Քննարկում 1։ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը, մեկ հետաքրքրություն և իր սիրելի քաղաքը` բացատրելով, թե ինչու է սիրում այդ քաղաքը։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե։

Քննարկումները տևում են 30 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մարզիչը կիսում է ուսանողների հետ ներքևում կցված ուղղորդումները նրանց հանդիպումները հաճախելու, ակտիվության և այլն չափորոշիչների կարևորության, և նախագծի գաղափարը առավել հեշտությամբ մտածելու մասին։
Ուղղորդում 1

Ծրագրի ընթացքում մենք հետևում ենք մի քանի չափորոշիչի՝

  • ձեր դասերի հաճախումը,
  • ակտիվ մասնակցությունը,
  • ընթերցումներ արվել են, թե ոչ,
  • նախագծի վրա աշխատանքը,
  • հմտությունների զարգացումը
  • և այլն:
Ուղղորդում 2
Ինչո՞ւ ենք մենք հետևում այս չափորոշիչներին։ Մեր մոտ չկան գնահատականներ, սակայն այսպիսով մենք փորձում են պարզել այն ուսանողներին, ովքեր առավել ակտիվ են ու հետաքրքրված։
Նշված ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերի գաղափարները մեր տարեկան ցուցահանդեսին, որտեղ ներկա են լինելու ՀՀ առաջատար ընկերությունների, կազմակերպությունների և նույինսկ ձեր ապագա համալսարանների ներկայացուցիչներ:
Ուղղորդում 3
Մենք առաջարկում ենք, որպեսզի սկսեք նոթատետր, այն բաժանեք երկու սյունակի՝ խնդիրներ և լուծման գաղափարներ, և յուրաքանչյուր ընթերցանյութից և քննարկումից հետո նշեք, թե որ խնդիրները կցանկանաք լուծել, որոնք հետաքրքրեցին կամ ինչ հետաքրքիր լուծման մոտեցումներ կային։
Սա ձեզ համար ռեսուրս կդառնա ավելի ուշ, երբ մենք սկսենք մտածել ձեր սեփական նախագծի մասին։
Ապա, սկսեք քննարկումը՝ հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Ընթերցանյութերի միջոցով դուք տարբեր երկրների, քաղաքների եք ծանոթացել։ Եթե հնարավորություն ունենայիք ապրել ցանկացած երկրում/քաղաքում, որտե՞ղ կապրեիք։
    00
  • Պատասխան
    Ճիշտ պատասխան չկա։ Աշակերտները մեկնաբանում են իրենց պատասխանները։
    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար՝ տարբեր մեթոդներով։

    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ Երևանի քաղաքապետի համար և պետք է համոզեք նրան Երևանում քչացնել մեքենաների քանակը և շատացնել այլնընտրանքները։ Եկեք պատասխանենք երեք հարցի՝

    1. Ի՞նչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։
    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։
    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերը պատասխանները դուրս բերելու համար։



  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք, կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս
    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Առանցքային կետեր

          1․ Մարզիչը հիշեցնում է հաջողված ելույթի 3 սյուները։

          2. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։
        2. Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Խնդիրների և լուծումների դուրս բերում, ստեղծարար մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Եկեք այսօր քննարկումն ավարտենք խնդիր լուծելով։ Պատկերացրեք, որ դուք ձեր ելույթը ունեցել եք քաղաքապետի մոտ և նա ընդունել է ձեր առաջարկը՝ քաղաքը մարդկանց ու հասարակական տրանսպորտին հարմարեցնելու համար, և ձեզ շատ հավանելով՝ ձեզ տվել է հատված այդ ծրագրի շրջանակում։

          Դուք ուսումնասիրել ու գտել եք, որ Mimo-ն և Yerevan Ride-ը Երևանի երկու ամենամեծ հեծանիվների և սկուտերների վարձակալությամբ զբաղվող կազմակերպություններն են։ Եկեք միասին արագ անցնենք նրանց կայքերի վրայով, և հասկանանք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ նրանք։

          Դուք պետք է՝
          1. Հասկանաք ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ելնելով Mimo-ի և Yerevan Ride-ի տվյալներից։
          2. Հասկանաք ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը։

          Արդյո՞ք արժե սկսել էլեկտրական հեծանիվների և սկուտերների նոր ծառայություն Երևանում այդ խնդիրները լուծելու համար, թե՞ առավել հարմար կլինի ծառայություն մատուցել Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ քաղաքապետարանի հետ փոխել ճանապարհները։
        • Ուղղորդումներ

          1. Խնդիրներից կարող են լինել սարքերի վերալիցքավորումը (անհրաժեշտ է տեղափոխում), անվտանգությունը, կայանատեղիները և այլն։



          2. Ձեր ծառայությունը պետք է պարտադիր լուծի խնդիրը։ Այն կարող է լինել կազմակերպություն, որը ծառայություն է մատուցում Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ էլ նրանց մրցակիցը, ով առավել լավ ծառայություն է մատուցում։ Մեկ այլ տարբերակն է կամավորական կազմակերպությամբ կամ ՀԿ-ով լուծել խնդիրները։ Ցանկացած դեպքում պետք է լրացնել շուկայի բացը։
        • Առանցքային կետեր

          1․ Ուսանողները կարողնում են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան առցանց։

          2․ Ուսանողները անում են անհրաժեշտ եզրակացությունները, գտնում հնարավոր խնդիրները։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ անել եզրակացություններ՝ ըստ տրված ինֆորմացիայի, դուրս բերել խնդիրներ և դրանց համապատասխան լուծումներ, մտածել համագործակցության ուղղությամբ, ունենալ խնդիրը լուծման կենտրոնում, և այլն։
        • Հարց
          Եկեք մի րոպե մտածենք քաղաքների մասին։ Առանց ինչի՞ չի կարող գոյատևել 21-րդ դարի քաղաքը։
          01
        • Պատասխան-ուղղորդում
          Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ և ունենալ տարբեր կարծիքներ, սակայն պետք է տան տրամաբանական պատասխաններ։

          Նպատակն է նրանց տանել այն եզրակացությանը, որ այսօր էներգիան կենտրոնական դեր է խաղում քաղաքներում։

          Օրինակ, որպեսզի հասնես դպրոց, անես քարտով վճարում, օգտվես տեխնոլոգիաներից, ունենաս ջեռուցում և այլն հարկավոր է էներգիա։
          01
        Հիշեցում՝
        Ո՞ր խնդիրը հետաքրքրեց ձեզ կամ արդյո՞ք կան լուծումներ և մեթոդներ, որոնք կցանկանաք կիրառել ձեր հետագա նախագծի մեջ։ Չմոռանաք, որ ունեք աշխատանքային տետրեր, որտեղ կարող եք գրառել և պահել այդ գաղափարները։
        Հաջորդ ընթերցանյութում՝
        - սովորելու եք էներգիայի աղբյուրների և տեսակների մասին
        - հասկանալու ենք ինչպես կարող ենք խնայել էներգիան շենքերի մեջ
        - ծանոթանալու ենք կայուն շենքերի գաղափարին
        Close
        Կատարել նշում