Քննարկում 1։ Ջուր
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է պերմակուլտուրայի առաջին
քննարկում-հանդիպման համար
Հիշեցում
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե քննարկումը ձգձգվում է, ապա մարզիչը փորձում է ավարտել քննարկում-վարժությունը, որը սկսել են, և միաժամանակ հանդիպումը տանել ամփոփման կետի։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մուտք
Քննարկման հիմնական միտքն է․

Ջուրը և անգամ կեղտաջրերն ու անձրևաջուրը չափազանց արժեքավոր ռեսուրսներ են դրանք վատնելու համար։ Ջրային ռեսուրսների վերաօգտագործումը կայուն և շահավետ լուծում է:

Մարզչի նպատակն է քննարկումների միջոցով երեխաներին ուղղորդել վերոբերյալ եզրակացություններին։ Սկսեք քննարկումը հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Ապա անցնել այն հարցերի քննարկմանը, որոնք ուսանողները նախօրոք ուղարկել են։ Եթե հարցեր չկան, շարունակել քննարկումը։
Տնային Առաջադրանքի Քննարկում
  • Առաջադրանք
    Դուք ստացել էիք առաջադրանք, որի շրջանակում պետք է խոսեիք ձեր դպրոցի անձնակազմի հետ և պարզեիք, թե
    ա․ Որտեղից է գալիս օգտագործվող ջուրը
    բ․ Ուր է հեռանում օգտագործվող ջուրը
    գ․ Ինչպես է կառավարվում անձրևաջուրը

    Եկեք քննարկենք, թե ինչ եք պարզել ձեր դպրոցի ջրի ցիկլի մասին։
    00
  • Պատասխան
    Ուսանողները քննարկում են արդյունքները։ Ճիշտ պատասխան չկա
    00
  • Առաջադրանք
    Ընթերցանյութը շեշտադրում է ստորգետնյա ջրերի լիցքավորման և պահպանման գաղափարը և բացատրում ստորգետնյա ջրերի կիրառական կարևորությունը։

    Ի՞նչ եք կարծում, իսկ Հայաստանում ստորգետնա ջրերը ինչպե՞ս են օգտագործվում։
    01
  • Պատասխան
    Լեռնային երկրներում, որտեղ ապարաշերտերն ունենում են որոշակի թեքություն, ստորգետնյա ջրերը շարժվում են և դուրս են գալիս երկրի մակերևույթ՝ առաջացնելով աղբյուրներ:
    Տաք աղբյուրների ջրերով կարող են ջեռուցվել բնակարաններ ու ջերմատներ:
    Հայաստանում հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ և օգտագործվում են որպես բուժամիջոց: Դրանց ելքերի մոտ հիմնվել են առողջարաններ, հանգստյան տներ, օրինակ՝ Ջերմուկը, Արզնին, Հանքավանը։
    ՀՀ տարածքը հարուստ է արտեզյան ու նաև քիմիական տարբեր բաղադրությամբ հանքային աղբյուրներով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի» և այլն։
    01
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Խնդիրների լուծում, քննադատական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք ձեզ մի պատմություն պատմեմ։
    Հայաստանում կառուցվել է <<Աերացիա>> անունով մի գործարան, որի գործառույթը կեղտաջրերի մշակումն է։ Գործարանի կառուցման նախագիծը ֆինանսավորվել է արտերկրում գտնվող միջազգային կառույցի կողմից։ Նախագծի համար պատասխանատվություն կրում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ջրային կոմիտեն։ Իսկ Հայաստանում ջրի մատակարարման համակարգերի շահագործումը ապահովում է <<Վեոլիա>> ընկերությունը, որի հետ ջրային կոմիտեն կնքել է պարտավորությունների պայմանագիր, որը վավեր է մինչև 2035 թվականը։
    Այնուամենայնիվ, գործարանը կառուցելուց առաջ ՀՀ պատասխանատու մարմինները <<Վեոլիայի>> հետ չեն քննարկել, գործարանի շահագործման կազմակերպման հարցը։ Երբ գործարանը կառուցվեց, <<Վեոլիան>> հրաժարվեց կազմակերպել գործարանի շարունակական շահագործումը՝ պնդելով, որ այն կնքված պայմանագրի մաս չէ։ Այժմ գործարանը մատնված է անուշադրության և այն կառուցած ընկերության ձեռքերում է։ Արդյունքում այս գործարանը մի մեծ խնդրի է վերածվել։

