Քննարկում 5։ Բերքահավաք
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է պերմակուլտուրայի հինգերորդ
քննարկում-հանդիպման համար
Հիշեցում
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե քննարկումը ձգձգվում է, ապա մարզիչը փորձում է ավարտել քննարկում-վարժությունը, որը սկսել են, և միաժամանակ հանդիպումը տանել ամփոփման կետի։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։

Մուտք
Սկսեք քննարկումը հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Ապա անցնել այն հարցերի քննարկմանը, որոնք ուսանողները նախօրոք ուղարկել են։

Եթե հարցեր չկան, մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս երեք հարց ընթերացնյութի մասին, և կարդալով, սպասում ուսանողների պատասխանին։
ՀԱՐՑ 1: Ո՞րն է սնունդը պահածոյացնելու կամ սառեցնելու մեծագույն թերությունը։
  1. Սնունդը կորցնում է իր սննդային արժեքը։
  2. Այս մեթոդները չափից ծախսատար են։
  3. Այս մեթոդները փոխում են սննդի համը։
  4. Այս մեթոդները չունեն թերություններ, լավագույն տարբերակն են սննդի պահպանման։
ՀԱՐՑ 2: Ինչպե՞ս կարելի է ինքնուրույն աճեցնելով որևէ սնունդ ունենալ ողջ տարվա ընթացքում։
  1. Թունաքիմիկատներ օգտագործելով
  2. Ձմռանը բերքը մուլչապատելով
  3. Տնկելով բույսի տարբեր տեսակներ, որոնք տարբեր ժամանակ են հասնում և հավաքվում
  4. Ողջ տարվա ընթացքում ակտիվ հողը ոռոգելով
ՀԱՐՑ 3: Ինչու՞ են ապակյա տարաները սննդի պահպանման համար լավագույնը։
  1. Անվտանգ են առողջության համար, հեշտ է դրանք լվանալ և բազմակի օգտագործել
  2. Տարողունակ են
  3. Ապակյա պատերը հաստ են
  4. Թափանցիկ են, հեշտ է հետևել սննդին
Ճիշտ պատասխաններ՝
  • Հարց 1 - պատասխան 1
  • Հարց 2 - պատասխան 3
  • Հարց 3 - պատասխան 1

Քննարկման հիմնական երկու մտքերն են․

1․ Սերմերի ճիշտ ընտրության և ցանքի ճիշտ պլանավորման դեպքում սնունդ կարելի է աճեցնել տարվա բոլոր եղանակներին։
2․Բերքահավաքի և պահպանման խելացի կազմակերպման միջոցով անհրաժեշտ սնունդը կամ դեղամիջոցը հնարավոր կլինի օգտագործել ողջ տարվա ընթացքում։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Եկեք արագ մի բան փորձենք։ Ընթերցանյութում բացատրվում էր, թե ինչպես է հնարավոր օգտագործել google photos-ը տարբեր բույսերի իդենտիֆիկացիայի համար։ Հիմա ես ձեզ ցույց կտամ և չատում կտեղադրեմ մի բույսի նկար, իսկ դուք փորձեք պարզել, թե ինչ է նկարում պատկերված բույսի անունը։
    00
  • Պատասխան
    Բույսի անունը՝ Turnip-root chervil/Chaerophyllum bulbosum

    00
  • Հարց
    Ընթերցանյութը խոսում էր սննդի երկարատև պահպանման մասին։ Սննդի պահպանման ի՞նչ տարբերակների էիք ծանոթ մինչ ընթերցանյութը կարդալը և ի՞նչ նոր եղանակների ծանոթացաք։
    01
  • Պատասխան
    1․ Պահածոյացում
    2․ Սառեցում
    3․ Չորացում, չրի վերածում
    4. Պահպանում աղային միջավայրում
    5․ Պահպանում թթվային միջավայրում
    6․ Ծխեցում
    7․ Ֆերմենտացում
    01
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, ժամանակի պլանավորում, հետազոտություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Հավանաբար ընթերցանյութից արդեն իսկ հասկացել եք, որ ճիշտ բույսերի տնկումը պլանավորելը կարևոր և լուրջ գործընթաց է։ Դուք նաև արդեն իսկ ուսումնասիրել եք 7 շերտերով տնկելու եղանակը, որի համար մենք արդեն դուրս ենք բերել բույսերի ցանկ ձեր Աշխատանքային Տետրերում։
    Առաջարկում եմ ստեղծել տարեկան ժամանակացույց՝ մեր ընտրած տարածքում մեր ընտրած բույսերը աճեցնելու համար։

