Պլաստիկի խնդիրը
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է յոթերորդ
քննարկում-հանդիպման համար
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Առաջադրանք
    Այսօր խորապես ուսումնասիրելու ենք երեք բավական տարբեր թեմաներ։ Առաջարկում եմ սկսել պլաստիկից։ Ինչպես արդեն գիտեք, պլաստիկկը երկար արտադրական ճանապարհ է անցնում մինչ վերջնական տեսքին գալը։ Առաջարկում եմ փոքր առաջադրանք-խաղի միջոցով վերհիշենք ու մեկնաբանենք պլաստիկի արտադրական պրոցեսը։

    Մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս ներքոբերյալ նկար-քարտերը։

    Պլաստիկի ստացման ճանապարհը բաժանված է Ա-Թ անվանված 9 առանձին քարտերի, որոնցից յուրաքանչյուրը ստացման մի քայլ է նկարագրում։ Սակայն քարտերի հերթականությունը խառնված է։ Ձեզ կտամ 5 րոպե ժամանակ ճիշտ հերթականությունը վերականգնելու համար, որից հետո կմեկնաբանենք յուրաքանչյուր քայլը։
    00
  • Պատասխան
    1 Զ նավթ է հայթայթում
    2 Բ գազավերամշակող գործարան
    3 Ա գազը մղում ենք տարայի մեջ և տաքացնում
    4 Գ հեղուկ ենք դարձնում, նյութերը մի գործարանից մյուսը տեղափոխել
    5 Է Վերադառնանք ենք գործարան, որտեղ եկել էինք մեր նյութերով ։ նյութերը հեղուկից գազի ենք վերածում։ տաքացնում ենք և առանձնացնում մոնոմերները, օրինակ՝ էթիլեն գազը։
    6 Ը դրանք հեղուկ ենք դարձնում,
    7 Թ բաժանում ենք այն բարակ թելերի
    8 Դ ստանում ենք փոքրիկ խորանարդեր
    9 Ե նորից կհալեցվեն, ու դրանց պլաստիկից շշի տեսք կտան
    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն և բանավեճ
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերացանյութում ծանոթացել եք պլաստիկի այլընտրանքներին և դրանց առավելություններին։ Սակայն անգամ կենսաքայքայվող այլընտրանքները կարող են լինել խնդրահարույց և ոչ ամբողջապես կայուն լուծումներ։

    Այժմ առաջարկում եմ բանավիճել հետևյալ ձևակերպման շուրջ՝ <<Կենսաքայքայվող պլաստիկները էկոլոգիապես կայուն այլընտրանքներ են հանածո վառելիքից ստացվող պլաստիկներին>>։

    Հիմա մենք կսովորենք, թե ինչ է բանավեճը, դիրքորոշումը, փաստարկն ու փաստը (նայել ներքևի բլոկում), ապա ձեզ կտամ 10 րոպե ժամանակ պնդումներ ու փաստեր առանձնացնելու ու ելույթ պատրաստելու համար։ Դուք ազատ եք օգտագործել ցանկացած ռեսուրս հետազոտման համար։

    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը հիշեցնում է Գուգլով որոնման քայլերը, բանալի բառերի կարևորությունը և ուսանողների հետ դուրս է բերում հետազոտման բանալի բառեր։

    Մարզիչը 10 րոպե դադարում է ներգրավված լինել․ անջատում է տեսախցիկն ու միկրոֆոնը և հորդորում ուսանողներին ազատ քննարկել։

    Մարզիչը քննարկում է հետազոտության արդյունքները, ըստ անհրաժեշտության հիշեցնում բանավեճի միջոցները։




  • Ուղղորդումներ

    Կենսաքայքայվող պլաստիկները բազմատեսակ են՝

    • Կոմպոստացվող
    • Օքսո-կենսաքայքայվող
    • Հիդրո-կենսաքայքայվող
    • Ֆոտո-քայքայվող