    Եկեք մի քանի հարցերի միջոցով քննարկենք իրավիճակը։

    Հարց 1։ Ի՞նչ եք կարծում, ինչոը ջրային կոմիտեն գործարանի շահագործման հարցը չի քննարկելու <<Վեոլիայի հետ>>։

    Հարց 2։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է <<Վեոլիան>> հրաժարվում կազմակերպել գործարանի գործարկումը։

    Հարց 3։ Պատկերացրեք՝ դուք ջրային կոմիտեի նախագահն եք։ Ինչպե՞ս <<Վեոլիայի>> հետ համագործակցության եզրեր կգտնեք գործարանը գործարկելու համար։

    Հարց 4։ Այժմ պատկերացրեք, որ դուք ներդրումներ կատարող արտասահմանյան ընկերության աշխատակից եք։ Հաջորդ անգամ ներդրում կատարելիս ինչը այլ կերպ կանեիք։
  • Ուղղորդումներ

    Հարց 1։ Հիմնական տրամաբանական ենթադրությունը, որը ուսանողը կարող է անել, այն է, որ ջրային կոմիտեն ենթադրել է, որ <<Վեոլիան>>, իբրև Հայաստանում ջրի մատակարարման ողջ ցանցի կազմակերպիչ, անկասկած կհամաձայնի կառավարել նաև նոր գործարանը։

    Հարց 2։ Եվս մեկ գործարանի կառավարումը, ենթադրում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում, ինչը <<Վեոլիան>> անել չի ցանկանում։

    Հարց 3։ <<Վեոլիային>> կարելի է ստիպել գնալ կոմպորմիսի օգտագործելով հետևյալ գործիքները․

    1․ PR գործունեություն - խնդրի լուսաբանումն ու հասարակության իրազեկումը ճնշում կարող է ստեղծել կազմակերպության վրա։
    2․ Գտնել այլընտրանքային մատակարար։ Կազմակերպությանը կարելի է ճնշել՝ կապեր հաստատելով այլ հնարավոր մատակարարների հետ։
    3․ Կոմպրոմիս։ Կազմակերպության ղեկավարին կարելի է առաջարկել մեկ այլ ծառայություն կամ բավարարել մեկ այլ կարիք, ինչի դիմաց <<Վեոլիան>>-ն կսկսի գործունեությունը
    4․ Ադմինիստրատիվ ռեսուրսներ։ Խնդիրը կարելի է լուծել նեգրավելով երկու կողմերի համապատասխան ինստիտուտների։

    Հարց 4։ Ընկերությունը շարունակում է գործունեություն ծավալել Հայաստանում։ Այժմ նրան ֆինանսավորում են կեղտաջրերի մշակման ավելի փոքր գործարանների կառուցումը։ Նրանք այլևս գումար չեն տրամադրում կառուցման աշխատանքներին մինչև չստանան ապացույց, այն մասին, որ ջրային կոմիտեն ունի պաշտոնական համաձայնություն <<Վեոլիայի>> հետ հերթական գործարանի կառավարման մասին։
  • Առանցքային կետեր

    Մարզիչը պատմության միջոցով ընդգծում է երկարաժամկետ պլանավորման, ռիսկերի գնահատման, ապագա հնարավոր հետևանքների մասին նախօրոք մտածելու կարևորությունը ցանկացած աշխատանքում
Հուշում
Ներքոբերյալ առաջադրանքը ներկայացնելիս մարզիչը ունի ընտրության հնարավորություն։ Կախված խմբի կարողություններից՝ մարզիչը կարող է․
Ա․ Սահմանափակվել Հարց 1-ով և քաջալերել ուսանողներին ինքնուրույն կազմել նախագծի պլանը և քայլաշարը։
Բ․ Հարց 1-ից բացի՝ տրամադրել նաև նախագծի նկարագիրը՝ ըստ երեք փուլերի և համապատասխան քայլաշարի"
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական և ստեղծարար մտածողություն, նախագծում, պլանավորում
  • Առաջադրանքի ներկայացում
    Եթե կարդացել եք ընթերցանյութը, հավանաբար արդեն իսկ հասկացել եք, թե որքան կարևոր և կայուն լուծում է տան համար անձրևաջրերի հավաքման համակարգ ունենալը։ Առաջարկում եմ այսօր նախագծենք այդպիսի համակարգ ձեր տան համար։

