Քննարկում 3։ Բնություն
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է չորրորդ
քննարկում-հանդիպման համար
 
Մուտք
Սկսեք քննարկումը ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով, հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է, և դրանք չհասցնելու դեպքում՝ որակային վնասները շատ չեն։
1. Ստեղծարարական-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Գաղափարների սինթեզում և ներկայացում, ստեղծարարական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Բրուքլինում բնակվող նկարիչ Օլալեկան Ջեյֆուսը պատկերացնում է Նյու Յորքը, որը փոխակերպվում է կլիմայի փոփոխության պատճառով (ցույց տալ կցված նկարը

    Եկեք վերցնենք թուղթ ու գրիչ/մատիտներ, և նկարենք յուրաքանչյուրս մեր քաղաքը՝ կենտրոնանալավով կանաչ վայրերի վրա։ Օգտագործեք ընթերցանյութից ձեռք բերած ձեր գիտելիքները:

    Մարզիչը նույնպես նկարում է ուսանողների հետ։ Առաջադրանքը տևում է 10 րոպե։
  • Ուղղորդումներ

    Ստեղծված նկարները ուսանողները ուղարկում են Տելեգրամի չատում, ապա կամավորության սկզբունքով բացատրում իրենց նկարը։

  • Առանցքային կետեր

    Ուսանողները կարողանում են գտնել համապատասխան լուծումներ և պատկերել դրանք։

    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Պատկերացրեք մի Նյու Յորք, որտեղ կլիմայական ճգնաժամն այնքան է սրվել, որ կառավարությունը սահմանափակել է մարդկանց շարժունակությունը՝ արտանետումները սահմանափակելու համար։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ միավորել մի քանի գաղափար մեկի մեջ, պատկերել մտքերը թղթի վրա պարզ ու հասկանալի, և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, բանավեճ, ազդեցիկ և կառուցվածքային բանավոր խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Պետկերացրեք, որ ձեր քաղաքում սկսել եք պարտիզանական այգեգործություն և քաղաքապետարանը շատ դժգոհ է, քանի որ այն տարածքներում, որտեղ տնկումներ եք անում, նա ունի ուրիշ պլան՝ ուզում է գործարան կառուցել։ Անկախ ամեն ինչից դուք վստահ եք, որ կանաչապատումը առաջնային է։

    Քաղաքապետարանը հասարակական բանավեճ է կազմակերպել, որին պետք է մասնակցեք դուք և քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Դուք պաշտպանում եք կանաչապատման գաղափարը, քաղաքապետարանը՝ գործարանի։

    ՄԱՍ 1. Եկեք ծանոթանանք բանավեճին։ Ի՞նչ է բանավեճը։ Կա՞ն կարծիքներ։ (5 րոպե)

    ՄԱՍ 2. Ունենք դիրքորոշումներ։ Եկեք դուրս բերենք փաստարկներ և փաստեր։ Ձեր մի մասը (մարզիչը նշում է անունները), 5 րոպե դուրս է բերում փաստարկներ և համապատասխան փաստեր այգեգործներների դիրքորոշման համար

    5 րոպեից մարզիչը լսում է յուրաքանչյուր կողմից 3-4 իրարից տարբերվող փաստարկ։

    ՄԱՍ 3. Ո՞ւմ փաստարկներն են առավել ամուր։ Ո՞վ կհաղթի բանավեճն ըստ ձեզ։ Ուսանողները տալիս են հետադարձ կապ։

  • Ուղղորդումներ
    ՄԱՍ 1. Մարզիչը կիսում է ներքևի տեսական հատվածը, ուսանողների կարծիքներից հետո։

    ՄԱՍ 2. Ուսանողներն ինքնուրույն քննարկում են երկու դիրքորոշումները։ Երբ երեք րոպեն լրանում է մարզիչը տեղյակ է պահում ուսանողներին, որ քննարկեն հաջորդը։

    Երբ ուսանողները քննարկում են փաստարկները, մարզիչը կարող է տալ խորհուրդներ։

    ՄԱՍ 3. Կատարվում է փաստարկների ամրության գնահատում։ Կարևոր է հրաժարվել կողմապաշտությունից։
  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները քննարկում են իրենցից յուրաքանչյուրի ուժեղ կողմերը և մարզչի ուղղորդմամբ կատարում բնութագրիչների հավասար բաշխում։
    Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

