Քննարկում 2։ Շենքեր և էներգիա
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է երկրորդ
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Սկսեք քննարկումը` ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով, հարցնելով` ինչպես են դասերը, օտար լեզվի կամ սպորտի պարապունքները (կախված ուսանողնից), կամ էլ հարցնելով, թե ինչը նրանց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Միևնույն ժամանակ մարզիչը նշում է ուսանողների ներկայությունը spreadsheet-ում:
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության, կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է, և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Առաջադրանք
    Եկեք այսօր սկսենք փոքր հարցով։ Մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից մեկը երկրագնդի գերբնակեցումն է։ Սա ճարտարապետներին խնդրի առաջ է կանգնեցնում․ մարդիկ շատ են, հողը՝ քիչ։ Այսինքն պետք է կառուցել այնպիսի տներ, որոնք քիչ հող կպահանջեն, բայց կտեղավորեն հնարավորինս շատ մարդու։ Այդ տարբերակներից են՝
    1. Երկնաքերները (skyscrapers) և
    2. Կոմպակտ տները (compact housing)
    Նկարները կցված են ներքևում։

    Եկեք քննարկենք, թե ձեր կարծիքով դրանցից ո՞րն է ավելի լավ լուծում։
    00
  • Պատասխան
    Երկնաքերերը կայուն չեն, քանի որ նրանց պահպանման համար ավելի շատ էլեկտրականություն է օգտագործվում։ Նրանք ավելի շուտ ու շատ են տաքանում, և նրանց հովացնելու համար շատ էներգիա է պետք։ Ավելին՝ պատկերացրեք՝ էլեկտրականությունը, որն օգտագործելու եք ամեն անգամ 50-րդ հարկից իջնելու համար։ Բացի այդ, պատկերացրեք, թե երկնաքերում ապրում է 1000 մարդ ու բոլորն ունեն մեքենա, ուրեմն պետք է նաև կառուցել կայանատեղիներ, շատացնել խանութները և այլն։ Սա այդքան էլ հողատարածքի խնայմանը չի նպաստում։ Կոմպակտ տների դեպքում այս խնդիրները չկան։ Կոմպակտ տան կառուցումը բնակավայրի ստեղծելն է այն ամենով, ինչը ձեզ անհրաժեշտ է առօրյա կյանքի համար, բայց ավելի կոմպակտ ձևով՝ օգտագործելով հողի յուրաքանչյուր սանտիմետրը:
    00
Compact Housing (Նիդերլանդական կազմակերպություն)
Տարբերությունները կոմպակտ տների և ստանդարտ աղյուսով տների միջև

Կոմպակտ տները, ի համեմատ աղյուսով տների՝
•հաշվի են առնում էներգաարդյունավետությունը և օգտագործում են տարեկան 40-50% ավելի քիչ էներգիա,
•կենտրոնանում են բնական կամ վերամշակված նյութերի վրա՝ համեմատած դասական աղյուսի և շաղախի հետ,
•էներգիան կարող են ամբողջությամբ ստանալ արևից և/կամ քամուց, և շարունակել ամբողջական գործունեությունը,
•պահանջում են ավելի քիչ ջեռուցման էներգիա մի քառակուսի կմ-ի համար, քան աղյուսե տները։

Սա նշանակում է, որ մարդը, որ ապրում է աղյուսով տանը, ավելի քան հավանական է, որ տարեկան կոմունալ վճարումների վրա կծախսի մինչև 50% ավելի, քան բարձր արդյունավետությամբ կոմպակտ տանը գտնվող մարդը:

Բացի այս ամենը, աղյուսով տների չափերը մեծանում են, քանի որ շատերը կառուցում են մինչև 4-5 սենյականոց տներ: Սակայն, օրինակ, Մեծ Բրիտանիայում ընտանիքի անդմաների թիվը նվազում է, հետևաբար՝ նրանք այդ մեծ տների կարիքը չեն ունենալու։ Իսկ մենք շատ ավելի մեծ տներ ենք կառուցում՝ ստեղծելով ավելի շատ ածխածնի հետք այն մարդկանց համար, ովքեր լրացուցիչ տարածքի կարիք չունեն:
1. Ներկայացում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ներկայացում, ստեղծարար մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ դուք ճարտարապետ եք, որ հին կամ ոչ կայուն շենքերը դարձնում է կայուն։


