Քննարկում 3։ Խնդրի ձևավորում
ՄԱՍ 1: Ձեր նախագիծը
Առաջին հանդիպմանը մենք փորձեցինք հասկանալ ձեր նպատակները, ինչպես նաև քննարկեցինք թե ինչ դերում եք ձեզ տեսնում։ Այսօր փորձելու ենք դրան միավորել երրորդ կողմը՝ խնդիրը, դա ամբողջացնելով մեկ դրագրամի մեջ՝
1. Նպատակ՝ ինչո՞ւ եք ցանկանում անել այս նախագիծը
2. Ո՞րն է լինելու ձեր դերը՝ սարքի ստեղծող, կապեր ստեղծող և այլն
3. Ի՞նչ խնդիր կա ձեր համայնքում տրանսպորտի հետ կապված, որին կցանկանաք անդրադառնալ


Քանի որ առաջին երկուսը ունենք, կենտորնացեք վերջինի վրա։ Երբ ունենաք պատրաստ, ձեռք բարձրացրեք որպեսզի քննարկենք։

Առաջադրանքի համար ունեք 5 րոպե։
Մարզիչ —
Ինչու՞
Ի՞նչ դերում
Ի՞նչ խնդիր
Մարզիչը անցնում է ուսանողներից մեկի կամ մի քանիսի տարբերակների վրայով և փորձում կոմբինացնել դիագրամի կողմերը։
ՄԱՍ 2: Խորությամբ հասկանալ խնդիրը
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Շուկայի բացի գնահատում, թիրախի դուրս բերում - ո՞ւմ համար է լուծվում խնդիրը
  • Հարցում
    ՄԱՍ 1

    Հիմա եկեք հասկանանք՝
    Ո՞վ է ունի այն խնդիրը, որը լուծում եք դուք։

    Ուսանողները արագ՝ 2-3 րոպեում դուրս են բերում պատասխանները։

    ՄԱՍ 2

    Հիմա երբ մոտավոր պատկերացնում ենք՝ ում է հուզում մեր խնդիրը, եկեք անձնավորենք նրան։ Այս տեխնիկան կոչվում է buyer's persona (գնորդի անձնավորում), երբ մենք պատկերացնում ենք մեր կատարյալ հաճախորդին մեկ մարդու/կազմակերպություն/քաղաքապետարանի կամ այլ մարմնի միջոցով։ Սա թույլ կտա, որ ավելի խորությամբ հասկանանք այդ մարմինները խնդիրները։

    Եկե՛ք դիտենք ներքևի օրինակը։

    Մարզիչը բացատրում է նկարի յուրաքանչյուր մասը, ապա խնդրում ուսանողներին, որ կազմեն իրենց խնդրի գնորդի անձնականացումը։ Այն կարող են անել նաև այլ եղանակներով, բայց պարտադիր պետք է դուրս բերել հիմնական մասերը՝ դեմոգրաֆիկ նկարագրություն, վարքագիծ, անհանգստություններ և կարիքներ։ Տրվում է 5 րոպե ժամանակ։ Ընթացքում մարզիչը երբեմն հարցնում է, թե արդյոք կան հարցեր։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Այս հարցը կօգնի պատկերացնել, թե արդյոք ձեր ընտրած խնդիրը խնդիր է միայն ձեզ համար, թե նաև ընդհանուր։

    Որպեսզի դուք ձևավորեք արժեքավոր ու կայուն լուծում, այն պետք է լինի այնպիսի խնդրի համար, որը ոչ միայն ձեր կարծիքով է խնդիր, այլ հուզում է նաև այլ մարմինների։ Այս դեպքում այդ մարմինները նաև պատրաստ կլինեն խնդրի լուծման համար վճարելու։ Եթե դուք պետք է մարդկանց համոզեք, որ նրանք ունեն այն խնդիրը, որը փորձում եք լուծել, ուրեմն դուք լավ չեք գնահատել խնդրի արդիականությունն ու կարևորությունը։

