Քննարկում 4։ Սնունդ և Սննդային Թափոններ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է հինգերորդ
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Սկսեք քննարկումը ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով, հարցնելով՝ ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապունքները (կախված ուսանողնից) կամ էլ հարցնելով, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ՝ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Գաղափարների սինթեզում, ստեղծարար մտածողություն, խնդիրների լուծում
  • Առաջադրանքի ներկայացում
    Այսօր սկսելու ենք արագ տեմպով և փորձելու ընդհամենը 5 րոպեում ստեղծել ՀՀ-ում առաջին ամբողջությամբ կայուն ռեստորանը։ Հիմա անում ենք արագ մտագրոհ։ Ի՞նչ անուն կունենա ձեր ռեստորանը։ Ի՞նչ առաձնահատկություններ կունենա, որը այն դարձնում են կայուն։ Եկե՛ք հիշենք ընթերցանյութի նյութերը և փորձենք դրանք կիրառել ձեր ռեստորանի մոդելը ստանալու համար։

  • Ուղղորդումներ
    1. Կայուն շինություն - էներգակայունություն, ճիշտ դիրք, կայուն շինանյութեր
    2. Սննդի թափոնների կառավարում - կոմպոստացումը, winnow, TGTG, հատուկ մենյու

    Ուսանողները կարող են առաջարկել գաղափարներ, որոնք դուրս են ընթերցանյութից։

  • Առանցքային կետեր
    1. Ուսանողը արագ կողմնորոշվում են կիսում իրենց մտքերը։

    2․ Եթե ուսանողը անում է ենթադրություններ, փորձում է հիմնավորել դրանք։

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ արագորեն միավորել մի քանի գաղափար մեկի մեջ, սինթեզել արդեն իսկ ծանոթ գաղափարները իրական դեպքի վրա, և այլն։
Նախագծային Կառավարման Վարժություն (1-ի շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Գտնել ներդրողների և առաջացնել հետաքրքրություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա երբ մենք ունենք մեր կայուն ռեստորանի մոդելը, պետք է գտնենք գումար այն կառուցելու և աշխատեցնելու համար։

    Եկեք հասկանանք՝ ովքե՞ր կլինեն պոտենցիալ ներդրողները և ինչպե՞ս կներգրավեք նրանց։ Որտեղի՞ց եք գտնելու ներդրողներին։

    Ուսանողները քննարկում են առանց մարզիչի 3-5 րոպե, ապա ամբողջացնում մարզիչի հետ։


  • Ուղղորդումներ
    Ընդրհանուր հմտություններ՝

    1. Ձեզ միշտ կարող է օգնել 3 Ֆ-ը (3 F's)՝ ընտանիք (family), ընկերներ (friends), և «հիմարներ» (fools)։ Ամեն տարի ստարտափ ձեռնարկությունների 35-40%-ը կապիտալ է ստանում ընկերներից և ընտանիքից:

    2. Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ, ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին, ում այդ անձը վստահում է, և ով կարող է ձեզ ներկայացնել և ծանոթացնել։

    3. Մեկ այլ կարևոր հմտություն է կապերի հաստատումը (networking)։ Սկսեք կապեր հաստատել տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդկանց հետ և հնարավորինս շուտ։ Հետագայում ձեր կապերն կարող են ձեզ օգնել զարգացնել ձեր նախագծեր ու բիզնես, կամ ծանոթանալ այլ կարևոր մարդկանց հետ։

    4. Հայաստանում կա մի քանի Angel Investor-ներ միություն, ովքեր զբաղվում են ներդրումներով նոր բիզնեսների վրա։ Կարող եք դիմել նրանց, եթե ունեք նորարարական մոտեցում։