    2․ Ուսանողը հստակ ներկայացնում է հետազոտության արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է գտած տեղեկույթը օգտագործում եզրակացություններ անելու համար։

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


Ի՞նչ է բանավեճը և ինչպե՞ս բանավիճել
Ի՞նչ է բանավեճը

Բանավեճը որևէ թեմա քննարկելու միջոց է, որի նպատակը փորձն է լավագույն լուծումը կամ պատասխանը գտնել: Բանավեճի ժամանակ կա նախօրոք որոշված թեմա, օրինակ՝ կատուներն ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան շները։ Դուք կամ համաձայնում եք տրված դրույթին, կամ՝ ոչ։ Յուրաքանչյուրն ունի կոնկրետ դիրքորոշում տվյալ թեմայի վերաբերյալ, որը նրա կարծիքն է կամ համոզմունքը դրա վերաբերյալ:

Բանավեճի բաղադրիչները

Դիրքորոշումն այն է, ինչին հավատում եք թեմայի վերաբերյալ: Դա այն կողմն է, որը դուք ընտրում եք բանավեճի թեմայի առաջարկած երկու կողմերից: Օրինակ, դուք կարող եք այսպիսի դիրքորոշում ունենալ՝ շները ավելի լավ ընտանի կենդանիներ են, քան կատուները:


Փաստարկը պատճառ է, որը դուք տալիս եք ձեր դիրքորոշումը պաշտպանելու համար: Այսպիսով, եթե ձեր դիրքորոշումն այն է, որ շները ավելի լավ ընտանի կենդանիներն են քան կատուները, կարող եք փաստարկ բերել, որ շները ավելի հավատարիմ և սիրալիր են, քան կատուները:

Փաստը այն ինֆորմացիան է, որը կարող է ապացուցել, որ ձեր փաստարկը ճշմարիտ է: Բանավեճի ժամանակ դուք կարող եք փաստեր օգտագործել ձեր փաստարկները հաստատելու համար: Օրինակ, ցույց տալու համար, որ շներն իսկապես ավելի հավատարիմ են, քան կատուները՝ կարող եք օգտագործել վիճակագրություն կամ ուսումնասիրություն:

Կարևոր է բանավեճում օգտագործել լավ փաստարկներ և փաստեր: Այդպիսով դուք կարող եք հիմնավոր կերպով պաշտպանել ձեր դիրքորոշումը և ցույց տալ դիմացինին, թե ինչու եք հավատում նրան, ինչին հավատում եք: Եվ նույնիսկ եթե չհաղթեք բանավեճում, դուք ավելին կսովորեք թեմայի մասին և գուցե նույնիսկ կփոխեք ձեր միտքը:

Source: The Harvard Crimson "Harvard Debating System"

Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ հասկանալ տարբեր կողմերի տեսակետներ, պատկերացնել մեզ տարբեր կողմերի փոխարեն, կազմել համոզիչ ու փաստարկված խոսք, և այլն։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, թիրախային խմբերի ձևավորում, ազդեցիկ և դիպուկ գրավոր խոսքի կառուցվածք, ֆոնդհայթհայթում
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք դուք մեղուների հյուրանոցների դիզայն եք մշակել, այն թեստավորել եք և հիմա ժամանակն է մեծ ծավալով դրանք արտադրելու։ Այս անգամ խնդիրն այն է, որ դուք չունեք անհրաժեշտ ֆինանսական միջոցները աշխատանքները իրականացնելու համար։ Որտեղի՞ց կփորձեք գտնել անհրաժեշտ գումարը։

    Ֆոնդհայթայթման տարածված մեթոդ է քրաուդֆանդինգը, երբ ցանկացած հետաքրքրված անձ կարող է ցանկացած չափի գումար տրամադրել նախագծին։