    Որպեսզի ամբողջ տարի սնունդ ունենաք, ինչպե՞ս կլուծեք բույսերի ընտրության հարցը: Հաշվի առեք քննարկման սկզբում՝ բույսեր աճեցնելու տարբեր նպատակների մասին արած դիտարկումը։ Ըստ դրա հնարավոր է ավելացնեք կամ հանեք բույսեր։

    Որպես օժանդակ նյութ՝ ձեզ կտրամադրեմ մի աղյուսակ այն մասին, թե տարբեր ջերմաստիճաններին ինչ բույսեր կարելի է աճեցնել։

    Եթե կան բույսեր, որոնք ցուցակում չկան, նրանց մասին ինֆորմացիան կարող եք գտնել Գուգլի միջոցով։ Սակայն կա ևս մեկ միջոց ինֆորմացիա ստանալու՝ արհեստական բանականությունը։ Դրա օրինակներից մեկը Chat GPT-ն է, որը կարող է պատասխանել ձեր հարցերին, տալ ուղղորդումներ և նույնիսկ ձեր համար կազմել ժամանակացույցը։

    Մարզիչը կիսում է իր էկրանը և ցույց տալիս ինչպես օգտվել ծրագրից, բայց նաև բացատրում է, որ նրան ամբոջությամբ վստահել չի կարելի քանի որ այն սահմանափակ տվյալների վրա է աշխատում։
  • Ուղղորդումներ

    Սերմերի ցանման օժանդակ նյութ
    (հայերեն)
    Սերմերի ցանման օժանդակ նյութ (անգլերեն)

    Դիտարկում
    Կարևոր է հասկանալ աճեցման պատճառը։ Եթե սիրում եք խնձոր և տանձ և երկուսն էլ կարող եք գտնել ձեր տարածքում, բայց գիլդիան պատրաստում եք տնտեսական/վաճառքի նպատակով, ավելի լավ է աճեցնեք տանձ։ Եթե անում եք սննդային արժեքի (սննդանյութեր, վիտամիններ) նպատակով, պետք է համեմատեք բույսերի/մրգերի տված առավելությունները որոշում կատարելուց առաջ։
  • Առանցքային կետեր

    1. Մինչ ցուցակը կազմելը մարզիչը հարցերի միջոցով քննարկում է սերմերի ցուցակի կազման հիմնական չափանիշների, բազմազան սնունդ ուտելու կարևորության հարցերը և պատմում տիեզերական աղցանի մասին։

    2. Մարզիչը հորդորում է ուսանողներիս, ըստ անհրաժեշտության, կատարել սեփական գուգլ որոնումը: Մարզիչը քննարկում է երեխաների սերմերի ընտրությունները՝ հիմնվելով ուղղորդումների բաժնում ներկայացված ցուցակի վրա։


ChatGPT լեզվական մոդել է՝ ստեղծված OpenAI-ի կողմից։ Այն ստեղծված է մեծ բազմազանության թեմաներին և հարցերին մարդանման պատասխաններ տալու համար՝ օգտագործելով բնական լեզվի մշակման և մեքենայական ուսուցման ալգորիթմներ։
Գործիքի նպատակն է օգնել ստեղծել տեքստային կոնտենտ և բարելավել մարդկանց միջև հաղորդակցությունը։ Հիմնվելով գրքերի, հոդվածների, վեբկայքերի և այլ տեքստային ինֆորմացիայի աղբյուրների, ինչպես նաև օգտատերերից ստացած հետադարձ կապի վրա՝ ChatGPT-ն վերլուծում է ինֆորմացիան իր ալգորիթմների միջոցով և բարելավվում իր պատասխանները։
  • Հարց
    Ի՞նչ եք կարծում, ինչ չափանիշներ է անհրաժեշտ սահմանել տարեկան սննդի սերմերի ցանման ցուցակ կազմելիս
    02
  • Պատասխան
    1․ Սննդային արժեք
    2․ Բազմազանություն
    3․ Եկամտաբերություն՝ վաճառքի կազմակերպման դեպքում

