Քննարկում 9։ Ֆինանսավորում
Պիտ Մոնդրիան
Մուտք
Սկսեք քննարկումը ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով, հարցնելով ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապունքները (կախված ուսանողնից) կամ էլ հարցնելով, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreasheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մաս 1. Պլանավորում
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետադարձ պլանավորում, քայլերի հաջորդականություն
  • Հարցում
    Մաս 1.

    Արի՛ սկսենք երկու նախադասությամբ ամփոփելուց ձեր նախագիծը և իր վերջնանպատակը։ Օրինակ՝

    Ես ցանկանում եմ ագռավներին GPS տեխնոլոգիայով կառավարելու միջոցով ստեղծել մաքրման ծառայություն՝ տեղանքները կոշտ թափոններից մաքրելու համար։ 6 ամսից ես ունեմ կայք, որտեղ բոլորը կարող են դիմել և վարձել վարժեցված ագռավներ՝ մաքրումներ անելու համար, և իմ առաջին հաճախորդը կլինի Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանը մաքրելու համար։

    Այստեղ պարզ գրված է՝
    1. ինչպե՞ս ես անելու (GPS տեխնոլոգիա և ագռավներ)
    2. ինչպիսի՞ արդյունքի ես հասնելու (6 ամսից ունենալու ես կայք ու հաճախորդներ, որոնցից առաջինը լինելու է Գեղարքունիքի մարզպետը)

    Ունեք երեք րոպե յուրաքանչյուրդ ձեր համար սա գրավոր կազմելու համար։

    Մաս 2․

    Այժմ, երբ հասկանում ես, թե ինչ պետք է անես քո նախագծի համար, պետք է այն պլանավորել։ Բայց պլանավորելու ենք ոչ թե այսօրվանից սկսած, այլ հակառակը՝ արդյունքից ետ քայլելով։ Մեր կազմած վերջնարդյունին հասնելու համար ի՞նչ քայլեր են պետք։ Ուսանողները ունեն 5 րոպե պատասխանները դուրս գրելու համար։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Մաս 1.

    Ուսանողների կազմած վերջնարդյունքը պետք է լինի շոշափելի ու թվային։ Նրանք պետք է հասկանան, որ արդյունքը պետք է չափելի լինի՝ իրենց հաջողությունը հասկանալու համար։

    Մաս 2.

    Մարզիչը կիսում է ուսանողների հետ, որ այս տեխնիկան կոչվում է հակադարձ պլանավորում: Այստեղ գրում ենք մեր վերջնական արդյունքը, որին ուզում ենք հասնել, պատկերացրում, թե ինչ կզգանք, երբ հասնենք դրան։ Եվ դրանից հետո պլանավորում հետընթաց այդ արդյունքից մինչև այսօր:

    Դրանից հետո փոխում ենք այդ քայլերի հաջորդականությունը։ Օրինակ, գրված օրինակի համար դա կլինի՝

    • ագռավներ ձեռք բերել
    • գտնել մեկին, ով կվարժեցնի նրանց
    • նրանց համար ապրելու տեղ գտնել
    • նրանց սնունդ և ջուր գնել
    • վարձել մեկին, որ նրանց սնունդ ու ջուր տա
    • կայք պատրաստել
    • գրել նկարագրություն
    • փորձնական մաքրումներ կատարել
    • վարժեցնել ագռավներ
    • սոցիալական ցանցում էջ բացել
    • կանոնավոր զվարճալի/հետաքրքիր բովանդակությամբ գրառումներ/հապարակումներ ստեղծել
    • կազմակերպել հանդիպում Գեղարքունիքի մարզպետի հետ
    • նրա հետ բանակցել, որ նա վարձակալի այս ագռավներին
    • բացել ԱՁ
    • փաստաթղթեր ստորագրել
    • հաշիվ դուրս գրել և ստանալ վճարում
      Հետադարձ կառավարման մեթոդը մենք սովորել ենք Ռուբեն Վարդանյանից։ Ռուբենը մեծ ազդեցություն ունեցող ձեռներեց և բարերար է, միլիարդատեր, ով վաճառել է իր ներդրումային բանկը՝ օգնելու ներդրումներ կատարել Հայաստանում։ Նա այնքան էր աջակցում Climate Uturn-ին, որ առանց նրա այն գոյություն չէր ունենա: Ահա նրանից մի մեջբերում՝
      Ինչպե՞ս պլանավորել առաջիկա տասնամյակները այն անհամակարգային, քաոսի մեջ, որում մենք ապրում ենք: Շատ հեշտ է պատասխանել 20-ամյա հեռանկարում ցանկալի ապագայի վերաբերյալ հիմնական հարցերին: Օրինակ՝ ո՞րն եք ուզում լինել ձեր գլխավոր առավելությունը: Ես ընտրել եմ հեղինակությունը, այն կարևոր է ներդրումային բանկային բիզնեսի համար։ Ինչպե՞ս եք չափում ձեր հաջողությունը: Որո՞նք են հաջողության գնահատման չափանիշները, ում կարծիքն է ձեզ համար կարևոր: Հիմնվելով հիմնական հարցերի պատասխանների վրա՝ կառուցեք հետագա ռազմավարություն:
      Մարզիչը ուսանողներին բաժանում է զույգերի և խնդրում միմյանց հետ կիսել իրենց քայլերը։ Ուսանողները ունեն 4 րոպե ծանոթանալու և միմյանց հետադարձ կապ տալու համար։
      Մաս 2. Բյուջե
      Քննարկում-Վարժություն
      Թիրախավորվող հմտություններ
      Բյուջեյի կազմում՝ կոմպոնենտներ և գումարի չափ
      • Հարցում
        Երբ մենք ունենք մեր քայլաշարը, հեշտությամբ կարող ենք պատկերացնել, թե այդ քայլի որ փուլում մեզ ինչ ծախսեր են սպասվում։ Օրինակ՝ ագռավների ձեռք բերումը ակնկալում է նրանց գնումը և տեղափոխման վճարը, կամ մասնագետի վարձում ակնկալում է նրա աշխատավարձը, դրա հետ կապված հարկերը, վրա տեղափոխումը, ուտելիքը և մնալու վայրի վճարը։

