Նախագծի կառավարում
Ֆինանսավորում
Պիտ Մոնդրիան
Մինչ կարդալ սկսելը, վերցրո՛ւ քո աշխատանքային տետրը, որպեսզի անես նշումներ։
Կարևոր հիշեցում. այստեղ մենք չենք խորանում ֆինանսական մոդելների, տնտեսական միավորի կամ բիզնես պլանավորման մեջ: Սրանք քո առաջին ծրագրի առաջին պարզ քայլերն են, և մենք ցանկանում ենք համոզվել, որ դու կկարողանաս հավաքել այնքան գումար, որքան անհրաժեշտ է քո արդյունքին հասնելու համար:
Մաս 1. Որտեղի՞ց գտնել գումար
Կապերի և հարաբերությունների կառավարում
Նախագծերի կառավարման մեջ ֆինանսի աղբյուրները բաժանվում են երեք հիմնական աղբյուրի՝

• Սեփական կապիտալ (equity)
• Պարտք (debt)
• Պետական և այլ դրամաշնորհներ (government and other grants)


Սեփական կապիտալի մեջ նաև ներառվում է այն, երբ դուք ինքներդ եք ձեզ ֆինանսավորում՝ ներդնելով ձեր գումարը։

Իսկ ինչպե՞ս ես գտնելու այն մարդկանց կամ կազմակերպությունները, որոնց միջոցով կկարողանաս այս մեթոդներից ցանկացածով ստանալ ֆինանսավորում։ Պարտք կամ կապիտալ կարող ես ստանալ քո 3F-երից՝ ընտանիքից, ընկերներից, «հիմարներ»-ից։ Այս աղբյուրները քո կապերն են՝ մտերիմ կապերը։ Սակայն այլ աղբյուրներից կապիտալ ստանալու համար դու պետք է կիրառես քո կապերի և հարաբերությունները։


Networking-ը վճռորոշ դեր է խաղում նախագծերի համար ֆինանսավորում գտնելու հարցում, քանի որ այն օգնում է հարաբերություններ և կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների, դոնորների կամ գործընկերների հետ:
1. Ֆինանսավորման աղբյուրների հասանելիություն
Networking-ը հնարավորություն է տալիս մուտք գործել պոտենցիալ ֆինանսավորման աղբյուրների ավելի լայն ցանց, ներառյալ հրեշտակ ներդրողները (angel investors), վենչուրային կապիտալիստները, բանկերը, պետական դրամաշնորհները, բարեգործական կազմակերպությունները և քրաուդֆանդինգի հարթակները:
2. Հարաբերությունների կառուցում
Անձնական հարաբերությունների ստեղծումը անհատների և կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են նախագծերին աջակցելով, մեծացնում է ֆինանսավորման հավանականությունը: Մարդիկ ավելի հավանական է, որ ներդրումներ անեն կամ նվիրաբերեն նախագծերին, որոնք ղեկավարվում են այն անհատների կողմից, որոնց ճանաչում և վստահում են:
3. Տեղեկատվության փոխանակում
Networking-ը թույլ է տալիս հավաքել արժեքավոր տեղեկատվություն ֆինանսավորման հնարավորությունների, հայտի գործընթացների և այն չափանիշների մասին, որոնք ֆինանսավորողները հաշվի են առնում նախագծերը գնահատելիս: Networking-ի միջոցով դու կարող ես ստանալ ուղղորդումներ և ծանոթություններ այն անհատների համար, ովքեր կարող են հետաքրքրված լինել քո նախագծի ֆինանսավորմամբ:
4. Համագործակցության հնարավորություններ
Networking-ը կարող է հանգեցնել համագործակցային գործընկերության այլ կազմակերպությունների կամ նախագծերի հետ, որոնք ունեն նմանատիպ նպատակներ: Համատեղ ջանքերը կարող են համախմբել ռեսուրսները և բարձրացնել ձեր նախագծի գրավչությունը ֆինանսավորողների համար:
5. Տեսանելիություն և վստահելիություն
Համապատասխան network-երի ակտիվ մաս լինելը և ոլորտի միջոցառումներին մասնակցելը կարող է բարձրացնել ձեր նախագծի տեսանելիությունն ու վստահելիությունը՝ այն ավելի գրավիչ դարձնելով հնարավոր ֆինանսավորողների համար:
6. Անձնական շփման հնարավորություններ
Networking միջոցառումները հաճախ հնարավորություն են տալիս հակիրճ ներկայացնել ձեր նախագծի մասին՝ թույլ տալով ցուցադրել դրա արժեքը և ներուժը թիրախավորված լսարանի համար:
7. Երկարաժամկետ աջակցություն
Network-ի միջոցով ամուր հարաբերություններ կառուցելը կարող է հանգեցնել շարունակական աջակցության և մենթորության՝ ոչ միայն նախնական ֆինանսավորման, այլ նաև ապագա աճի և կայունության համար:
Արի փորձենք գտնել դրամաշնորհներ կամ այլ ֆինանսավորման աղբյուրներ, որոնք կօգնեն քո նախագծի իրականացմանը։

