Easypay Excercise
Երբ սկսեք անել ձեր նախագծերը, անհրաժեշտություն է լինելու դրանք գովազդելու։ Այսօր նաև կփորձենք կազմակերպել փոքրիկ փորձառություն, երբ կմտածենք ստեղծարար գովազդային գաղափարներ։ Մեր գործընկերներից մեկը՝ EasyPay-ը թույլ է տվել, որ դա անենք իրենց օրինակի վրա։ Այսօր EasyPay-ի օրինակով կիրառելու ենք AI/ արհեստական բանականություն՝ գովազդի համար։
Մաս 1. Ծանոթացում պրոդուկտին
1) Գիտե՞ք ինչ է օնլայն դրամապանակը։

Ուսանողների կարծիքից հետո մարզիչը բացատրում է, թե ինչ է էլ-դրամապանակը։
Թվային դրամապանակը (էլեկտրոնային դրամապանակ) առցանց ծառայություն և ծրագիր է, որը թույլ է տալիս կողմերին էլեկտրոնային գործարքներ կատարել մյուս կողմի հետ։ Բառացիորեն, եթե ձեր դրամապանակը լիներ ձեր հեռախոսի մեջ։

Սա ֆինանսական գրագիտության համար կարևոր գիտելիք է։

2) Ծանոթացում EasyPay-ի նոր ծրագրին՝

Որպեսզի կարողանանք ներկայացնել պրոդուկտը, այն պետք է հասկանալ։ Եկեք ծանոթանանք, թե ինչ է առաջարկում EasyPay-ը իր EasyWallet-ով։ Այն ունի նոր ծրագրի, որով եթե դուք օգտվում եք EasyWallet-ից և ձեր հղումով հրավիրում եք նոր մարդկանց՝ ձեր ընտանիքին կամ ընկերներին, դուք վաստակում եք 1000 easycoin, իսկ այն անձը ում հրավիրել եք՝ 500 easycoin։ Յուրաքանչյուր easycoin-ը 1 դրամ է; հետևաբար, ամեն մարդու միացումից դուք վաստակում եք 1000 դրամ։ Գաղափարը հետաքրքիր և անհրաժեշտ է այն ներկայացնել նույն հետաքրքիր ֆորմատով։

Հավելյալ ինֆորմացիա կա նրանց կայքում։
Մարզիչ —
Մենք մտածել ենք կոնցեպտ՝

Եթե աշխարհում ամեն ինչ լիներ EasyWallet-ի նման․․․

- Ես հարստանում եմ, ընկերներս՝ նույնպես
- Քույսր մեքենա է գնում, ես էլ
- Հարևանս նիհարում է, ես էլ

Midjourney - Ինչպե՞ս օգտել
Երբ ունեք ձեր գաղափարը, այն պետք է գրել Midjourney ծրագրի Discord-ում, հետևյալ ձևով՝
Կարող եք նույնիսկ գրել ոճեր։ Օրինակ՝ դիսնեյի ոճով, իրատեսական, անիմե ոճ, Միադզակի ոճ, Դալիի կամ Վան Գոգի ոճ, ռետրո և այլն։
Ծրագիրը վճարովի է, այդ իսկ պատճառով ուսանողները իրենց տարբերակները ուղարկում են մարզիչին և նա դնում է ծրագրում։ Վերջում, ուսանողները իրենց սոց ցանցերում պետք է story անեն՝ նշելով EasyPay Armenia էջը։ Եթե չեն կարող անել դա, ապա անում են դրաֆթ, նկարում և ուղարկում մարզիչին։
Close
Կատարել նշում