        Կարող ես կազմել աղյուսակ, և յուրաքանչյուր քայլի դիմաց գրել գործողություններ, որոնք կարող են ծախս ներկայացնել իրենցից։

        Սրա համար ունեք 5 րոպե ժամանակ։

      • Ուղեցույց մարզչին
        (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
        Հիշեցում՝

        Մասնագետի վճարը, տրանսպորտը, իրավաբանի և հաշվապահի վճարը հաճախ մոռացվող ծախսեր են։


      Հավելյալ
      Այն ուսանողները, որոնք արագ դուրս են բերել իրենց ծախսերի ցուցակը, կարող են ճշտել գները։ Նրանք գնում են համապատասխան օնլայն հարթակներ, խանութներ և կայքեր ու փորձում գտնել իրենց ցանկացած ծառայության կամ ապրանքի գինը իրենց ուզեցած քանակության համար։ Իհարկե չեն կարողանա սա անել բոլորի համար, բայց կարող են փորձել 2-3 կոմպոնենտի համար սա հասկանալ։
      Մարզիչը աշակերտներից մի քանիսին խնդրում է կարդալ իրենց ցուցակը։
      Կարևոր է ընդգծել, որ երեխաները պետք է ուշադրություն դարձնեն ԲՈԼՈՐ ծախսերին, նույնիսկ այն ծախսերին, որոնք թվում են աննշան և անկարևոր:
      Մաս 3. Ֆինանսավորման աղբյուրներ
      Քննարկում- Վարժություն
      Թիրախային հմտություններ
      Ֆինանսավորում գտնելու փորձ, հետազոտություն
      • Վարժություն
        Եկեք հիմա բացենք Google-ը և ուսումնասիրենք ֆինանսավորման տարբերակներ, որը համապատասխանում է ձեր նախագծին:
        Որոշներդ արդեն ունեք որոշակի պատկերացում, բայց եկեք փորձենք վերջնականացնել ձեր ցուցակը։

        Դուք ունեք 5 րոպե դրա համար, և դուք պետք է գտնեք առնվազն 1 տարբերակ և ասեք, թե ինչու եք այն ընտրել։
      • Ուղորդում
        Խորհուրդ է տրվում փնտրել ոչ միայն մեծ հիմնադրամներ, այլ նաև մասնավոր դոնորներ (որոնք հավանաբար հետաքրքրված են թեմայով կամ աջակցում են որոշակի տարածաշրջանին), փոքր դրամաշնորհներ, ՀԿ-ներ, որոնք աջակցում են կոնկրետ տեսակի դիմորդների և այլն:
      • Օրինակներ
        Օրինակ, եթե նրանք ծրագրում են գրել անհատ դոնորի, ապա ավելի լավ է, որ առաջին հերթին ուսումնասիրեն նրա հետաքրքրությունները: Միգուցե այդ մարդը տավուշցի է ու միայն իր մարզին է աջակցում։ Իսկ նրանց նախագիծը Վայոց ձորում է։

        Կամ կարող են փնտրել ՀԿ-ներ, որոնք աջակցում են կանանց, արցախցիներին, սյունեցի երիտասարդներին, ՏՏ նախագծերին և այլն (կախված իրենց նախագծային ոլորտից):
      • Միշտ զգույշ եղեք վճարումների հետ և պահեք անդորրագրերը, քանի որ դուք պետք է զեկուցեք, թե ինչպես եք ծախսում գումարը: Մի փորձեք խորամանկել հիմնադրամների հետ աշխատելիս, քանի որ դա ձեր առաջին նախագիծն է. դուք կերտում եք ձեր հեղինակությունը: Եթե նրանք վստահեն ձեզ, նրանք ձեզ ավելի կաջակցեն: Եթե նրանք չեն վստահում ձեզ, նրանք կարող են ձեր մասին բացասական տեղեկատվություն տարածել այլ հիմնադրամների վրա, ուստի շատ պատասխանատու եղեք գումար ծախսելիս:

      • Կան հիմնադրամներ, որոնք աջակցում են ֆիզիկական անձանց, բայց դուք պետք է հասկանաք, որ եթե ցանկանում եք մեծացնել ձեր նախագիծը, ձեզ անհրաժեշտ կլինի իրավաբանական անձ և պետք կլինի վճարեք հարկեր: Ամենահեշտ ճանապարհը ԱՁ բացելն է, բայց խնդրում եմ գտեք ձեզ համար լավ հաշվապահ։
      Մարզիչ —