Քննարկում 1։ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը, մեկ հետաքրքրություն և իր սիրելի քաղաքը` բացատրելով, թե ինչու է սիրում այդ քաղաքը։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե։

Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Մարզիչը կիսում է ուսանողների հետ ներքևում կցված ուղղորդումները նրանց հանդիպումները հաճախելու, ակտիվության և այլն չափորոշիչների կարևորության, և նախագծի գաղափարը առավել հեշտությամբ մտածելու մասին։
Ուղղորդում 1
Ծրագրի ընթացքում մենք հետևում ենք մի քանի չափորոշիչի՝


  • ձեր քննարկումներին հաճախումը,
  • ակտիվ մասնակցությունը,
  • ընթերցումներից քաղած գիտելիքները,
  • նախագծի վրա աշխատանքը,
  • հաղորդակցության, համագործակցության, ստեղծարար մտածողության և քննադատական մտածողության հմտությունների զարգացումը,
  • և այլն:
Ուղղորդում 2
Ինչո՞ւ ենք մենք հետևում այս չափորոշիչներին։ Մեր մոտ չկան գնահատականներ, սակայն այսպիսով մենք փորձում են պարզել այն ուսանողներին, ովքեր առավել ակտիվ են ու հետաքրքրված։
Լավագույն ուսանողներից շատերը ստանում են մեր հետ աշխատելու հնարավորություն։
Ուղղորդում 3
Մենք առաջարկում ենք, որպեսզի սկսեք նոթատետր, այն բաժանեք երկու սյունակի՝ խնդիրներ և լուծման գաղափարներ, և յուրաքանչյուր ընթերցանյութից և քննարկումից հետո նշեք, թե որ խնդիրները կցանկանաք լուծել, որոնք հետաքրքրեցին կամ ինչ հետաքրքիր լուծման մոտեցումներ կային։
Սա ձեզ համար ռեսուրս կդառնա ավելի ուշ, երբ մենք սկսենք մտածել ձեր սեփական նախագծի մասին։
Ապա, սկսեք քննարկումը՝ հարցնելով ուսանողներին, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։ Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Նախավարժանք
Նպատակը երեխաներին ակտիվացնելն ու պատրաստելն է հիմնական քննարկմանը։
  • Հարց
    Ընթերցանյութերի միջոցով դուք տարբեր երկրների, քաղաքների եք ծանոթացել։ Եթե հնարավորություն ունենայիք ապրել ցանկացած երկրում/քաղաքում, որտե՞ղ կապրեիք։
    00
  • Պատասխան
    Ճիշտ պատասխան չկա։ Աշակերտները մեկնաբանում են իրենց պատասխանները։
    00
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար՝ տարբեր մեթոդներով։

    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ Երևանի քաղաքապետի համար և պետք է համոզեք նրան Երևանում քչացնել մեքենաների քանակը և շատացնել այլնընտրանքները։ Եկեք պատասխանենք երեք հարցի՝

    1. Ի՞նչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։
    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։
    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերը պատասխանները դուրս բերելու համար։



  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք, կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս
    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Առանցքային կետեր

          1․ Մարզիչը հիշեցնում է հաջողված ելույթի 3 սյուները։

          2. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։
        2. Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Խնդիրների և լուծումների դուրս բերում, ստեղծարար մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Եկեք քննարկումը շարունակենք խնդիրներ լուծելով։ Պատկերացրեք, որ դուք ձեր ելույթը ունեցել եք քաղաքապետի մոտ և նա ընդունել է ձեր առաջարկը՝ քաղաքը մարդկանց ու հասարակական տրանսպորտին հարմարեցնելու համար, և ձեզ շատ հավանելով՝ ձեզ տվել է հատված այդ ծրագրի շրջանակում․ դուք պետք է սկուտերների ու հեծանիվների կիրարումը ավելի լավ դարձնեք։

