Քննարկում 7։ Կլիմա
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է պերմակուլտուրայի յոթերորդ
քննարկում-հանդիպման համար
Հիշեցում
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե քննարկումը ձգձգվում է, ապա մարզիչը փորձում է ավարտել քննարկում-վարժությունը, որը սկսել են, և միաժամանակ հանդիպումը տանել ամփոփման կետի։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։

Մուտք
Սկսեք քննարկումը հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Ապա անցնել այն հարցերի քննարկմանը, որոնք ուսանողները նախօրոք ուղարկել են։

Եթե հարցեր չկան, մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս երեք հարց ընթերացնյութի մասին, և կարդալով, սպասում ուսանողների պատասխանին։
ՀԱՐՑ 1: Ինչպե՞ս են մթնոլորտում կուտակված ջերմոցային գազերը բարձրացնում Երկրի միջին ջերմաստիճանը։
  1. Ջերմոցային գազերը տաք գազեր են, որոնք ջերմություն են անջատում։
  2. Ջերմոցային գազերը նպաստում են հրդեհների՝ բարձրացնելով միջին ջերմաստիճանը։
  3. Արևից Երկիր հասնող ջերմությունը այս գազերը բանտարկում են մթնոլորտում։
  4. Երկրի ջերմաստիճանի բարձրացման պատճառը ջերմոցային գազերի կուտակումը չէ։
ՀԱՐՑ 2: Ո՞րն է կլիմայի և միկրոկլիմայի միջև տարբերությունը։
  1. Միկրոկլիման կլիմաների ամբողջությունն է։
  2. Կլիման միկրոկլիմաների միջինացված ջերմաստիճանն է:
  3. Միկրոկլիման ավելի փոքր տարածքի կլիման է և տարբերվում է տեղանքի կլիմայից։
  4. Միկրոկլիման 1 սմ խորանարդ հողակտորին բնորոշ կլիման է։
ՀԱՐՑ 3: Ո՞րը միկրոկլիման ձևավորող պայման չէ։
  1. Քամին
  2. Երկրագնդի մագնիսական դաշտը
  3. Օդի և հողի խոնավություն
  4. Շրջապատող բույսերի և շինությունների ազդեցությունը՝ թունավոր նյութեր և այլն
Ճիշտ պատասխաններ՝
  • Հարց 1 - պատասխան 3
  • Հարց 2 - պատասխան 3
  • Հարց 3 - պատասխան 2

Քննարկման հիմնական երկու մտքերն են․

1․ Սննդի աճեցումը կախված է ջերմաստիճանի, հետևաբար տարածքի կլիմայից։ Հաշվի առնելով կլիմայական օրինաչափությունները՝ հնարավոր է ստեղծել ծակղող ու զարգացող պերմակուլտուրային այգի
2․ Միկրոկլիմաները պերմակուլտուրիստի տարածքում կլիման կառավարելու հզոր գործիք են։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Ընթերցանյութում 7-ում հղումներ են արվում մի պրոցեսի, որը կոչվում է ածխածնի ցիկլ։ Գիտե՞ք, թե ինչ է ածխածինը ու ածխածնի ցիկլը։
    00
  • Պատասխան
    Ածխածինը երկրագնդի վրա կյանքի գոյության և շարունակականության հիմքն է։ Ածխածինը մաս է կազմում․
    - կենդանի և մահացած օրգանիզմներում
    - ոչ կենդանի նյութերում՝ նստվածքային ապարներում և հանածոներում
    - մթնոլորտում առկա գազային մոլեկուլներում
    - օվկիանոսում ապրող օրգանիզմների խեցիներում
    Անգամ մարդու մարմինը կազմող ատոմների 18%-ն է կազմված ածխածնից։