    02
Աշխարհից դուրս աճող և պատրաստվող աղցանը
Տիեզերագնացների միջազգային մի թիմ, ստեղծել է աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները կարող են աճեցվել տիեզերքում և տիեզերագնացներին ապահովել բարձր սննդային արժեք ունեցող ուտելիքով։ Հիմնվելով նախկին հետազոտությունների վրա՝ նրանք ստեղծել են հաշվողական մոդել, որը պարզում է աղցանի համար տարբեր բանջարեղենների ամենաարդյունավետ կոմբինացիաները։ Աղցանը պարունակում է ճշգրտորեն հաշվարկած քանակի սոյա, կակաչի սերմեր, գարի, կաղամբ, գետնանուշ, քաղցր կարտոֆիլ և արևածաղկի սերմեր: Տիեզերագնացները աճեցնում են բաղադրիչները հիդրոպոնիկայի եղանակով և փորձում են նվազագույնի հասցնել աճեցման համար պահանջվող տարածքը և օգտագործվող պարարտանյութի քանակը։

Տիեզերական աղցանը
  • Հարց
    Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու է սննդի բազմազանությունը կարևոր։
    03
  • Պատասխան
    Որքան բազմազան սնունդ ենք ուտում, այնքան բազմազան բակտերիաներ ենք ունենում մեր օրգանիզմում։ Սննդի բազմազանությունը շատ կարևորվում է ճապոնացիների կողմից։ Ինչպես հայտնի է, նրանք ամենաերկարակյաց և բնակչության գիրության ցածր ցուցանիշ ունեցող ազգերից են։ Շաբաթվա ընթացքում նրանք ուտում են 100 տարբեր սննդամթերքներ, մինչ եվրոպական երկրներում օգտագործվում են ընդամենը 20-30 սննդանյութեր։
    Վերջին տասնամյակի հետազոտությունները ցույց են տվել, որ աղիքային բակտերիաների կազմը կարող է որոշել և ազդել մի շարք հիվանդությոնների զարգացման վրա, ինչպիսիք են բազմակի սկլերոզը, ուղեղի տարբեր հիվանդությունները, սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան և այլն։ Ապագայում, երբ կատարվեն ավելի խորը հետազոտություններ, օրգանիզմում բակտերիաների պարունակությունը կարգավորելը կարող է դառնալ հիվանդություններ բուժելու լայն գործածվող գործիքներից մեկը։

    Բայց ամենահետաքրքիրը սննդի բազմազանության ազդեցությունն է տրամադրության վրա։Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան սնունդը բազմազան է, այնքան ձեր տրամադրությունը բարձր է։
    03
2․ Վարժություն-պլանավորում
Թիրախավորվող հմտություններ
Աշխատանքի պլանավորում
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա արդեն ունեք սերմերի ցանման հստակ ժամանակացույց։ Այժմ ժամանակն է մտածել ցանման ընթացքի մասին։
    Եկեք կազմենք ցուցակ, որը կներառի այն բոլոր ռեսուրսները, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն այս փոքրիկ նախագիծը իրականացնելիս։ Նաև մտածեք այն մասին, թե որտեղից եք ձեռք բերելու յուրաքանչյուր ռեսուրս։

    Երբ ցուցակը պատրաստ է
    Այժմ եկեք կատարենք աշխատանքի բաժանում։ Փորձեք ըստ ցանման ամիսների՝ աշխատանքը բաժանել ձեր թիմի անդամների միջև։

    Երբ աշխատանքի բաժանումը արված է
    Բնական է, որ յուրաքանչյուր ամիս խմբի մի մասը աշխատանք կունենա անելու։

    Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է հնարավոր թիմի մնացած անդամներին տեղեկացված պահել զարգացումների մասին։
  • Ուղղորդումներ

    1․ Ցանման տարածք
    2․ Առողջ հող՝ ուսանողները վերհիշում են հողի որակը պահպանելու և բարելավելլու եղանակները
    3․ Համապատասխան սերմեր
    4․ Աշխատանքային գործիքներ
    5. Ջրի աղբյուր՝ ուսանոողները վերհիշում են ջրային ռեսուրսների կայուն կառավարման եղանակները։

    Տեղեկացված մնալու համար ուսանողները կարող են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ, ստեղծել ընդհանուր չատ և այլն։
  • Առանցքային կետեր

    1. Ուսանողները և՛ ռեսւորսների ցուցակը, և՛ աշխատանքի բաժանումը կատարում են համակարգված հարթակում`` google sheets, docs կամ ստեղծում սխեմա թղթի վրա։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։




Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ աշխատանքի բաժանման կարևորությունը, ռեսուրսների կառավարում, և այլն
3․ Վարժություն-քննարկում
Թիրախավորվող հմտություններ
Համագործակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք մի քանի քայլ ավելի առաջ շարժվենք։ Պատկերացրեք, որ նման ցանման աշխատանքներ կազմակերպելը դարձել է ձեր դպրոցի ավանդույթներից մեկը։ Այժմ ձեր խնդիրն է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հաջորդ սերունդներին ներգրավվել աշխատանքների մեջ և ապահովել այսպիսի նախագծի շարունակելիությունը։
  • Ուղղորդումներ