    Եկեք վերցնենք մատիտ և թուղթ, և նայելով էկրանին պատկերված երեք տարբեր շենքերին, ընտրենք դրանցից մեկն ու փորձենք այդ շենքը դարձնել կայուն։ Գծում ենք շենքի էսքիզը։ Ի՞նչ կավելացնեք շենքին։ Ի՞նչը կփոխեք։ Որտեղի՞ց է գալու էներգիան։ Ի՞նչ նոր նյութեր կօգտագործեք։



    Կիրառեք ձեր ընթերցանյութից ստացած գիտելիքները, բայց մի կենտրոնացեք միայն դրանց վրա։ Ազատություն տվեք ձեր երևակայությանը։ Կարող եք նույնիսկ շենքին թևեր տալ)))

    Ունեք 5 րոպե ժամանակ, որից հետո միմյանց ներկայացնելու եք ձեր վերափոխված շինության էսքիզը և բացատրելու փոփոխությունները։

  • Ուղղորդող Նյութեր

    Կայուն նյութեր, որ կարող են կիրառել՝ բամբուկ, վերամշակված պողպատ, հեմփկրետ (hempcrete), խաչաձև լամինացված փայտանյութ (CLT), հողի խառնուրդ (rammed earth)։

    Իսկ դիզայնի տեսանյունից որոշակի եղանակներ են՝

    • Էներգաարդյունավետ գործառույթների կիրառումը - Տեղադրեք էներգաարդյունավետ պատուհաններ, տեխնիկա և լուսավորություն՝ ձեր էներգիայի սպառումը նվազեցնելու և ածխածնի հետքը նվազեցնելու համար:
    • Բնական լուսավորության օգտագործումը - Օգտագործեք բնական լուսավորություն օրվա ընթացքում արհեստական լուսավորության կարիքը նվազեցնելու համար: Մտածեք պատուհանների կամ մեծ պատուհանների տեղադրման մասին ավելի բնական լույս ներս թողնելու համար։
    • Ջուր խնայող սարքեր - Տեղադրեք ցածր հոսքի ցնցուղի գլխիկներ, ծորակներ և զուգարաններ ջրի սպառումը նվազեցնելու համար:
    • Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում - Մտածեք տեղադրել արևային մարտկոցներ կամ հողմանիվներ (wind turbine)՝ ձեր սեփական վերականգնվող էներգիան արտադրելու համար:
    • Կայուն կանաչապատում - Օգտագործեք տեղական բույսեր, անձրևաջրի տակառներ և կոմպոստավորում կայուն լանդշաֆտ ստեղծելու համար, որը նվազագույնի է հասցնում ջրի օգտագործումը և նաև նվազեցնում է թափոնները:

  • Առանցքային կետեր

    1. Ուսանողները ունեն փաստարկված և հաստակ խոսք։

    2. Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

Villa Savoye by Le Corbusier
Guggenheim Museum Bilbao by Frank Gehry
Old Zvartnots Airport by Artur Tarkhanyan
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ կարճ ժամանակում արագորեն ներկայացնել գիտելիքներ ու մտքեր, ստեղծարար մտածողություն, և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Չափորոշիչների որոշում, հետազոտություն, փորձի վերլուծություն, գնահատում և համեմատում, ռիսկերի կառավարում
  • Առաջադրանքի ներկայացում
    Ծանոթացանք ոչ կայուն շինանյութերից մեկին՝ ցեմենտին։ Կարծում եմ՝ հիշում եք, որ ցեմենտի արտադրությունը էկոլոգիական տեսանկյունից նույնպես խնդրահարույց է։

    Պատկերացրեք, որ դուք ՀՀ-ում շինարարական կազմակերպության երիտասարդ տնօրեն եք։ Նյու Յորքի Ecovative Design կենսանյութեր արտադրող ընկերությունը ցանկանում է համագործակցել ձեզ հետ և ձեր միջոցով Հայաստան ներկրել իր ստեղծած սնկի վրա հիմնված աղյուսները (Mushroom-Based Bricks)՝ էկոշենքեր կառուցելու համար։ (Mushroom-Based Bricks-ի մասին ինֆորմացիան և աղյուսների նկարները կարող ես գտել ներքևում

    Դուք հավաքվել եք այսօր և պետք է որոշեք՝ ցանկանում եք համագործակցել և գնել նրանց նյութը, թե՝ ոչ։

    Մաս 1

    Եկեք հասկանանք՝ ըստ ինչ չափորոշիչների ենք որոշելու՝ համագորակցելու ենք, թե ոչ։ Իրար հետ քննարկեք 2-3 րոպե․ ի՞նչը պետք է հաշվի առնել թե՛ աղյուսների որակի, թե՛ կազմակերպության հետ կապված։