    Հարց 1. Պատկերացրեք դուք այս նախագծի ղեկավարն եք։ Ինչի՞ց կսկսեք։



  • Ուղղորդումներ

    Նախագիծը կարելի է բաժանել երեք մասերի։

    Մաս 1
    Նախ կարևոր է ուսումնասիրել այն տեղանքը, որտեղ տեղադրվելու է համակարգը։

    Քայլ 1։ Ստուգեք, թե արդյոք կա գյուղի/քաղաքի/մարզի/երկրի կողմից ընդունված կանոնակարգ անձրևաջրերի հավաքման համակարգեր ներդնելու մասին։
    Քայլ 2։ Ուշադրություն դարձրեք արդեն առկա անձրևաջրերի հեռացման միջոցներին։
    Քայլ 3։ Ուսումնասիրեք ձեր տան տանիքը։
    ա․ Ինչ նյութից է պատրաստված։
    բ․ Ինչպիսի թեքություն ունի։
    գ․ Որքան է տանիքի մակերեսը և հետևաբար որքան ջուր հնարավոր կլինի հավաքել։
    Քայլ 4։ Պատկերացում կազմեք անձրևաջրի որակի մասին, որը հավաքվում է և որոշեք, թե ինչի համար կարող է այն օգտագործվել։
    Քայլ 5։ Պատկերացում կազմեք կլիմայի, հատկապես անձրևների հաճախության մասին, որպեսզի ճիշտ որոշեք անձրևահավաքման համակարգի չափերը։
    Քայլ 6։ Ապահովեք ձեզ համար հեշտ և արագ հասանելիություն բակի այն հատվածում, որտեղ տեղադրվելու է համակարգը։

    Մաս 3
    Որոշել համակարգի դիզայնը։
    Դիզայնը պետք է ներառի անձրևաջրի հավաքման ավազան՝ անձրևաջրի ավազան (gutter/жёлоб), տերևների դեմ ցանց (leaf screen), ուղղահայաց խողովակներ (downspouts) ջրի տեղափոխման համար, առաջին հոսքի տարանջատիչ (first flush diverter) և ջրի հավաքման բաքեր։

    Մաս 2
    Այժմ պետք է կազմել ցուցակը, որը կներառի բոլոր բաղադրիչ մասերը, ծառայությունները, որոնք հարկավոր են անձրևաջրերի սիստեմը կառուցելու համար։

  • Առանցքային կետեր
    1․ Մաս 2-ում ցուցակ կազմելիս ուսանողները հաճախ բաց են թողում տրանսպորտային և մասնագետներ վարձելու ծախսերը։ Մարզիչը, ըստ անհրաժեշտության, ուսանողների ուշադրությունը հրավիրում է <<քողարկված>> կարիքներին, որոնք անխուսափելի են։

    2․ Մարզիչը հորդորում է ուսանողներին իրենց նախագծած համակարգերը տեղադրել զրուցարանում։

    3․ Քննարկման ժամանակ մարզիչը ընդգծում է դիզայնի հաջողված կողմերը և խմբի մնացած ուսանողների օգնությամբ մատնանշում բարելավման տեղերը։

    4․ Որպես հղում՝ մարզիչը օգտագործում է ներքոբերյալ անձրևաջրերի հավաքման համակարգի նախագիծը։
Անձրևաջրի հավաքման համակարգ
Քննարկում-Վարժություն
(Շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, քննադատական և ստեղծարար մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Երբ համակարգի դիզայնը պատրաստ է

    Հարց 2․ Օգտագործելով հատուկ հաշվիչը՝ հաշվեք, թե որքան ջուր եք հավաքելու մեկ տարվա ընթացքում։

    Հարց 3․ Այժմ կարևոր է հասկանալ, թե որքան ֆինանսական ռեսուրս կպահանջվի նախագիծը իրականացնելու համար։ Եկեք կազմենք ծախսերի ցուցակ՝ ներառելով բոլոր ծախսերը։