Այս ուսումնասիրության համար պետք է ընտրել ճիշտ բանալի բառեր և հարթակներ։ Ուղղորդումները կգտնես ներքևում՝ օրինակի ձևով։
Ինչի՞ց սկսել
Իհարկե առաջինը գուգլ ենք անում, որպեսզի գտնենք բոլոր հնարավոր տարբերակները։

Կարող ենք սկսել հիմնադրամների և գրանտների մասին տեղեկություն ստանալուց։
Բացում է Google-ը ու հավաքում մեր հարցը։
1
Կարող ես գրել օրինակ՝ դրամաշնորհ և տեսնել, թե ինչ տարբերակներ է առաջարկում համակարագը։
Եթե ցանկում քո սրտով բան չես գտնում, ավելացում ես քո կողմից այլ բանալի բառեր։

Օրինակ՝ կայունության շուրջ դրամաշնորհ 2023, գրանտներ Հայաստան, դրամաշնորհներ գյուղատնտեսության համար, փոքր նախագծերի դրամաշնորհներ և այլն։
2
Նույնը կարող ես անել անգլերեն։

Օրինակ՝ Armenian grants, grants for schools Armenia, grants Armenia 2023, youth grants Armenia և այն։

Թեմային մոտ ցանկացած բանալի բառ կարող ես օգտագործել որոնում անելու համար։
Ուշադիր եղիր կարդալիս։
Հրապարակված տեղեկությունը պետք է լինի թարմ և դրամաշնորհը պետք է դեռ բաց լինի հայտերի համար։
Որտե՞ղ գտնել դրամաշնորհ
Եթե դրամաշնորհի հնարավորություն ես փնտրում, կան հիմնադրամներ, որոնք ունեն հայտերի ընդունման շրջաններ։
Այսպիսով, նրանք հայտարարում են, թե ինչ են պատրաստ ֆինանսավորել և վերջնաժամկետ են տալիս, որ դուք դիմեք:

Դու պետք է կազմես լավ հայտ՝ ամուր հիմնավորումներով, հավակնոտ նպատակներով և ծախսերի վերաբերյալ մանրամասներով և դիմես:

Ահա որոշ հիմնադրամներ, որոնք տալիս են այդպիսի հնարավորություններ․
Դու պետք է կանոնավոր կերպով գնաս այնտեղ, որպեսզի տեսնես` արդյոք նրանք ունեն ֆինանsավորման որևէ ծրագիր։
Եթե չունեն, ապա պետք է էլեկտրոնային նամակ գրել և հարցնել, թե երբ կարող ես դիմել: Դիմելուց հետո տեղի կունենա մրցույթ, և լավագույն հայտը կհաղթի:
Ինչպե՞ս անհատ նվիրատուներ փնտրել
Գտնում ես դրանց կայքերը և տեսնում, թե ով է տնօրենը/գործադիր տնօրեnը/գլխավոր մենեջերը

Հետո այդ մարդկանց գտնում ես Facebook-ում կամ LinkedIn-ում և գրում ես իրենց։
Դրա համար նորից բացում ես գուգլը և փնտրում Հայաստանի ամենամեծ հարկատուներին, մեծ IT կազմակերխություններին։
1
Հիմնադրամներից բացի գումար կարող են տրամադրել անհատները։
Երբ խնդրում ես մարդկանց աջակցել քեզ, սկսիր ոչ թե քեզնից, այլ իրենցից:

Մի փոքր ուսումնասիրիր, թե ինչ են իրենք սիրում կամ ինչ նախաձեռնությունների են նախկինում աջակցել և կենտրոնացեք դրա վրա: Նրանք պետք է պատճառ ունենան ձեզ աջակցելու, այնպես որ դուք պետք է ընդգծեք, թե այս աջակցությունն առաջին հերթին ինչ կտա նրանց։
Հետո կարող ես փնտրել խմբեր, որոնք թեմային մոտ են կամ կարող են ներառել մասնակիցների, որոնք կցանկանան գումար նվիրաբերել։