    Հավելյալ խորդուրդները մարզիչը կարող է կարդալ ներքևի բլոկում։
  • Առանցքային կետեր
    1․ Ուսանողները հասկանում են իրենց առաջին քայլերը ներդրում գտնեlու համար՝ կարողանում են դիտարկել թե իրենց շրջակայքում որտեղից կարող են գումար ստանալ։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Ամփոփող գաղափար՝
Ձեր կապերը կարող են ձեզ բերել ֆինանսավորման հնարավորություններ, և այս մասին պետք է մտածեք երիտասարդ տարիքից։ Եկեք մի վայրկյան մտածենք միասին։ Դուք մի ֆորումի ժամանակ ծանոթացել եք 40 տարեկան ներդրողի հետ։ Ինչպե՞ս կարող եք կապվել նրա հետ և պահել կապը։
Պատասխանի տարբերակներ՝ Միգուցե արժե հրավիրել ձեր դպրոց, սկսել գրել մտածված քոմենթներ նրանց փոստերին պրոֆեսիոնալ սոց․ կայերում, խնդրել նրան դառնալ ձեր մենթորը, և այլն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ գտնել ֆինանսավորման աղբյուրներ, կապերի կիրառում և այլն։
Հաղորդակցության Վարժություն (1-ի շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն՝ ձախողման դեպքում
  • Առաջադրանքի ներկայացում
    Դուք գտաք խնդիր, գտաք լուծում, գտաք գումար և ձախողեցիք։ Եկեք պատկերացնենք, որ այսքան աշխատանքից հետո ձեր հիասքանչ գաղափարը ձախողել է, և հիմա դուք պետք է գրեք ցտեսություն-նամակ ձեր փակման և/կամ աշխատանքի դադարեցման համար։

    Մարզիչը կիսում է Ուղղորդումներում Ամասի օրինակը։

    Հիմա ձեզ կտամ 5 րոպե որպեսզի միասին մտածեք նման կարճ նամակ, որը դնելու եք ձեր կայքում և սոց-մոդիայի էջերում փակումից հետո։



  • Ուղղորդումներ

    Նման իրավիճակում է եղել աշխարհում լավագույն կայուն ռեստորաններից մեկը՝ Amass-ը, որը ուներ իր սեփական ֆերման և լավագույն շեֆ խոհարարը։ Քովիդ 19-ի ժամանակ նրանք ձախողել են և հիմնադիրը ասել է՝

    "Amass-ը ֆիզիկական տարածություն չէ, այլ մտածելակերպ, որը գերազանցում է պատերը: Դա մի էթոս է, որը տիրապետում է յուրաքանչյուրին, ով պատրաստ է անցնել տարբեր գործընթացների միջով՝ հասկանալու, թե ինչ է նշանակում մեզ համար որպես անհատ գոյություն ունենալ:"

    ENG: Amass is not a physical space, but a mindset that transcends the walls. It's an ethos that is in a grasp of anyone that is willing to go through the motions to understand what it means for us as individuals to exist.

    Պետք է փորձել պահել էմոցիոնալ կապը, հավատարմությունն ու վստահությունը, որը կօգնի թե՛ ձեր հետագա նախագծերին, թե՛ ներկայիս նախագծին՝ վերսկսելու դեպքում։


  • Առանցքային կետեր
    1․ Ուսանողները առանձնացնում են թիրախային խմբերը, դուրս բերում կազմակերպություններ, կառույցներ, անհատներ համագործակցության համար։

    2․Ելնելով խմբերի կարիքներից և նպատակներից՝ ուսանողները ստեղծում են հաղորդակցության ռազմավարության քայլեր։

    3. Քննարկումը կենտրոնացած է ռեստորանների և ներդրողների հետ համագործակցության և հաղորդակցության միջոցների շուրջ։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ ճիշտ հաղորդակցություն ձախողման դեպքում, գրավոր համոոզիչ հաղորդակցություն և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում, թիրախային խմբերի հետ աշխատանք, մարքեթինգ
  • Առաջադրանքի ներկայացում
    Դուք արդեն ծանոթ եք մեծ հաջողության օրինակի՝ Too good to go-ին։ Որպես կայացած գործարարներ՝ դուք ցանկանում եք նմանատիպ նախաձեռնություն սկսել Հայաստանում։ Դրա համար պետք է հասկանանք ում ենք վաճառում և ինչպես։
    Եկեք կենտրոնանաք այդ երկու ուղղության վրա՝

