Քննարկում 1։ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը, մեկ հետաքրքրություն և թե եթե հնարավորություն ունենային ապրել մեկ այլ քաղաքում, որտեղ կցանկանային ապրել։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։

Քննարկումները տևում են 35-40 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Ապա, սկսեք քննարկումը՝ հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում, և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք տարբեր մեթոդներով փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար։

    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ Երևանի քաղաքապետի համար և պետք է համոզեք Երևանում քչացնել մեքենաների քանակը և շատացնել այլընտրանքային տրանսպորտի միջոցները։ Եկեք պատասխանենք երեք հարցի՝

    1. Ինչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։
    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։
    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերի պատասխանները դուրս բերելու համար։



  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս
    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Առանցքային կետեր

          1․ Մարզիչը հիշեցնում է հաջողված ելույթի 3 սյուները։

          2. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։
        2. Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Խնդիրների և լուծումների դուրս բերում, ստեղծարար մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Եկեք քննարկումը շարունակենք խնդիրներ լուծելով։ Պատկերացրեք, որ դուք ձեր ելույթը ունեցել եք քաղաքապետի մոտ և նա ընդունել է ձեր առաջարկը՝ քաղաքը մարդկանց ու հասարակական տրանսպորտին հարմարեցնելու համար, և ձեզ շատ հավանելով՝ ձեզ տվել է հատված այդ ծրագրի շրջանակում․ դուք պետք է սկուտերների ու հեծանիվների կիրառումը բարելավեք։

          Դուք ուսումնասիրել ու գտել եք, որ Mimo-ն և Yerevan Ride-ը, որոնք Երևանում հեծանիվների և սկուտերների վարձակալությամբ զբաղվող երկու ամենամեծկազմակերպություններն են, սակայն շատ դեպքերում մարդիկ ունենում են բողոքներ այդ ընկերություններից։ (Մարզիչը նախօրոք բացատրում է նման վարձակալման ընկերությունների աշխատանքի բնույթը)։

          Եկեք միասին նայենք կարծիքներ, որոնք հաճախորդները թողել են Google Reviews համակարգում նշված երկու հավելվածից օգտվելուց հետո, և մտածենք ինչպես կարող ենք լուծել այս խնդիրները։

          Մարզիչը կիսում է էկրանը և թարգմանում կարծիքները ուսանողների համար՝ խնդրելով դուրս բերել խնդիրը և առաջարկել լուծում։
        • Ուղղորդումներ

          1. Այլ խնդիրներ կարող են լինել սարքերի վերալիցքավորումը (անհրաժեշտ է տեղափոխում), անվտանգությունը, կայանատեղիները և այլն։ Շատ կարևոր է հասկանալ խնդիրը և առաջ շարժվել ըստ այդ խնդրի, ոչ թե միանգամից առաջարկել գաղափար, որը առկա հնարավոր է խնդիր չի լուծում։ Այդ իսկ պատճառով կարևոր է խնդիրների մասին հարցնել նրանցից, ովքեր ակտիվորեն կիրառում են հավելվածները։

          2. Առաջարկած լուծումը պետք է պարտադիր լուծի խնդիրը։ Այն կարող է լինել կազմակերպություն, որը ծառայություն է մատուցում Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ էլ նրանց մրցակիցը, որը առավել լավ ծառայություն է մատուցում։ Մեկ այլ տարբերակ է կամավորական կազմակերպությամբ կամ ՀԿ-ով լուծել խնդիրները։ Ցանկացած դեպքում պետք է լրացնել շուկայի բացը։
        • Առանցքային կետեր

          1․ Ուսանողները կարողնում են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան առցանց։

          2․ Ուսանողները անում են անհրաժեշտ եզրակացությունները, գտնում հնարավոր խնդիրները։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ անել եզրակացություններ՝ ըստ տրված ինֆորմացիայի, դուրս բերել խնդիրներ և դրանց համապատասխան լուծումներ, մտածել համագործակցության ուղղությամբ, ձևավորել լուծումը խնդրի շուրջ, և այլն։
        • Հարց
          Եկեք մի րոպե մտածենք քաղաքների մասին։ Առանց ինչի՞ չի կարող գոյատևել 21-րդ դարի քաղաքը։
          01
        • Պատասխան-ուղղորդում
          Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ և ունենալ տարբեր կարծիքներ, սակայն պետք է տան տրամաբանական պատասխաններ։

          Նպատակն է նրանց տանել այն եզրակացությանը, որ այսօր էներգիան կենտրոնական դեր է խաղում քաղաքներում։

          Օրինակ, որպեսզի հասնես դպրոց, անես քարտով վճարում, օգտվես տեխնոլոգիաներից, ունենաս ջեռուցում և այլն հարկավոր է էներգիա։
          01
        Հաջորդ ընթերցանյութում՝
        - սովորելու եք էներգիայի աղբյուրների և տեսակների մասին
        - հասկանալու ենք ինչպես կարող ենք խնայել էներգիան շենքերի մեջ
        - ծանոթանալու ենք կայուն շենքերի գաղափարին