Գյուղատնտեսության շուրջ նախագծի դեպքում երեխաները փնտրել են գյուղատնտեսության, այգեգործության և նման թեմաների շուրջ ստեղծված խմբեր կամ էլ նայել սփյուռքում գտնվող հայերի խմբեր։
2
Ու գրեցին այդ խմբերում թե ինչ հետաքրքիր նախագիծ են սկսել, դրա կարևորությունը և որ աջակցել ցանկացողները կարող են օգնել գումար նվիրաբերելով։
Մաս 2. Ինչպե՞ս ներգրավել ֆինանսավորում
Երբ արդեն գիտես՝ որտեղից ես ֆինանսավորում գտնելու, պետք է նրանց համոզել, որ դու վստահելի ես և գրավել նրանց ուշադրությունը։ Pitching-ը, երբ կարճ ժամանակում բանավոր ներկայացնում ես քո գաղափարը, և զուգահեռ վիզուալ ներակայցումները (presentation) սահիկաշարի միջոցով ամենատարածված ձևերն են ֆինանսավորող կողմի հետ բանավոր շփվելու համար։
Pitching և ներկայացում
Elevator Pitch
Elevator Pitch-ը կարճ (մտածի՛ր 30 վայրկյան) միջոց է ինքդ քեզ ներկայացնելու, մեկ կամ երկու կարևոր կետի վրայով անցնելու և ինչ-որ մեկի հետ կապ հաստատելու համար: Այն կոչվում է վերելակային (elevator) pitch, քանի որ այն մոտավորապես այնքան ժամանակ է պահանջում, որը դու կանցկացնեիր ինչ-որ մեկի հետ վերելակով գնալիս:
Հիշի՛ր, որ սա քո հնարավորությունն է հիշվելու քո ներդրողի/դոնորի համար։ Elevator Pitch-ը պետք է՝
  • Լինի հնարավորինս կարճ
  • Ցույց տա, որ լուծում ես խնդիր և կա աճի հնարավորություն
  • Ներկայացնի քեզ և քո թիմը՝ ինչո՞ւ պետք է քեզ վստահել, ունե՞ս որևէ փորձ կամ կապեր
  • Կիսի թվային և շոշափելի տվյալներ, եթե ունես
  • Անդրառնա միայն ամենակարևոր կետերին, որոնք կարևոր են ներդրողների համար
Ձեր նախագիծը pitch անելու ժամանակ երբեմն հնարավորություն ունեք զուգահեռ վիզուալ ներակայացնել ձեր նախագիծը՝ սահիկաշարի միջոցով։ Pitch-ին զուգահեռ անելու դեպքույն ներակայացման վիզուալ մասը կոչվում է pitch deck։
Վիզուալ ներկայացումները շատ կարևոր են, քանի

Այն պետք է՝
• Ունենա մինիմալ տեքստ
• Չպարունակի ավել ինֆորմացիա, քան ձեր խոսքը
• Տեքստը չլինի շատ փոքր կամ շատ մեծ՝ վիզուալ տհաճությունից խուսափելու համար
• Ներկայացման գույները չլինեն շատ բազմազան ու վառ
• Պարունակի վիզուալ նկարներ կամ տվյալների ձեր ուսումնասիրությունից կամ նախկին փորձից (եթե առկա են)

Ձեր վիզուալ ներակայացումը կարող եք պատրաստել սովորական PowerPoint-ով կամ Google Slides-ով, որոնց համար հետաքրքիր բիզնես կազապարներ և դիզայններ կարող եք ներբեռնել Slidesgo կայքից։

