Քննարկում 6։ Պլանավորում
Ջոան Միտչել
ՄԱՍ 1: Ձեր խնդիրը
Այսօր սկսելու ենք ձեր խնդիրների վերջնական պատկերացումից։ Ինչպես տեղեկացրել էի և ինչպես նշված էր ձեր նյութի մեջ, հիմա յուրաքանչյուրս կունենաք 30 վայրկյան ժամանակ՝ կիսելու համար թե՝
1. Ի՞նչ խնդիր եք լուծելու։
2. Ովքե՞ր (ի՞նչ մարդիկ, կազմակերպություններ, մարմիններ) են մտահոգված ձեր խնդրով։


Մարզիչը գրի է առնում ուսանողների պատասխանները, անհրաժեշտության դեպքում տալիս հետադարձ կապ։

Մարզիչ —
Մարզիչը խնդրում է ուսանողներին իրենց աշխատանքային տետրերը պահել իրենց մոտ, քանի որ այսօր դուրս են բերելու իրենց խնդրի հնարավոր լուծումները։
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Սովորել ձևակերպել խնդիրներ հարցերի միջոցով
  • Վարժություն
    Դուք արդեն առանձնացրել եք այն բոլոր խնդիրները, որոնք կցանկանայիք լուծել և այն մարդկանց, ովքեր կշահեն խնդրի լուծումից։ Ձեր գործը հեշտացնելու և այդ խնդիրների համար լուծումներ մտածելու համար խնդիրը ձևակերպեք հարցի միջոցով:

    Դուք արդեն ծանոթ եք այս մեթոդին, սակայն եկեք սա անենք ևս մեկ անգամ, քանի որ ունենք արդեն ավելի խորը ուսումնասիրության արդյունքներ։

    Հարցը պետք է ունենա այս կաղապարը՝
    Ինչպե՞ս կարող ենք [գործողություն] [շահող կողմի] համար, ով ունի [կարիք]։

    մարզիչը այս հարցը տեղադրում է նաև չաթում։

    Այս հարցի պատասխանը պետք է լինեն ձեր լուծումները։
  • Ուղղորդում
    Ամեն դեպքում դուք թիրախավորելու եք այն մարդկանց խումբը, որը, ձեր կարծիքով, կարող է լուծել խնդիրը: Դուք կարող եք փորձել ներգրավել նրանց դրական հույզերի կամ բացասական հույզերի/վախի/զայրույթի միջոցով:

    Ենթադրենք, ձեր խնդիրը Երևանի փողոցների թափոնները/աղբն է։

    1) Եթե դուք խոսում եք սովորական քաղաքացիների հետ, կարող եք օգտագործել և՛ դրական, և՛ բացասական էմոցիաները.

    • դրական. ինչպե՞ս կարող ենք հեշտացնել երևանցու համար փողոցով քայլելիս աղբը աղբաման նետելը:
    • բացասական. ինչպե՞ս կարող ենք երևանցուն ստիպել ամաչել աղբը աղբաման չգցելու համար:

    2) Եթե խոսում եք պետական պաշտոնյաների հետ, մտածեք, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ենք նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը:
  • Օրինակներ
    Հարցը կենտրոնացրեք ցանկալի արդյունքի վրա.

    Խնդիրների ախտանիշները, այլ ոչ թե բուն հիմնախնդիրները լուծելուց խուսափելու համար, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք ձեր HMW հարցը կենտրոնանու՞մ է ցանկալի արդյունքի վրա: Ստորև բերված օրինակում HMW-ի առաջին հարցում աչքաթող է արված, թե ինչի ենք մենք իսկապես ուզում հասնել:

    Օրինակ

    Օգտատերերը հաճախ զանգահարում են մեզ, քանի որ վստահ չեն դիմումի գործընթացում:

    • HMW (վատ) - Ինչպե՞ս կարող ենք խանգարել օգտվողներին զանգահարել մեզ:

    • HMW (լավ) - Ինչպե՞ս կարող ենք օգտատերերին ստիպել լինել վստահ, որ ունեն իրենց անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

    Օրինակ-խնդիր

    Բակում դրված վերամշակման տարրայից օգտվողները միշտ զանգում են քաղաքապետարան և հարցնում են՝ ինչպես է այն աշխատում։

    • Սխալ հարց- Ինչպե՞ս անենք, որ քաղաքացիները չզանգեն այդ հարցով։

    • Ճիշտ հարց - Ինչպե՞ս տեղեկացնենք քաղաքացիներին վերամշակման տարրայի աշխատանքի մասին, որ կարողանան ինքնուրույն օգտվել։

