Քննարկում 1: Տեսական ծանոթացում՝ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
ՄԱՍ 1: Ծանոթացում
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը, մեկ հետաքրքրություն, և ընթերցանյութից որ քաղաքը նրանց ավելի շատ դուր եկավ և ինչու։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե։

Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար՝ տարբեր մեթոդներով։

    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ Երևանի քաղաքապետի համար և պետք է համոզեք նրան Երևանում քչացնել մեքենաների քանակը և շատացնել այլնընտրանքները։ Եկեք պատասխանենք երեք հարցի՝

    1. Ի՞նչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։
    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։
    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերը պատասխանները դուրս բերելու համար։



  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք, կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս
    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Առանցքային կետեր

          1․ Մարզիչը հիշեցնում է հաջողված ելույթի 3 սյուները։

          2. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։
        2. Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Խնդիրների և լուծումների դուրս բերում, ստեղծարար մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Եկեք այսօր քննարկումն ավարտենք խնդիր լուծելով։ Պատկերացրեք, որ դուք ձեր ելույթը ունեցել եք քաղաքապետի մոտ և նա ընդունել է ձեր առաջարկը՝ քաղաքը մարդկանց ու հասարակական տրանսպորտին հարմարեցնելու համար, և ձեզ շատ հավանելով՝ ձեզ տվել է հատված այդ ծրագրի շրջանակում։

          Դուք ուսումնասիրել ու գտել եք, որ Mimo-ն և Yerevan Ride-ը Երևանի երկու ամենամեծ հեծանիվների և սկուտերների վարձակալությամբ զբաղվող կազմակերպություններն են։ Եկեք միասին արագ անցնենք նրանց կայքերի վրայով, և հասկանանք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ նրանք։

          Դուք պետք է՝
          1. Հասկանաք ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ելնելով Mimo-ի և Yerevan Ride-ի տվյալներից։
          2. Հասկանաք ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը։

          Արդյո՞ք արժե սկսել էլեկտրական հեծանիվների և սկուտերների նոր ծառայություն Երևանում այդ խնդիրները լուծելու համար, թե՞ առավել հարմար կլինի ծառայություն մատուցել Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ քաղաքապետարանի հետ փոխել ճանապարհները։
        • Ուղղորդումներ

          1. Խնդիրներից կարող են լինել սարքերի վերալիցքավորումը (անհրաժեշտ է տեղափոխում), անվտանգությունը, կայանատեղիները և այլն։



          2. Ձեր ծառայությունը պետք է պարտադիր լուծի խնդիրը։ Այն կարող է լինել կազմակերպություն, որը ծառայություն է մատուցում Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ էլ նրանց մրցակիցը, ով առավել լավ ծառայություն է մատուցում։ Մեկ այլ տարբերակն է կամավորական կազմակերպությամբ կամ ՀԿ-ով լուծել խնդիրները։ Ցանկացած դեպքում պետք է լրացնել շուկայի բացը։
        • Առանցքային կետեր

          1․ Ուսանողները կարողնում են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան առցանց։

          2․ Ուսանողները անում են անհրաժեշտ եզրակացությունները, գտնում հնարավոր խնդիրները։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


        Mimo
        Փարքինգ

        • «MIMO հեծանիվները պետք է կայանել հանրային և տեսանելի վայրերում՝ առանց երթևեկությունը խոչընդոտելու և հասարակական կարգը պահպանելով։ Հեծանիվները ՉԻ կարելի կայանել հետևյալ վայրերում՝ մասնավոր սեփականություն, փակ տարածքներ, աննկատ վայրեր»