          Դուք ուսումնասիրել ու գտել եք, որ Mimo-ն և Yerevan Ride-ը Երևանի երկու ամենամեծ հեծանիվների և սկուտերների վարձակալությամբ զբաղվող կազմակերպություններն են, սակայն շատ դեպքերում մարդիկ ունենում են բողոքներ այդ ընկերություններից։ (Մարզիչը նախօրոք բացատրում է նման վարձակացման ընկերությունների աշխատանքի բնույթը)։

          Եկեք միասին նայենք կարծիքներ, որոնք հաճախորդները թողել են Google Reviews համակարգում նշված երկու հավելվածից օգտվելուց հետո, և մտածենք ինչպես կարող ենք լուծել այս խնդիրները։

          Մարզիչը կիսում է էկրանը և թարգմանում կարծիքները ուսանողների համար՝ խնդրելով դուրս բերել խնդիրը և առաջարկել լուծում։
        • Ուղղորդումներ

          1. Այլ խնդիրներ կարող են լինել սարքերի վերալիցքավորումը (անհրաժեշտ է տեղափոխում), անվտանգությունը, կայանատեղիները և այլն։ Շատ կարևոր է հասկանալ խնդիրը և առաջ շարժվել ըստ այդ խնդրի, ոչ թե միանգամից առաջարկել գաղափար, որը առկա հնարավոր է խնդիր չի լուծում։ Այդ իսկ պատճարով կարևոր է խնդիրների մասին հարցնել նրանցից, ովքեր ակտիվորեն կիրառում են հավելվածները։

          2. Առաջարկած լուծումը պետք է պարտադիր լուծի խնդիրը։ Այն կարող է լինել կազմակերպություն, որը ծառայություն է մատուցում Mimo-ին և Yerevan Ride-ին, կամ էլ նրանց մրցակիցը, ով առավել լավ ծառայություն է մատուցում։ Մեկ այլ տարբերակն է կամավորական կազմակերպությամբ կամ ՀԿ-ով լուծել խնդիրները։ Ցանկացած դեպքում պետք է լրացնել շուկայի բացը։
        • Առանցքային կետեր

          1․ Ուսանողները կարողնում են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան առցանց։

          2․ Ուսանողները անում են անհրաժեշտ եզրակացությունները, գտնում հնարավոր խնդիրները։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ անել եզրակացություններ՝ ըստ տրված ինֆորմացիայի, դուրս բերել խնդիրներ և դրանց համապատասխան լուծումներ, մտածել համագործակցության ուղղությամբ, ունենալ խնդիրը լուծման կենտրոնում, և այլն։
        • Հարց
          Եկեք մի րոպե մտածենք քաղաքների մասին։ Առանց ինչի՞ չի կարող գոյատևել 21-րդ դարի քաղաքը։
          01
        • Պատասխան-ուղղորդում
          Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ և ունենալ տարբեր կարծիքներ, սակայն պետք է տան տրամաբանական պատասխաններ։

          Նպատակն է նրանց տանել այն եզրակացությանը, որ այսօր էներգիան կենտրոնական դեր է խաղում քաղաքներում։

          Օրինակ, որպեսզի հասնես դպրոց, անես քարտով վճարում, օգտվես տեխնոլոգիաներից, ունենաս ջեռուցում և այլն հարկավոր է էներգիա։
          01
        3. Քննարկում․ Էներգիա
        Թիրախավորվող հմտություններ
        Քննադատական մտածողություն, հետազոտություն, տեսակետի ձևավորում
        • Հարցադրում
          Ընթերցանյութում ծանոթացանք բազում տրանսպորտի միջոցների, որոնք սակայն չեն կարող աշխատել, եթե չլինի էներգիա։

          1. Ձեր կարծիքով, ի՞նչ էներգիայով սնուցվող մեքենաներն են առավել նախընտրելի՝ գազով, նավթով, էլեկտրականությամբ։










