climate Uturn ծրագիրը ինձ այս ամիսների ընթացքում շատ-շատ գիտելիքներ է տվել․ լսեցի և միևնույն ժամանակ սովորեցի այնպիսի բաների մասին, որոնք դեռ կյանքում չէի լսել, այնքան հետաքրքիր էին ընթերցանյութերը, որ նույնիսկ մի տող բաց չէի թողում։ Սովորեցի նոր տեխնոլոգիաների մասին, որոնց մասին պատկերացում էլ չունեի։
Անչափ շնորհակալ եմ Climite Uturn-ի թիմին ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար։ Այն, ինչ ինձ տվեցիք, շատ կարևոր և հոգեհարազատ էր, և նույնիսկ այս ծրագրից հետո արդեն ապագա մասնագիտության հարցում կարծես թե կողմնորոշվում եմ։
Իսկ իմ մարզիչի մասին էլ խոսքեր չեմ գտնում ասելու։ Մի հրա՜՜՜՜շք էակ։
Նանա, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Իրականում նախքան Climate Uturn ծրագրին մասնակցելը ես չէի կարողանում ճիշտ օգտագործել իմ ժամանակը, օրվա ռեժիմս հստակ չէր, ուշադրություն չէի դարձնում հագուստների պիտակներին, թե ինչից են դրանք պատրաստված,չգիտեի թե ինչքան վնաս եմ հենց ես պատճառում ինքս ինձ և իմ շրջակա միջավայրին։
Ծրագին մասնակցելուց հետո արդեն այդ ամենին ուշադրություն եմ դարձնում, և, որ ամենակարևորն է, Climate Uturn֊ը ինձ սովորեցրեց ժամանակը օգտագործել ճիշտ նպատակներով, և եթե հնարավոր է խնայել։ Ծրագիրը մինչև օրս էլ տալիս է իր բարի և օգտակար խորհուրդները, և վստահ եմ, որ դեռ կտա։
Աննա, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Ինձ դուր եկավ ամեն ինչ ծրագրի հետ կապված, ստացա նոր գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտում։ Նյութերը մատուցվում էին շատ հասկանալի ու մատչելի ձևաչափով։
Տիգրան, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Climate Uturn-ը շատ լավ ծրագիր է։ Մասնակցելով այդ ծրագրին ես իմացա, թե ինչն է էկոլոգիապես կայուն, ինչն է աղտոտում մեր շրջապատը և իմացա լուծումներ, որոնցով կկարողանամ լուծել այդ խնդիրները։
Վահագն, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Շատ տպաորված եմ։ Ստացել եմ նոր գիտելիքներ։ Շնորհակալություն ձեր թիմին մեզ հետ աշխատելու համար։
Սուրեն, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Ես շատ հավանեցի այս ծրագիրը, քանի որ շատ նորություներ բացահայտեցի։ Ինչպես նաև շատ եմ հավանել մեր դասընթացավարին, նրա մոտեցումները և վերաբերմունքը։
Շուշան, Արցախ
⭐⭐⭐⭐⭐
Շատ հետաքրքիր էր աշխատել Climate Uturn-ի հետ։ Ես ստացա գիտելիքներ էկո ոլորտի վերաբերյալ։ Դրանք ինձ մտածելու տեղիք տվեցին, թե որքան մեծ է մարդկանց ազդեցությունը բնության վրա։ Անհանգստանալով հագուստի ահռելի թափոնների մասին՝ ինձ մոտ միտք հղացավ սկսելու իմ նախագիծը էկո հագուստի ոլորտում։ Առանց մարզիչների աջակցության հնարավոր չէր լինի թափանցել այդ ոլորտի մեջ, գտնել ճիշտ տեղեկատվություն և սկսել աշխատանքները։
Քրիստինե, Չարենցավան
⭐⭐⭐⭐⭐
Կարծում եմ շատ հաջողված ծրագիր էր, ինձ համար իսկապես հայացք էր ներսից, թե ինչպես են 0-ից նախագծերը ոտքի կանգնում, թե ինչպես կարելի ուղղակի միտքը զարգացնել և հասցնել այնպիսի կետի, որի հաջորդ քայլը շոշափելի արդյունքն է: Շատ շնորհակալ եմ ամբողջ թիմին հատ առ հատ, և հատկապես մեր հետ անմիջապես աշխատող մարզիչ Նանեին, ով շատ մեծ դեր խաղաց իմ կյանքում, ես նրանից սովորեցի՝ ինչպես ճիշտ աշխատել մարդկանց/խմբի հետ և նա իրոք ինձ ուղղարդեց հենց իմ պրոյեկտի հարցում: Ինձ դուր եկավ supportive միջավայրը: Դասընթացի հարցերը այնքան լավ էին կազմված, որ ես ինքս ինձ տարբեր կողմերից տեսա և բացահայտեցի, նորովի ճանաչեցի: Կարծում եմ միայն կուզենայի, որ մեր հանդիպումները ավելի հաճախ լինեին, ճիշտ է մենք միշտ ցանկացած պահի կարող էինք մեր հարցերը գրել և Նանեն կպատասծաներ սակայն խմբային քննարկումները ուրիշ զգացողություն են տալիս: Սա իմ ամենալավ, հաճելի, դրական և ջերմ փորձառություններից մեկն էր, որ միշտ կհիշեմ: Շնորհակալություն:
Անոնիմ
⭐⭐⭐⭐⭐
Շատ հետաքրքիր էր, նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերեցի: Հավանեցի, որ աշխատանքը ինքնուրույն էինք անում շաբաթվա ընթացքում, հետո, մեկ անգամ հանդիպելով, քննարկում էինք: Նաև հավանեցի, որ մեր նախագծերը տարբեր բնույթի էին և միմյանց լսելով նոր փորձ էինք ձեռք բերում նաև այլ ոլորտներից:
Անոնիմ