ՄԱՍ 1: Ձեր Լուծումները
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, ներքին շուկայի ուսումնասիրություն
  • Հարցում
    Այսօր մենք անելու ենք շատ առցանց ուսումնասիրություններ։ Երբ մեր հարցի միջոցով գիտենք ում համար ենք լուծելու խնդիրը և ինչ կարիքի ենք անդրադառնալու, եկեք սկսենք ուսումնասիրելուց, թե ինչպե՞ս է ձեր դուրս բերած խնդիրը այսօր լուծվում Հայաստանում։

    Ի՞նչ նախաձեռնություններ կան, որ անդրադառնում են այս խնդրին, ու ինչպե՞ս են փորձում լուծել։

    Կա՞ն ձեր ընկերների խնդիրներից որոշները, որոնց համար դուք գիտեք արդեն արվող հետաքրքիր նախագծեր կամ ծրագրեր ՀՀ-ում։

    Ուսանողները կիսվում են իրենց կարծիքներով (մինչև 5 րոպե)։

    Ապա յուրաքանչյուր ուսանող անում է ուսումնասիրություն իր խնդրի շուրջ՝ հասկանալու համար, թե այն ինչպես է լուծվում։ Եթե դժվարանում են, ուսանողները կարող են օգնել միմյանց։

    Սա տևում է մոտ 7 րոպե։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Ուսանողներին կարող է թվալ, որ իրենց խնդիրը ոչ մի կերպ չի փորձվում լուծվել և այն ամբողջությամբ անտեսված է։ Սակայն որպեսզի ավելի հեշտ լինի գտնել տարբերակները, նրանք կարող են մտածել, թե ում պատասխանատվության տակ է այս խնդրի լուծումը՝ բնապահպանության նախարարություն, ԿԳՄՍ նախարարություն, հոգեբանների միություն, որոշ բիզնեսներ կամ ՀԿ-ներ։ Սրանք նաև կարող են լինել մարմիններ, որոնց հետ կամ կարող են մրցակցել կամ համագործակցել։


    Կարող եք նաև նայել միջազգային մարմինների և ֆոնդերի ձեր խնդրի ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ՄԱԿ, ԵՄ, GIZ, կամ այլ հաստատություններ։
Ուսանողները ավելացնում են իրենց լուծումները իրենց աշխատանքային տետրերի մեջ։
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, արտաքին շուկայի ուսումնասիրություն
  • Հարցում
    Քանի արդեն հասկացանք ներքին շուկան, եկեք նայենք դուրս՝ ուսումնասիրենք արտաքին շուկան։

    Ի՞նչ նախաձեռնություններ կան արտերկրում, որ անդրադառնում են այս խնդրին, ու ինչպե՞ս են փորձում լուծել։

    Յուրաքանչյուր ուսանող անում է ուսումնասիրություն իր խնդրի շուրջ՝ հասկանալու համար, թե այն ինչպես է լուծվում։

    Սա տևում է մոտ 5 րոպե։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Մարզիչը յուրաքանչյուր ուսանողի տալիս է ուղղորդում ըստ ուսանողի նախագծի։ Այսինքն, եթե ուսանողի խնդիրը առավել առաջընթաց ունի ԱՄՆ-ում, խորհուրդ է տալիս ուսումնասիրել ԱՄՆ-ի շուկան, եթե Չինաստանում՝ Չինական շուկան։

    Եթե ուսանողը փնտրում է լուծում, որը բարեգործական է, որպես բիզնես, կամ որպես կառավարման մարմի, խորհուրդ է տալիս բանալի բառեր։
Ուսանողները ավելացնում են իրենց լուծումները իրենց աշխատանքային տետրերի մեջ։
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, մրցակիցներ, տարբերակում մրցակիցներից
  • Հարցում
    1. Առաջին մասում մենք ուսումնասիրեցինք լուծումները Հայաստանում։ Ուսումնասիրության արդյունքում դուրս բերեցիք նաև կազմակերպություններ, որոնք զբաղվում են ձեր խնդրի լուծմամբ։ Դրանք ձեր մրցակիցներն են։

    Եկեք անենք փոքր ինչ ավելի մանրամասն հետազոտություն և հասկանանք, ինչն է հետաքրքիր և յուրահատուկ իրենց լուծումների մեջ։

    Ուսանողներն ունեն մինչև 5 րոպե ուսումնասիրելու և արդյունքները գրի առնելու համար։

    2. Որպեսզի ձեր լուծումը աշխատի և մարդիկ նախընտրեն ձեզ, այլ ոչ թե ձեր մրցակիցներին, դու պետք է ունենաք տարբերակում (differentiation): Սա լինելու է ձեր եզակի վաճառքի կետը (Unique Selling Point), որը ձեզ ցանկալի է դարձնելու ձեր թիրախի համար։

    Եկեք ամբողջացնենք ձեր մտածած լուծումները, համեմատենք այն ձեր մրցակիցների հետ, և մտածենք տարբերակում, որը իսկապես կաշխատի։ Ինչո՞ւ եք դուք ավելի լավը, քան ձեր մրցակիցները։