    Ածխածնի ցիկլը ցամաքի, մթնոլորտի և օվկիանոսների միջև միլիարդավոր տոննաներով ածխածնի տեղաշարժն է։
    Ածխածնի փոխանակումը տեղի է ունենում տարբեր քիմիական, ֆիզիկական, երկրաբանական և կենսաբանական գործընթացների արդյունքում։ Օվկիանոսը պարունակում է ածխածնի ամենամեծ ակտիվ ավազանը, որը գտնվում է Երկիր մոլորակի մակերևույթի մոտ։ Ածխածնի բնական հոսքը մթնոլորտի, օվկիանոսի, երկրային էկոհամակարգի և նստվածքների միջև խիստ հավասարակշռված է, ուստի ածխածնի մակարդակը կարող է մնալ կայուն եթե չլինի մարդկային աղետալի միջամտությունը։

    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Պլանավորում, հետազոտություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութում ներկայացված է Կյոպպենի կլիմաների դասակարգման մոդելը, որը կլիման բաժանում է գոտիների։

    ա․ Եկեք նայենք Հայաստանի՝ Կյոպպենի մոդելի քարտեզին և որոշենք թե դուք ինչ գոտում եք գտնվում։ Ո՞վ կարող է բացատրել, թե տառերի նման համադրությունը ի՞նչ ինֆորմացիա է փոխանցում ձեր կլիմայի մասին։

    բ․ Ընթերցանյութից արդեն գիտեք, որ կլիմայի` բույսի աճի վրա ազդեցության կարևոր բնութագրիչ է ցրտադիմացկունության մակարդակը։ Եկեք օգտվենք ցրտադիմացկունության մասին քարտեզից ու հիմա էլ պարզենք, թե դուք ցրտադիմացկունության ո՞ր գոտում եք գտնվում։

    գ․ Մեր քարտեզի տարածքը համապատասխանում է 5-6 ցրտադիմացկության գոտիներին։Նախորդ քննարկումների ժամանակ ստեղծել ենք սերմերի ցանման տարեկան ժամանակացույց մեր գիլդիաների համար։ Սակայն քննարկման ժամանակ սերմերի ընտրություն կատարելիս մենք չենք դիտարկել կլիմայի ազդեցությունը բույսերի աճի վրա։ Հիմա առաջարկում եմ վերադառնալ մեր կազմած ցուցակին և քննել, թե արդյոք մեր ընտրած սերմերը կարող են աճել մեր ցրտադիմացկունության գոտում, և այդ բույսերի անունները առանձնացնել Աշխատանքային Տետրում։
  • Ուղղորդումներ

    Ցրտադիմացկունության մասին օժանդակ հարթակ


    Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է բույսի անունը թարգմանել անգլերեն (կամ օգտվել անգլերեն ուղեցույցից ընթերցանյութ 5-ում ներառված) և որոնել անունը համապատասխան դաշտում։ Ցրտադիմացկունության մասին ինֆորմացիան գտնել բույսի նկարագրական աղյուսակում։

    Եթե կայքը որևէ բույսի ցրտադիմացկունության գոտու մասին տեղեկություն չի հաղորդում, մարզիչը հորդորում է ուսանողներին կատարել գուգլ որոնում հետևյալ կաղապարով՝ [Բույսի անգլերեն անունը + hardiness zone]
Կյոպպենի կլիմաների դասակարգման մոդելը
Կլիմայական հիմնական 5 գոտիներն են․

A (արևադարձային), B (չոր), C (չափավոր), D (մայրցամաքային), E (բևեռային): Կլիմայական գոտիներից յուրաքանչյուրը բաժանվում է ենթագոտիների նախ՝ ըստ սեզոնային տեղումների և երկրորդ՝ ըստ ջերմաստիճանային օրինաչափությունների։