    1․ Համագործակցեք դպրոցի անձնակազմի հետ և եկեք նախագծի ամենամյա իրականացման մասին հստակ համաձայնության

    2․ Հրավիրեք կրտսեր ուսանողներին ձեզ հետ աշխատելու ցանման վրա

    3․ Ստեղծել հատուկ ցուցանականեր կամ այլ ռեսուրսներ, որոնք կպարունակեն այն գիտելիքն ու փորձառությունը, որը տարիների ընթացքում ինքներդ եք հավաքել։
  • Առանցքային կետեր
    1․ Մարզիչը ներկայացնում է managing up կառավարական մեթոդը՝ իբրև գործիք դպրոցի անձնակազմի հետ համագործակցության համար։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Managing up՝ կառավարում դեպի վերև
Կառավարում ասելիս հիմնական առաջացող պատկերացումը ղեկավարի կողմից թիմի կառավարումն է։ Այնուամենայնիվ, աշխատակիցները նույնպես կարող են զգալիորեն ազդել ղեկավարի վրա։ Այս մեթոդով մեր հետ կիսվել է Վարդան Գրեգորյանը, ով Ավրորա ֆորումի համահիմնադիրներից և Նյու Յորքի հասարակական գրադարանի հիմնադիրն է։

Դեպի վեր կառավարումը քեզնից ավագ մարմինների, իսկ ձեր դեպքում դպրոցի անձնակազմի աշխատանքի կառավարումն է։ Մեթոդի նպատակն է օգտագործել առկա միջոցները ղեկավար մարմնից ստանալու այն, ինչը ձեզ կօգնի ավելի լավ անել ձեր աշխատանքը կամ նախագիծը։

Այս կառավարման մեթոդը պահանջում է պրոակտիվ խնդիրների լուծման, ղեկավարի պրոֆեսիոնալ որակների անալիզի զարգացած հմտություններ։ Ղեկավար մարմնի ուժեղ կամ թույլ կողմերը, աշխատանքային էթիկան կամ պրոֆեսիոնալ նախընտրությունները կարող են ազդել ձեր աշխատանքի հաջողության վրա, հետևաբար աշխատակիցը, ազդելով այս գործոնների վրա, կարող է ավելի լավ կազմակերպել սեփական աշխատանքը։ Նպատակը ղեկավարի գործը հեշտացնելը չէ, այլ ղեկավարի աշխատանքի առաջընթացին նպաստելով ձեզ համար ավելի լավ հնարավորություններ ստեղծելը։ Մեթոդը միտված չէ անպայմանորեն հարթելու վատ ղեկավարի հետ համագործակցությունը, այլ հմտություն է, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու։

Դեպի վեր կառավարման օրինակներ են․

- Ձեր հաղորդակցման եղանակների և գործելաոճի հարմարեցումը ղեկավար մարմնի աշխատելաոճի հետ
- Հիշեցումների, վերջնաժամկետների սահմանումը
- Հնարավոր ռիսկերի նախօրոք կանխատեսումը և արդյունավետ լուծումների ներկայացումը ղեկավար մարմնին
- Ձեր կարիքների մասին բարձրաձայնումը և դրանք ղեկավարի հետ քննարկելը
- Աշխատանքի լավացման ուղղված գործողությունների նախաձեռնողականությունը

Դեպի վեր կառավարման համար անհրաժեշտ հմտություններն են․

- Լակոնիկ և հասկանալի հաղորդակցությունը
- Արդյունավետ հարցերի ձևակերպումը
- Ինքնաանդրադարձը
- Հետադարձ կապի տրամադրումը
- Ակտիվ լսելու կարողությունը
- Քննադատական մտածողությունը
- Կոնֆլիկտներ հարթելու կարողությունը



Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ հարաբերությունների ձևավորում ձեր անմիջական ղեկավարության հետ, ձեր գաղափարի մասին ինֆորմացիայի տարածում, և այլն
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, վերլուծություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ֆինանսական ռեսուրսների հայթայթումը ցանկացած նախագծի անխուսափելի մաս է։
    Ծանո՞թ եք ֆոնդհայթայթման եղանակներին։ Հիմա կպատմեմ ձեզ դրանց մասին։