    Սակայն նրանց անունը շատ ավելի լավ է հնչում, քան այն իրականում կա՝

    1. Կոմպոստացվող պլաստիկը, որն ավելի հաճախ կհանդիպեք PLA անունով, չի կարելի ուղղակի վերցնել եւ դնել տան պայմաններում պատրաստված որդերի ֆերմայի մեջ և մտածել, որ այն կվերամշակվի։ Քայքայումը պահանջում է հատուկ պայմաններ, մասնավորապես՝ 60 աստիճան ջերմաստիճան. այսինքն այդ տեսակի պլաստիկը միայն գործարաններում կարող է քայքայվել։
      Այն սովորական պլաստիկի նկատմամբ ունի փոքր առավելություն, քանի որ ստացվում է ոչ թե նավթից, այլ եգիպտացորենի և շաքարեղեգի շաքարից։ Բայց այստեղ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են այս եգիպտացորենը ու շաքարեղեգն աճեցվում, արդյոք քիմիկատներ կիրառվում են և արդյոք հողը փչանում է։
    2. Օքսո, հիդրո եւ ֆոտո -քայքայվող պլաստիկները, ինչպես անվանումները հուշում են, քայքայվում են թթվածնի, ջրի և, համապատասխանաբար, արևի լույսի ազդեցությամբ։ Այնուամենայնիվ, քայքայում տեղի չի ունենում։ Միևնույն է, դրանք տրոհվում են մինչև միկրոպլաստիկների փոքր մասնիկներ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը։
      Այս տեսակի կենսաքայքայվող պլաստիկներն արդեն արգելված են ԵՄ-ում և Ավստրալիայում։

  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները քննարկում են իրենցից յուրաքանչյուրի ուժեղ կողմերը և մարզչի ուղղորդմամբ կատարում բնութագրիչների հավասար բաշխում։
    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

    2․ Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկույթը օգտագործում եզրակացություններ անելու համար

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


Ի՞նչ է բանավեճը և ինչպե՞ս բանավիճել
Ի՞նչ է բանավեճը

Բանավեճը որևէ թեմա շուրջ քննարկելու միջոց է, որի նպատակը փորձելն է լավագույն լուծումը կամ պատասխանը գտնել: Բանավեճի ժամանակ կա նախօրոք որոշված թեմա, օրինակ՝ կատուներն ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան շները։ Դուք կամ համաձայնում եք տրված դրույթին, կամ՝ ոչ։ Յուրաքանչյուրն ունի կոնկրետ դիրքորոշում տվյալ թեմայի վերաբերյալ, որը նրա կարծիքն է կամ համոզմունքը դրա վերաբերյալ:

Բանավեճի բաղադրիչները

Դիրքորոշումն այն է, ինչին հավատում եք թեմայի վերաբերյալ: Դա այն կողմն է, որը դուք ընտրում եք բանավեճի թեմայի առաջարկած երկու կողմերից: Օրինակ, դուք կարող եք այսպիսի դիրքորոշում ունենալ՝ շները ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան կատուները:


Փաստարկը պատճառ է, որը դուք տալիս եք ձեր դիրքորոշումը պաշտպանելու համար: Այսպիսով, եթե ձեր դիրքորոշումն այն է, որ շները ավելի լավ ընտանի կենդանիներն են քան կատուները, կարող եք փաստարկ բերել, որ շները ավելի հավատարիմ և սիրալիր են, քան կատուները:

Փաստը այն ինֆորմացիան է, որը կարող է ապացուցել, որ ձեր փաստարկը ճշմարիտ է: Բանավեճի ժամանակ դուք կարող եք փաստեր օգտագործել ձեր փաստարկները հաստատելու համար: Օրինակ, ցույց տալու համար, որ շներն իսկապես ավելի հավատարիմ են, քան կատուները՝ կարող եք օգտագործել վիճակագրություն կամ ուսումնասիրություն:

Կարևոր է բանավեճում օգտագործել լավ փաստարկներ և փաստեր: Այդպիսով դուք կարող եք հիմնավոր կերպով պաշտպանել ձեր դիրքորոշումը և ցույց տալ դիմացինին, թե ինչու եք հավատում նրան, ինչին հավատում եք: Եվ նույնիսկ եթե չհաղթեք բանավեճում, դուք ավելին կսովորեք թեմայի մասին և գուցե նույնիսկ կփոխեք ձեր միտքը:

Source: The Harvard Crimson "Harvard Debating System"

  • Հարց
    Հաճախ կարելի է հանդիպել կազմակերպությունների գովազդների, գրառումների կամ հայտարարությունների, որոնք ներկայացնում են, որ իրենց արտադրանքը էկոլոգիապես կայուն է և կազմակերպությունը կարևորում է մոլորակի պահպանումը։ Սակայն շատ հաճախ սրանք սուտ և մանիպուլատիվ հայտարարություններ են։
    Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչու են որոշ կազմակերպություններ սուտ լուրեր տարածում իրենց գործունեության էկոլոգիապես կայուն լինելու մասին։
    01
  • Պատասխան
    Կազմակերպությունները կարող են այսպիսի սուտ ինֆորմացիա տարածել բիզնեսի զարգացման համար։

    Սպառողները ավելի ու ավելի են կարևորում էկոլոգիապես կայուն արտադրանք գնելը։

    Էկոկայուն բիզնես լինելը ուղղակիորեն ավելի շատ վաճառքի, համագործակցությունների ու բիզնեսի ընդլայման հնարավորություններ կարող է ընձեռել կազմակերպությանը և օգնել գաղտնի պահել այն վնասը, որը կազմակերպությունը հասցնում է բնությանը։ Այսպիսի խաբեության փորձերը կոչվում են գրինվոշինգ։

    01
Ինչպես տարբերակել Գրինվոշինգի դեպքերը
Ինֆորմացիայի մասնակի ներկայացում

Գրինվոշինգ օգտագործող կազմակերպությունները հաճախ խուսափում են ներկայացնել իրենց թերությունները՝ ուրճացնելով դրական կողմերը։
Օրինակ՝ ավտոմեքենա արտադրող կազմակերպությունը կարող է ներկայացնել տեղեկություն շարժիչի արդյունավետության մասին, բայց խուսափել խոսել հանքարդյունաբերության մասին, որը իրականացվում է ավտոմեքենայի մարտկոցների ստացման համար։

Սիմվոլիկ գործունեություն

Գրինվոշինգ օգտագործող կազմակերպությունները հաճախ հասարակության ուշադրությունը կենտրոնացնում են մեկ փոքր դրական ներդրման վրա, որպեսզի թաքցնեն այն վնասը, որը իրենք են հասցնում բնությանը։
Օրինակ՝ հանածո վառելիքի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունները կարող են փոքր ներդրումներ կատարել լճերի մաքրման աշխատանքներում, որպեսզի թաքցնեն այն վնասը, որը իրենք են հասցնում մոտակա լճերին։

Թաքնված բացասական կողմեր

Գրինվոշինգով զբաղվող կազմակերպությունները կարող են ներդնել դրական փոփոխություններ, որոնք իրականում ավելի շատ վնաս են տալիս բնությանը, քան օգնում։
Օրինակ՝ Starbucks-ը սկսել է ներկայացնել առանց պլաստիկե ձողիկ բաժակներ՝ փորձելով նվազեցնել պլաստիկի օգտագործումը։ Սակայն պարզվում է, որ նոր բաժակները ավելի շատ պլաստիկի թափոն են ստեղծում, քան հին բաժակները։



Ապացույցի բացակայություն

Կազմակերպությունները, գրինվոշինգ օգտագործելով, կարող են հայտարարություններ անել արտադրանքի էկոլոգիապես կայուն լինելու մասին, բայց չներկայացնել լիցենզիայի մասին որևէ տեղեկություն։

Անորոշ ձևակերպումներ

Գրիվոշինգ օգտագործելիս կազմակերպությունը կարող է անել ընդհանրական և անորոշ հայտարարություններ, որոնք ներառում են ուշադրություն գրավող բառեր։
Օրինակ՝ <<նոր և բարելավված>>, <<անվտանգ>>, <<պատրաստված կենսաքայքայվող նյութերից>> արտահայտությունները կարող են մոլորեցնող լինել։ Կամ խաղալիքի տուփի վրա կարող է նշվել <<վերամշակվող>> բառը, բայց չպարզաբանել վերամշակվող է խաղալիքը, փաթեթավորումը, թե կոնկրետ առանձին մասեր։