    Հարց 4․ Պատկերացրեք՝ դուք ցանկանում եք համագործակցել քաղաքապետարանի/գյուղապետարանի հետ, որպեսզի նրանք ներդնեն համակարգը ողջ քաղաքի համար։ Ինչպե՞ս կներկայացնեք սիստեմի կարևորությունը քաղաքի համար։ Ինչպե՞ս կհամոզեք քաղաքապետարանին/գյուղապետարանին համագործակցել ձեզ հետ։ Պատրաստեք 3 րոպեանոց ելույթ:

    Ձեր ելույթը պետք է կարճ ներկայացնի պատմության/նախագծի հիմնական ասելիքը և բացատրի՝ ինչու եք ընտրել հենց այդ մեկը։ Ելույթը պետք է կազմված լինի երկու տեսակի նախադասություններից՝ էմոցիոնալ և ռացիոնալ։ Սկսեք էմոցիոնալ նախադասությամբ և հերթափոխեք տեսակները։ Էմոցիաները, որոնք դուք ձեր ելույթի միջոցով կառաջացնեք, կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական՝ վախ, բարկություն․ լարվածություն, ոգևորվածություն, երջանկություն և այլն։ Հիանալի կլինի եթե դուք կարողանաք բարկություն առաջացնել ներկայիս խնդրի մասին և ոգևորություն ապագայի մասին, երբ խնդիրն արդեն լուծված կլինի։ Տրամաբանական նախադասությունները հիմնեք թվերի, փաստերի ու ցանկացած տվյալների այլ աղբյուրների վրա։ Կարող եք անգամ նկարներ կամ տեսանյութեր օգտագործել։
  • Ուղղորդումներ

    Հարց 2
    Ուսանողները պետք է օգտագործեն հետևյալ հղումը։

    Հարց 3
    Մաս 2-ում ցուցակ կազմելիս ուսանողները հաճախ բաց են թողում տրանսպորտային և մասնագետներ վարձելու ծախսերը։ Մարզիչը, ըստ անհրաժեշտության, ուսանողների ուշադրությունը հրավիրում է <<քողարկված>> կարիքներին, որոնք անխուսափելի են։

    Տարբեր նյութերի արժեքը կարելի է պարզել List.am, amazon.com, ebay.com, aliexpress.com կայքերից։

    Հարց 4։ Հաջողված ելույթի 3 սյուներն են․

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր
  • Առանցքային կետեր

    1․ Ծախսերի ցուցակը բավարար մանրամասն ներկայացնում է բազմատեսակ ծախսերը, որոնք անհրաժեշտ են նախագծի իրականացման համար։

    2․ Մարզիչը պատմում է հաջողված ելույթի 3 սյուների մասին։

    3. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հետադարձ կապ
Ձեր հասակակիցներին հետադարձ կապ տալը կարող է օգտակար լինել բոլորի համար՝ բարելավելու և ավելի լավ աշխատելու համար: Դա նման է համակարգչային խաղ խաղալուն կամ թիմային սպորտով զբաղվելուն, եթե ուզում ես ավելի լավը դառնալ, պետք է մարզվել և սովորել քո սխալներից: Հետադարձ կապը նման է խորհուրդների, որտեղ ինչ-որ մեկը ձեզ ասում է, թե ինչ եք անում լավ և ինչ կարող եք բարելավել: Միգուցե միշտ չէ, որ լավ է զգում քննադատություն լսելը, բայց դա կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես անել ամեն ինչ ավելի լավ և առաջընթաց գրանցել ձեր նպատակներին հասնելու համար: Կարևոր է հիշել, որ հետադարձ կապը պետք է տրվի հարգալից և կառուցողական ձևով՝ կենտրոնանալով վարքի կամ արդյունքի վրա, այլ ոչ թե հարձակվելու անձի վրա:

Հետադարձ կապի համար լավ եղանալ է "Համբուրգեր" մեթոդը։ Հետադարձ կապի "Համբուրգեր" մեթոդը ներառում է դրական մեկնաբանությունների և կառուցողական քննադատության միջև խառնուրդը: Առաջին «բուլկի»-ն դրական մեկնաբանություն է, որին հաջորդում է քննադատության «միս»-ը, ապա մեկ այլ դրական մեկնաբանություն որպես երկրորդ «բուլկի»։ Այս մոտեցումը կարող է օգնել հետադարձ կապն ավելի հավասարակշռված և հեշտ ստանալը:
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Պլանավորում, ռեսուրսների գնահատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք՝ դուք հարուստ գործարար եք, որը ցանկանում է ներդրում կատարել Հայաստանի տաք աղբյուրների միջոցով ոռոգման ծառայություններ մատուցելու մեջ։
    Որո՞նք են ձեր առաջին քայլերը։