    Քրաուդֆանդինգը ֆոնդհայթայթման լայնորեն տարածված տեսակ է։ Այդ ճանապարհով է գնացել նաև FlowHive-ը որի քրաուդֆանդինգ տեսահոլովակը դուք տեսել եք ընթերցանյութում։ Իրականում քրաուդֆանդինգը շատ ավելի բարդ և երկարատև գործընթաց է, բայց այսօր մենք կխոսենք միայն քրաուդֆանդինգում օգտագործվող տեսահոլովակների մասին։

    Առաջարկում եմ հիմա միասին նորից դիտենք տեսահոլովակը, բայց նայենք այն հետազոտողի աչքով։
    Ձեր առաջադրանքն է փորձել դուրս բերել, թե ինչ քրաուդֆանդինգի գործիքներ, մեթոդներ, եղանակներ են օգտագործված տեսահոլովակում, որոնք այն հաջողված են դարձրել։
    Մտածեք նաև այն մասին, թե ինչը դուք այլ կերպ կանեիք, եթե դուք նկարահանեի տեսահոլովակը։
  • Ուղղորդումներ

    Տեսահոլովակի հաջողության բանալիներն են․

    1. Գրավիչ վիզուալներ
    Տեսահոլովակը ապշեցուցիչ վիզուալներ է օգտագործում արտադրանքը ցուցադրելու համար, ինչը հեշտացնում է դիտողների համար արտադրանքի ֆունկցիոնալությունը հասկանալը:
    2․ Հստակ հաղորդագրություն
    Տեսանյութը հստակ հաղորդագրություն է հաղորդում, որը ընդգծում էր ապրանքի վաճառքի եզակի առաջարկը՝ մեղր ծորակից, և թե ինչպես այն կհեղափոխի մեղվաբուծությունը:
    3․ Զգացմունքային գրավչություն
    Տեսանյութը զարմանքի և հուզմունքի զգացում է առաջացնում՝ ստեղծելով էմոցիոնալ կապ դիտորդների հետ և ոգեշնչելով նրանց աջակցել քարոզարշավին:
    4․ Վստահելիություն
    Տեսանյութում ներկայացված են արտադրանքի ստեղծողները, որոնք ունեն մեղվաբուծության տարիների փորձ և ցուցադրում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը:
    5․ Պատմություն
    Տեսանյութում օգտագործվում է սթորիթելինգը՝ բացատրելու արտադրանքի ստեղծումից մինչև արտադրոանք անցած ճանապարհը, որը օգնում է դիտողներին հասկանալ արտադրանքի արժեքը և հնարավոր ազդեցությունը:
    6․ Սոցիալական ապացույց. Տեսանյութը ցույց է տալիս, որ իրական մարդիկ օգտագործում են ապրանքը և կիսվում իրենց դրական փորձով, սոցիալական ապացույցներ տրամադրելով, որ ապրանքն աշխատել է այնպես, ինչպես խոստացված է:


  • Առանցքային կետեր

    1․ Մինչ բուն առաջադրանքին անցնելը մարզիչը ուսանողների հետ քննարկում է ֆոնդհայթայթման տարբեր եղանակները։

    2․ Մարզիչը հորդորում է ուսանողներին ինքնուրույն դուրս բերել տեսահոլովակի հաջողության բանալիները և ըստ անհրաժեշտության՝ ուսանողներին ուղղորդում է օժանդակող հարցերով։

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ մեդիա-նյութերի կիրառումը իրազեկման մեջ և նրա տարբեր կոմպոնենտների կարևությունը, storytelling (պատմությունը պատմելու) կարևորությունը գաղափարը փոխանցելու և գործողություն ոգեշնչելու մեջ, և այլն
Ֆոնդհայթայթման եղանակները
Ներդրողներ

Դուք բոլորդ հավանաբար լսել եք այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «ներդրում» և «ներդրող»։ Ներդրողը մարդ է, ով իր գումարը տալիս է ինչ-որ բիզնեսի, առավել հաճախ՝ ստարտափի, որպեսզի ապագայում, ստարտափի հայտնի դառնալուց հետո որոշակի տոկոսներով շահույթ ստանա։ Որտեղի՞ց են ստանում տոկոսները։ Օրինակ՝ ներդրողը կարող է ընկերության մասնաբաժին գնել և այդ դեպքում կարող է նաև որոշումների ընդունման վրա ազդեցություն ունենալ, օրինակ՝ ինչ արտադրել, ում հետ գործարք կնքել, ինչպիսի գովազդային ռազմավարություն ընտրել։ Մի կողմից բիզնեսի նախնական փուլում ներդրող ունենալը շատ շահավետ է. պայմանները կարող են լինել այնպես, ինչպես պայմանավորվել եք, շահույթը ոչ շուտ ետ վերադարձնելը հնարավոր է։ Մյուս կողմից կա վտանգ, որ մի քանի տարի հետո ձեր ընկերությունը կարող է հայտնվել այլ մարդկանց իշխանության տակ (եթե նախապես չեք մտածել` ինչպես բաշխել բաժնետոմսերը) և ներդրողը հեշտությամբ կարող է նախագծի համար դադարել գումար տալ, եթե նրան ինչ-որ բան դուր չգա։