    1․ Ձեր կարծիքով ովքե՞ր կօգտվեն նման հավելվածից (ի՞նչ տարիքի, սեռի, տարածաշրջանի և/կամ ապրելակերպի մարդիկ)։ Ո՞վ է ձեր թիրախը, ում վաճառելու եք։

    Քննարկում առանց մարզիչի 2-3 րոպե։

    Մարզիչը կարող է ուսանողներին բաժանել երկու խմբի՝ մեկը կենտորնանա տարիքով մարդկանց, մյուսը՝ երիտասարդների վրա որպես երկու հիմնական սեգմենտ։ Հաջորդ մասի համար յուրաքանչյուր խումբ ունի ժամանակ հարցնել իր սեգմենին իրական կյանքում (զանգել ընկերոջը, հարցնել մյուս սենյակում նստած տատիկին, և այլն), թե ինչ միջոցներ են կիրառում շատ և ինչի համար կօգտվեն հավելվածից։

    2. Ինչպե՞ս եք հասնելու/լսելի ու հայտնի դառնալու ձեր թիրախային խմբի համար։

    Քննարկում առանց մարզիչի 5-7 րոպե։

    Մարզիչը քննարկում է ուսանողների պատասխանները։

  • Ուղղորդումներ
    1. Պետք է առաձանցնեք սեգմենտներ ըս մի քանի բաղադրիչի՝ տարածք, տարիք, սեռ, հետաքրքրություններ, մոտիվացիա, և այլն։ Այս հավելվածի համար դա կլինի՝
    • Թիրախային տարիք՝ Z սերունդը (1), տարիքով մարդիկ (2)
    • Տարածք՝ մեծ քաղաքներ
    • Արժեք՝ ցածր գին, բնապահպանություն, ժամանակի խնայում
    • Օրինակ՝ ուսանողներ, թոշակառուներ
    Ապա պետք է ընտրեք թիրախ՝ ուսանողներ, կամ գիշերային ժամերին աշխատող օֆիսներ։ Կա մի պարզ կանոն՝ եթե թիրախավորում եք բոլորին, ոչ մեկին չեք թիրախավորում։

    2. Գովազը մեծ դեր ունի

    • Սոցիալական մեդիա - ամենաէժան տարբերակը այսօր։ Կարող եք գտնել համախոհներ, ովքեր ունեն արդեն շատ հետևորդներ և անել համատեղ գրառումներ։
    • Այլ բնապահպանական ծրագրերի, նախագծերի և հարթակների միջոցով ձեր մասին հանրությանը տեղեկացնել։
    • Influencer marketing - ելնելով ձեր բյուջեից
    • Գովազդ այտեղ, որտեղ կան ձեր թիրախային խմբից մարդիկ, օրինակ՝ համալսարաններ
    • Զեղչեր թիրախային խմբի համար
    • Ֆիզիկական գովազդ - ռեստորանների դռներին կարող են լինել ստիկերներ, որ սնունդն ավելի էժան է ժամը 6-ից հետո
    • Առցանց վաճառքի պլատֆորմով - App Store/Google Play կամ Google Ads
    • «Խոսքը բերանից» (word of mouth

    ՀՀ-ում գովազդները թերի են և շատ դեպքերում՝ ոչ պրոֆեսորնալ։ Ուսումնասիրելիս կարող եք կենտրոնանալ միջացգային գովազդների վրա (Cannes Lions, Clio Awards, etc)։
  • Առանցքային կետեր
    1. Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկությունը օգտագործում եզրակացություններ անելու համար։

    2․ Եթե ուսանողը անում է ենթադրություններ, հիմնավորում է դրանք։

    3․ Խմբերը կարողանում են համագործակցել և կատարել աշխատանքի բաժանում առաջադրանքը ժամանակին ավարտելու համար։

    3․ TGTG Մոդելի միջոցով կատարում են ընդհանրացումներ ու խոսում հաջող և բարձր իմպակտ ունեցող նախագծեր սկսելու առանցքային քայլերի մասին։