        Ծառայության արժեքը

        • Հիմնական փաթեթ․ մինչև 10 րոպե՝ 14,99 դրամ/րոպ. 11 րոպեից՝ րոպեն 8,99 դրամ։ 21 րոպեից՝ րոպեն 7,99 դրամ։ 31 րոպեից՝ 6,99 դրամ/րոպե
        • Ուսանողների համար փաթեթ․ ուղևորության նվազագույն արժեքը` 49,99 դրամ, մինչդեռ ընդհանրապես նվազագույն արժեքը 99,9 դրամ է
        • Ամսական բաժանորդագրությամբ փաթեթ․ 9900 դրամ։ Ներառում է անսահմանափակ երթուղիներ՝ 1 ամսվա ընթացքում
        • Տարեկան բաժանորդագրությամբ փաթեթ․ 49900 դրամ։ Ներառում է անսահմանափակ երթուղիներ՝ 1 տարվա ընթացքում










        Անվտանգություն

        • «Հագեք սաղավարտ՝ ձեր երթևեկությունն անվտանգ և առողջ դարձնելու համար»:

        Գիշերային լույսեր

        • Կայքում գրված չէր՝ կա, թե ոչ։ Զանգով պարզվեց, որ կա

        Ունի ազդանշանի կոճակ


        • Կայքում գրված չէր՝ կա, թե ոչ։ Զանգով պարզվեց, որ կա



        Yerevan Ride
        Փարքինգ

        • «Հեծանիվը կայանեք մայթեզրին՝ հետիոտներին չխանգարելու համար…. Հեծանիվները չպետք է կայանվեն մասնավոր սեփականության վրա կամ որևէ կերպ խոչընդոտեն տրանսպորտային միջոցներին կամ հետիոտներին»

        Ծառայության արժեքը

        • Առանց փաթեթ․ դասական հեծանիվ՝ - 25 դրամ մեկնարկ + 10 դրամ րոպեն, էլեկտրական հեծանիվ - 50 դրամ մեկնարկ + 35 դրամ րոպեն
        • Օրական պլան․ 1000 դրամ՝ անսահմանափակ անգամ վարելու հնարավորությամբ, բայց 1 վարումը չպետք է գերազանցի 45 րոպեն։
        • 3-օրյա պլան. 2000 դրամ` անսահմանափակ անգամ վարելու հնարավորությամբ, բայց 1 վարումը չպետք է գերազանցի 45 րոպեն։
        • Ամսական պլան. 9000 դրամ՝ անսահմանափակ անգամ վարելու հնարավորությամբ, բայց 1 վարումը չպետք է գերազանցի 45 րոպեն։
        • Տարեկան պլան․ 49.000 դրամ (մոտ 4000 դրամ/ամս.)՝ անսահմանափակ անգամ վարելու հնարավորությամբ, բայց 1 վարումը չպետք է գերազանցի 45 րոպեն։ Այս փաթեթը ներառում է հեծանիվների նախնական ամրագրման հնարավորություն։
        • Բոլոր դեպքերում՝ 45 րոպե երթևեկության սահմանաչափը գերազանցող յուրաքանչյուր լրացուցիչ 15 րոպեի համար կգանձվի 300 դրամ։ (Այս ամենը չի վերաբերվում էլեկտրական հեածանիվներին)

        Անվտանգություն

        • «Անվտանգ շրջեք. կրեք սաղավարտ, վարեք երթևեկությանը համահունչ, կանգ առեք կարմիր լույսի տակ, նայեք շուրջը, ազդանշան տվեք շրջադարձ անելիս»

        Գիշերային լույսեր

        • Կայքում գրված չէր՝ կա, թե ոչ։ Զանգով պարզվեց, որ կա
        Ունի ազդանշանի կոճակ

        • Կայքում գրված չէր՝ կա, թե ոչ։ Զանգով պարզվեց, որ կա

        Սահմանափակումներ

        • Հեծանիվները չի կարելի քշել Երևանի կենտրոնից 7 կմ այն կողմ (Կենտրոն)

        Հավելյալ

        • Ինչ-որ կերպ նրանց հետ համագործակցելու դեպքում կարելի է ստանալ զեղչեր

        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ անել եզրակացություններ՝ ըստ տրված ինֆորմացիայի, դուրս բերել խնդիրներ և դրանց համապատասխան լուծումներ, մտածել համագործակցության ուղղությամբ, ունենալ խնդիրը լուծման կենտրոնում, և այլն։
        3. Քննարկում․ Էներգիա
        Թիրախավորվող հմտություններ
        Քննադատական մտածողություն, հետազոտություն, տեսակետի ձևավորում
        • Հարցադրում
          Ընթերցանյութում ծանոթացանք բազում տրանսպորտի միջոցների, որոնք սակայն չեն կարող աշխատել, եթե չլինի էներգիա։

