Քննարկում 8: Ներկայացման հետադարձ կապ և ամփոփում
Արշիլ Գորկի
Նախագծերի ներկայացում
Մաս 1. Ներկայացումներ
Նախ՝ շնորհավորում եմ։ Այսօր մենք ավարտում ենք Ավելի Լավ Քաղաքներ մոդուլը։ Պետք է խնդրեմ, որ բոլորս միացնեն մեր տեսախցիկները և լսենք միմյանց ներկայացումները։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո՝ տալու ենք հետադարձ կապ, այդ իսկ պատճառով լսեք ուշադիր։

Ինչ վերաբերվում է ներկայացման հաջորդականությանը, այն կընտրվի պատահականության սկզբունքով։
Մարզիչ —
Եթե կան կամավորներ, նրանք ներկայացնում են սկզբում, եթե ոչ՝ մարզիչը ընտրում է ուսանողին, դնում է մեկ րոպե ժամանակ, կիսում էկրանին ուսանողի սահիկը և լսում։ Ներկայացնելուց հետո, ուսանողը ստանում է հետադարձ կապ մյուսներից։ Նույն տրամաբանությամբ բոլոր ուսանողները ներկայացնում են իրենց նախագծերը։
Նախագծերի քննարկում
Շնորհակալություն ձեր նախագծի նկարագրությունները ներկայացնելու համար:

Քննարկման վերջին մասում կկենտրոնանանք գրավոր ներկայացման ընդհանուր սխալների վրա: Եթե ընթացքում հարցեր ունեք, մի սպասեք և հարցրեք։

Եթե քննարկումից հետո դեռ հարցեր ունենաք, նույնպես հանգիստ հարցրեք։
1. Մարզիչը քննարկում է ընդհանուր թերացումները։ Ուսանողները ունեն ժամանակ իրենց աշխատանքը վերանայելու, եթե ունեն նման խնդիր։ Տրվում է 5 րոպե ժամանակ։
2. Մարզիչը քննարկում է յուրաքանչյուր նախագիծ, տալիս խորհուրդներ։ Ուսանողները ունեն ժամանակ իրենց աշխատանքը բարելավելու, քանի որ այն պետք է ևս մեկ անգամ ուղարկեն թիմին։
Մարզիչը տալիս է մինչ հաջորդ հանդիպումը ժամանակ, որպեսզի ուսանողները ուղարկեն իրենց բարելաված գրավոր ներկայացումները և բացատրում է հաջորդ ընթերցանյութի նպատակն ու բանավոր ներկայացման կոնցեպտը։

Բարելավված նկարագրերը ուղարկվելու են հետևյալ հղումով։
Մաս 2 - Ամփոփում
Note for the trainer: մարզիչը նորից խնդրում է մասնակիցներին միացնել տեսախցիկները ավարտական նկարի համար :)