    Մաս 2

    Մարզիչը կիսում է աղյուսների և կազմակերպության մասին տեղեկատվությունը, ապա խնդրում ուսանողներին անել կարճ առցանց հետազոտություն և փորձել գտնել ինֆորմացիա ընտրված չափորոշիչների մասին, որը կօգնի որոշում կայացնել։
    Ժամանակը՝ 5 րոպե

    Մաս 3

    Մարզիչը խնդրում է ուղանողներին 5 րոպե քննարկել հետազոտության արդյուքնները և որոշում կայացնել։ Նրանք պետք է բացատրեն՝ ինչու կարելի է կամ չարժե համագործակցել։
  • Ուղղորդումներ
    Մաս 1

    Կան մի քանի կարևոր չափորոշիչներ աղյուսների համար, օրինակ՝
    - նյութերի կայունությունը և վերամշակելիությունը,
    - նյութի արտադրության պրոցեսի կայունությունը,
    - նյութի ամրությունը (ՀՀ-ն ակտիվ սեյսմիկ գոտում է),
    - նյութի ՀՀ առաքման ընթացքի կայունությունը (թե՞ ավելի լավ կլինի արտադրել այստեղ),
    - այլ չափորոշիչներ։

    Կամակերպության համար չափորոշիչներ կարող են լինել նրանց փորձը, նմանատիպ ծրագրերում ներգրավված լինելու նախկին փորձերը և դրանց հաջողությունը, և այլն։ Սա որոշելը կարևոր է, քանի որ առանց չափորոշիչների որոշումը կարող է սուբյեկտիվ լինել։

    Մաս 2

    Մարզիչը բացատրում է Գուգլից օգտվելու մի քանի կարևոր կետ, որը հնարավոր է՝ ուսանողները չիմանան, և պարտադիր նշում, որ տեղեկություն որոնելիս հիմնականում կարևոր է փնտրել թարմացված կամ նոր հրապարակված վստահելի կայքերում: Մարզիչը նաև նշում է, որ ժամանակի կառավարման տեսակյունից առավել հարմար կլինի, եթե ուսանողներից յուրաքնաչյուրը ուսումնասիրի մեկ չափորոշիչ։

    Մաս 3

    Ամենամեծ բացը, որն ունի Ecovative Design-ը դա իր փորձի պակասն է հենց շինարարական ոլորտում։ Իրենց աղյուսների ամրությունը տեսականում ապացուցված են տարբեր ինստիտուտների կողմից, և նույնիսկ կա աշտարակ կառուցված հենց այդ աղյուսներով, սակայն չկան բնակելի շենքերի օրինակներ, որը շատ կարևոր է։ Դրանք կարող են ապացուցել ամրությունն ու ապահովությունը։ Կարելի է նրանց առաջարկել հենց ԱՄՆ-ում փորձարկումներ անելը, որը ավելի քիչ ծախսատար է, ապա նոր շուկա դուրս գալ։

  • Առանցքային կետեր

    1. Եթե ուսանողները դժվարանում են անել հետազոտություն, մարզիչը կարող է տալ ուղղորդումներ՝ ինչպես օգտվել Գուգլից (կցված է ներքևում), դուրս բերել բանալի բառ և այլն։

    2․ Ուսանողները կարողանում են բացատրել՝ ինչու կարելի է կամ չարժե համագործակցել։

    3. Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Ecovative Design՝ Նյու Յորքի կենսանյութեր արտադրող ընկերությունը, մշակել է կայուն աղյուս, որը պատրաստված է սնկերի միցելիումից և գյուղատնտեսական թափոններից: Այս աղյուսները ամուր են, թեթև և կենսաքայքայվող՝ դարձնելով դրանք էկոլոգիապես մաքուր այլընտրանք ավանդական բետոնե կամ կավե աղյուսներին:
Ecovative Design-ը մինչ այս կենտրոնացել է այս տեխնոլոգիայով փաթեթավորումներ ստեղծելու վրա (օր․՝ նյութերի տեղափոխման համար), սակայն վերջերս հաջողված կառույցներ էլ են ստեղծվել։
Ինչպես որոնում կատարել Google-ում
  1. չԲրաուզերում մտնել https://google.com

  2. Մեկ այլ պատուհանում բացել https://translate.google.com/

  3. Ըստ անհրաժեշտության՝ հայերենից անգլերեն կամ ռուսերեն թարգմանել այն թեմայի անունը, որը փնտրում եք։

  4. Եթե փնտրում եք ընդհանուր և բազմազան նյութեր թեմայի շուրջ, որոնման դաշտում գրեք թեմայի անվանումը և սեղմեք «որոնել»: Ուշադիր եղեք տառասխալների նկատմամբ, քանի որ դրանք կարող են ազդել որոնման արդյունքների վրա։