          1. Ձեր կարծիքով, ի՞նչ էներգիայով սնուցվող մեքենաներն են առավել նախընտրելի՝ գազով, նավթով, էլեկտրականությամբ։










          2. Ձեր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այն էլեկտրականություն, որով լիցքավորվում է էլեկտրական մեքենան։










          3. Ձեր կարծիքով, բացի էլեկտրաէներգիայի աղբյուրի խնդիրը, ունեն արդյոք էլեկտրական մեքենաները այլ հնարավոր թերացումներ։ Կարող եք օգտվել Գուգլից հարցին պատասխանելու համար հիմքեր ձեռք բերելու համար։


        • Ուղղորդումներ
          1. Պատասխանների մեծամասնությունը լինելու են էլեկտրականությամբ սնուցվող մեքենաները։ Մարզիչը համաձայնում է, որ կիրառելով էլ-մեքենաներ (EVs) մենք քչացնում ենք քշելու ընթացքում մթնոլորտ գնացող ջերմոցային գազերի թիվը, որոնք նպաստում են կլիմայական կրիզիսին (կլիմայի փոփոխությանը)։ Եթե հնչում է գազ կամ այլ հանծո վառելիքի տարբերակ, մարզիչը բացատրում է ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ քաղաքի օդի որակի ու մարդկանց առողջության վրա։ Սակայն կա էլեկտրական մեքենաների նաև բացասական կողմը։

          2. Աղբյուրները շատ են․ հողային էներգիա, արևային էներգիա, ջրային էրերգիա, սակայն էլեկտրականություն նաև ստանում են նավթից, գազից և ածուխից։ Շատ տեղերում այն էլեկտրականությունը, որով լիցքավորում են էլ-մեքենաները գազից կամ նավթից են ստացված։ Սա նույնիսկ ավելի վատ է քան գազով մեքենա քշելը, քանի որ գազից էլեկտրաէներգիա ստանալու համար այն այրում են, որը նույնպես ջերմոցային գազեր է ստեղծում։

          3. Էլեկտրական մեքենաները աշխատում են էլեկտրական մարտկոցների միջոցով, որոնք էլ պահում են էլեկտրական էներգիան։ Խնդիրը այն է, որ այդ մարտկոցների կյանքը շատ կարճ է՝ 10-20 տարի։ Դեռևս մենք չգիտենք վերամշակման ձև, որը թույլ կտա անվտանգորեն վերամշակել այդ մարտկոցները։ Պատկերացրեք, 20 տարուց երկրագունդը լի կլինի մարտկոցներով, որոնք տոքսիկ թափոններ են, և մենք կկանգնեք այլ խնդրի առջև։



        • Առանցքային կետեր
          1․ Ուսանողները ցույց են տալիս տրամաբանական կապեր իրենց խոսքի մեջ։

          2. Ուսանողները կարողանում են իրենց տեսակետը հիմնավորել փաստերով կամ անհրաժեշտ տրամաբանական կապերով։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ վերլուծել ինֆորմացիան, որը ստանում ենք (օրինակ՝ էլեկտրական մեքենաների մասին միայն դրական ինֆորմացիան հաշվի չառնել), անել եզրակացություններ` հետազոտությունից ելնելով, և այլն։
        Հիշեցում՝
        Մարզիչը նշում է, որ ուսանողները այս նյութի շնորհիվ ծանոթացան աշխարհի տարբեր քաղաքների, որտեղ հետաքրքիր տրանսպորտի համակարգ կա (և ոչ միայն)։ Այս ծանոթացումից հետո ուսանողները իրենց են իրենց համայնքում տրանսպորտի հետ կապված զարգացմամաբ զբաղվելու։