    Եկեք հայկական The Crowdfunding Formula կազմակերպության կողմից արված արշավներից մեկի միջոցով ծանոթանանք հաջողված քրաուդֆանդինգի կոմպոնենտներին։ Մարզիչը ցույց է տալիս ներքևում կցված օրինակը՝ բացելով Kickstarter-ի էջը։

    Ձեզ կտամ 5-7 րոպե ժամանակ, որ նայեք էջը, և դուրս բերեք՝
    - տեքստային հաջողված կոմպոնենտները (Ի՞նչն է լավ ու գրավիչ տեքի մեջ)
    - storytelling-ի հաջողված կոմպոնենները (ինչպե՞ս է այս արշավի էջը ձեզ էմոցիաներով կապում իրեն)
    - վիզուալ հաջողված կոմպոնենտները (ի՞նչ է այս էջը վիզուալ հաճելի դարձնում)
    - ո՞ւմ է թիրախավորում այս արշավը (ո՞վ կվճարի այս պրոդուկտի համար)



  • Ուղղորդումներ

    1․ Կան դոնորների թիրախային խմբերը և նրանք հասցեագրվել են

    2․ Ստեղծվել է կոնկրետ պատմությունը - Ցույց են տվել առանձնահատկությունները

    3․ Հստակ ձևակերպված է այն խնդիրը, որը հասցեագրվել է

    4․ Բացատրված է և պարզաբաված, թե ներդրողի նվիրատվությունը ինչպես է օգնելու նախագծին և նպաստելու ձեր հաջողությանը

    5․ Ընգրկված նկարներ, տեսահոլովակներ

    6․ Ունեն հստակ գործողության կոչ

    Մարզիչի համար*

    Ձեր խնդիրը և լուծումը հստակ դարձնելու համար կարող եք օգտվել SMART method-ից։ Ձեր նպատակը պետք է լինի՝
    • Specific - Հստակ/կոնկրետ
    • Measurable - Չափելի
    • Achievable - Հասանելի
    • Realistic - Իրատեսական
    • Timely - Ճիշտ ժամանակին

  • Առանցքային կետեր

    1․ Մարդիկ հակված են վստահել իրենց սոցիալական շրջանակի, նույն տարիքի և սեռի այլ մարդկանց։ Եթե ձեզ անհրաժեշտ է համագործակցել մեկի հետ, ում չեք ճանաչում, փորձեք գտնել մեկին ում այդ անձը վստահում է և ով կարող է ձեզ ծանոթացնել։

    2. Ձեր առաջարկի ժամանակը կամ քանակը սահմանափակելը ավելի շատ հնարավորություններ է բերում:

    3․ Եթե ունեք օգնության կարիք, խոսեք այն խմբերի, մարդկանց մասին, որոնք արդեն իսկ ձեզ աջակցում են։

    Իրավիճակ. Հյուրանոցներից մեկում մարդիկ սկսեցին օգտագործել որոշակի տեսակի սրբիչ 26%-ով ավելի հաճախ, երբ տեսան հյուրանոցից գրություն, ըստ որի նախորդ հյուրերն ընտրել էին սրբիչի այդ տեսակը, քանի որ այն ավելի էկոլոգիապես մաքուր է (պահանջում է ավելի քիչ ջուր և քիմիական նյութեր լվանալու համար), քան մյուս տարբերակները։

    4․ Ամեն դրամը կարևոր է։ Հաճախ մարդիկ ի վիճակի չեն մեծ նվիրատվություններ կատարել և կարծում են, որ փոքր նվիրատվությունները օգտակար չեն նախաձեռնությանը։ Ֆոնդհայթայում իրականացնելիս՝ շեշտե՛ք, թե որքան կարևոր է ցանկացած չափի նվիրատվությունը ձեր նախագծի հաջողման համար։

    Source: Yes: 50 scientifically proven ways to be persuasive. N. Goldstein, S. Martin, R. Cialdini