Այդպիսի ուղով է գնացել, օրինակ, իսրայելական Redefine Meat ընկերությունը։ 2019 թվականի հունվարին նրանք ներդրողներից կարողացել էին 29 միլիոն ԱՄՆ դոլար ստանալ։ Այս գումարը նրանք կօգտագործեն արտադրանքի առաջին փորձնական խմբաքանակը արտադրելու մեջ, իսկ մինչ այս տարվա վերջ պլանավորում են ստեղծել արդյունաբերական կենսատպիչներ։

Կա նաև մեկ այլ տարբերակ. գնալ բորսա և բազմաթիվ ներդրողներից գումար ստանալ։ Դա հնարավոր է, երբ ընկերությունն արդեն շատ է մեծացել։ Ներդրող նույնիսկ կարող եք դառնալ դուք՝ բաժնետոմս գնելով։

Դրամաշնորհներ

Միջազգային կազմակերպությունները ու տարբեր երկրների կառավարությունները շատ հաճախ գումար են տրամադրում տարբեր նորարարական հետազոտությունների իրականացման համար, եթե հետաքրքրված են դրանցով։ Օրինակ՝ այդպես արեց NovaMeat-ը՝ ընկերություն, որը 3D պրինտերով բուսական միս է տպում. իրենք անցյալ տարի Իսպանիայի Էկոնոմիկայի նախարարությունից 300 հազար դոլար են ստացել։ Կամ Դենզիբել Մոնտինոլան, ով մանգոյից պլաստիկ է ստանում, գումար էր ստացել առևտրա-արդյունաբերական խորհրդի տեղական բաժնից։ Դրանք դրամաշնորհային գումարներ են, այսինքն՝ պետք չէ դրանք վերադարձնել։ Կարելի է ուղղակի գումարը վերցնել և դրանով ծածկել աշխատանքային հետազոտության ծախսերը։ Որո՞նք են այստեղ բացասական կողմերը։ Առաջին հերթին, պետք է դրամաշնորհներ փնտրել, ճիշտ ձևով դիմել, շատ փաստաթղթեր հավաքել, բայց հնարավոր է նաև, որ գումարը կշահի ուրիշ մեկը։ Այսինքն՝ հարկավոր է շատ ռեսուրսներ ծախսել մրցույթների որոնման ու պատրաստվելու վրա, իսկ հետո կազմել բարդ հաշվետվություն այն մասին, թե որտեղ եք ծախսել գումարները։ Բացի այդ, դրամաշնորհը կարող է ծածկել միայն որոշ կոնկրետ ծախսեր, օրինակ՝ լաբորատորիայի համար, իսկ նախագծի գովազդի կամ աշխատավարձերի համար այդ գումարն արդեն չի կարելի ծախսել։



Բանկային վարկ


Առաջին հերթին, այս տարբերակը միայն չափահաս անձանց է հասանելի։ Երկրորդ հերթին, բանկին ևս պետք է տոկոսներ տալ, եւ հաճախ շատ ավելի վաղ, քան ներդրողների դեպքում։ Բացի այդ, ձեզ հարկավոր կլինի հավաքել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ դուք կկարողանաք մարել այս վարկը, իսկ տոկոսադրույքը հնարավոր է այդքան էլ գրավիչ չլինի, այսինքն՝ ձեզնից կպահանջվի ձեր վերցրածից մեկ երրորդով շատ գումար ետ վերադարձնել բանկին։ Փոխարենը, դուք չեք հանձնում ընկերության ղեկավարումը, գումար տալը չեն կարող չեղարկել, և դուք այն կարող եք ծախսել նրա վրա, ինչն ինքներդ եք անհրաժեշտ համարում. ոչ մեկին համոզել պետք չէ։