    Սա տևում է մոտ 5 րոպե։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    1. Ուսանողները սյունակներով կարող են դուրս բերել մրցակից-յուրահատուկ լուծում կառույցը։ Նրանք պետք է փորձեն հասկանալ, ինչպես (մեխանիզմ/յուրահատկություն), որով լուծվում է խնդիրը, որպեսզի կարողանան տարբերակել իրենց։

    2. Ուսանողները պետք է իրենց արդեն դուրս բերված լուծումները միավորեն իրենց լուծման պատկերացման հետ և փորձեն դրանք հակադրել մրցակիցների հետ։
Ուսանողները ավելացնում են իրենց լուծումները իրենց աշխատանքային տետրերի մեջ։
ՄԱՍ 2: Ձեր Ֆինանսավորումը
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ֆինանսավորման աղբյուր
  • Հարցում
    Թե՛ այս ընթերցանյութում, թե՛ 3-ի մեջ, և թե՛ մեր շաբաթական քննարկումների ժամանակ, մենք անընդհատ շոշափում ենք գումարի և ֆինանսավորման թեման։ Մենք դա անում ենք, քանի որ բոլոր հաջողված ու երկարաժամկետ նախագծերը ունեն ոչ միայն լավ պլանավորում ու կառավարում, այլ նաև լավ ֆինանսական պլանավորում ու կառավարում։

    Հիմա եկեք մտածեք, թե ով կվճարի ձեր նախագծի համար ձեր կարիքով։ Ձեր տետրերում առանձնացրեք հատված, որտեղ կգրեք ֆինանսի հնարավոր տարբերակները, որոնք կաշխատենք ձեր նախագծի դեպքում։

    Սա տևում է մոտ 5 րոպե։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Մարզիչը խնդրում է, որ պատասխանները հիմնվել նրա վրա, թե արդյո՞ք գումար վաստակելու են այս ծրագրի շրջանակում, թե՞ այն բարեգործություն է/կամավորություն կամ ունի այլ նպատակներ։

    Յուրաքանչյուրի դեպքում լինելու են նախնական ծախսեր, և ուսանողները դուրս են բերում աղբյուրներ, որտեղից կստանան գումար այդ ծախսերի համար։

    Կարող են աղբյուրները նայել նաև մրցակիցների կայքերում։

ՄԱՍ 3: Ձեր Եզակի Լուծումը
Հիմա մենք ունենք բազում լուծումներ, որոնցից սակայն պետք է ընտրենք մեկը կամ մի քանիսը, որոնք կարող ենք միավորել մեկ լուծման մեջ։
Այս փուլում մենք կարող ենք շատ մեծ սխալ անել՝ ընտրել այն տարբերակը, որը մեր կարծիքով ամենալավն է կամ որը ամենաշատն ենք հավանել։
Սակայն բարեբախտաբար այս կարևոր որոշման համար կա հատուկ համակարգ։

Գաղափարները դասավորելու և ամենաիրական և մեծ ազդեցությունն ունեցողն ընտրելու համար մի լավ մեթոդ կա։ Այն օգտագործում են նաև Նիդեռլանդների THINK դպրոցում են։ Ինչպե՞ս ենք դա անում։
Մարզիչ —
Ինչ լավ կլինի, եթե ստացվի (ազդեցություն)
Ես դա կարո՞ղ եմ անել (իրատեսական)
1) Գծում ենք կոորդինատային 2 առանցք

2) Մեկը՝ հաջողության հասնելու հավանականություն։ Այսինքն որքան աջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես այն անել , և նախագիծը կկայանա և կլինի հաջողված:

Մյուսը՝ դրական ազդեցության մեծությունը։
Այսինքն որքան վերև, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի վրա։

3) Գծելուց հետո սկսում ենք շարել այս մատրիցայի վրա մեր բոլոր գաղափաները ըստ իրականանալիության և ազդեցության չափսի։

Նախ հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ եմ ես դա անել։
Իսկ հետո՝ ինչքա՞ն մեծ կլինի դրա ազդեցությունը/հաջողությունը։

Ու կտեսնենք որ դրանք դասավորվում են տարբեր քառորդներում։

Մեզ հարկավոր է աջ վերևինը՝ ամենամեծ ազդեցություն ունեցողն ու ամենաիրատեսականը




Մարզիչ —
Մարզիչը ուսանողների հետ միասին կատարում է առաջադրանքը և փորձում ընտրել մեկ լուծում:
Հիմա մեզնից յուրաքանչյուրը ունի մեկ լուծում։ Եկեք ձևակերպենք հետևյալ ձևով՝
Իմ նախագիծ նպատակն է լուծել ____ խնդիրը ____ -ի համար և այն կֆինանսավորվի _____-ի կողմից, քանի որ ______։
Մարզիչ —