          2. Ձեր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այն էլեկտրականություն, որով լիցքավորվում է էլեկտրական մեքենան։










          3. Ձեր կարծիքով, բացի էլեկտրաէներգիայի աղբյուրի խնդիրը, ունեն արդյոք էլեկտրական մեքենաները այլ հնարավոր թերացումներ։ Կարող եք օգտվել Գուգլից հարցին պատասխանելու համար հիմքեր ձեռք բերելու համար։


        • Ուղղորդումներ
          1. Պատասխանների մեծամասնությունը լինելու են էլեկտրականությամբ սնուցվող մեքենաները։ Մարզիչը համաձայնում է, որ կիրառելով էլ-մեքենաներ (EVs) մենք քչացնում ենք քշելու ընթացքում մթնոլորտ գնացող ջերմոցային գազերի թիվը, որոնք նպաստում են կլիմայական կրիզիսին (կլիմայի փոփոխությանը)։ Եթե հնչում է գազ կամ այլ հանծո վառելիքի տարբերակ, մարզիչը բացատրում է ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ քաղաքի օդի որակի ու մարդկանց առողջության վրա։ Սակայն կա էլեկտրական մեքենաների նաև բացասական կողմը։

          2. Աղբյուրները շատ են․ հողային էներգիա, արևային էներգիա, ջրային էրերգիա, սակայն էլեկտրականություն նաև ստանում են նավթից, գազից և ածուխից։ Շատ տեղերում այն էլեկտրականությունը, որով լիցքավորում են էլ-մեքենաները գազից կամ նավթից են ստացված։ Սա նույնիսկ ավելի վատ է քան գազով մեքենա քշելը, քանի որ գազից էլեկտրաէներգիա ստանալու համար այն այրում են, որը նույնպես ջերմոցային գազեր է ստեղծում։

          3. Էլեկտրական մեքենաները աշխատում են էլեկտրական մարտկոցների միջոցով, որոնք էլ պահում են էլեկտրական էներգիան։ Խնդիրը այն է, որ այդ մարտկոցների կյանքը շատ կարճ է՝ 10-20 տարի։ Դեռևս մենք չգիտենք վերամշակման ձև, որը թույլ կտա անվտանգորեն վերամշակել այդ մարտկոցները։ Պատկերացրեք, 20 տարուց երկրագունդը լի կլինի մարտկոցներով, որոնք տոքսիկ թափոններ են, և մենք կկանգնեք այլ խնդրի առջև։



        • Առանցքային կետեր
          1․ Ուսանողները ցույց են տալիս տրամաբանական կապեր իրենց խոսքի մեջ։

          2. Ուսանողները կարողանում են իրենց տեսակետը հիմնավորել փաստերով կամ անհրաժեշտ տրամաբանական կապերով։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ վերլուծել ինֆորմացիան, որը ստանում ենք (օրինակ՝ էլեկտրական մեքենաների մասին միայն դրական ինֆորմացիան հաշվի չառնել), անել եզրակացություններ` հետազոտությունից ելնելով, և այլն։
        Optional: Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Քննադատական մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Տեղափոխվենք Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Սեուլ, էկոլոգիապես կայուն լուծումների ոլորտում ամենաառաջատարներից մեկը: Սեուլում կա գետ՝ Չժուն-գե-չուն անունով։
          Հիմա եկեք պատկերացնենք, որ բոլոր բնակիչները հույսը դնում են գետի վրա՝ ձկնորսության, զբոսաշրջության, քաղցրահամ խմելու ջրի և հանգստի համար։

          Գետի մոտ գործարան կա, որը աղտոտում է այն՝ այնտեղ թափելով տոքսիկ թափոններ։

          Այնուամենայնիվ, այն հազարավոր քաղաքացիների աշխատանքով է ապահովում։

          Գիտնականները փորձի համար գետից ջուր են վերցնում և պարզում են, որ այն անքան աղտոտված է, որ եթե գործարանն իր աշխատանքը չկանգնեցնի, գետը 10 տարուց կանհետանա։ Այս մասին գրում են թերթերն ու լրատվական կայքերը։