Շրջանավարտներ/համայնք

Սա շատ տարածված պրակտիկա է արևմտյան բուհերում, որոնք հարյուրավոր տարիներ է ինչ գոյություն ունեն, ինչպես, օրինակ, Հարվարդը, Սթենֆորդը կամ Օքսֆորդը: Շրջանավարտները դառնում են հաջողակ ձեռներեցներ և իրենց հաջողությամբ ոչ միայն բուհն են գովազդում, այլեւ կարող են որոշակի ֆոնդ տրամադրել ներկա ուսանողների համար։ Ի վերջո, նրանք իրենց օրինակով են հիշում՝ ինչպես էին ապրում ուսանողության մեջ և որքան կարևոր է երիտասարդ սովորողներին աջակցելը։ Եվ նրանք անտարբեր չեն համալսարանի ճակատագրի հանդեպ. իհարկե հիշում են իրենց ուսուցիչներին, համադասարանցիներին, և հնարավոր է, որ պլանավորում են իրենց երեխաներին էլ այդ դպրոց տանել։ Այդպիսի համայքներն անգլերեն կոչվում են alumni։

Քրաուդֆանդինգ

Սա հնարավորություն է բոլոր ցանկացողներից գումար հավաքելու։ Այժմ նման կայքերը շատ են՝ planeta.ru, GoFundMe, Boomstarter, Kickstarter, Patreon, Crowdfunder եւ մեկ միլլիոն այլ։ Դուք առաջարկում եք փոքր պարգևներ, տվյալ մարդուն կայքում ավելացնել, նրանց ուղարկել ստացված պատրաստի ապրանքը և այլն, եւ մարդիկ ուղարկում են ցանկացած չափի գումար։ Այստեղ չկա հաշվետվություն. ծախսեք, ինչպես անհրաժեշտ եք համարում. ոչ մեկին ոչինչ վերադարձնելու կարիք չկա։ Դրական կողմն այն է, որ այսպես դուք կարող եք մարդկանց գրավել աշխարհի ցանկացած ծայրից, բայց դրանում է հենց մինուսը։ Դուք պետք է մեծ ջանք գործադրեք գովազդի, հովանավորների համար նվերներ գնելու հարցում, իսկ եթե գումարը չհավաքվի, ձեզ ոչինչ չմնա, ամբողջը ուղղակի ետ կվերադարձվի նվիրատուներին։ Այսինքն՝ սրա վրա հույս դնելը դժվար է։

5. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ֆոնդհայթայթում
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա, երբ արդեն ունենք քրաուդֆանդինգի տեսահոլովակի հաջողության առանցքային կետերը, ձեզ առաջարկում եմ գրել սեփական քրաուդֆանդինգի տեսահոլովակի սցենարը HarvestRight սառեցնող չորանոցի համար, որին նույնպես արդեն ծանոթ եք ընթերցանյութից։ Բաց թողեք ձեր երևակայությունը։ Դուք կարող եք ներառել ամեն ինչ։ Անգամ կարող եք գտնել վիզուալներ ձեր սցենարին օժանդակելու համար։

    Երբ ավարտեք, կքննարկենք բոլորիդ գաղափարները, միմյանց հետադարձ կապ կտանք ու դուրս կբերենք մեկ ամբողջական սցենար, որը հիմնված կլինի բոլորիդ սցենարների ուժեղ կողմերի վրա։
  • Ուղղորդումներ

    1․ Հաջող սցենար գրելու համար կարելի է մտածել հետևյալ հարցի շուրջ՝ ի՞նչ եմ ցանկանում, որ ներդրողները իմանան իմ արտադրանքի մասին և ի՞նչ հարցեր կարող են ներդրողները ունենալ պրոդուկտի մասին։

    2․ Մարզիչը բացատրում է հետադարձ կապ տալու սկբունքները՝ ըստ ներքոբերյալ նյութի։

    3․ Հետադարձ կապի համար մարզիչը հորդորում է ուսանողներին հղում անել այն չափանիշներին, որոնք դուրս են բերվել նախորդ վարժության ընթացքում։


    Շատ կարևոր է ուսանողներին անիմաստ շատ չգովելը։ Պետք է անպայման նշել, որ թեև նրանք սկզբի համար լավ գործ են արել, բայց միշտ մանսագետներին վստահելն ու նրանց հետ աշխատելով սովորելը ամենալավ տարբերակն է։