Անկարևոր և անիմաստ ձևակերպումներ

Կազմակերպությունները կարող են անել հայտարարություններ, որոնք որպես փաստեր ճիշտ են, սակայն կապ չունեն կազմակերպության կայուն լինելու ջանքերի հետ։
Օրինակ՝ թուղթ արտադրող կազմակերպությունը կարող է պիտակավորել արտադրանքը <<պատրաստված բնական նյութերից>>, սակայն գրեթե բոլոր թղթերը պատրաստված են բնական նյութերից։

Պատկերավոր ներկայացում

Կազմակերպությունները կարող են շփոթեցնել գնորդներին անգամ արտաքին փաթեթավորման միջոցով։ Կանաչ կամ տերևներով փաթեթավորում տալով արտադրանքին՝ կազմակերպությունը կարող է ստեղծել սխալ պատկերացում, որ արտադրանքը էկոլոգիապես կայուն է։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, վերլուծություն, գնահատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա առաջարկում եմ միասին նայել երկու կազմակերպությունների՝ Coca-cola-ի և Silo ռեստորանի հրապարակած նյութերին ու որոշել՝ դրանցից ո՞րն է գրինվոշինգ օգտագործում։

    Ազատ եղեք հետազոտել կազմակերպությունները եզրակացության գալու համար։

    Մարզիչը կիսում է էկրանը և ներկայացնում երկու կազմակերպությունները։


  • Ուղղորդումներ
    Հայտարարություններ են եղել, որ Coca-Cola-ն զբաղվում է greenwashing-ով, օրինակ՝ չափազանցված կամ կեղծ պնդումներ է ներկայացնում իր արտադրանքի կամ գործելակերպի բնապահպանական օգուտների վերաբերյալ: Մյուս կողմից, ընկերությունը նաև քայլեր է ձեռնարկել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը նվազեցնելու համար, ինչպես օրինակ՝ պարտավորվել է օգտագործել 100% վերականգնվող էներգիա և ավելացնել վերամշակված նյութերի օգտագործումը իր փաթեթավորման մեջ։ Ընկերության մասին վերջնական կարծիք ձևավորելու համար անհրաժեշտ է վերանայել նրա բոլոր գործելակերպերը: Սակայն կոնկրետ այս դեպքում մենք greenwashing ենք տեսնում։
  • Առանցքային կետեր

    Ուսանողները կարողանում են հիմնավորել սեփական կարծիքը այն մասին, թե ինչու է արտադրանքը կայուն/գրինվոշինգի օրինակ։

    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Coca-Cola
Կայուն բիզնես

Մեր մոլորակը կարևոր է։

Մենք աշխատում ենք ստեղծել ավելի կայուն և լավ ապագա բոլորի համար։ Ճիշտ բիզնես վարելով՝ մենք փոխում ենք մարդկային կյանքեր, համայնքներ և Երկիր մոլորակը։
Silo ռեստորան
Մենք ունենք սեփական ալրաղացը, որը ցորենի հնագույն տեսակներից ալյուր է ստանում օրիգինալ ճանապարհով՝ ի տարբերություն հացի պատրաստման գերմշակված և արդյունաբերական միջոցներին։ Մենք պատրաստում ենք սեփական կարագը, վարսակի կաթը և հարում ամբողջական օգտագործման գաղափարախոսությանը, այսինքն՝ եթե կենդանին սպանվում է ուտելիքի ստացման համար, մենք առավելագույնի ենք հասցնում ստացվող մսի ամբողջական օգտագործումը։


Մեր ռեստորանի կահավորումը ծնվել է ցանկությունից՝ վերաօգտագործել մինչև վերամշակելը։ Կահույքը պատրաստված է նյութերից, որոնք հակառակ դեպքում հայտնվելու էին աղբանոցներում։ Ջահերը պատրաստված են միցելիումից, իսկ սպասքը՝ կոտրված գինու շշերից։



Close
Կատարել նշում