    4․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ ուրիշի փորձի վերլուծություն, թիրախային խմբերի ուսումնասիրություն և դուրս բերում, խմբերի թիրախավորում և թիրախներին հասնելու հաղորդակցության միջոցներ, գովազդային և մարքեթինգային պարզ հասկացություններ, և այլն։
Մտագրոհային կարճ քննարկում (2-ի շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Աշխատանք մարդկանց հետ, ռիսկերի գնահատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Ա. Կարծում եք սա կաշխատի՞ ՀՀ-ում։ Ի՞նչ ռիսկեր կան սա Հայաստանում անելու համար։

    Երեխաների կարծիքից հետո մարզիը կիսում է մաս Բ-ն։

    Բ. Հայաստանում նույնպես նմանատիպ նախաձեռնության իրականացման փորձ է եղել ՀԱՀ-ի երիտասարդ աղջիկ ուսանողների կողմից։ Սակայն նախագիծը հաջողություն չի ունեցել։
    Եկեք քննարկենք և փորձենք դուրս բերել պատճառները՝ ինչու նախագիծը ձախողվեց։

    Հարց 1։ Ինչո՞ւ ռեստորանները չմիացան նախաձեռնությանը

    Հարց 2։ Ի՞նչ կարող էին անել նախագծի հեղինակները այս խնդիրը լուծելու համար

    Տրամադրվող ռեսուրսներ

    Ռեսուրսներ չեն տրամադրվում


  • Ուղղորդումներ

    Պատասխան 1։ Ռեստորանների սեփականատերերը տարեց տղամարդիկ էին, որոնք չէին վստահում և չէին ցանկանում աշխատել երիտասարդ աղջիկների հետ։

    Պատասխան 2։ Նախագծի հեղինակները պետք է գործող մշակույթի ռիսկերը գնահատեին և համագործակցության ուղիներ գտնեին՝ ներգրավելով մարդկանց (գուցե տղամարդկանց), որոնց սեփականատերերը վստահում են կամ կվստահեն։ Անգամ ՀԱՀ-ի անձնակազմն ու դասախոսները։
  • Առանցքային կետեր

    Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ, ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին, ում այդ անձը վստահում է և ով կարող է ձեզ ծանոթացնել։

    Source: Yes: 50 scientifically proven ways to be persuasive. N. Goldstein, S. Martin, R. Cialdini

    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ ռիսկերի գնահատում, աշխատանք տարբեր խավելի, բնավորությունների և մենթալիտետի մարդկանց հետ և այլն։
Մարզիչը ուսանողների հետ կիսում է նախագծային կառավարման ընթերցանյութերի և քննարկումների ֆորմատն ու նպատակը։
Մեր 8-րդ հանդիպմանը դուք կներկայացնեք ձեր նախագծի նկարագրությունը: Նկարագրությունը և ձեր իրական նախագիծը (եթե որոշեք դա անել) կբաժանվեն 3 մասի.
1) խնդիր, որը ցանկանում եք լուծել,
2) ձեր եզակի լուծումը,
3) կառավարման պլան այն մասին, թե ինչպես եք պատրաստվում ձեր լուծումը իրականացնել:

Այդ իսկ պատճառով մեր ծրագրի ընթացքում մենք կունենանք 3 ընթերցանյութ և 3 քննարկում այս 3 թեմաներով։
1) ինչպես ընտրել ձեր խնդիրը,
2) ինչպես ստեղծել ձեր լուծումը,
3) ինչպես անել, որ այն աշխատի:

Մեր առաջիկա մեկ ամիսը Նախագծային Կառավարման քննարկումների վրա է կենտրոնանալու։ Հիմա դուք չորս տարբեր թեմայից ունեք գիտելիքներ, որոնք կարող եք կիրառել խնդիրներ փնտրելու և լուծումներ գտնելու համար։ Միևնույն ժամանակ մի մոռացեք ձեր աշխատանքային տետրում գրառումներ կատարել այն խնդիրների մասին, որոնք ձեզ համար հետաքրքիր կլինի լուծել և այն գաղափարների, որոնք կցանկանայիք իրականացնել:
Close
Կատարել նշում