  • Ուղղորդումներ

    Իբրև ուղղորդում՝ մարզիչը ներկայացնում է Իսլանդիայի պատմությունը և ուսանողներին ցույց տալիս ներքոբերյալ տեսահոլովակը՝ միաժամանակ մեկնաբանելով հիմնական ասելիքը։

    Ներդրողը պետք է մտածի․
    1․ Շուկայի և մրցակիցների մասին
    2․ Ռեսուրսների գնահատում իրականացնելու մասին
    3․ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատման մասին
    4․ Պահանջվող Ինֆրաստրուկտուրայի կառուցման մասին
    5․ Անհրաժեշտ լիցենզիաների ձեռք բերման մասին
    6․ Բիզնեսի թիմի ստեղծման մասին
    7․ Բիզնես պլանի մասին





  • Առանցքային կետեր

    Մարզիչը ընդգծում է մասնագետներ վարձելու կարևորությունը, քանի որ գործարարը անհրաժեշտ եզրակացությունները միայնակ անել չի կարող։


Տաք աղբյուրների օգտագործումը Իսլանդիայում
Իսլանդիայում տաք աղբյուրները սկսվել են օգտագործվել դեռ 1907 թվականից, երբ մի խելացի ֆերմեր բետոնե խողովակի միջոցով սկսեց մոտակա աղբյուրի գոլորշիները ուղղել դեպի իր տուն այն տաքացնելու համար։ 1930-ականներին նմանատիպ համակարգ ներդրվեց Ռեյկյավիկում։ Ինչպես մեր տներում կան ջրի մատակարարման խողովակներ, այնպես էլ Իսլանդիայում մարդիկ իրենց տներում ունեն տեղադրված երկրաջերմային էներգիայով տաքացված ջրի խողովակներ։ Տներից բացի՝ երկրաջերմային էներգիան ակտիվորեն օգտագործվում է նաև գյուղատնտեսության մեջ։ Շատ ջերմոցներ, որոնցում ուտելիք է աճեցվում, իրենց ջերմությունը ստանում են հենց այս եղանակով։ Հետաքրքիր է Իսլանդիայի կապը բանանների հետ։ 1960-ականներին, երբ ուտելիք ներկրելը շատ բարդ էր Իսլանդիայի համար, բանանը այն եզակի մրգերից էր, որի մատակարարումը հնարավոր էր։ Աշխարհագրական տեղադրությունն ու եղանակը թույլ չէին տալիս Իսալնդիային աճեցնել մրգերը իրենց երկրում։ Իսկ այժմ ներդնելով երկրաջերմային էներգիան ջերմոցներում՝ բնակիչները կարողանում են սեփական ուտելիքը աճեցնել։



  • Առաջադրանք
    Ընթերցանյութում բացատրվում էր, թե ինչպես կարելի է կառավարել անձրևաջուրը։ Մի այլ կարևոր հարց է հետևյալը․ ըստ ձեզ՝ լոգարանում և զուգարանում օգտագործվող ջուրը ո՞ւր է գնում։ Ի՞նչ գիտեք այս մասին։
    02
  • Պատասխան
    Օգտագործվող ջուրը նախ տեղափոխվում է կեղտաջրերի համակարգ, որտեղ մշակման մի քանի փուլերով է անցնում։ Հայաստանում կեղտաջրերի մշակումը կատարվում է հիմնականում մեխանիկական և բիոլոգիական ճանապարհներով։ Մեխանիկական մշակման ժամանակ պինդ կեղտն ու աղբը զտվում է ջրից, իսկ բիոլոգիական մաքրման ժամանակ միկրոօրգանիզմները քայքայում են ջրում առկա օրգանական նյութերը։
    Մշակման պրոցեսից հետո ջուրը սովորաբար բաց է թողնվում գետեր, լճեր կամ այլ ջրային ավազաններ։ Որոշ տարածքներում այն կարող է օգտագործվել այգիների ոռոգման նպատակով։
    02
Close
Կատարել նշում