Այս կայքեր, որոնք ունեն հետաքրքիր դիզայններ՝ Canva, Pitch, Visme։ Վերջինից հետաքրքիր օրինակներ կարող եք գտնել ներքևում։
Մաս 3. Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ
Գումարի չափ և կոմպոնենտներ
Նախագիծը սկսելուց առաջ պետք է ունենալ հստակ պատկերացում նախնական և երկարաժամկետ ծախսերի մասին։ Նախնական բյուջեն կազմելու համար, պետք է հասկանալ և դուրս գրել ցանկացած քայլ, որը իրենից ծախս է ներկայացնելու նախագծի ընթացքում։ Դա կարող է լինել առարկայի գնում, դրա տեղափոխում, տարածքի վարձակալում, մասնագետների աշխատավարձ, և այլն։ Սա ունենալուց հետո, պետք է հասկանալ, թե ինչքա՞ն կարժենա ձեր համար այդ քայլը, առարկան, կամ մասնագետը։ Նախընտրելի է դուրս բերել մի քանի տարբերակ, և ընտրել ամենաօպտիմալը՝ նրանց հետ բանակցելուց հետո։

Բյուջեյի օրինակ կարող ես գտնել ներքևում։
Արի փորձենք գտնել հասկանալ այն բոլոր ծախսերը, որոնք քեզ անհրաժեշտ կլինի անել քո նախագծի ամբողջ ընթացքում։ Աշխատանքային տետրում գծիր և դուրս գրիր ։ Կարող ես սա անել թվային հարթակում՝ Excel, Google Scpreadsheet, կամ այլ։
Կարևոր է հիշել, որ առարկայի, վարձակալման, մասնագետի կամ այլ գին կարող ես նվազեցնել բանակցությունների միջոցով։ Պետք է հասկանալ, թե գնից բացի այլ ինչ է հետաքրքրում մատակարարին։
Օրինակ՝ կարող ես առաջարկել մեկ տարի օգտնել նրանց ծառայություններից, կամ անել PR, կամ պատվիրել մեծ քանակություն՝ գնի իջեցման համար։
Մաս 4. Ինչպե՞ս կառավարել գումարը
Նախագծի ձևաչափ և հարկեր
Քո նախագծի նպատակից է կախված, թե ինչ իրավական ձևաչափ այն կընդունի։ Դու կարող ես նախագիծդ անել որպես ֆիզիկիական անձ։ Կան հիմնադրամներ, որոնք աջակցում են ֆիզիկական անձանց, բայց դու պետք է հասկանաս, որ եթե ցանկանում եք մեծացնել քո նախագիծը, քեզ անհրաժեշտ կլինի իրավաբանական անձ և պետք կլինի վճարեք հարկեր: Ամենահեշտ ճանապարհը ԱՁ (անհատ ձեռներեց) բացելն է, սակայն կարող եք նաև բացել ՀԿ (հասարակական կազմակերպություն), որը շահույթ չի հետապնդում, կամ ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)։

Ցանկացածի դեպքում կարևոր է ունենալ լավ հաշվապահ և իրավաբան՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Լինելով անչափահաս՝ դուք չեք կարող բացել նշվածներից ոչ մեկը, սակայն ձեր փոխարեն այն կարող է անել ձեր ընտանիքի անդամը կամ նախագծում ինտեգրված չափահաս, որին վստահում եք։ Եթե ցանկանում եք ստանալ խոշոր ֆինանասավորում, հարկ է լինելու գրանցել իրավաբանական անձ։ Այս դեպքում ձեր ծախսերին պետք է ավելացնելո նաև հաշվապահի աշխատավարձը, իրավաբանի աշխատավարձը և համապատասխան հարկերը։
Հիշի՛ր, եթե դու նվիրատվություն ես ստանում հիմնադրամից, միջազգային կազմակերպությունից, ընկերությունից կամ անհատից, միշտ պետք է զեկուցես, թե ինչպես ես ծախսել ամբողջ գումարը:
Այսպիսով, նախքան ծախսեր կատարելը, կրկնակի ստուգիր, թե արդյոք դա ամենախելամիտ գինն է և անպայման պահիր հաշիվ-ապրանքագրերը, անդորրագրերը և չեկերը, քանի որ քեզ անհրաժեշտ կլինի այդ ամենը ցույց տալ զեկույցում:

Լավ և թափանցիկ հաշվետվությունն աշխատում է քո հեղինակության վրա: Եվ եթե մարդիկ վստահում են քեզ, նրանք քեզ ավելի շատ կաջակցեն, ուստի չափազանց կարևոր է ամեն ինչ ճիշտ անել:
Քննարկում 7-ի ժամանակ՝
կենտրոնանալու ենք նախագծային կառավարման երրորդ փուլի՝ ֆինանսական պլանավորման քննարկման և նրա վերջնականացման վրա։

Միացեք ձեր աշխատանքային տետրերով, որպեսզի գրառեք մեր քննարկման եզրահանգումները։