Արևադարձային է համարվում այն կլիման, որի ամենացուրտ ամսին միջին ջերմաստիճանը նվազագույնը 18°C է և չի կարող համարվել չոր կլիմայի մաս։
Չոր է համարվում այն կլիման, որտեղ տեղումները շատ ավելի քիչ են, քան պոտենցիալ գոլորշունակությունը։
Չափավոր է համարվում այն կլիման, որի ամենացուրտ ամսին միջին ջերմաստիճանը բարձր է −3 °C-ից և ցածր է 18 °C, իսկ ամենատաք ամսին ջերմաստիճանը ամենաքիչը 10°C է։
Մայրցամաքային է համարվում այն կլիման, որի ամենացուրտ ամսին միջին ջերմաստիճանը ցածր կամ հավասար է −3 °C-ի, իսկ ամենատաք ամսին ամենաքիչը 10°C է։
Բրեռային է համարվում այն կլիման, որի ամենատաք ամսին միջին ջերմաստիճանը ցածր է 10°C-ից։
  • Հարց
    Ո՞վ է հիշում, թե ինչ էին միկրոկլիմաներն ու սեկտորները
    01
  • Պատասխան
    Միկրոկլիմաները փոքր տարածքին հատուկ կլիման է, որը տարբերվում է ընդհանուր տարածքի կլիմայից։
    Պերմակուլտուրային տարածքում սեկտորները էներգիայի հոսանքներ են, որոնք մենք կարող ենք հավաքել կամ պատնեշել։ Սեկտորների օրինակներ են արևի, քամու, ջրի, վայրի բնության, տեսարանի և աղմուկի ուղղություններն ու ազդեցությունները նախագծվող տարածքի վրա։

    01
2․ Վարժություն-պլանավորում
Թիրախավորվող հմտություններ
Աշխատանքի պլանավորում
  • Առաջադրանքի ներկայացում
    Տարածքում առկա միկրոկլիմաները լավ հասկանալու համար եկեք քարտեզի վրա ավելացնենք սեկտորները։
    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է սեկտորների քարտեզը ներառի։ Եկեք գրենք դրանք մեր Աշխատանքային Տետրերում։

    Երբ արդեն կա ցուցակ, մարզիչը ուսանողների

    Յուրաքանչյուր կետի համար մարզիչը կարող է ուսանողների տալ ուղղորդումներ ելնելով կցված վերջնական քարտեզի օրինակից։

  • Ուղղորդումներ
    1. Ամռան և ձմռան կեսին արևի սեկտորը՝ արևի ծագելու և մայր մտնելու վայրերը տարբեր եղանակներին
    2. Գերակշռող քամու ուղղությունը՝ քամու՝ պերմակուլտուրային տարածք մուտքը
    3. Ջրհեղեղների կամ սառնամանիքների հակված տարածքները
    4. Հրդեհների վտանգ ունեցող տարածքները
    5. Տարածքից լավ և վատ տեսարանների ուղղությունները
    6. Այլ գործոններն ու դրանց մուտքի ուղղությունները, օրինակ՝ աղտոտում, անցորդներ, աղմուկ, վառ լույսեր, հոտեր և այլն
    7. Հարևանները և հնարավոր խնդիրները, որոնք ծագում են իրենց տարածքի
    8. Անձրևաջրի հավաքման հնարավորությունները՝ տանիքների մակերեսներ
Բազային քարտեզ, որը ներառում է սեկտորները
3․ Վարժություն-քննարկում
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծարար մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Երբ դպրոցի տարածքում աշխատանքը շատանա, դուք կարիք կունենաք ձեր պերմակուլտուրային նախագծի մեջ կամավորների ներգրավելու։ Ձեր առաջադրանքն է գրել փոքրիկ
    տեքստ-նկարագրություն կամավորներին ձեր աշխատանքի կարևորությունը բացատրելու և ձեզ միանալու ոգևորություն առաջացելու համար։ Բայց առաջարկում եմ տեքստը գրել յուրահատուկ ձևով։ Կա հատուկ մշակված հարցաշար, որը օգնում է լավ մշակված գաղափարներ ստեղծել։ Եկեք այս առաջադրանքի համար մի քանի ավլեի փոքր հարցերի պատասխանենք և դրանց միջոցով դուրս բերենք վերջնական տեքստը։