    Եթե ուսանողները անձնականորեն դժվարանում են, մարզիչը կարող է ուղղորդել, փորձել նրանց տալ ուղղորդող հարցեր, օրինակ՝ խնդրել պատկերացնել այն մարդու դերում, ով ունի խնդիրը, և հարցնել ի՞նչ է անում նա, ինչպե՞ս է զգում, և այլն։
Մարզիչը դուրս է բերում հիմնական թերացումները բոլորի համար և վերջում տալիս ևս 1-2 րոպե ամբողջացնելու համար։
ՄԱՍ 3: Խնդրից լուծում
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Սովորել ձևակերպել խնդիրներ հարցերի միջոցով
  • Հարցում
    Մենք հիմա հասկացանք թե ինչ հիմնական կարիքներ ունի ձեր թիրախը։ Դուք արդեն առանձնացրել եք այն բոլոր խնդիրները, որոնք կցանկանայիք լուծել և այն մարդկանց, ովքեր կշահեն խնդրի լուծումից։ Ձեր գործը հեշտացնելու և այդ խնդիրների համար լուծումներ մտածելու համար խնդիրը ձևակերպեք հարցի միջոցով:

    Այս մեթոդը կոչվում է ինչպես կարող ենք մենք (how might we) և օգնում է խնդրից լուծում կապը ստեղծել։

    Հարցը պետք է ունենա այս կաղապարը՝
    Ինչպե՞ս կարող ենք [գործողություն] [շահող կողմի] համար, ով ունի [կարիք]։

    մարզիչը այս հարցը տեղադրում է նաև չաթում։


    Այստեղ գործողությունը այն մեթոդն է, որով պլանավորում եք անդրադառնալ խնդրին, շահող կողմը նա է, ում համար լուծելու եք խնդիրը, իսկ կարիքը՝ շահող կողմի «ցավը», որին անդրադառնալու եք։

    Այս հարցի պատասխանը պետք է լինեն ձեր լուծումները։

    Ուսանողները ունեն 5 րոպե իրենց արդյունքները դուրս բերելու համար։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Հարցը կենտրոնացրեք ցանկալի արդյունքի վրա.

    Խնդիրների ախտանիշները, այլ ոչ թե բուն հիմնախնդիրները լուծելուց խուսափելու համար, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք ձեր HMW հարցը կենտրոնանու՞մ է ցանկալի արդյունքի վրա: Ստորև բերված օրինակում HMW-ի առաջին հարցում աչքաթող է արված, թե ինչի ենք մենք իսկապես ուզում հասնել:

    Օրինակ-խնդիր
    Բակում դրված վերամշակման տարրայից օգտվողները միշտ զանգում են քաղաքապետարան և հարցնում են՝ ինչպես է այն աշխատում։

    • Սխալ հարց- Ինչպե՞ս անենք, որ քաղաքացիները չզանգեն այդ հարցով։

    • Ճիշտ հարց - Ինչպե՞ս տեղեկացնենք քաղաքացիներին վերամշակման տարրայի աշխատանքի մասին, որ կարողանան ինքնուրույն օգտվել։

    2) Եթե խոսում եք պետական պաշտոնյաների հետ, մտածեք, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ենք նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը:
Մարզիչը դուրս է բերում հիմնական թերացումները բոլորի համար և վերջում տալիս ևս 1-2 րոպե ամբողջացնելու համար
Ավարտ
Հաջորդ շաբաթ փորձելու ենք պատասխանել այս հարցին՝ գտնել կատարյալ լուծում ձեր խնդրի համար։ Կարող եք այս շաբաթը օգտագործել խնդիրը ավելի լավ հասկանալու համար՝ հարցնեք մարդկանց կամ անեք առցանց ուսումնասիրություն (որի համար մենք ունեինք ուղղեցույց այս ընթերցանյութում)։
Close
Կատարել նշում