    5․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Քրաուդֆանդինգ
Սա հնարավորություն է բոլոր ցանկացողներից գումար հավաքելու։ Այժմ նման կայքերը շատ են՝ planeta.ru, GoFundMe, Boomstarter, Kickstarter, Patreon, Crowdfunder և մեկ միլլիոն այլ։ Դուք առաջարկում եք փոքր պարգևներ, տվյալ մարդուն կայքում ավելացնել, նրանց ուղարկել ստացված պատրաստի ապրանքը և այլն, եւ մարդիկ ուղարկում են ցանկացած չափի գումար։ Այստեղ չկա հաշվետվություն՝ ծախսեք, ինչպես անհրաժեշտ եք համարում. ոչ մեկին ոչինչ վերադարձնելու կարիք չկա։ Դրական կողմն այն է, որ այսպես դուք կարող եք մարդկանց գրավել աշխարհի ցանկացած ծայրից, բայց դրանում է նաև մինուսը։ Դուք պետք է մեծ ջանք գործադրեք գովազդի, հովանավորների համար նվերներ գնելու հարցում, իսկ եթե գումարը չհավաքվի, ձեզ ոչինչ չի մնա, ամբողջը ուղղակի ետ կվերադարձվի նվիրատուներին։ Այսինքն՝ սրա վրա հույս դնելը դժվար է։

TCF - Pico Campaign
Հղումը դեպի արշավը Kickstarter-ում - հղում
Թիրախավորված գումարը՝ $10,000
Հավաքված գումարը՝ $1,500,000

Պրոդուկտի մասին՝
Pico-ն օգնում է բոլորին առաջին քայլերն անել դեպի աճող բույսերի աշխարհ: Պայծառությամբ և զվարճանքով, այն բերում է բնությունը ձեր տան յուրաքանչյուր անկյուն: Իր OSRAM LED-ներով այն փայլում է արևի պես, անկախ նրանից, թե որքան մութ է: Իր 7-օրյա ջրամբարի և մազանոթային գործողության շնորհիվ այն հոգ կտանի ջրելու մասին նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մոտ չեք: Եվ իր բազմաթիվ կցորդներով դուք կարող եք այն կպցնել ցանկացած վայրում՝ սկսած ձեր սառնարանից մինչև ձեր լոգարանի հայելին:

Ունի թիրախ՝
Pico-ն սկսել է COVID-19-ի ժամանակ, երբ մարդիկ տանն էին, ունեին մաքուր օդի կարիք և փնտրում էին նոր զբաղմունքներ։ (Փեթակների դեպքում ձեր թիրախը այլ է)։

Հավելյալ ինֆորմացիայի համար գնալ այս հղումով
Հատկանշական կետեր՝

Կարճ ու պարզ հաղորդագրություն

PICO: A garden in your palm. Growing is fun again!

Պարզ և կարճ հոլովակ (պետք չէ դիտել ամբողջությամբ, մի քանի վայրկյանը ստեղծում է անհրաժեշտ տպավորությունը)

Մինիմալ տեքստ, փոխարենը վիզուալ ուղղորդում։

Պարզ նշվում են առավելությունները և տրամադրվող արժեքը՝
Պատմությունը օգնում է էմոցիոնալ կապ ստեղծել՝
Ունի պարզ գործողության կոչ՝

Grow thriving plants everywhere—with telescopic LED grow lights, multiple mounts, and a self-watering system. Anyone can do it!

Որից հետո նշում է, որ պետք է նվիրաբերեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ հասկանալ ովքեր են քո թիրախային խմբերը, օգտագործել վիզուալ և գրավոր հաղորդակցություն նպատակին հասնելու համար, սովորել անհրաժեշտ և կարևոր ինֆորմացիա հաջողված օրինակներից, և այլն։
Հիշեցում՝
Ո՞ր խնդիրը հետաքրքրեց ձեզ կամ արդյո՞ք կան լուծումներ և մեթոդներ, որոնք կցանկանաք կիրառել ձեր հետագա նախագծի մեջ։ Չմոռանաք, որ ունեք աշխատանքային տետրեր, որտեղ կարող եք գրառել և պահել այդ գաղափարները։
Հաջորդ ընթերցանյութում՝
- հասկանալու ենք թե ինչպես է ուտելիքը հասնում քաղաք և հայտնվում քո սեղանին
- ծանոթանալու ենք սննդի արտադրության տարբեր տեսակների
- սովորելու ենք ճիշտ սնվելու օրենքները
Close
Կատարել նշում