  5. Եթե փնտրում եք տեքստային ինֆորմացիա, ծանոթացեք այն հղումներին, որոնք Գուգլը առաջարկում է։ Եթե փնտրում եք միայն նկար, տեսահոլովակ, լուրեր կամ գրքեր, էջի վերևում կարող եք ընտրել համապատասխան բաժինը։

  6. Եթե սեղմեք նույն տողում գտնվող՝ Գործիքներ (Tools) բառին, կկարողանաք առանձնացնել այն նյութերը, որոնք ստեղծվել են կոնկրետ ժամանակային ինտերվալում։ Եթե ցանկանում եք գտնել նյութեր, որոնք բառացիորեն կպարունակեն այն բառերը, որոնք դուք մուտքագրել եք որոնման դաշտում, կարող եք նույն գործիքներից (Tools) ընտրել Verbatim-ը։


Եթե փնտրում եք նյութ, որը կպարունակի կոնկրետ բառեր, բառերը կարող եք նաև չակերտներում գրել, օրինակ՝ "functionality"։

7․ Եթե փնտրում եք կոնկրետ հարցի պատասխան, որոնման դաշտում կարող եք մուտագրել ամբողջական հարցը։

8․ Եթե փնտրում եք թեմայի մասին ավելի նեղ ինֆորմացիա, անվանման կողքին ավելացրեք բնութագրող բառեր, օրինակ՝ առաքելություն, նպատակ, ինչպես է աշխատում, բիզնես մոդել, հիմադրման վայր և այլն։

9․ Տեղեկություն որոնելիս հիմնականում կարևոր է փնտրել թարմացված կամ նոր հրապարակված նյութեր՝ վստահելի կայքերից:


Լրացուցիչ*

Եթե Գուգլում ցանկանաք փնտրել ակադեմիական նյութեր և հոդվածներ, օգտագործեք
https://scholar.google.com/ կայքը:

Եթե ցանկանաք ծանոթանալ Գուգլի խորը որոնմանը, այցելեք https://www.google.com/
advanced_search
:

*Մարզիչը պատմում է Google Scholar-ի կամ Advance Search-ի մասին միայն այն դեպքում, երբ երեխաները արդեն (քննարկումից առաջ) լավ տիրապետում են Google-ին։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ որոշել համապատասխան չափորոշիչներ, անել առցանց հետազոտություն, վերլուծել և ֆիլտրել ինֆորմացիա, մտածել ռիսկերի մասին՝ մինչ գործողությունների դիմելը, և այլն։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Դոնորների և հաճախորդների հետ աշխատանք, հաղորդակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեր ապագա աշխատանքի մեջ, երբ սկսեք նախագծեր իրականացնել ձեզ հետաքրքրող ոլորտներում, դուք կշփվեք թե՛ դոնորների, թե՛ հաճախորդների հետ, և պետք է նրանց հետ աշխատելու եղանակները իմանաք։


    Առաջադրանք 1

    Պատկերացրեք, որ դուք ելույթ եք ունեցել և ստացել գրանտ։ Այդ գրանտի նախագիծն ավարտել եք ու ցանկանում եք շնորհակալություն հայտնել ձեր դոնորներին։ Ինչպե՞ս շնորհակալություն կհայտնեք ձեր դոնորներին։

    Երբ ուսանողները հայտում են իրենց կարծիքները և մարզիչը կատարում է անհրաժեշտ ուղղումները, մարզիչը հարցնում է՝
    • Ի՞նչ նվերներ կտայիք դոնորին, և ի՞նչ նվերներ չարժե տալ։

    Այս հարցի քննարկումից հետո, մարզիչը տալիս է երրորդ հարցը՝
    • Ինչպե՞ս կփոխվի ձեր վերաբերմունքը, եթե նախագիծը չհաջողվի։

    Առաջադրանք 2

    Եկեք հիմա հասկանանք՝ ինչպես ենք աշխատելու հաճախորդների հետ։ Պատկերացրեք, որ դուք այունամենայնիվ որոշել եք ներկրել սնկի վրա հիմնված աղյուսները և այն տրամադրել եք մի երիտասարդի, ով Լոռու մարզում հավերի ֆերմա է կառուցում։ Կառուցապատումը հաջող ավարտելուց մեկ ամիս հետո դուք ստանում եք զանգ երիտասարդ հաճախորդից, ով պնդում է, որ աղյուսները սկսել են քայքայվել և կառույցը տուժել է։ Ինչպե՞ս կվարվեք։
  • Ուղղորդումներ
    Առաջադրանք 1