  • Առանցքային կետեր

    1․ Մարզիչը ընդգծում է, որ միմյանց հետադարձ կապ տալը արդյունավետ համագործակցության կարևորագույն մասերից է և միտված է աշխատանքի բարելավման, ոչ վատաբանման։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հետադարձ կապ
Ձեր հասակակիցներին հետադարձ կապ տալը կարող է օգտակար լինել բոլորի համար՝ բարելավելու և ավելի լավ աշխատելու համար: Դա նման է համակարգչային խաղ խաղալուն կամ թիմային սպորտով զբաղվելուն, եթե ուզում ես ավելի լավը դառնալ, պետք է մարզվել և սովորել քո սխալներից: Հետադարձ կապը նման է խորհուրդների, որտեղ ինչ-որ մեկը ձեզ ասում է, թե ինչ եք անում լավ և ինչ կարող եք բարելավել: Միգուցե միշտ չէ, որ լավ է զգում քննադատություն լսելը, բայց դա կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես անել ամեն ինչ ավելի լավ և առաջընթաց գրանցել ձեր նպատակներին հասնելու համար: Կարևոր է հիշել, որ հետադարձ կապը պետք է տրվի հարգալից և կառուցողական ձևով՝ կենտրոնանալով վարքի կամ արդյունքի վրա, այլ ոչ թե հարձակվելու անձի վրա:

Հետադարձ կապի համար լավ եղանակ է "Համբուրգեր" մեթոդը։ Հետադարձ կապի "Համբուրգեր" մեթոդը ներառում է դրական մեկնաբանությունների և կառուցողական քննադատության միջև խառնուրդը: Առաջին «բուլկի»-ն դրական մեկնաբանություն է, որին հաջորդում է քննադատության «միս»-ը, ապա մեկ այլ դրական մեկնաբանություն որպես երկրորդ «բուլկի»։ Այս մոտեցումը կարող է օգնել հետադարձ կապն ավելի հավասարակշռված և հեշտ ստանալը:
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ ստեղծագործականություն, հետադարձ կապի կարևորությունը թիմային աշխատանքում, գաղափարների համադրում, մասնագետների ներգրավվածության կարևորությունը, և այլն
Այս առաջադրանքը (6-րդ քննարկում-վարժությունը) արվում է միայն այն ժամանակ երբ ունենք 10-12 րոպե ժամանակ մինչև հանդիպման ավարտը։ Եթե ոչ, ապա մարզիչը բաց է թողնում այս առաջադրանքը։
6. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք ավարտենք փոքրիկ ուսումնասիրությամբ, որի օգնությամբ դուրս կբերենք յուրաքանչյուրիդ ընտանիքի համար անհրաժեշտ սառցե չորանոցների քանակը, արժեքը և այլ մանրամասներ։

    Բանալի բառեր՝ freeze dryer, cost, food amount, produce, etc.

    Հետևյալ և այլ բանալի բառերի միջոցով եկեք ճշտենք՝
    - Ձեր ընտանիքի համար անհրաժեշտ սառցե չորանոցների քանակը,
    - Յուրաքանչյուր սարքի գինը,
    - Ինչքա՞ն սնունդ է արտադրելում մեկ սարքը x ժամանակում։



  • Ուղղորդումներ

    1․ Ուսումնասիրությունը կարող են անել Գուգլի կամ ChatGPT-ի միջոցով։

    2․ Վերջում մարզիչը կարող է վերցնել ուսանողների տարբերակներից մեկը և իր տվյալները ներդնելով ChatGPT-ում ստանալ պատասխան՝ այն համեմատելով ուսանողնի հաշվարկների հետ։






  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները բանալի բառերի օգնությամբ անում են հաշվարկներ իրենց ընտանիքների անդամների քանակին համապատասխան։ Մարզիչը տալիս է ուղղորդումներ, եթե կա անհրաժեշտություն։


Քննարկման Ավարտ
Մարզիչը բացատրում է, թե ինչու են կարևոր այն փոքրիկ հարցերը, որոնք ուսանողները տեսնում են ընթերցանյութերը կարդալու ընթացքում։
Մարզիչ:
Չենք մոռանում, որ յուրաքանյուր հանդիպմանը պետք է միանալ Աշխատանքային Տետրով, որի վրա ենք գրառումներ և նշումներ ենք անելու։ Յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ժամանակ պետք են գալու նախորդ հանդիպման գրառումները և քարտեզների վրայի աշխատանքները։

Կա՞ն հարցեր կամ անհասկանալի մասեր Աշխատանքային Տետրի հետ աշխատանքից կամ քննարկումից։
Ուսանողներ:
Հաստատում են, որ կատարել են անհրաժեշտ հավելումները Աշխատանքային Տետրի մեջ և կբերեն այն հաջորդ հանդիպման ժամանակ։
Աշխատանքային տետրի մասին հիշեցումները մարզիչը նաև անում է ուսանողների չատում շաբաթվա մեջ առնվազն երկու անգամ։