          Գործարանը, վախենալով որ իրեն կփակեն, շատ արագ հավաքում է կեղծ գիտնականների, վճարում է նրանց, որպեսզի վերջիններն ասեն, որ գետի հետ ամեն ինչ լավ կլինի։ Այս մասին նորից գրում են թերթերն ու լրատվական կայքերը։

          Պաշտոնյաները կարող էին կանգնեցնել գործարանի աշխատանքը, բայց նրանք չեն հասկանում՝ որ գիտնականներն են ճիշտն ասում և չգիտեն՝ ինչ են անելու հազարավոր գործազուրկների հետ գործարանը փակելու դեպքում։

          Անցնում է 10 տարի։ գետը անհետանում է։

          Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ամենից շատ պատասխանատվություն կրում կատարվածի համար և ինչու՞։

          Գործարանը
          Գիտնականները
          Լրագրողները
          Պաշտոնյաները
          Բնակիչները


        • Ուղղորդումներ
          Եկեք չփնտենք մեկ մեղավոր, այլ հասկանանք կողմերի պատասխանատվության աստիճանները։ Կարևոր է դիտարկել ներգրավված յուրաքանչյուր կողմի գործողությունները և ինչպես են դրանք նպաստել բացասական արդյունքին:

          Բնակիչները պետք է համախմբվեին եւ պաշտպանեին իրենց լավ կյանքի իրավունքը, իսկ լրագրողները մասնագիտական պարտականություն ունեն պարզելու, թե ինչ է տեղի ունենում:

          Պաշտոնյաները չեն կատարել իրենց աշխատանքը. նրանց պարտքն է հասկանալ և մտածել հետևանքների մասին, որպեսզի դա չմնա հասարակ մարդկանց ուսերին:

          Գործարանին նույնպես անհրաժեշտ է գետ, քանի որ նրան ջուր է պետք, այսինքն՝ նրա ներդրումն այդ խաբեության մեջ անարդյունավետ չէ երկարաժամկետ հեռանկարում, նա նույնպես ստիպված կլինի տեղափոխել գործարանը:

          Գիտնականները ոչ միայն պետք է իմանան, այլև տարածեն գիտելիքը, նրանք պետք է բոլորին բացատրեն իրենց հետազոտության կարևորությունը ու մյուս կեղծ գիտնականների ստելու պատճառը։
        • Առանցքային կետեր

          1․ Քննարկման արդյունքում ուսանողները քննում են բոլոր ներգրավված կողմերի մեղավորությունը, պատասխանատվությունը։

          2․ Եզրակացություններ անելիս՝ ուսանողները աջակցող փաստերով հիմնավորում են իրենց կարծիքը։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ հասկանալ խնդրից տուժող կողմերին, հասկանալ՝ ովքեր են ստեղծում խնդիրը, և այլն։
        Սեուլի փոփոխման պատմություն
        Նախորդ քննարկում-վարժության գետի իրական պատմությունը
        Հիշեցում՝
        Ո՞ր խնդիրը հետաքրքրեց ձեզ կամ արդյո՞ք կան լուծումներ և մեթոդներ, որոնք կցանկանաք կիրառել ձեր հետագա նախագծի մեջ։ Չմոռանաք, որ ունեք աշխատանքային տետրեր, որտեղ կարող եք գրառել և պահել այդ գաղափարները։
        Հաջորդ ընթերցանյութում՝
        - սովորելու եք էներգիայի աղբյուրների և տեսակների մասին
        - հասկանալու ենք ինչպես կարող ենք խնայել էներգիան շենքերի մեջ
        - ծանոթանալու ենք կայուն շենքերի գաղափարին
        Close
        Կատարել նշում