    Ձեր ներդրողներին անհրաժեշտ է միշտ տեղեկացնել ձեր հաջողությունների մասին, և շնորհակալություն հայտնել։ Կարող եք նրանց ամսեկան նամակներ ուղարկել, որտեղ պատմում եք ձեր ձեռքբերումների և այդ ձեռքբերման մեջ նրանց դերի մասին։ Ժամանակ առ ժամանակ, եթե հնարավոր է, հարկավոր է հանդիպել ձեր ներդրողների հետ և զրուցել։ Ձեր ուշադրությունը նրանց նկատմամբ երախտագիտության քայլ է։ Դասական քայլ է նաև ծաղիկներ ուղարկելը, որը նրանց հաստատ կուրախացնի, կամ այլ նվերներ նվիրելը։

    Երբեք չարժե ներդողին ուղարկել հագուստ, զարդեր, օծանելիք, կամ ցանկացած բան, որը կարող է սխալ ընկալվել կամ լինել չափից շատ անձնական։ Ծաղիկները, թատրոնի կամ համերգի տոմսերը, նրանց նախընտրած թեմատիկայով գիրքը լավագույն տարբերակներից են։ Նվերի մեջ պետք է դնել գաղափար ու ինտելեկտուալ ժեստ։

    Նույնիսկ եթե ձեր նախագիծը չի հաջողվել, հրավիրեք ձեր ներդրողներին թեյելու և հայտնեք ձեր շնորհակալությունը։ Ասեք, որ նոր մեթոդներ եք սովորել այդ փորձառության շնորհիվ և բարելավել ձեր մոտեցումները։ Հավանականությունը, որ ներդրողը նորից կֆինանսավորի ձեզ, մեծանում է սրա միջոցով։

    Պետք է փոռձել շնոռհակալություն հայտնել գործողություններով։

    Առաջադրանք 2

    Նախ՝ պետք է ներողություն խնդրել։ Ապա՝ շտապ շինարարների խումբ և մասնագետի (կարող եք լինել դուք) ուղարկել կառուցապատված տարածք այն զննելու և խնդրի պատճառը հայտնաբերելու համար։ Եթե խնդիրը ձեր աշխատանքի կամ նյութերի որակի մեջ էր, առաջարկեք հաճախորդին անվճար փոխել կառուցապատման նյութը կամ այլ միջոցով լուծել խնդիրը։

    Հաճախորդը պետք է զգա, որ իր կառույցի որակը կարևոր է ձեզ համար։ Ցանկացած նմանատիպ իրավիճակում հաճախորդին մեղադրելը, բողոքները լրջությամբ չընդունելը կամ անտեսելը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ են, և կարող են նվազեցնել ձեր հաճախորդների վստահությունը։

    Նման իրավիճակի բախվելուց հետո շատ կարևոր է կապվել նաև նույն նյութը ձեզնից գնած այլ հաճախորդների հետ, և նրանց առաջարկել անվճար ստուգումներ և նմանատիպ վերաբերմունք, որը ցուցաբերել եք խնդրի հանդիպած հաճախորդին։

    Սա նաև նշանակում է, որ պետք է բարելավել այս պրոդուկտը կամ դադարեցնել դրա արտադրանքը։ Կարևոր է նաև կապ հաստատել սկզբնական արտադրողի հետ, հասկանալ խնդրի պատճառը, և անհրաժեշտության դեպքում՝ կանչել նրան պատասխանատվության։
  • Առանցքային կետեր

    1. Ուսանողները պետք է կարողանան նույնիսկ դժվար իրավիճակներում կապ պահպանել թե՛ հաճախորդների, թե՛ ներդրողների հետ:
    2. Ուսանողները պետք է կարողանան աշխատել բողոքների կամ դժգոհությունների հետ, և այն ընկալել որպես բարեփոխման և զարգացման հնարավորություն։
    3. Ուսանողները պետք է սովորեն հաճախորդի զգացմունքներն ու գոհունակությունը դնել առաջին տեղում։
    4. Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ լինել շնորհակալ և կարողանալ դա արտահայտել գործողություններով, լինել հանդուրժող, ընդունել սխալները և ուղղել դրանք, վերցնել պատասխանատվություն թերացումների համար, և այլն։
Հաջորդ ընթերցանյութում՝
- հասկանալու ենք թե ինչ կարևորություն ունեն կանաչ տարածքները քաղաքներում
- ծանոթանալու ենք քաղաքում սնունդ աճեցնելու տարբեր մեթոդների
Close
Կատարել նշում