    1. Մտածեք ինչպես փոքր երեխան։ Ինչպե՞ս է 6 տարեկան երեխան տեսնում ձեր նախագիծը։

    2․ Մտածեք հետևանքների մասին։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նախագիծը։

    3․ Մտածեք խնդիրների մասին։ Ի՞նչ խնդիրներ կլինեին, եթե ձեր նախագիծը գոյություն չունենար։

    4․ Մտածեք վիզուալ մետաֆորների մասին։ Ի՞նչ վիզուալ զուգահեռներ կարող եք ստեղծել ձեր նախագիծը պատկերելու համար։

    5․ Մտածեք նախագծի զգայական շերտի մասին։ Ինչպե՞ս կարող է նախագիծը զգացմունքներ առաջացնել մարդկանց մոտ։
  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները իրենց տեքստը կառուցում են՝ հիմնվելով այն հարցերի պատասխանների վրա, որոնք ստեղծել էին վարժության սկզբում։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
  • Հարց
    Ընթերցանյութում անդրադարձ կար նաև կլիմայի փոփոխությանը։ Ի՞նչ գիտեք, ինչու՞ է կլիմայի փոփոխությունը վտանգավոր և որո՞նք են դրա հիմնական պատճառները։
    02
  • Պատասխան
    Կլիմայի փոփոխությունը երկրագնդի կլիմայական համակարգում երկարաժամկետ փոփոխություններն են ջերմաստիճանի, տեղումների օրինաչափության, բնական երևույթների փոփոխության տեսքով։
    Հիմնական պատճառներից են․
    - բնական հանածոների ինտենսիվ սպառումը
    - անտառահատությունը
    - տրանսպորտը
    - գյուղատնտեսությունը
    - օրգանական թափոնները


    02
4․ Վարժություն-քննարկում
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Կլիմայի փոփոխության ու շատ այլ հաճախ քննարկվող թեմաների շուրջ ինֆորմացիան հաճախ ճիշտ չէ կամ սխալ է ներկայացվում։
    Առաջարկում եմ միասին քննել մի քանի դեպքեր և փորձել հասկանալ, թե ինչն է սխալ յուրաքանչյուր իրավիճակում։
  • Ուղղորդումներ

    Յուրքանաչյուր
    նկար-առաջադրանքից հետո մարզիչին տրված է ուղղված ճիշտ պատասխան-նկարը։
Տվյալները սահմանափակված են միայն տարվա առաջին կեսով՝ ցույց տալու ջերմաստիճանի բարձրացում՝ իբրև ապացույց, որ կլիմայի փոփոխությունը իրական է։
Ամբողջը գերազանցում է 100%-ը
  • Հարց
    Հանդիպումը առաջարկում եմ ավարտել մի արդիական գործիքի մասին քննարկումով։ Մեր նախորդ քննարկումների ժամանակ քննարկել ենք ChatGPT-ին: Ո՞վ կհիշի ինչ է այն։
    03
  • Պատասխան
    ChatGPT լեզվական մոդել է՝ ստեղծված OpenAI-ի կողմից։ Այն ստեղծված է մեծ բազմազանության թեմաներին և հարցերին մարդանման պատասխաններ տալու համար՝ օգտագործելով բնական լեզվի մշակման և մեքենայական ուսուցման ալգորիթմներ։
    Գործիքի նպատակն է օգնել ստեղծել տեքստային կոնտենտ և բարելավել մարդկանց միջև հաղորդակցությունը։ Հիմնվելով գրքերի, հոդվածների, վեբկայքերի և այլ տեքստային ինֆորմացիայի աղբյուրների, ինչպես նաև օգտատերերից ստացած հետադարձ կապի վրա՝ ChatGPT-ն վերլուծում է ինֆորմացիան իր ալգորիթմների միջոցով և բարելավվում իր պատասխանները։




    03
5. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, հետազոտություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Առաջարկում եմ հիմա ChatGPT-ին փորձարկելով կամ հետազոտություն անելով՝ դուրս բերել գործիքի թերություններն ու սահմանափակումները։

    Իսկ այժմ ձեզ մի հարց տամ՝ ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունը ազդում Սևանա լճի և նրա էկոհամակարգի վրա։

    Նախ եկեք մեկ րոպե ինքներս տրամաբանենք պատճառները։

    Մարզիչը ուսանողների հետ քննարկում է մեկ րոպե։

    Իսկ այժմ նույն հարցը տվեք ChatGPT-ին։ Ի՞նչ պատասխան ստացաք։ Ի՞նչ եք նկատում այդ պատասխաններում։
  • Ուղղորդումներ
    Սևանի վրա ունեցած ազդեցություններն են՝

    1. Ջրի ջերմաստիճանի բարձրացում. Ավելի տաք ջրի պատճառով շատանում են նաև ջրիմուռները: Սա տանում է լճի ճահճացնամն և քչացնում է թթվածինը, որը կարող է վնասել Սևանի իշխանին և այլ ձկների:

    2. Ջրի մակարդակի տատանումներ. Ավելի քիչ անձրևը և ձյունը նշանակում է, որ ավելի քիչ ջուր է հոսում լիճ: Սա նվազեցնում է ջրի մակարդակը և նաև լիճն ավելի կեղտոտ դարձնում:

    3. Էկոհամակարգի փոփոխություններ. Ջրի ջերմաստիճանի և մակարդակի փոփոխությունները կարող են վնասել տեղական բույսերին և կենդանիներին: Որոշ տեսակներ մահանում են։

    4. Ազդեցությունը գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա․ Ջրի պակասը և աղտոտվածությունը վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը: Սա ազդում է աշխատատեղերի և լճի շրջակայքի տնտեսության վրա:

    Գործիքի սահմանափակումներն են․

    -Գործիքը զգայուն է նույն մտքի տարբեր ձևակերպումների և միևնույն հարցի բազմակի մուտքագրման նկատմամբ

    -Գործիքը կարող է ստեղծել ձգձգված և կրկնվող մտքեր պարունակող պատասխաններ

    -Պարզաբանող հարցեր տալու փոխարեն՝ գործիքը կատարում է ենթադրություն հարցի մասին և ստեղծում պատասխան

    -Գործիքը երբեմն կարող է արձագանքել անպատեհ հարցերի՝ տալով կողմնակալ պատասխան

    -Մոդելը ունի սահմանափակ ինֆորմացիա իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 2021թ․-ից հետո։

Քննարկան Ավարտ
Մարզիչը բացատրում է, թե ինչու են կարևոր այն փոքրիկ հարցերը, որոնք ուսանողները տեսնում են ընթերցանյութերը կարդալու ընթացքում։
Մարզիչ։
Չենք մոռանում, որ յուրաքանյուր հանդիպմանը պետք է միանալ Աշխատանքային Տետրով, որի վրա ենք գրառումներ և նշումներ ենք անելու։ Յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ժամանակ պետք են գալու նախորդ հանդիպման գրառումները և քարտեզների վրայի աշխատանքները։

Կա՞ն հարցեր կամ անհասկանալի մասեր Աշխատանքային Տետրի հետ աշխատանքից կամ քննարկումից։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐ։
Հաստատում են, որ կատարել են անհրաժեշտ հավելումները Աշխատանքային Տետրի մեջ և կբերեն այն հաջորդ հանդիպման ժամանակ։
Հաստատում են, որ կատարել են անհրաժեշտ հավելումները Աշխատանքային Տետրի մեջ և կբերեն այն հաջորդ հանդիպման ժամանակ։ Վերջին համդիպման ժամանակ ամբողջացվելու են բոլոր նախկին աշխատանքները։
Close
Կատարել նշում